ԱՄՍԻ 18-ԻՆ ԾՆՎԱԾՆԵՐԻ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Թվերի գումարը՝ 9: Բոլոր երեք թվերը՝ 1, 8, 9 հավասարակշռված են, բայց 8-ի ու 9-ի ազդեցությունը քիչ ավելին է, քան 1-ինը: Արդյունքում ստացվում է ամբիցիոզ, ուժեղ ու ակտիվ 1-ը տաղանդավոր, արտիստիկ, բայց չհասկացված 8-ի հետ համադրված, և այս համադրությունն էլ ականավոր անձնավորության է ծնունդ տալիս: 9-ն էլ այս ամենին գումարում է մարտական հատկանիշները:

Հուզական առանձնահատկությունները: 18-ի հուզական ու սեռական հատկությունները ղեկավարվում են 9-ի կողմից: Այս մարդիկ շատ սեքսուալ են, բայց չեն կարողանում արտահայտել իրենց ցանկություններն ու հաճախ հիասթափվում են: Ցանկություններն արտահայտելը ամոթալի ու թուլության նշան են համարում: Բայց այստեղ կա նաև 8-ի ազդեցությունը, որը ոչ միայն սեռականապես ուժեղ է, այլև նուրբ սիրեկան է: Բոլոր երեք թվերը՝ 1, 8, 9 սեռականապես ուժեղ են: 18-ի զուգընկերը պետք է մեղմ ու ենթարկվող լինի:

Ընկերության մեջ նվիրված է, բայց նրա հետ դժվար է ապրելը: Դրա հետ մեկտեղ նրանք հետաքրքիր են, խելացի ու դրական: 18-ի ընկերներն էլ պետք է նույնանման հոգևոր արժեքներ ունենան ու ամբիցիոզ լինեն: 18-երը չեն հասկանում ամբիցիաների բացակայությունը, դա նրանց շարժիչ ուժն է, իսկ առանց ամբիցիաների մարդկանց թուլամորթ են համարում ու աշխատում են գործ չունենալ նրանց հետ: Նրանք արհամարհում են պասիվ մարդկանց, բայց կարող են տանել նրանց 8-ի մեղմության շնորհիվ: Չնայած դոմինանտող էությանը՝ նրանք կարող են լավ ընկերներ լինել: Ընկերության մեջ պետք չէ շատ հակադրվել նրանց:

Թերությունները: Այս թիվը շատ դոմինանտող է ու հրամայող, և միայն 8-ի առկայությունն է նրան չհասկացված ու չընդունված դարձնում:

Երջանիկ թվերը՝ ներդաշնակ հարաբերություններ 1, 10, 28, 8, 17, 26, 9, 18, 27-ին ծնվածների հետ:

Թշնամի թվերը՝ 7, 16, 25:

Երջանիկ ամսաթվերը՝ 1, 8, 9:

Հաջող օրերը՝ երկուշաբթի ու երեքշաբթի:

Վատ ամիսները՝ ապրիլ, հուլիս:

Գույները՝ կարմիր ու երկնագույն:

Քարը՝ սուտակ:

Հիվանդությունները՝ տենդ, խանգարումներ:

Խորհուրդ: 18-երը պետք է մեղմ լինեն շրջապատի հետ, հակառակ դեպքում կկորցնեն ընկերներին: Նրանք ղեկավարի շնորհք, խելք ու աշխատասիրություն ունեն, սակայն երբ սկսում են անկիրթ վարվել մյուսների հետ, չսիրված են դառնում: Բոլորը չեն կարող նրանց հասկանալ այնպես, ինչպես մտերիմները: Պետք չէ անզիջում լինել բոլոր նրանց հանդեպ, ովքեր համաձայն չեն ձեզ հետ: Եթե կարողանաք հաղթահարել այդ բացասական հատկանիշներն ու միտումները, նշանավոր մարդիկ կդառնաք ու մեծ բարձունքների կհասնեք:



Загрузка...



19.02.2018 641 Moder-003 0
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 20
Շաբաթվա աստղագուշակ 19.11 - 25.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։