Главная » 2017 » Դեկտեմբեր » 9 » ԱՌՆԵՏԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

ԱՌՆԵՏԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

09.12.2017 в 23:00 просмотров: 1717 комментариев: 0 ԱՐԵՎԵԼՅԱՆ


Загрузка...

Արևելյան կամ չինական հորոսկոպ

Առնետն արևելյան հորոսկոպի ամենից կամային նշանն է: Նրանից է սկսվում կյանքի ցիկլը. սա տասներկու կենդանիներից առաջինն է, նրա ժամանակը կեսգիշերն է՝ 23.00-ից մյուս օրվա 01.00-ը:

Կենդանու սիմվոլիկ նշանակությունը

Ի տարբերություն Արևմուտքի, որտեղ առնետը ամբողջ քաղաքներ դատարկած խոլերայի ու այլ հիվանդությունների տարածող է համարվում և անկում է խորհրդանշում, Չինաստանում այն սրբազան կենդանի է, որն ունակ է բնության ներքին մեխանիզմների զսպանակը շարժման մեջ դնել: Հասարակ ժողովրդի մոտ առնետը նաև ժլատություն ու երկչոտություն է խորհրդանշում: Հինդուսների մոտ, հակառակը, առնետը Բուդդայի հեծնելու կենդանին է, որը նպատակին հասնելու համար հաղթահարում է բոլոր արգելքները: Իսկ այդ նպատակները սովորաբար եսասիրական են, ուղղված են միայն սեփական բարեկեցությանը ու կարող են հակասել մյուսների հետաքրքրություններին: Անզուսպ ակտիվությունը Առնետի շուրջ մշտապես քաոս է ստեղծում: Դա է պատճառը, որ արևմտյան մշակույթում այն վնասակար կենդանի է համարվում, ստորերկրյա աշխարհի ու խավարի ներկայացուցիչ:

Դիցաբանությունը

Հին չինական դիցաբանության մեջ այս կենդանու մասին բազմաթիվ պատմություններ կան: Դրանցից ամենից վառը, որը թույլ է տալիս հասկանալ Առնետի բնույթը, պատմում է, որ Բուդդան նիրվանայի հասնելուց հետո ստեղծեց բոլոր կենդանիներին: Կենդանիներից միայն 12-ը ներկայացան նրան և նա, որպես պարգև, տարիները նրանց անուններով կոչեց այն հերթականությամբ, որոնցով կենդանիներն եկան նրան ընդառաջ: Կենդանիներից ամենից հզորը՝ Ցուլը, գլխավորում էր շարքը ու ոչ ոքի թույլ չէր տալիս առաջ անցնել իրենից: Ակնհայտ էր, որ նա է առաջինը լինելու: Ցուլի մեջքին նրա բարեկամ Առնետն էր նստած՝ հմայիչ ու ուրախ մի արարած, որն իր հաճելի զրույցներով թեթևացնում էր Ցուլի դժվար ճամփան: Կատակներն ու անհավանական պատմություները, որոնք նա պատմում էր իր հզոր ընկերոջը, տեղ էին ապահովել նրա համար ճամփորդելու այդ պատվավոր տեղում: Երբ վերջապես անսովոր զույգը կանգնում է Բուդդայի առաջ, Առնետը ճարպկորեն ցատկում է Ցուլի մեջքից ու հայտնվում նրանից առաջ՝ այդկերպ բացելով չինական կամ արևելյան հորոսկոպը: Այսպես նա ապացուցեց խորամանկության առավելությունը կոպիտ ֆիզիկական ուժի առջև:

Առնետի տարի

Առնետի տարում բոլոր իմաստներով առատություն է իշխում: Պետք չէ մոռանալ, որ հենց այս կենդանուն է տրված բացել 12-ամյա ցիկլը, այդ պատճառով էլ այս տարին իր հետ պատրանքներ, հույսեր ու նոր հնարավորություններ է բերում: Առնետի տարում տնտեսությունը ծաղկում է: Այն, ինչ ցանվել ու աճել է այս տարի, լավ նշաններով է ուղեկցվում ու բարենպաստ կանխատեսումներ է տալիս: Միայն թե Առնետը հաճախ բարին չարից չի տարբերում, այնպես որ կոնֆլիկտներ ու խնդիրներ այս տարի շատ կլինեն:

Առնետի տարին հիմնականում խաղաղ կլինի: Պատերազմներն ու խոշոր աղետները չեն խանգարի այս կենդանու բուռն գործունեությանը:


покупка трафика

Առնետի անհատական գծերը

Եթե Առնետն իր առջև ինչ-որ մեկին դուր գալու խնդիր է դրել, ապա նա ոչ միան կհասնի իր ուզածին, այլև դա կանի ռեկորդային կարճ ժամանակամիջոցում: Նա հմայողի համբավ է վայելում ու իր այդ հատկությունը նրա մահացու զենքն է, որով առանց ջանքեր գործադրելու վերացնում է մրցակիցներին: Շփվելու բաց ու անկեղծ ձևն անկասկած օգնում է Առնետին վստահություն ձեք բերել, բայց պետք չէ մոռանալ, որ ինչքան էլ բաց թվա նրա վարքը, նա ջանասիրաբար պաշտպանում է իր ներքին կյանքը: Մեծ սխալ կլինի Առնետին ձեր զգայուն տեղերը ցույց տալը, քանի որ նա առանց տատանվելու կօգտվի ձեր թուլությունից:

Դժվար թե կարելի լինի այս հիանալի կրծողի նման տնտեսվար կենդանի գտնել: Բուռն ակտիվությունը ոչ մի ձևով չի հոգնեցնում նրան, նրա մարտական ոգին միշտ ակտիվ է: Առնետի ամենից արժեքավոր հատկությունը նրա խնայող լինելն է: Նա փորձում է զուր տեղը չվատնել ոչ միայն նյութական միջոցները, այլև սեփական էներգիան: Առնետը դիտող է ու նկատում է շուրջը տեղի ունեցող բացարձակապես ամեն ինչ: Դա է պատճառը, որ նա միշտ ամեն ինչ գիտի, տեղյակ է վերջին նորություններին, կարող է նույնիսկ բամբասողի համբավ վայելել, որը չի խնայում ոչ ուրիշներին, ոչ մտերիմներին: Ընդ որում՝ այս հարցում ընկերները նրա սիրելի զոհերն են:

Ինչպես ճանաչել Առնետին

Առնետը մյուս կենդանիների նման չի ձգտում աչքի ընկնել, նա նախընտրում է աննկատ մնալ, և դա էլ օգնում է նրան հասարակության ամենից անմատչելի ու ընտրյալ շրջանակներ ներթափանցել: Եթե նրա հետ շատ մտերիմ տարածության վրա շփվեք, ինչն Առնետին մեծ հաճույք կպատճառի, շատ արագ կնկատեք, որ նրա դիպուկ նկատողությունները հարվածում են զրուցակցի ամենից ցավոտ ու զգայուն տեղերին:

Առնետը պատրանքների անգերազանցելի վարպետ է, նա ունակ է լողալով անցնել ամբիցիաների բուռն ծովը ու բարեհաջող հասնել ցանկալի ափին: Ասում են, որ միայն Առնետը կարող է ճանաչել մյուս Առնետին, սակայն եթե զգոն լինեք, կարող եք դիմակազերծել գրավիչ դիմակի տակ թաքնված նրա գաղտնի մտադրությունները:

Բացասական կողմերը

Առնետի տարում ծնված մարդը ռիսկի է դիմում շրջապատի բացասական վերաբերմունքին արժանանալ: Ժամանակի ընթացքում նրա վարքի մութ կողմերը բացահայտվում են: Իր նպատակներին հասնելուց անմիջապես հետո Առնետը արդեն չի թաքցնում բարոյական սկզբունքների բացակայությունը: Հաճախ Առնետին նաև արժանի կերպով բամբասողներ են համարում, մեղադրում են զրպարտության ու ստախոսության մեջ: Շրջապատի նախանձն առաջ է բերում նաև նրանց չափազանց մեծ աշխատասիրությունը՝ նրա շուրջ արատավոր շրջան ստեղծելով:



Անձնական հետաքրքրությունները

Առնետի կյանքում երկու գերակա ոլորտներ կան: Առաջինը, անկասկած, նրա ընտանիքն է և այն մարդիկ, որոնց համար նա պատասխանատու է: Այս իմաստով նա առանձնանում է ցեղի պահպանման հզոր բնազդով ու սերնդի մասին հոգատարությամբ:

Իսկ մյուս կողմից Առնետը ձգտում է կյանքում որքան հնարավոր է մեծ բարձունքների հասնել՝ մեծ ուշադրություն դարձնելով մասնագիտական աճին ու ձեռք բերելով անհրաժեշտ կապերը: Այսպիսի մեծ ամբիցիաներով ու դժվար գործին համարձակ մոտեցումով Առնետը վաղ թե ուշ կարող է ներքաշվել քաղաքականության մեջ կամ ակտիվ մասնակցել հասարակական կյանքին: Այս ոլորտներում նա իրեն զգում է ինչպես ձուկը ջրում:

Ներքին կոնֆլիկտները

Պետք է շատ հեռատես լինեք, եթե ձեզ վրա եք վերցնում Առնետի տարում ծնված երեխայի դաստիարակությունը: Եվ բանն այն չէ, որ դաստիարակությունը բարդ է ընթանալու: Հակառակը, երեխան շատ արագ կհարմարվի կյանքի բոլոր փոփոխություններին ու հեշտությամբ կընդգրկվի ցանկացած խմբում: Խնդիրներ կառաջանան, երբ պետք կգա վարքի բարոյական սահմաններ գծել: Կգա ժամանակ ու Առնետը կհասկանա, որ էթիկան հորինել են մի քանիսը՝ մեծամասնությանը իրենց ուզածով մանիպուլյացիայի ենթարկելու համար:

Նա պետք է լսի իր ներքին ձայնին և միայն մրցակիցները կարող են գծել նրա ակտիվության սահմանները:

Համատեղելիությունը

Ընտանիք կազմելու ու ռոմանտիկ հարաբերությունների համար Առնետին ամենից շատ համապատասխանում է Ցուլը: Այս երկուսը լավ համատեղելիություն ունեն:

Վիշապի հետ նույնպես հնարամիտ Առնետը հիանալի լեզու է գտնում: Բայց հետաքրքիր զույգ կազմելուց առաջ նրանք, ամենայն հավանականությամբ, ընդհանուր բիզնես կվարեն:

Կապիկն ու Առնետը կարող են լավ ընկերներ դառնալ, նրանք երկուսն էլ ուրախ ու անհանգիստ միտք ունեն:
Առնետի համար վատագույն զույգը Ձին կլինի: Նրանց միջև բախումներն անխուսափելի են:

Վագրի ու Այծի հետ էլ Առնետը փոխհասկացողության չի հասնի ընդհանուր հետաքրքրությունների բացակայության պատճառով:


покупка трафика

 

Фотографии по теме
Комментарии 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES