ԱՄՍԻ 27-ԻՆ ԾՆՎԱԾՆԵՐԻ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ


27-ը ռոմանտիկի ու դիկտատորի համադրություն է:
2-ն ու 7-ը նման են իրար, չնայած 7-ն ավելի ուժեղ ու անկախ է: Այս մարդիկ ինքնատիպ են, վառ արտահայտված անհատականություններ են: Բնույթով մատերիալիստներ են: Ինքնատիպ վարքը առանձնացնում է նրանց շրջապատից: Կանայք հոգևոր շփման համար ձգտում են խելացի զուգընկեր ունենալ, միաժամանակ կայուն, ապահով կյանքի են ձգտում:

Հուզական առանձնահատկությունները: Այս մարդիկ զգայուն են, լավ երևակայություն ու խելք ունեն: Սիրում են ճամփորդել ու շատ տեղեկացված են: Ռոմանտիկային նրանց հակվածությունը լավ համադրվում է ճամփորդության հանդեպ սիրո հետ: 27-երը ձգտում են դեպի այն մարդիկ, ովքեր կարող են բարոյապես աջակցել իրենց, քանի որ ինքնավստահ չեն, մյուս կողմից էլ ձգտում են մեղմ ու ենթարկվող մարդկանց: Նրանց գրավում են նաև անկանխատեսելի անհատները: Եթե մարդը հասկանալի է, նրանց համար անհետաքրքիր է դառնում: Հակառակ սեռին ավելի շատ ձգտում են սովորույթի, քան ցանկության ուժով: Սեռական բարձր պոտենցիալ ունեն: 27-երը շատերի հետ կարող են ապրել, քանի որ խելացի են, հետաքրքիր ու ուժեղ խառնվածքով: Դեպի իրենց են ձգում մարդկանց: Բայց պետք չէ նրանց վրա իշխանություն բանեցնել. դա կվանի նրանց:

Թերությունները: Դոմինանտելու հակվածությունը: Դա կարող է ընկերներին կորցնելու պատճառ դառնալ: Բացի այդ 27-երը անինքնավստահ են:

Երջանիկ թվերը՝ 2, 11, 20, 29, 9, 18, 27, 6, 15, 24:

Թշնամի թվերը՝ 5, 14, 23, 10, 28:

Երջանիկ ամսաթվերը՝ 2, 6, 9:

Երջանիկ օրերը՝ շաբաթ, կիրակի, երկուշաբթի:

Քարերը՝ սուտակ, նռնաքար, օնիքս:

Գույները՝ կարմիր, կանաչ, դարչնագույն:

Վատ ամիսները՝ մայիս, հոկտեմբեր, նոյեմբեր:

Հիվանդությունները՝ մաշկ, հոգեկան խանգարումներ, տենդ:

Խորհուրդ: 27-ը լավ թիվ է, եթե կարողանա նվազեցնել մարդկանց վրա դոմինանտելու իր հատկության ուժը: Դիկտատորի հատկությունները մարդուն ավելի լավը չեն դարձնում: Բացի այդ, պետք է կամքի ուժ ու ինքնավստահություն զարգացնեն իրենց մեջ:


Загрузка...



27.02.2018 626 Moder-003 0
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 20
Շաբաթվա աստղագուշակ 19.11 - 25.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։