ԱՄՍԻ 8-ԻՆ ԾՆՎԱԾՆԵՐԻ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ


реклама в интернете


8-ը ամենից բարդ թիվն է: Այն երկու իրար հակադիր օղակներից է կազմված, ինչը երկատված անձնավորություն է նշանակում: Այս երկու օղակները սերտորեն կապված են և իրավիճակից է կախված, թե դրանցից որ մեկն ավելի մեծ դեր կխաղա: 

Այս մարդիկ հաճախ հասկացված չեն շրջապատի կողմից, քանի որ նրանց երկու հակադիր կողմերից մեկը միշտ խորհրդավոր է մնում: Երբեմն չեն կարողանում իրենց հոգեհարազատ ընկերներ գտնել ու միայնակ են իրենց զգում: 8-երը հաճախ այնպիսի հեղինակություն են վայելում, որին իրականում արժանի չեն. և ամենը այն պատճառով, որ նրանց գործողությունները հաճախ սխալ են հասկանում: Նրանք  հավասարապես նյութական ու հոգևոր հակումներ ունեն:

Այս մարդիկ մաքսիմալիստներ են, և եթե առաջին տեղում նրանց էության նյութական կողմն է, ապա կարող են խոշոր հաջողության հասնել, քանի որ խելացի են ու շատ աշխատասեր: Հակառակ դեպքում կարող են խոշոր անհաջողություն կրել. նրանց մոտ ոչինչ երբեք միջին չի լինում: Իրենց երկատվածության ու մարդկանց կողմից չհասկացված լինելու պատճառով կարող են հետապնդման զոհ դառնալ: Լինելով խոր անձնավորություններ՝ նրանք դա որպես հարձակում են ընկալում ու դիմադրում, որն էլ շատ ավելի վատ է, քանի որ, եթե չգտնեն մարդուն, ում պետք է պատժել, կարող են հենց իրենք իրենց պատժել: Այս մարդկանց մեջ շատ են ինքնասպանության հակում ունեցողները, նրանք կարող են նաև հակահասարակական էակներ դառնալ:

Հուզական առանձնահատկությունները: 8-երը ուժեղ խառնվածք ունեն, ունակ են խոր հուզական կապվածության, սակայն հաճախ դավաճանված են զգում, քանի որ նրանց հասկանալն ու սիրելը դժվար է: Արտաքինից կարող են սառը թվալ, իսկ ներքուստ ամենաջերմ մարդը լինել, քանի որ չեն կարողանում ցույց տալ զգացմունքները: Իրենց զգացմունքները կարողանում են միայն արարքներով ցույց տալ, որն էլ շրջապատը հաճախ սխալ է հասկանում: Մեծ զոհողությունների են պատրաստ նրա համար, ում սիրում են: Դա կարող է դժբախտացնել, քանի որ սիրահարվելով՝ նրանք իրենց սիրո օբյեկտին ոչինչ չեն մերժում, ավելի շատ տալիս են, քան ստանում: 8-երը ձգող ուժ ունեն, շատ գրավիչ են հակառակ սեռի համար: Հզոր սեռական ուժ ու ակտիվություն ունեն, բայց զուգընկերոջ հետ ավելի շատ հոգևոր կապ են փնտրում, հակառակ դեպքում հարաբերությունները երկարատև չեն լինի: Զուգընկերն էլ նրա նման ուժեղ պետք է լինի:

Թերությունները: Աշխարհը, որտեղ ապրում ենք, այնքան էլ հարմար չէ 8-երի համար: Այս մարդիկ շատ ունակ են, բայց նրանց հազվադեպ են հենց որպես այդպիսին ընդունում: Նրանք անկեղծ են, բայց իրենց անկեղծության հետևանքները հաճախ հենց իրենց են կազմաքանդում: Խորն են սիրում ու շատ կոտրվում են, երբ իրենց դավաճանում են: Հաճախ ծայրահեղությունների մեջ են ընկնում՝ մի օր կարող են ջանասիրաբար աշխատել, իսկ հաջորդ օրը ծուլության մատնվել: Կարող են շատ հիշաչար ու վրիժառու լինել, եթե նրա թշնամանքը հարուցեք: Նրանք հավասարակշռության պակաս ունեն:

Երջանիկ թվերը՝ 17, 26:

Թշնամի թվերը՝ 1, 10, 19, 28, 4, 13, 22, 31:

Ոխերիմ թշնամի թվերը՝ 2, 11, 20, 29, 6, 15, 24, 5, 14, 23:

Երջանիկ ամսաթվերը՝ 8, 17, 26:

Հաջող օրերը՝ շաբաթ, կիրակի, երկուշաբթի:

Վատ ամիսները՝ դեկտեմբեր, հունվար, փետրվար, հունիս:

Գույները՝ սև, մուգ կապույտ, մուգ մոխրագույն, մանուշակագույն: Խուսափեք շատ բաց գույներից:

Քարերը՝ սև ադամանդ ու սև մարգարիտ:

Հիվանդությունները՝ ստամոքսը, հնարավոր են գլխացավեր:

Խորհուրդ: 8-երը հիանալի մարդիկ են, բայց պետք է հիշեն, որ իրենց հազիվ թե երբևէ հասկանան: Այնպես որ հենց իրենց հետաքրքրություններից ելնելով՝ պետք է սովորեն հույսը միայն իրենց վրա դնել ու շրջապատի աջակցությանը չսպասեն: Պետք է ունակությունները մեկ նպատակի, այլ ոչ թե անիմաստ հույզերի վրա ուղղեն: Պետք է համբերատարություն զարգացնեն իրենց մեջ, հավասարակշռեն վճռականությունն ու համառությունը: Միայն այդ ժամանակ կկարողանան բարձունքների հասնել՝ դրա համար ունենալով բոլոր անհրաժեշտ հատկանիշները: Նրանք խելացի են ու աշխատասեր, հոգեկան ու մտավոր մեծ ներուժ ունեն, արտիստիկ են ու զգայուն: Պետք է միայն խուսափեն ծայրահեղություններից:


реклама в интернете



Загрузка...

<



25.12.2017 1205 armenlur 0
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 20
Շաբաթվա աստղագուշակ 19.11 - 25.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։