Գլխավոր էջ » Հոդվածներ » ԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ » ԹՎԱԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱՄՍԻ 14-ԻՆ ԾՆՎԱԾՆԵՐԻ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ


Загрузка...

14-ը 3 մարդ է մի մարմնում: 1-ն ու 4-ը հակադիր բնավորություններ են, իսկ նրանց գումարը՝ 5-ը լրիվ ուրիշ խառնվածք է, սակայն մեծ կոնֆլիկտ այստեղ չկա: 1-ը առաջնորդ է՝ բռնկուն ու ամբիցիոզ, 4-ը՝ խելացի, մեթոդիկ, վատատես ու ծախսող, իսկ 5-ի համար կյանքում գլխավորը նյութական արժեքներն են՝ փողը: Սա այս բնույթի միակ համադրությունն է: Այն իր մեջ ներառում է ամբիցիաներն ու գումարի հանդեպ սերը: Այս մարդիկ շատ հաջողակ են նյութական գործերում, քանի որ ղեկավարելու, նախաձեռնող լինելու շնորհքով, ակտիվությամբ ու խելքով են օժտված և կարողանում են այդ ակտիվությունն ուղղել գումար աշխատելուն: Ծախսող են, բայց դա էլ կառավարվում է 5-ի կողմից: 4-ին հատուկ վատատեսությունն էլ ունեն, սակայն դա նույնպես չի դոմինանտում: Ընդհանուր առմամբ 14-ը ամբիցիոզ, դեպի գումարն ուղղված, վճռական ու շատ հաջողակ մարդ է:

Հուզական առանձնահատկությունները: 14-ի ընկերներն ու կողակիցը պետք է հարուստ լինեն, հակառակ դեպքում լավ հարաբերությունների հույսը փոքրանում է: Այս մարդիկ այնքան էլ ջերմ չեն, նրանց սիրելը բարդ է: Մյուս կողմից 1-ի գրավիչ հատկություններն ունեն, որոնք էլ ձգում են հակառակ սեռին: Նրանք զիջող են ու դիվանագետ: Շատ ընկեր-ծանոթներ ունեն, ոչ մեկին չեն տրամադրում իրենց դեմ, քանի որ չգիտեն, թե երբ այդ մարդն իրենց պետք կգա: Նրանց զուգընկերն էլ իրենց նման մատերիալիստ պետք է լինի: Նրանց պետք չեն մարդիկ, ովքեր անտարբեր են փողի հանդեպ:

Թերությունները: 14-ը կարող է օգտագործել մարդկանց իր հետաքրքրությունների համար, ապա ազատվել նրանցից, իսկ դա նպաստում է, որ թշնամիները շատանան: Կասկածամիտ է: Բացի այդ էքստրեմիստ է՝ մի ծայրահեղությունից մյուսն է նետվում:

Երջանիկ թվերը՝ 11, 10, 28, 5, 14, 23:

Թշնամի թվերը՝  4, 22, 13, 31:

Երջանիկ ամսաթվերը՝ 5, 14, 23:

Հաջող օրերը՝ չորեքշաբթի և շաբաթ:

Վատ ամիսները՝ հունիս, հուլիս, սեպտեմբեր:

Գույնը՝ սպիտակ:

Քարը՝ ադամանդ:

Հիվանդությունները՝ հոդերը:

Խորհուրդ: Չնայած ֆինանսական գործերում ունեցած հաջողությանը՝ այս մարդիկ հաճախ միայնակ են, քանի որ վախեցնում են մարդկանց իրենց մերկ մատերիալիզմով: Դրա դեմ պետք է պայքարել: Նրանք նաև նեգատիվ մտածողություն ունեն, իսկ դա բարդացնում նրանց հետ ապրողների կյանքը: Պետք է ավելի լավատեսորեն մտածեն, ամրապնդեն 1-ի լավ հատկանիշները:



рекламная сеть баннеров

Կատեգորիա: ԹՎԱԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆ | Ավելացրեց: Moder-003 (14.01.2018) | Հեղինակ: Լուսինե Բրուտյան
Դիտումներ: 456 | - Վարկանիշ -: 0.0/0
loading...
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES