5 ՆՇԱՆ, ՈՐՈՆՔ ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ ԵՆ ԽԶՈՒՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Եթե մարդը ձեզ ցավ է պատճառել, չի թողնում դուք աճեք ու զարգանաք կամ ոչ ադեկվատ վարք է դրսևորում, նրան խելամիտ կլինի ջնջել կյանքից: Սակայն բոլորին չէ, որ դա հեշտությամբ է հաջողվում: Այդպիսի վճռական քայլը բոլոր մարդկանց չի հաջողվում անել: Ահա 5 նշանները, որոնք չեն վախենում մարդկանց դուրս մղել իրենց կյանքից:



Խոյ

Խոյերն իրենց կյանքում ավելորդ ու անպիտան բաներից չեն կառչում: Եթե դուք շատ եք վիրավորել նրան կամ ավելի վատ՝ դավաճանել եք, ապա Խոյի համար փաստացի մահացել եք: Նա նույնիսկ ժամանակ չի ծախսի պատճառները պարզելու կամ ևս մեկ շանս տալու համար: Առաջին իսկ կոպիտ սխալ քայլի դեպքում դուք Խոյի համար վերջնականապես կորսված եք: Եվ դա լավ է հենց նրա համար:



Ցուլ

Ի տարբերություն Խոյի՝ Ցուլը որոշում ընդունելիս ժամանակ ու ուշադրություն կհատկացնի այն խնդրին, թե ինչպես են հետագայում զարգանալու ձեր հարաբերություններն ու ընկերությունը: Բայց եթե որոշումը ձեր օգտին չլինի, նա չի տատանվի ու հեշտությամբ կխզի կապերը: Նա պարզապես կանհետանա ձեր տեսադաշտից ու կջնջի ձեզ սոցկայքերում ընկերների ցանկից՝ առանց հետ նայելու:



Առյուծ

Առյուծը սովոր է մարդկանց իր կյանքից դուրս մղել ոչ այն պատճառով, որ ինչ-որ մեկը նրան վիրավորել է, այլ պարզապես նա ցանկանում է լինել այնպիսին, ինչպիսին կա: Ընդ որում՝ Առյուծը բացարձակապես չի ուզում որևէ մեկին վիրավորել իր արարքով: Նա սիրում է առաջինը լինել, այդ իսկ պատճառով համառորեն մագլցում է վեր: Եվ եթե այդ բարձունքի համար պետք է հրաժարվի ինչ-ինչ մարդկանցից, առանձնապես երկար չի մտածի ընտրություն կատարելիս:



Կարիճ

Ընկերության հարցում Կարիճները շատ մանրակրկիտ են և նրանք, որպես կանոն, ընկերներ այդքան էլ շատ չունեն: Նախընտրում են փոքր թվով ընկերների, որոնց կարելի է վստահել: Այդ իսկ պատճառով, եթե Կարիճը ձեզ դուրս է մղել իր կյանքից, նշանակում է դուք իսկապես շատ տգեղ քայլ եք կատարել նրա դեմ: Եթե նման բան լինի, Կարիճը չի երկմտի հրաժարվել ձեզանից: Սակայն նա տանել չի կարողանում նման իրավիճակները և հնարավորինս փորձում է խուսափել դրանցից:



Ջրհոս

Ջրհոսը շփվող, բայց ինքնատիպ նշան է և հաճախ ձանձրանում է ընկերական հարաբերություններում: Նա շատ արագ կփորձի ազատվել մարդկանցից, որոնք չեն կիսում իր գաղափարներն ու նրան լուրջ չեն ընդունում: Ոչ, Ջրհոսը կոպիտ չէ, պարզապես իմաստ չի տեսնում ընկերություն անել մարդկանց հետ, եթե չի զգում, որ նրանք հասկանում են իրեն:


Загрузка...



05.04.2018 2697 Moder-003 0
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 15
Շաբաթվա աստղագուշակ 12.11 - 18.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info
uWeb

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։