ԱՄՍԻ 23-ԻՆ ԾՆՎԱԾՆԵՐԻ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Ամսի 23-ին ծնվածները հակասական մարդիկ են: Նրանք մեղմ են 2-ի ազդեցության արդյունքում և մինի-դիկտատորներ են 3-ի ազդեցությամբ: Իսկ այս երկուսի գումար 5-ն էլ փողասիրության մասին է խոսում: Նրանք ուզում են, որ ամեն ինչ իրենց ցանկությամբ լինի, բայց ուժ չունեն իրենցը պնդելու համար: Այդ իսկ պատճառով ուժ են բանեցնում: Կարող են հաղթել միայն թույլերին, իսկ բնածին խորամանկությունը նրանց օգնում է ուժեր չծախսել նրանց վրա, ում դեմ նման մեթոդները չեն աշխատում: Եթե նրան ավելի ուժեղ բնավորությամբ մարդիկ են շրջապատում, 23-ը ճնշված վիճակում է: Հաճախ նրանք այնքան ուժեղ չեն, որքան երևում են: Զգայուն են ու հպարտ, չեն սիրում ոչ ոքի պարտական լինել:

Հուզական առանձնահատկությունները: Հուզական պլանում նրանք ձգտում են դոմինանտել. դա 3-ի ազդեցությունն է: Միևնույն ժամանակ զգացմունքային են: Ընկերների հետ հարաբերություններում սեփականատիրական հակումներ են դրսևորում, բայց չեն սիրում, երբ իրենց են այդպես վերաբերվում: Նրանք լավ ամուսնություն են կնքում, եթե զուգընկերը նրանց նման է կամ ենթարկվող: Ամուսնության մեջ փորձում են լիբերալ երևալ, իսկ իրականում սեփականատեր են: Խելացի են ու նախապատվությունը տալիս են խելացի զուգընկերոջ, չնայած՝ դա պարտադիր պայման չէ: Սեռական առումով ուժեղ են, բայց առանց սեքսի էլ կարող են ապրել: Ընդհանուր առմամբ պահանջկոտ սիրեկաններ չեն: Լավ հարաբերություններ հնարավոր են 2 տիպի մարդկանց հետ՝ նրանց, ովքեր կենթարկվեն և նրանց, ովքեր ուժեղ կլինեն: Նրանք կարող են մեղմ մարդկանց հետ ապրել, բայց չեն գնահատի նրանց: Չնայած բավականին խելացի են մարդկանց հասկանալու համար՝ իրենց միշտ ճիշտ են համարում: Նրանց հետ դժվար է, բայց համբերատար լինելու դեպքում կարելի է ստիպել նաև այլ տեսակետ ընդունել:

Թերությունները: Գլխավոր թերությունը առանց համապատասխան ուժեղ խառնվածքի դոմինանտելու ցանկությունն է: Միշտ իրենց կամքը կպարտադրեն ավելի թույլերին: Մի քիչ շահամոլ են, ձգտում են կյանքում հաջողությունների հասած մարդկանց:

Երջանիկ թվերը՝ 5, 14, 23, 2, 11, 20, 29:

Թշնամի թվերը՝ 9, 18, 27, 1, 10, 28:

Ուրախ ամսաթվերը՝ 2 և 5:

Հաջող օրերը՝ երկուշաբթի, չորեքշաբթի:

Գույնը՝ վարդագույն:

Քարերը՝ մարգարիտ, ադամանդ: Պետք է խուսափել ոսկի կրելուց:

Հիվանդությունները՝ հոգեկան խանգարումներ, հոդացավեր:

Խորհուրդ: Պետք է մեղմացնել դոմինանտելու ձգտումը: Ուժեղ լինելու համար պետք չէ պարտադիր իշխել: Պետք է ավելի քիչ ուշադրություն դարձնել փողին, նայել մարդկանց սրտերին: Պետք չէ լավ վերաբերվել մարդկանց միայն այն պատճառով, որ կյանքում մեծ հաջողությունների են հասել:



Загрузка...



23.02.2018 778 Moder-003 0
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 20
Շաբաթվա աստղագուշակ 19.11 - 25.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։