ԱՄՍԻ 10-ԻՆ ԾՆՎԱԾՆԵՐԻ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ


вложения в интернете


10-ը 1-ի և 0-ի միասնությունն է, իսկ 0-ն մեղմացնում է դիմացի թվի հատկությունները: Եվ այսպիսով՝ 10-ը 1-ի մեղմացված տարբերակն է:

Այս մարդիկ առաջնորդներ են, բայց ի տարբերություն 1-ի՝ ավելի քիչ իշխող են: Նրանք 1-ի բոլոր հատկանիշներով են օժտված, միայն թե առանց ավելորդությունների: Ամբիցիոզ են, բայց նաև խելամիտ են: Նրանք ժամանակ չեն կորցնում իրենց պլաններն առաջ տանելիս ու չեն սիրում միջամտություններ: Համառ են ու կանգ չեն առնի, մինչև չիրագործեն մտածածը: Կյանքում հաճախ հաջողակ են, քանի որ ունեն 1-ի բոլոր լավ հատկանիշները ու փոխարենը ավելի մեղմ են: Չնայած հաջողակ լինելուն՝ չեն կարողանա այն բարձունքին հասնել, որին 1-երն են հասնում: Նրանք խելացի են, երևակայություն, ստեղծագործական ունակություններ ու քաջություն ունեն: Հաջողության հասնելու համար շատ բան կարող են խաղասեղանին դնել ու չեն վախենում ռիսկի դիմելուց, առավել ևս, որ հաջողությունը սովորաբար բախում է նրանց դուռը:

Հուզական առանձնահատկությունները: Էությամբ առաջնորդ լինելով՝ այս մարդիկ այնպիսի գործընկերների կարիք են զգում, որոնք առանց առարկությունների կընդունեն իրենց գործողությունները: Դրանով նման են 1-երին, որոնց ենթարկվող գործընկերներ են պետք: Սեռական կյանքում ուժեղ են ու նույնպիսի ուժեղ կողակցի կարիք ունեն, քանի որ առաջին տեղում են դնում ֆիզիկական բավարարվածությունը: Միայն թե ի տարբերություն 1-ի՝ 10-ի զուգընկերը կարող է քիչ ենթարկվող լինել:

Բնույթով շատ անկեղծ են, նույնը սպասում են նաև մյուսներից: Լավ ընկերներ ու նվիրված սիրեկաններ են, սակայն նման վերաբերմունք սպասում են նաև դիմացինից: Անկախ են, նրանց գլխավոր կարգախոսն է՝ ապրիր ու թող, որ ուրիշներն էլ ապրեն: Չեն սիրում, երբ իրենց կուրորեն հետևում են, պարզապես ուզում են, որ ընդունեն իրենց առաջնորդ լինելն ու ղեկավարող դերը: Չեն սիրում միջամտությունները, նախընտրում են ինքնուրույն աշխատել, սակայն դրա հետ մեկտեղ ուզում են, որ իրենցով հիանան: Կյանքում հաջողության հասնում են խելացի, ակտիվ ու նախաձեռնող լինելու շնորհիվ: Նրանց հետ դժվար չէ ապրելը: Սա շատ դրական ու հաջողակ թիվ է:

Թերությունները: Գլխավոր բացասական գիծը ենթակաների զգացմունքների հետ հաշվի չնստելն է, բացի այդ 10-երը բռնկուն են: Երբ իներտ մարդու են հանդիպում, չեն կարողանում տանել դա, քանի որ իրենք շատ ակտիվ են: Բացի այդ իրենք իրենց համար թշնամիներ ստեղծելու հակում ունեն ու դրա հետ մեկտեղ հաշվի չեն նստում ուրիշների կարծիքի հետ: Կարող են մեկուսացվածության մեջ հայտնվել, բայց չեն էլ մտածում այդ մասին: Եթե նրանց չղեկավարես, ամեն ինչ կկործանեն իրենց ճանապարհին: Չեն կարողանում տանել մարդկանց, ովքեր չեն անում այն, ինչին ունակ են: Նրանք կհիշեցնեն դիմացինին նրա թերությունները ու որպես անկարողի կարհամարհեն նրան: Նրանք պետք է իրենց մեջ համբերատարություն դաստիարակեն:

Երջանիկ թվերը՝ 10, 19, 28:

Երջանիկ օրերը՝ կիրակի և երկուշաբթի:

Գույները՝ ոսկեգույն, բաց դեղին:

Քարերը՝ դեղին ադամանդ ու տոպազ:

Հիվանդությունները՝ սիրտն ու աչքերը, արյան բարձր ճնշում:

Խորհուրդ: 10-ը շատ լավ թիվ է: Այս մարդիկ կարող են բարձր դիրքի հասնել: Նրանք անզիջում են ուրիշների հանդեպ, չեն կարող տեսնել, որ ինչ-որ մեկը իրենցից վատ է աշխատում: Պետք է աշխատեն հաղթահարել իրենց այդ թուլությունը: Իրենց ամբիցիաների պատճառով հաճախ տառապում են ու միշտ լարված վիճակում են: Կարող են աշխատել մինչև ուժասպառ լինելը: Պետք է խուսափեն ավելորդություններից ինչպես ֆիզիկական աշխատանքի մեջ, այնպես էլ ամբիցիաների ու հույզերի հետ կապված: Պետք է համբերատար լինեն, քանի որ թշնամիներ են ձեռք բերում իրենց բռնկուն բնավորության պատճառով:

Մյուս առումներով լավ թիվ է, 10-երն էլ հաջողակ ու երջանիկ մարդիկ են:


вложения в интернете



Загрузка...



25.12.2017 4744 Moder-003 0
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 20
Շաբաթվա աստղագուշակ 19.11 - 25.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։