Գլխավոր էջ » Հոդվածներ » ԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ » ԹՎԱԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱՄՍԻ 11-ԻՆ ԾՆՎԱԾՆԵՐԻ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ


Загрузка...

11-ը ամենից բարդ թվերից մեկն է, քանի որ նրա բաղադրիչ 1-երն ու այդ 1-երի գումարը հակադիր են մեկը մյուսին: 11-ը երկու 1-երից է բաղկացած, ուստի 1-ի հատկանիշների ուժը նրանում կրկնապատկված է, սակայն 11-ի գումարն էլ 2-ն է, որը հակադիր է 1-ին: Այդ պատճառով էլ 11-երին դժվար է հասկանալը:

Այս մարդիկ շատ ամբիցիոզ են, չեն կարող բավարարվել 2-րդ տեղով: Ակտիվ են, նախաձեռնող, անկախ են ու վառ արտահայտված անհատականություն ունեն: Որոշումներ ընդունելիս վճռական են: Այս համարձակ հատկանիշների ներքո էլ թաքնված է նրանց զգացմունքայնությունն ու նրբանկատությունը: Նրանք շատ լավ պլանավորում ու անթերի իրագործում են իրենց գաղափարները, եթե ստացվում է արագ գործել: Եթե տատանվեն, ամեն ինչ ջուր է ընկնում: Հաճախ համարձակ պլաններ են կազմում, բայց բավականաչափ քաջություն չեն ունենում դրանք կյանքի կոչելու համար: Նրանք ուզում են իրենց կարծիքն ուրիշներին պարտադրել, բայց շատ մեղմ բնավորություն ունեն դա անելու համար: Հակասության մեջ են ընկնում հայացքներն ազատ արտահայտելու ժամանակ, քանի որ շատ զգայուն են ուրիշների զգացմունքների հանդեպ: Նրանք պետք է ասեն իրենց խոսքը, իսկ դրա փոխարեն թռուցիկ ակնարկներ են անում: Իրենց ուզածի նման բաց մարտի դուրս գալու ու պայքարելու անկարողությունը նրանց հուսահատեցնում է, դրա հետևանքով կարող են փնթփնթան դառնալ: Շատ զգայուն ու անկանխատեսելի են. երբեմն կարող են շատախոս դառնալ, երբեմն էլ ժամեր շարունակ լռել: Ինչ և ինչպես նրանք կանեն, երբեք նախօրոք իմանալ հնարավոր չէ: Ամբիցիոզ լինելը նրանց ստիպում է շատ բան ցանկանալ, բայց այդ ցանկությունները հաճախ հնարավորություններից մեծ են լինում: Հենց այստեղ էլ նրանց անհաջողությունն է: Նրանք չեն կարողանում հաշտվել պարտության հետ, բայց պայքարելու ուժ էլ չունեն: Ամենափոքր իսկ անհաջողությունը նրանց համար աղետ է: Քանի դեռ ամեն ինչ լավ է ընթանում, նրանք ամենադրական մարդիկ են, իսկ անհաջողության առաջին իսկ նախանշանների դեպքում դեպրեսիայի ու վատատեսության գիրկն են ընկնում:

Հուզական առանձնահատկությունները: Հուզական ու սեռական կյանքում էլ նրանք հակասական են: Սեքսուալ մեծ ախորժակ ու ուժ ունեն, բայց շատ ամաչկոտ են ցանկությունները բացեիբաց արտահայտելու համար, միևնույն ժամանակ անկեղծ ու նվիրված են: Պարտության նման չեն կարող տանել դավաճանությունը: Եթե նրանց անհաջող կյանքի ընկեր հանդիպի, ողջ կյանքում իրենց կոտրված կզգան: Ամաչկոտ ու մի քիչ անինքնավստահ լինելով հանդերձ՝ չեն հանդուրժում իրենց գործերին միջամտությունը, աջակցության առաջարկն էլ որպես վիրավորանք են ընդունում: Նրանք ինքնուրույնություն են փնտրում, բայց ունակ չեն դրան: Անկախության ցանկություն ունեն, բայց ուժ չունեն դրան հասնելու համար: 11-երի մեջ մշտապես 1-ի ուժեղ և 2-ի թույլ գծերի պայքարն է գնում, արդյունքում էլ նրանք անհանգիստ ու դժբախտ են իրենց զգում:

Թերությունները: 11-երի գլխավոր առանձնահատկությունը ամբիցիաների ու անինքնավստահության միջև պայքարն է: Այս մարդիկ ունեն հաջողության հասնելու համար անհրաժեշտ խելքը, բայց ակտիվության ու ամուր հողի պակաս են զգում: Նրանք աջակցության կարիք են զգում, բայց միևնույն ժամանակ մերժում են այդ աջակցությունը՝ դա ընկալելով որպես թուլություն: Մի խոսքով՝ 11-երը հակասական գծերի կծիկ են: Նրանք պետք է սովորեն վերլուծել իրենց ու զարգացնել դրական հատկանիշները: Շրջապատողներն էլ պետք է աջակցեն նրանց առանց դա ցույց տալու, առաջատար լինեն, երբ դա պետք է և ենթարկվեն, երբ դա անհրաժեշտություն է: 

Երջանիկ թվերը՝ 1, 10, 28, 2, 11, 29, 8, 17, 26:

Թշնամի թվերը՝ 5, 15, 23, 4, 13, 22, 31: Հատկապես անհաջող են 5-ն ու 4-ը:

Երջանիկ ամսաթվերը՝ 2, 11, 20, 1, 10, 19, 28:

Հաջող օրերը՝ հինգշաբթի, ուրբաթ:

Վատ ամիսները՝ հուլիս, դեկտեմբեր:

Գույները՝ բաց դեղին, կանաչ:

Քարերը՝ մարգարիտ, դեղին տոպազ, նեֆրիտ:

Հիվանդությունները՝ արյան բարձր ճնշում, նյարդային խանգարումներ:

Խորհուրդ: 11-երը պետք է խուսափեն հուսալքվելուց, պետք է ինքնավստահ լինեն, խուսափեն անգործ նստելուց ու պատրաստ լինեն պլանները կյանքի կոչել: Բաց թողնված հնարավորությունները նրանց կհիասթափեցնեն ու դեպրեսիայի մեջ կգցեն: Պետք է նաև համբերատարություն սովորեն ու զսպեն ամբիցիաները: Պետք է խուսափեն հիմար ցանկություններից ու որոշակի սահմանների մեջ մնան: Այստեղ անհրաժեշտ է մտերիմների աջակցությունը, որոնք պետք է նրբանկատորեն ուղղորդեն նրանց անիրագործելի ցանկություններից դեպի ավելի շատ շանսեր ունեցող նախագծերը:


инвестиции в интернете



Կատեգորիա: ԹՎԱԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆ | Ավելացրեց: Moder-003 (30.12.2017) | Հեղինակ: Լուսինե Բրուտյան
Դիտումներ: 358 | - Վարկանիշ -: 0.0/0
loading...
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES