ԱՄՍԻ 25-ԻՆ ԾՆՎԱԾՆԵՐԻ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ


25-ը տարօրինակ թիվ է՝ 2-ի մեղմության, 5-ի ագահության ու 7-ի փոփոխությունների հանդեպ սիրո միաձուլումը: 2 թիվը չնայած այստեղ առաջինն է, բայց ավելի քիչ դեր է խաղում: Ավելի ուժեղ է 5-ը, որն էլ գումար ու նյութական միջոցներ է պահանջում: Այս մարդիկ հեշտությամբ են գայթակղություններին ու անօրինական գործողություններին զոհ գնում, լավ գործնական հատկանիշներ ունեն, բայց նախընտրում են սպեկուլյացիան ու խաղը:

7-ի ազդեցությամբ նրանք փոփոխությունների մեծ ցանկություն ունեն: Նրանց հույզերի վրա 2-ն ու 5-ը միանման ազդեցություն են գործում: Նրանք մեղմ են, ռոմանտիկ, խելացի, ընկերների ու գործընկերների հետ հոգևոր շփում են փնտրում: 5 թիվը նրանց ձգում է դեպի պիտանի մարդիկ, որոնք կյանքում հաջողության են հասել: Նրանք սիրում են փոփոխությունները, և եթե հարաբերությունները խորը չեն, երկար ընկերություն չեն անում մարդկանց հետ:

Հուզական առանձնահատկությունները: Սեքսուալ առումով նրանք տարօրինակ համադրություն են՝ ձգտում են դեպի նրանց, ովքեր լավ ապահովված են, միևնույն ժամանակ հակված են ռոմանտիկայի, ինչն էլ ստիպում է իդեալականացնել զուգընկերոջը: Սերը նրանց գլխում է ծնվում, եթե օբյեկտը նյութականապես ապահովված է: Չնայած ռոմանտիկային՝ աղքատ մարդիկ նրանց չեն գրավում:

Ֆիզիկական առումով միջին ուժ ունեն: Արկածների սիրահար չեն ու առանձնապես կարիք չունեն սեքսի: 25-երը ռոմանտիկ մատերիալիստներ են: Երջանիկ են այն մարդկանց հետ, ովքեր ուղղորդված են դեպի գործը: Նրանց պետք է և հոգևոր բավարարվածություն, և փող: Նրանց պետք է նաև մեկը, ով իրենց նման երազկոտ կլինի: Նրանց նշանաբանն է՝ փոփոխություններն ավելի լավ են, քան հանգիստը: Նրանց դեկորացիաների փոփոխություն է պետք: Նրանք բնույթով անհավատարիմ չեն, նրանց կեղծավոր ու թեթևամիտ էլ չես անվանի: Փոփոխությունների նրանց ծարավը անհրաժեշտություն է, դրա հետ պետք է հաշտվել: Սակայն էությամբ մեղմ լինելով՝ կարող են ճնշել փոփոխությունների այդ ցանկությունը, եթե հարաբերություններն այդպես են պահանջում:

Թերությունները: 25 թիվը մատերիալիստական հակվածություններ ունի: Այս մարդիկ նախընտրում են թեթև ճանապարհով ստացված գումարը: Դրա հետ կապված՝ կարող են վատ շրջապատ ընկնել: Արագ են բարկանում, բռնկուն են ու անհամբեր:

Երջանիկ թվերը՝ 2, 7, 11, 20, 29, 16, 25:

Թշնամի թվերը՝ 5, 14, 23:

Ուրախ ամսաթվերը՝ 2 և 7:

Հաջող օրերը՝ երկուշաբթի, երեքշաբթի:

Վատ ամիսները՝ մայիս, հոկտեմբեր:

Գույները՝ դեղին ու կանաչ:

Քարերը՝ մարգարիտ, լուսնաքար:

Հիվանդությունները՝ մաշկն ու մարսողական համակարգը:

Խորհուրդ: Պետք է նվազեցնել գումարի ու նյութական բարիքների հանդեպ ունեցած ագահությունն ու կենտրոնանալ արվեստի հանդեպ սիրո վրա: 25-ի վաղ տարիներին բնութագրական են փոփոխությունները, փորձություններն ու փնտրտուքները: Ավելի հասուն տարիքում նրանք արդեն խաղաղ կյանք են վարում: Պետք է խուսափեն բռնկուն լինելուց:


Загрузка...


25.02.2018 733 Moder-003 0
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 20
Շաբաթվա աստղագուշակ 19.11 - 25.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։