ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

ԱՐԺԱՆԻՔՆԵՐԸ

Չկա ավելի բարդ մի սիրտ, ինչպիսին Ձկներինն է: Նա ապրում է ամենուր և ոչ մի տեղ: Նա ապրում է իր ներքին օրենքներով, իր ներքին աշխարհում՝ որ լի է խորհրդավորությամբ, միստիկայով ու կախարդանքով: Նա տեսնում է բոլորին ու բոլորի խորքը, բայց ոչ՝ ինքն իրեն: Նա կարող է օժտված լինել հզոր վերլուծական խելքով, բայց դա երբեք չի ազդում նրա արարքների և, ամենակարևորը՝ զգացմունքների վրա: Ձկների բնորոշ հատկանիշը բնավորության երկվությունն է. մի կողմից նա զգայուն է ու երազկոտ, մյուս կողմից՝ աշխատասեր, կարգապահ, նույնիսկ փոքր-ինչ մանրախնդիր: Նա պահպանողական է, չի սիրում նորություն և տանել չի կարող փոփոխությունները: Սիրում է միայնակություն, բայց և ուրիշի գաղտնիքների հուսալի պահապան է: Շատերն են նրան գաղտնիք վստահում: Իսկ իր գաղտնիքները չգիտի ոչ ոք:

ՀՈՎԱՆԱՎՈՐՈՂ ՄՈԼՈՐԱԿԸ՝ ՆԵՊՏՈՒՆ

Ամենախորհրդավոր ու մոգական մոլորակն է: Արվեստի սեր ու օկուլտ գիտությունների ունակություն է պարգևում: Անբարենպաստ դիրքի դեպքում մարդու մեջ զարգացնում է ստախոսությունը, անզգայականությունը, խաբեության ու գողության հակումը: Բարենպաստ դիրքի դեպքում՝ պայծառատեսությունը, նրբինությունը, հանճարեղությունը: Նեպտունն անցնում է Կենդանակերպը 163 տարում և 253 օրում: Ղեկավարում է Ձկներին: Այս մոլորակի ազդեցության տակ են բոլոր մոգական, միստիկական, կախարդական երևույթները: Նեպտունի ազդեցության տակ ծնված մարդիկ շրջապատին լավագույն դեպքում «այնքան էլ նորմալ» չեն թվում: Իսկ վատթարագույն դեպքում սրանք խենթեր են, դժոխքի ծնունդներ, հալածականներ ու չհասկացվածներ:

ԲՈՒՅՍԸ՝ ՀԱԿԻՆԹ

Կամավոր, նրբին, անկանխատեսելի, նրբաբույր բույս է: Այն սակավաթիվ ծաղիկներից է, որ մարդու էներգետիկայի վրա չի ազդում: Այդ պատճառով էլ նրա հետ հեշտ է: Հակինթի սեփական էներգիան նոսր է, անձև, թարմացնող, օզոնի նման: Նրա հետ քեզ զգում ես այնպես, ինչպես անձրևից հետո: Ընդ որում, Կենդանակերպի բոլոր նշանների վրա է նա այդ ազդեցությունը թողնում: Ձկներ մարդը ևս ոչ մեկի նյարդերի վրա չի ազդում: Որոշ աղբյուրներում հակինթը Կույս է համարվում, քանի որ ավանդաբար այն մտքերի ու նպատակների մաքրություն է խորհրդանշում: Եվ, ի դեպ, Կույսն ու Ձկները մոտիկ են իրար, այնպես, ինչպես Կենդանակերպի ցանկացած երկու հակադիր նշան: Կույսի՝ շրջապատի համար ծանր համարվող հատկությունները (քննադատական վերաբերմունք, մանրախնդրություն) Կույս-ծաղիկը, բնականաբար, չի դրսևորում:

ՆԱԽԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

Պետք է շատ բույսեր լինեն, պատերին՝ բազմաթիվ նկարներ. և՛ դասական, և՝ աբստրակտ, էլ ավելի լավ է՝ իմպրեսիոնիստական: Բոլորովին պարտադիր չեն մաքրությունն ու կարգուկանոնը: Տղամարդ-Ձկների կացարանը զուրկ է այդ արժանիքներից: Անպետք իրեր՝ որքան ասես. դրանք ռոմանտիկ երազանքներ են ծնում, հուշեր արթնացնում: Հյուրասիրությունը. նախ և առաջ ծովամթերք, ցանկալի է՝ էկզոտիկ: Տարբեր նրբահամ սոուսներ: Թեթև գինի, բայց մեծ քանակությամբ: Օգտակար է երկաթի մեծ պարունակությամբ մթերքը. ավելուկ, չամիչ, ծաղկակաղամբ, կաթնուկ, ծովաբողկ և այլն:

ՄԱՐՄՆԻ ԶԳԱՅՈՒՆ ՄԱՍԸ ներբանն է:

ՏՂԱՄԱՐԴ-ՁԿՆԵՐ

Նա ընկղմված է սիրո մեջ, ինչպես նավն է սուզվում ծովային խորխորատը: Կարելի է ասել՝ ամենուժգին սիրո ընդունակ է միայն նա: Ամենից նվիրված, հավատարիմ ու քնքուշ սիրեկանն է, հաճախ՝ խիստ զգացմունքային ու կրքոտ: Բայց նրա հետ ապրելը դժվար է: Երբեմն թվում է, թե նա մեր երկիր է ընկել այլ մոլորակից կամ այլ ժամանակից է հայտնվել՝ հեռավոր անցյալից, իսկ գուցե՝ ապագայի՞ց... Տանել չի կարող ամենաչնչին բռնությունն անգամ. իր վրա գործադրված լինի, թե ուրիշների: Ուստի ինքը ոչ մեկին չի հրապուրում և չի պատասխանում նրա հրապուրանքներին, մինչև չհամոզվի, որ իրոք հավանում է: Երբեք չի մոռանում, որ «կինը ականջներով է սիրում», և անգամ նրա խոսքերն էլ հերիք են, որ կինը հեշտանքի հասնի: Իհարկե, դա նրա միակ սեքսուալ շնորհքը չէ: Ինտուիցիայի շնորհիվ Ձկները հիանալի զգում է զուգընկերուհու ցանկությունները, ինչը նրան թույլ է տալիս հրաշալի սիրեկան լինել:

ԿԻՆ-ՁԿՆԵՐ

Չափազանց ռոմանտիկ է, հաճախ ապրում է մտացածին (նույնիսկ՝ «երազածին») աշխարհում՝ սպասելով հիասքանչ արքայազնին: Նա պատրաստ է խոնարհվել և նույնիսկ երկրպագել, բայց միայն՝ իդեալին և ոչ՝ իրական մարդուն: Երբ բանը անկողնուն է հասնում, հարուստ երևակայությունը նրան չի օգնում: Նա սպասում էր վերերկրային հաճույքի, ուստի հիասթափվում է: Նրա զուգընկերոջը նույնպես հաճախ հիասթափություն է սպասում, և ոչ անհիմն. մերձեցման ժամանակ կին-Ձկներն իրեն խիստ պասիվ է պահում, այնքան էլ բուռն խառնվածք չունի և, բացի այդ, տրամադրված է հաճույք ստանալու, ոչ թե՝ տալու: Ամուսնանալով նա հաճախ է դավաճանում ամուսնուն: Ընդ որում՝ ոչ իրեն, ոչ էլ ամուսնուն հասկանալի չէ, թե ինչու է այդպես վարվում:

ԻՆՉՊԵՍ ՀՐԱՊՈՒՐԵԼ ՁԿՆԵՐԻՆ

Նախ պետք է նրան հասկացնեք, որ ձեզ դուր է գալիս, քանի որ նա այնքան փափկանկատ է, որ նույնիսկ իր խորաթափանցությամբ հանդերձ չի կարող վստահ լինել այդ հարցում: Անչափ զգայուն խառնվածք ունի, և ձեր ամենաչնչին աննրբանկատությունն անգամ կարող է խոցել ու վանել նրան: Ատում է նաև մանրախնդրությունը, նրան բոլորովին չեն հետաքրքրում կենցաղային հարցերը: Նրա հետ կարող եք երազել, կարող եք շփվել հեռազգայորեն, անխոս՝ ձգտելով չվանել զգացմունքային հոգեհոսքերը, չկտրել անտեսանելի նուրբ լարը: Ռոմանտիկ տղամարդ-Ձկները գերադասում է ռետրո ոճը: Ծայրահեղ դեպքում՝ ձեր հագուկապի մեջ ոչ մի ավելորդություն չպետք է լինի: Գերադասում է հանգիստ գույները, հատկապես՝ մանուշակագույն ու շուշանագույն երանգները:

ԾՆՈՂ-ՁԿՆԵՐ

Ձկներին հաճախ թվում է, թե մանուկ հասակում ինքը շատ բաներից զրկված է եղել: Ուստի ձգտում է իր զավակներին բացարձակ երջանիկ մանկություն ապահովել: Ցավոք, մանկավարժական ընդունակություններ չունի, փոխարենը պաշտում է երեխաներին՝ աստվածացնելու չափ: Իր «ձկնիկին» ոչինչ չի կարող մերժել: Ուստի հաճախ երես է տալիս:

ԵՐԵԽԱ-ՁԿՆԵՐ

Հաճախ ստեղծագործական շնորհքով ու փայլուն ինտելեկտով է օժտված: Կամային է և, միաժամանակ, անվստահ, տրամադրությունն էլ հաճախ փոխվում է: Ուստի եթե ձեր երեխան Ձկներ է, համբերատար եղեք և անվերջ վեճերի մեջ մի ընկեք՝ հաստատելու համար ձեր ճշմարտացիությունը: Եթե կարողանաք գոյակցել ձեր փոքրիկի հետ՝ հետաքրքիր զրուցակից ու հուսալի ընկեր ձեռք կբերեք:

ՁԿՆԵՐԻՆ ՀԱՐՄԱՐ Է...

  • Եթե դուք ուզում եք գտնել ձեզ լիովին լրացնող և ձեր մտահղացումների իրականացմանը նպաստող կողակից, ապա ընտրեք Կույսին: Նման ամուսնությունը համապատասխանում է հորոսկոպի կանոններին:
  • Եթե փնտրում եք ավելի մոտ կողակցի, ընտրեք ձեր նշանը՝ Ձկներին: Սա հոգեհարազատ անձանց սերտ միություն է:
  • Եթե աջակցություն, խորհրդատու և հենարան եք փնտրում, ընտրեք Աղեղնավորին:
  • Եթե մեծահոգի եք և ինքներդ էլ ինչ-որ մեկին օգնել ու սփոփել եք ուզում, ձեր կյանքը կապեք Երկվորյակների հետ:
  • Եթե թեթևամիտ եք, նախասիրում եք փայլն ու աշխարհիկ միջավայրը, եթե սրամիտ եք, նրբաճաշակ, փոքր-ինչ սնոբ ու գեղագետ՝ ձեր կյանքի լավագույն ընկերը Խեցգետինը կլինի:
  • Եթե ուզում եք խճճվել մարմնական սիրո սարդոստայնում և չեք վախենում տառապելուց, եթե դեմ չեք դառնալ սիրո ստրուկ (ստրկուհի), միացեք Կշեռքի հետ:
  • Եթե տենչում եք, որ ձեզ սիրեն հուզավառ ու կրքոտ սիրով, եթե ցանկանում եք դառնալ պաշտելի ու ձեզ երկրպագեն, իսկ ինքներդ բավարարվում եք միայն սեփական անձը սիրելով, եթե ձեզ շոյում է ձեր իսկ ցանած կրքի սերմերի պտուղը քաղել և մնալ անտարբեր՝ ամենահարմարը ձեզ համար Առյուծն է:
  • Եթե ձեզ դուր են գալիս սրամիտ բառակապակցությունները, անկայուն վիճակն ու սիրո և ընկերության որոշակի խորթությունը, միացեք Այծեղջյուրի հետ: Այդ զգացումը կարող է, այդուհանդերձ, լրջանալ ու խորանալ:

ԻՆՉՊԵՍ ՁԵՐԲԱԶԱՏԵԼ ՁԿՆԵՐԻՑ

Պահանաջեք, որ նա կարգուկանոն հաստատի (սենյակում, սեփական զգացմունքներում, ապագա ծրագրերում և այլն), միշտ նրան հիշեցրեք, որ ինքը պարտական է ձեզ ու վերջ: Ասեք օրինակ՝ «Էլ այդպես չանես...», «Ես քեզ տանել չեմ կարող...»: Վատ չի լինի նաև մի օր ընթրիքի ժամանակ քննարկել նրա այս կամ այն ընկերոջ եկամուտները («Էդ որտեղի՞ց դրան էդքան փող» և այլն) կամ երբ նա սկսում է խոսել բարձր մատերիաներից՝ ճակատագրի, Աստծո, մոլորակների ազդեցության մասին, զզվանքով փնչացրեք. «Էլի սկսեց իր քարոզները...»: Նա կհեռանա անաղմուկ ու աննկատ՝ անգլիական ձևով, ու այլևս չի վերադառնա...



01.11.2017 4652 armenlur 0
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 21
Շաբաթվա աստղագուշակ 19.11 - 25.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։