Աստղագուշակ․ նոյեմբերի 2

 ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Ամեն ինչի հանդեպ սեփական տեսակետը կունենաք, և հենց դա կօգնի հաղթահարել դժվարությունները։ Շրջապատին հասկանալի չի լինի, թե ինչու եք վարվում այսպես, այլ ոչ թե այնպես, բայց ժամանակի հետ պարզ կդառնա, որ միակ ճիշտ ճանապարհն եք ընտրել։
 

Օրը հարմար է անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու, դեպի ձեզ համար համակրելի մարդը քայլ անելու, զգացմունքները խոստովանելու համար։ Հնարավոր կդառնա հին կապերի վերականգնումը, կհաշտվեք երկարատև վեճից հետո։ Անկեղծ կլինեք, և նրանք, ովքեր սիրում են ձեզ, կգնահատեն դա։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Օրը կուրախացնի լավ նորություններով։ Դրանք ամենայն հավանականությամբ կվերաբերեն ֆինանսներին։ Օրինակ, հնարավոր են դրամական մուտքեր կամ լավ գումար աշխատելու շանս կընձեռվի։ Արագ կլուծեք բարդ խնդիրները, իսկ դա աննկատ չի մնա։ Ձեր հաջողություններով կհետաքրքրվեն ազդեցիկ անձինք։
 

Անցյալում կմնան մտերիմների հետ տարաձայնությունները։ Կարող եք հանգիստ քննարկել ապագայի պլանները։ Կուրախացնեն ընկերների հետ հանդիպումները։ Հետաքրքիր ու անսովոր վայրերում լինելու, պիտանի բան սովորելու հնարավորություն կլինի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Ֆինանսական պատկերն անբարենպաստ է։ Հնարավոր են կորուստներ, զուր ծախսեր, տուգանքներ։ Մի փորձեք միանգամից փոխել իրավիճակը՝ օգտվելով ռիսկային մեթոդից կամ կասկածելի գործարք կնքելով։ Ցանկալի չէ վարկ վերցնել, կապվել լուրջ պարտավորություններով։
 

Մնացյալ հարցերում օրը վատ չի դասավորվի։ Շատ օգտակար կլինի նախաձեռնող լինելը։ Դա կօգնի շատ բան դեպի լավը փոխել և՛ գործնական, և՛ անձնական հարաբերություններում։ Կհաջողվի խուսափել մտերիմների հետ տարաձայնություններից, պայմանավորվել ապագայի ընդհանուր պլանների շուրջ։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Հաճախ կուզենաք ինքնուրույն գործել, ղեկավարվել միայն սեփական առողջ բանականությամբ։ Բայց ավելի օգտակար կլինի խորհուրդները լսելը, ուրիշների մեթոդներով զինվելն ու գործընկերների փորձը կիրառելը։ Այդպես կկարողանաք խուսափել սխալներից ու արագ կհասնեք կարևոր նպատակներին։
 

Ոչ միանշանակ իրավիճակ կլինի անձնական հարաբերություններում։ Ձեզ կվշտացնի այն, թե ինչպես են դասավորվում մտերիմների հետ հարաբերությունները, բայց դեռ չգիտեք՝ ինչ անել իրավիճակը դեպի լավը փոխելու համար։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Այսօր շատ բաների մասին պետք է մտածեք։ Հնարավոր է՝ ինֆորմացիա ստանաք, որը կստիպի փոխել հայացքներն ու առաջնահերթությունները, ուշադրություն դարձնել նրան, ինչն առաջ աննշան էր թվում։ Կփոխվի շրջապատի հանդեպ վերաբերմունքը։ Կհասկանաք, որ ինչ-որ մեկին թերագնահատել եք, իսկ ինչ-որ մեկի մասին էլ շատ մեծ կարծիք եք ունեցել։
 

Հաճախ կօգնեն մտերիմները։ Նրանց աջակցության շնորհիվ նույնիսկ ամենադժվար պահերին չեք կորցնի ինքնավստահությունը։ Կարևոր ընտանեկան հարցերն ու վերջին շրջանում բոլորին անհանգստացնող խնդիրները լուծելու հնարավորություն կունենաք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Հաճախ կշտապեք, պահի ազդեցության տակ այնպիսի բաներ կանեք, որոնց համար հետո ստիպված եք լինելու զղջալ։ Նույնիսկ կռահելու դեպքում, որ ձեր որոշ գործողություններ լուրջ տհաճ հետևանքներ են ունենալու, միևնույն է, ձեր ուզածի նման կվարվեք, հույսը կդնեք հաջողակ լինելու ու պայմանների բարենպաստ ընթացքի վրա։
 

Օրվա առաջին կեսին իսկապես հաջողակ կլինեք։ Հետո դրական միտումների ազդեցությունը կնվազի, դժվարությունների հավանականությունն էլ կաճի։ Լուրջ խոչընդոտներ կառաջանան, որոնք ինքնուրույն հաղթահարել չի ստացվի։ Մտածեք, թե ում կարող եք դիմել օգնության խնդրանքով։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Բարենպաստ օր է հին գործերի մասին հիշելու ու դրանք ավարտին հասցնելու, կամ նախկին սխալներն ուղղելու համար։ Դա ջանքեր կպահանջի, բայց ամեն ինչից գլուխ կհանեք։ Կարող եք լուծել ֆինանսական հարցերը, գնումներ անել ու գումարը բիզնեսում ներդնել։ Որոշ Կշեռքներ եկամուտները մեծացնելու հնարավորություն կունենան։
 

Գործնական բնույթի ցանկացած խնդիր այսօր հեշտ ու արագ կլուծվի։ Մի քիչ ավելի բարդ կլինի շրջապատի բարդ հարաբերություններից գլուխ հանելը։ Բանն այն է, որ այսօր հակված կլինեք ուրիշներին վերագրել ձեր մտքերն ու ցանկությունները, որի պատճառով հաճախ տհաճ իրավիճակներ կառաջանան։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Շփումների տեսանկյունից բարդ օր է։ Կպարզվի, որ մարդիկ, որոնց ձեզ հոգեհարազատ էիք համարում, իրականում չեն հասկանում ձեզ ու գաղտնի դատապարտում են։ Փոքրիկ տարաձայնությունները լուրջ վեճերի կհանգեցնեն, եթե ժամանակին վերջ չտաք դրանց։ Ինչ-որ մեկը երկար ժամանակով կարող է վիրավորվել ձեզանից։
 

Աշխատեք չկասկածել ձեր ուժերին ու հնարավորություններին, չհրաժարվել այն գաղափարներից, որոնք դժվարիրագործելի կթվան։ Օրվա ցանկացած որոշման հանգիստ վերաբերվեք և դրանք վերջնական մի համարեք։ Հնարավոր է՝ շուտով մտափոխվեք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Հնարավոր են ընտանեկան տարաձայնություններ, չեն բացառվում մտերիմների հետ վեճերը։ Ստիպված եք լինելու հաշտեցնել վիճողներին, մարդկանց պետք է օգնեք պայմանավորվել։ Երբեմն մեծ ուժեր կծախսեք՝ փորձելով վերականգնել արդարությունը՝ պարզապես գլուխ չհանելով իրավիճակից, որը ձեր միջամտությունը չէր պահանջում։
 

Չնայած բոլոր դժվարություններին ու լարված պահերին, կհաջողվի հանգստություն պահպանել, պրովոկացիաներին զոհ չգնալ։ Երեկոյան հնարավոր են ընտանիքի անդամների կամ ձեզ համար թանկ մարդկանց հետ կապված հաճելի նորություններ։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Վճռական տրամադրված կլինեք, ակտիվ կլինեք, այնպես որ՝ կհասնեք ձեր ուզածին, նույնիսկ եթե պայմաններն անհաջող դասավորվեն։ Շատ որոշումներ պետք է արագ ընդունեք, բայց դա ձեզ չի վախեցնի։ Կզգաք, որ ճիշտ ճանապարհով եք գնում ու չեք սխալվի․ շուտով իսկապես կհասնեք դրված նպատակներին։
 

Հաջող կանցնեն ուղևորությունները։ Հատկապես լավ ժամանակ կանցկացնեն նրանք, ովքեր ճամփա կգնան երեխաների հետ։ Հաճախ պայմանների փոփոխությունը կոգեշնչի, նոր գաղափարներ կտա։ Որոշ Այծեղջյուրներ իրենց մեջ տաղանդներ կհայտնաբերեն, որոնց մասին նույնիսկ չէին կռահում։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Բարենպաստ օր է։ Հավանական են հաջող զուգադիպություններ, նոր հնարավորություններ կբացվեն, որոնցից հաճույքով կօգտվեք։ Օրը հարմար է վճռական, համարձակ քայլեր անելու, նախաձեռնող լինելու համար։ Չեն բացառվում աննշան տարաձայնությունները հարազատների հետ, վեճերն այն բանի շուրջ, թե ինչպես է պետք տնօրինել ընտանեկան բյուջեն։
 

Նկատի առեք, որ այսօր ֆինանսական հարցերին թեթևամտորեն եք վերաբերվելու ու պետք եղածից շատ եք ծախսելու։ Այնպես որ՝ մի շտապեք գնումներ անել, գործարքներ կնքել, եթե նույնիսկ մի փոքր կասկած ունեք դրանց եկամտաբեր լինելու մասին։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Օրը շատ հանգիստ ու հաճելի կանցնի, հուզվելու ու անհանգստանալու առիթներ չեք ունենա։ Ինքներդ ձեզ հետ հաշտ կլինեք, շրջապատի հետ էլ հեշտությամբ լեզու կգտնեք։ Նրանց հետ կարող եք քննարկել կարևոր հարցերը, ընդհանուր պլանները, պայմանավորվել համատեղ գործողությունների մասին։ Նույնիսկ եթե տարաձայնություններ առաջանան, չեն լինի ո՛չ վեճեր, ո՛չ դժգոհություն, ո՛չ էլ փոխադարձ վիրավորանքներ։
 

Նշանակալի չափով կաճի ստեղծագործ պոտենցիալը։ Շատ բաների ուրիշների նման չեք նայի։ Ձեր ինքնատիպ գաղափարները հաջող կլինեն ու կօգնեն արագ հաջողության հասնել։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 




Загрузка...


 



01.11.2018 464 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 18
Շաբաթվա աստղագուշակ 12.11 - 18.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։