ԱՄՍԻ 30-ԻՆ ԾՆՎԱԾՆԵՐԻ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

30-ը 3-ի երկվորյակ թիվն է, օժտված է նրա բոլոր հատկություններով, միայն՝ մեղմված տարբերակով: Բայց այդ մեղմացումն այնքան չնչին է, որ այս թվերը նույնական կարելի է համարել: 30-ը շատ համարձակ թիվ է: Այս մարդիկ ամբիցիոզ են ու ագրեսիվ: Սիրում են իշխանությունը ու երբեք չեն հաշտվի ենթակա կարգավիճակի հետ: Նրանք պետք է ղեկավարեն ուրիշներին, առանց իշխանություն ունենալու իրենց հիասթափված են զգում: Նրանք հստակ կարգուկանոնի են հետևում ու ուրիշներից էլ նույնն են պահանջում: Դոմինանտում են, հաշվի չեն նստում ուրիշների կարծիքի հետ, երբեք չեն հրաժարվում կազմած պլաններից, ուժեղ են ու դիմացկուն:

Հուզական առանձնահատկությունները: Դոմինանտելու ձգտումը կարմիր գծով անցնում է այս մարդու բոլոր գործողությունների, ներառյալ այլ մարդկանց հետ հարաբերությունների միջով: Նրանք պետք է առաջինը լինեն, հակառակ դեպքում՝ ոչ մի հարաբերության մասին խոսք գնալ չի կարող: Ընկերը կամ զուգընկերը պետք է մեղմ լինի ու բավարարվի երկրորդ տեղով: Նրանք որսորդներ են: Նա, ով հետաքրքրել է 30-ին, փախչելու շանս չունի, նա կհետապնդվի այնպիսի վճռականությամբ, որին դիմադրելը անհնարին կլինի: 30-ները գրավիչ արտաքին ու հզոր սեքսուալ պոտենցիալ ունեն: Ձգում են հակառակ սեռին: 30-ի հետ կարող են ապրել միայն նրանք, ովքեր ունակ են ենթարկվել:

Ընկերության մեջ ուզում են առաջինը լինել, չեն սիրում մարդկանց, ովքեր սպառնում են նրանց դիրքին: Ընկերներն ու զուգընկերները պետք է լրացնեն նրան, բայց ոչ մի դեպքում չգերազանցեն: Ոչ ոք ոչ մի ձևով չպետք է սպառնա նրանց ազատությանը: Ոչ ոք չպետք է հավասարվի նրանց: Այստեղից դժվար չէ հասկանալ, որ 30-ների հետ ապրելը բարդ գործ է:

Թերությունները: Այս մարդիկ բնածին դիկտատորներ են ու իրենց սեփական օրենքներն ունեն: Իրենց պլաններն իրագործելիս ոտնատակ են տալիս դիմադրությունն ու չեն մտածում հետևանքների մասին: Այսպիսի պահվածքը դեպի իրենց է տրամադրում մարդկանց: Անզիջում են իրենցից թույլ մարդկանց հանդեպ:

Երջանիկ թվերը՝ 3, 12, 30, 5, 14, 23, 6, 15, 24:

Թշնամի թվերը՝ 4, 13, 31:

Ուրախ ամսաթվերը՝ 3, 12, 21:

Հաջող օրերը՝ երեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ:

Քարը՝ շափյուղա:

Գույները՝ մուգ կապույտ, վարդագույն:

Հիվանդությունները՝ մաշկ ու հոդեր:

Խորհուրդ: Սա շատ ուժեղ թիվ է, և ամսի 30-ին ծնվածները մեծ բարձունքների կհասնեն, քանի որ դրա համար անհրաժեշտ բոլոր հատկանիշներն ունեն: Միայն թե պետք է խոհեմ ու դիվանագետ լինեն: Պետք է սովորեն անզիջում չլինել, նվազեցնել ամբիցիաները: Եթե դա անեն, կհասնեն այն հաջողությանը, որին ձգտում են:


Загрузка...
 


28.02.2018 977 Moder-003 0
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 21
Շաբաթվա աստղագուշակ 19.11 - 25.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։