ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿԸ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Ամիսը վատ չի սկսվի, բայց չափազանց հանգիստ կանցնի։ Բազմազանության կարիք կունենաք, կյանքում ինչ-որ նոր բան մտցնելու ցանկությունը երբեմն ձեզ չմտածված արարքների կդրդի, կստիպի անել այն, ինչի համար հետո կզղջաք։ Կարող եք այդ ազատ ժամանակն օգտագործել ուսման ու աշխարհայացքը ընդլայնելու համար։


Ավելի ուշ բարդ շրջան կգա, երբ պետք է փորձություններ հաղթահարեք։ Մի նահանջեք, քանի որ ամեն ինչից գլուխ հանելու ու համոզիչ հաղթանակ տանելու հնարավորություն ունեք։ Օգնության կարիք կունենաք, և ամենայն հավանականությամբ այն կցուցաբերեն մարդիկ, որոնց ժամանակին կարևոր ծառայություններ եք մատուցել։


Նկատի առեք, որ ամսվա երկրորդ կեսին ցանկացած, նույնիսկ աննշան արարքը կյանքում մեծ փոփոխությունների սկիզբ կդառնա։ Սխալ կլինի հույս դնել այն բանի վրա, որ ամեն ինչ ձեր ուզածի նման է դասավորվելու։ Չի բացառվում՝ անբարենպաստ պայմաններ ստեղծվեն, որոնց պատճառով ստիպված կլինեք անորոշ ժամանակով հետաձգել ձեր պլանների իրագործումը։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Սեպտեմբերի սկիզբը բարենպաստ կլինի։ Այդ ժամանակահատվածը կյանքի բոլոր ոլորտներում դրական փոփոխություններ է խոստանում, և այն հնարավորություն կտա առաջ շարժվել։ Օգտակար կլինի նախկին փորձը, ընդ որում՝ ոչ միայն մասնագիտական ոլորտում, այլ նաև կենցաղում։


Շրջապատի հետ հարաբերությունները հարթ կլինեն։ Կաշխատեք ձեզ հանգիստ պահել, բայց երբեմն հետաքրքրությունները պաշտպանելու համար ստիպված եք լինելու ատամներ ցույց տալ։ Այստեղ շատ կարևոր է չտարվել ու չկորցնել առողջ դատելու ունակությունը և չափի զգացումը։ Սկանդալներն ու կոնֆլիկտները հիմա պետք չեն ձեզ; Պահպանեք ինքնատիրապետումն ու կարող եք բոլորի հետ պայմանավորվել։


Ամսվա երկրորդ կեսը դժվարություններ կբերի։ Շատ բան սպասվածի նման չի լինի, ճանապարհին լուրջ խոչընդոտներ կառաջանան հենց այն ժամանակ, երբ համարյա նպատակին հասած կլինեք։


Պետք չէ իրար խառնվել։ Նույնիսկ բարդ իրավիճակում կարող եք հաջողության հասնել։ Շատ բան, ճիշտ է, կախված կլինի այն բանից՝ արդյո՞ք կհաջողվի ճիշտ համախոհներ գտնել։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Սեպտեմբերի սկզբին շատ կարևոր կլինի բոլոր, նույնիսկ աննշան թվացող գործերին լուրջ վերաբերմունք ցուցաբերելը։ Հիշեք, որ հիմա այն, ինչ դատարկ բան է թվում, հետո կարևոր դեր է խաղալու։ Այնպես որ՝ կարևոր է սխալներ թույլ չտալ։ Ձեր առաջ էլ պետք է նույնպիսի պահանջներ դնեք, ինչպիսիք դնում եք շրջապատի առաջ։


Հետո կգան օրեր, երբ շատ բան կախված կլինի ինքներդ ձեզ կողքից նայելու ձեր ունակությունից։ Պետք է հասկանաք, թե ինչպես են շրջապատողները տեսնում ու գնահատում ձեր արարքները։ Հնարավոր է՝ արդյունքում հասկանաք, որ միշտ ու ամեն հարցում չէ, որ անթերի եք եղել և ժամանակին կփոխեք ձեր վարքը։


Հուզական տեսանկյունից բարդ կլինի ամսվա վերջը։ Այդ ժամանակահատվածում հնարավոր են հիասթափություններ, սուր ապրումներ, որոնց իրական պատճառը միշտ չէ, որ ձեզ հասկանալի կլինի։ Աշխատեք չխաբել ինքներդ ձեզ, իրատես լինել։ Ձեր դիտարկումների մասին շրջապատին տեղեկացնել միշտ չէ, որ պետք է։


Նկատի առեք, որ սեպտեմբերին իմունիտետը ցածր է լինելու, այնպես որ՝ հնարավոր է վատանա ինքնազգացողությունը։ Ինֆեկցիոն հիվանդությունների վտանգ կա։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Սխալ կլինի թեթև ու բարենպաստ ամսվա հույս ունենալը։ Ցավոք, աստղերը բարյացակամ չեն լինի ձեր հանդեպ, իսկ սեպտեմբերը այն ժամանակն է, երբ պետք է հույս դնել ոչ թե աստղերի, այլ սեփական ուժերի վրա։ Հնարավոր է՝ ստիպված լինեք փոխել պլանները։ Որոշ Խեցգետիններ ստիպված կլինեն վերջ տալ հին համագործակցությանը, և դա նրանց անհարմար վիճակի մեջ կդնի։ Բայց բոլոր դեպքերում այս ամենը օգուտ է տալու ձեզ, այնպես որ՝ մի հուսահատվեք։


Ամսվա կեսը ավելի բարենպաստ կլինի։ Այն համախոհների հետ միավորվելու, շատ գործերում աջակցություն ստանալու, մասնագիտական ոլորտում դիրքերն ամրապնդելու հնարավորություն կտա։ Սովորեք։ Այս ժամանակահատվածը շատ հարմար է տեղեկատվություն հավաքելու ու վերլուծելու, ուրիշի փորձը յուրացնելու, օգտակար հմտություններ ձեռք բերելու համար։


Ամսվա վերջին դժվար կլինի շրջապատի հետ լեզու գտնելը։ Մտերիմների արարքներն ու ասածները ձեզ հասկանալի չեն լինի, ձեր գաղափարներն էլ շատ հազվադեպ աջակցություն կստանան։ Բայց նույնիսկ նման իրավիճակներում կոնֆլիկտներից խուսափել հնարավոր է։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)


Ամիսը բարդ կլինի, պետք է փորձություններ հաղթահարեք։ Խնդիրների մեծ մասից պետք է ինքնուրույն գլուխ հանեք։ Հազիվ թե ինչ-որ մեկն օգնության շտապի կամ պիտանի խորհուրդ տա։ Հաճախ իրադարձությունները ձեր ուզածի նման չեն զարգանա և ձեր ուժերի սահմաններում չի լինի դրանք փոխելը։ Կմնա միայն հաշտվել ու սպասել, մինչև պայմանները հաջող դասավորվեն։


Մի վշտացեք այն իրավիճակների պատճառով, որոնց վրա ի վիճակի չեք ազդել։ Նման իրավիճակները շատ կլինեն և ինչքան փիլիսոփայորեն տրամադրվեք, այնքան շատ կխնայեք և՛ ձեր, և՛ շրջապատի նյարդերը։ Լավ է հետաձգել մտերիմների հետ կարևոր հարցերի քննարկումը։ Ցավոք, ընտանեկան հարաբերությունները հիմա լարված կլինեն, չի բացառվում լուրջ կոնֆլիկտը։


Սեպտեմբերի վերջին պետք է կենտրոնանաք ֆինանսական հարցերի լուծման վրա։ Անսպասելի ծախսերի կարիք կլինի, չի բացառվում՝ ձեզ հիշեցնեն ձեր հին պարտքերի մասին։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)


Դրական միտումների ազդեցությունն ուժեղ կլինի, բայց դա չի նշանակում, որ ձեզ կհաջողվի լրիվ խուսափել խնդիրներից։ Ավելի հավանական է, որ դժվարություններ կառաջանան, բայց արագ կգտնեք դրանք հաղթահարելու ձևն ու արժանապատվորեն կհաղթահարեք բոլոր փորձությունները։ Ավելի հեշտ կլինի այն Կույսերի համար, ովքեր հարուստ կենսափորձ ունեն կամ սովոր են հետևել մյուսներին ու վերլուծել նրանց սխալները։


Կարող եք նշանակալի առաջընթացի հասնել գործերում, բարձրանալ մասնագիտական սանդուղքով ու նշանակալիորեն մեծացնել եկամուտները։ Մասնագիտական դաշտում ձեր հաջողությունները հաջողակ լինելու հետ կապված չեն լինի, այլ ձեր աշխատասիրության ու համառության հետ։ Խելամիտ պերֆեկցիոնիզմն արդարացված կլինի։ Հենց դրա շնորհիվ մրցակիցներին կթողնեք հետևում։


Անձնական հարաբերություններում հաճախ հակասություններ ու լարված պահեր կլինեն։ Այստեղ ձեզ օգնության կհասնի առողջ բանականությունն ու ինքնատիրապետումը։ Հույզերին չեք տրվի, կշռադատված որոշումներ կընդունեք, որոնք ձեր մտերիմների սրտով կլինեն։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)


Սեպտեմբերի սկիզբը կանցնի անհավասար պայքարում։ Պետք է որոշումներ ընդունեք ու գործեք անբարենպաստ պայմաններում։ Կարող եք հույս դնել միայն սեփական ուժերի վրա։ Երբեմն կօգնեն հին ընկերները, բայց նրանցից մեծ ակնկալիքներ մի ունեցեք։


Կհիշեք ոչ վաղ անցյալի իրադարձությունները, կհասկանաք՝ որտեղ եք սխալվել ու շեղվել։ Ինչ-որ բան կարող եք հենց հիմա ուղղել, իսկ մնացյալից փորձ կքաղեք, որը կազատի ձեզ ապագայի տհաճություններից։ Ինքնաքննադատությամբ մի զբաղվեք։ Դա ոչ մի օգուտ չի տա։ Փոխարենը կարող եք անկեղծ զրուցել այն մարդկանց հետ, որոնց հարգում ու բարձր եք գնահատում։


Անձնական հարաբերությունները խճճված ու ոչ միանշանակ կլինեն։ Հաճախ ձեզ համար դժվար կլինի սեփական զգացմունքներից գլուխ հանելը, և դրա պատճառով մտերիմների հետ էլ չեք կարողանա պայմանավորվել։ Սիրահարները կվիճեն դատարկ բաների պատճառով, իսկ առանց պատճառի փոխադարձ կասկածները կփչացնեն հարաբերությունները։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)


Շատ հակասական ու անհանգիստ կլինի ամսվա սկիզբը։ Հատկապես շատ փորձություններ բաժին կհասնեն երիտասարդ Կարիճներին։ Կարող է թվալ, որ կյանքը որոշել է նրանց մատուցել հնարավոր բոլոր պիտանի դասերը։ Բայց ժամանակի հետ իրավիճակը դեպի լավը կփոխվի։ Ձեր խնդիրն է համբերությամբ զինվել ու հակասական արարքներ չգործել։


Սեպտեմբերի երկրորդ կեսին կարող եք ավելի ազատ տրվել հանգստին։ Այդ հատվածում կհասկանաք՝ ինչ է պետք ձեռնարկել ձեր կյանքն ավելի թեթև ու հաճելի դարձնելու և այն խնդիրներից ազատվելու համար, որոնք խանգարում են առաջ շարժվել։


Ինչքան ամսվա վերջը մոտենա, այնքան հեշտ կլինի համախոհներ ու օգնականներ գտնելը։ Ամենահետաքրքիր սիրային հանդիպումները նույնպես այս հատվածում սպասեք։ Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, որոնց շնորհիվ հեշտությամբ կվերականգնեք հին կապերը։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)


Եթե սեպտեմբերի համար մեծ պլաններ ունեք, հնարավորինս արագ անցեք դրանք իրագործելուն։ Ամսվա սկիզբը ամենաբարենպաստ հատվածը կլինի և ցավալի կլինի այն զուր անցկացնելը։ Հնարավոր են համագործակցության առաջարկներ, իսկ որոշ դեպքերում՝ նաև մասնագիտական աճ։ Ամենանախաձեռնող Աղեղնավորները եկամուտները մեծացնելու շանս կունենան։ Չնայած նրան, որ աշխատանք շատ կլինի, բավականաչափ ժամանակ կունենաք հանգստի, մտերիմների հետ շփվելու ու ընտանեկան գործերի համար։


Ավելի ուշ բարդ ժամանակ կգա։ Հույզերը լարված կլինեն, իսկ ձեր տրամադրությունը՝ փոփոխական։ Ինքներդ ձեզ վերահսկելը բարդ կլինի, չնայած կհասկանաք, որ դա անհրաժեշտություն է։ Որոշ Աղեղնավորներ ընկերներին կամ մյուս մտերիմներին ավելորդ բաներ կասեն ու կզղջան դրա համար, բայց հետո նորից կտրուկ արտահայտություններ կանեն։


Սեպտեմբերի վերջին խուսափեք գերհոգնածությունից։ Այդ օրերը բարդ կլինեն նրանց համար, ովքեր խրոնիկ հիվանդություններով են տառապում կամ շատ զգայուն են։ Խուսափեք ավելորդություններից։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)


Սեպտեմբերի սկիզբը հաջող կլինի։ Ձեզ բոլոր տեսանկյուններից բարենպաստ ամիս է սպասվում։ Բայց այն առավել հարմար է աշխատանքի համար։ Հետաքրքիր է, որ միաժամանակ լավ գլուխ կհանեք և՛ ստեղծագործ մոտեցում պահանջող, և՛ ճշտապահություն, կարգապահություն ու կենտրոնացվածություն պահանջող աշխատանքից։ Հավանական են հետաքրքիր իրադարձություններ ընտանիքում, դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում։


Ամսվա կեսը միանշանակ չի լինի։ Հնարավոր են ձգձգումներ գործերում, տհաճ պատահարներ, որոնց պատճառով ստիպված կլինեք փոխել պլանները։ Որոշ Այծեղջյուրներ կվիճեն ընկերների հետ, իսկ մյուսներն էլ իրենց համառության պատճառով չեն կարողանա լավ հարաբերություններ պահպանել մտերիմների հետ։


Սեպտեմբերի վերջը ավելի բարենպաստ կլինի։ Այս հատվածում հեշտությամբ կարգուկանոն կհաստատեք այնտեղ, որտեղ պետք է, շատ իրավիճակներ կպարզեք։ Կնախընտրեք ինքնուրույն որոշումներ ընդունել, և հենց դա թույլ կտա խուսափել սխալներից, որոնք գործում են վատ օրինակին հետևող մարդիկ։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)


Սեպտեմբերի սկզբին գերակշիռ կլինի դրական միտումների ազդեցությունը։ Այն առավել նկատելի կլինի նրանց համար, ովքեր զբաղված են լուրջ հարցերով ու հոգ են տանում ոչ միայն սեփական, այլ նաև ուրիշների բարեկեցության մասին։ Կարող եք միավորվել հմախոհների հետ։ Հնարավորություն ունեք գտնել մարդկանց, որոնցից շատ բան կսովորեք։ Նշանի շատ ներկայացուցիչների արագ մասնագիտական աճ է սպասվում։


Ավելի ուշ բարդ, լարված, կոնֆլիկտներով լի օրեր կգան։ Նույնիսկ ինքներդ ձեզ հետ հաշտ չեք լինի։ Զարմանալի չէ, որ շրջապատի հետ էլ ընդհանուր լեզու չեք գտնի։ Շատ Ջրհոսներ ներկայի վրա կենտրոնանալու փոխարեն կտրվեն հուշերին, զրույցների մեջ կմտնեն անցյալի ուրվականների հետ։ Հատկապես դժվար կլինի նշանի երիտասարդ ներկայացուցիչների համար։ Նրանց կանհանգստացնեն այն մտքերը, որ ամեն լավը մնացել է անցյալում, իսկ սխալները հնարավոր չէ ուղղել։ Բայց դա միայն տհաճ պատրանք է։ Շուտով դրանից հետք անգամ չի մնա։


Սեպտեմբերի վերջը հեշտ չի լինի, բայց գործեր կբերի, որոնք ուշադրություն կպահանջեն ու կշեղեն ձեզ մռայլ մտքերից։ Հենց դրանք կօգնեն ձեզ առաջ շարժվել։ Նույնիսկ եթե միայն աննշան հաջողությունների հասնեք, տրամադրությունը կլավանա։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)


Ամսվա սկզբին արագ գործեք։ Եթե նոր գաղափարներ ու պլաններ ունեք, մի հետաձգեք դրանք, եթե պետք է ինչ-որ մեկի հետ հանդիպեք, անհապաղ նշանակեք հանդիպման օրն ու ժամը։ Այս հատվածում պետք է ուշադիր լինեք ինտուիցիայի հուշումներին։ Դրանք հաճախ կօգնեն այնտեղ, որտեղ անօգուտ կլինեն գիտելիքները, փորձն ու տրամաբանական դատողությունները։


Սեպտեմբերի կեսին խոհեմության համար գովասանքների չեք արժանանա ու ինքներդ էլ կզարմանաք, թե ինչ տարօրինակ որոշումներ եք ընդունում ու ինչ տարօրինակ բաներ եք անում։ Սա մի շրջան է, երբ կարող եք ձեր ողջ կյանքը փոխել պահի ու հույզերի ազդեցության տակ։ Հարցը միայն այն է՝ արդյո՞ք հետո չեք զղջա դրա համար։ Լավ է, եթե կողքին լինի մեկը, որի հետ կարող եք խորհրդակցել։ Դա կարող է լինել հին ընկերը կամ մոտ հարազատը, կամ էլ պարզապես լավ ծանոթը, որին մեծ հարգանքով եք վերաբերվում։


Ամսվա վերջին պետք է զբաղվեք ֆինանսական հարցերի լուծմամբ, իսկ դա, ամենայն հավանականությամբ, տհաճ գործ է լինելու։ Հավանական են ծախսեր։ Դրանք չի կարելի անսպասելի համարել, քանի որ նախապես գիտեիք, որ ստիպված եք ծախսել գումարը, միայն թե հույս ունեիք խուսափել դրանից։ Հավանական են անհաջող գնումներ։


Загрузка...


01.09.2018 2830 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 15
Շաբաթվա աստղագուշակ 12.11 - 18.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info
uWeb

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։