ԱՄՍԻ 21-ԻՆ ԾՆՎԱԾՆԵՐԻ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

1-ն ու 2-ը խորհրդանշում են Արևն ու Լուսինը: Լուսինը՝ կանացի սկիզբն է, Արև՝ տղամարդկային: Լուսինը ռոմանտիկան է, հույզերը, զգացմունքները, իսկ Արևը՝ ամբիցիաներն ու հաջողությունը: Այս թվերի գումարը՝ 3-ը, դիկտատոր է: Այսպիսով՝ մի կողմից նա վառ երևակայություն ունեցող երազող է, իսկ մյուս կողմից՝ լիդեր, ամբիցիոզ ու ուժեղ: Բոլոր կողմերով սա լավ համադրություն է: 2 թվի թույլ կողմերը հավասարակշռվում են 1-ի դրական կողմերով, իսկ 3-ի դիկտատորի հատկանիշները մեղմվում են 2-ով: Այս մարդիկ, ի տարբերություն 2-ի ու 20-ի, հաճախ հաջողակ են կյանքում, քանի որ մտքի ուժ, երևակայություն ու պլանավորելու ունակություն ունեն:

Հուզական առանձնահատկությունները: Նրանց հուզական կյանքը հագեցած է: 21-երին հոգևոր ու ֆիզիկական շփումներ են պետք: Սեռական առումով միջին պոտենցիալ ունեն, հակված են ռոմանտիկային: Դա նրանց լավ սիրեկաններ է դարձնում: Եթե զուգընկերը շատ մեծ սեռական ախորժակ չունենա, կարող են նրան և ֆիզկապես, և հոգեպես բավարարել: 21-ը լավ լեզու է գտնում համարյա բոլոր տեսակի մարդկանց հետ: Նա խոհեմ է, փորձում է ոչ ոքի չվիրավորել, միայն թե երբեմն կարող է վատատես դառնալ: 21-ի զուգընկերը պետք է զգա նրա տրամադրությունն ու համապատասխան կերպով արձագանքի: Պետք չէ այս մարդու առաջ մեծ սեռական պահանջներ դնել:

Թերությունները: 21-ը երկու ծայրահեղություն ունի՝ վատատեսություն ու իշխելու հակում: Այդ հակասությունը նրան կարող է դժբախտացնել: Բացի այդ հաճախ բռնկուն են ու կարող են թշնամիներ ձեռք բերել: Երազկոտության  պատճառով կյանքում շատ հնարավորություններ են բաց թողնում, որն էլ կարող է հիասթափությունների պատճառ դառնալ: Դրա հետ մեկտեղ, նրանց մեջ նստած դիկտատորը խորհուրդներ չի ընդունում ու փորձում է իր կամքը պարտադրել:

Երջանիկ թվերը՝ 2, 11, 20, 29, 1, 10, 28, 3, 12, 21, 30:

Թշնամի թվերը՝ 4, 13, 31, 5, 14, 23:

Ուրախ ամսաթվերը՝ 2, 11, 20, 3, 12, 21, 30:

Վատ ամիսները՝ փետրվար, հունիս, սեպտեմբեր:

Գույները՝ մոխրագույն ու կեղտոտ սպիտակ:

Քարը՝ մարգարիտ:

Հիվանդությունը՝ ստամոքս:

Խորհուրդ: Այս մարդիկ հաճախ հաջողակ են: Նրանք պետք է խուսափեն բացասական մտածողությունից ու սեփական կարծիքը պարտադրելուց: Եթե կարողանան դա անել, մեծ հաջողության կհասնեն, քանի որ խելք ու ակտիվություն ունեն: Միակ բանը, որ պետք է անեն, կամքի ուժ ու ինքնավստահություն զարգացնելն է:



Загрузка...



21.02.2018 627 Moder-003 0
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 20
Շաբաթվա աստղագուշակ 19.11 - 25.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։