Главная » 2017 » Նոյեմբեր » 1 » ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

01.11.2017 в 09:30 просмотров: 3674 комментариев: 0 ԱՍՏՂԱԿԵՐՊ

ԱՐԺԱՆԻՔՆԵՐԸ

Ասում են, իբր Երկվորյակներն ամենահեղհեղուկ բնավորությունն ունեն: Իրականում նրանք ամենակայուն բնավորության տեր մարդիկ են և տանել չեն կարող ուզածդ միապաղաղություն: Եվ ամբողջ կյանքում Երկվորյակները հետևողականորեն խուսափում է հնամոլությունից և առօրեականից: Նա հաճախ տաղանդավոր է, հեշտ է ուսում առնում, և միշտ ձգտում է մի նոր բան էլ իմանալ: Ընդհանուր առմամբ հիանալի մարդ է և հասարակությունից սիրված: Բայց բավական է, որ նրան «կապեն» ինչ-որ պաշտոնի կամ տեղավորեն «պատկառելի» մարդկանց հետ աշխատելու, նրա հմայքի հետքն անգամ չի մնա. նա դառնում է ջղային, դյուրաբորբոք ու անհավասարակշիռ: Այս վիճակը շտկել կարելի է միայն մի ձևով. անմիջապես ազատել նրան:

ՀՈՎԱՆԱՎՈՐ ՄՈԼՈՐԱԿԸ՝ ՄԵՐԿՈՒՐԻ

Այս մոլորակը կառավարում է մեր մտավոր ունակությունները, ինտելեկտը, մարդկանց հետ շփումները: Ըստ դիցաբանության, Մերկուրին աստվածների բանբերն էր, առևտրի և գողության աստվածը: Մերկուրի մոլորակն ազդում է մեր՝ որոշումներ ընդունելու և շրջապատին մտքերը հաղորդելու կարողության վրա: Մերկուրին հովանավորում է փիլիսոփաներին, ճանապարհորդներին, գործարարներին, ինչպես նաև լրտեսներին և խաբեբաներին: Նա կառավարում է Երկվորյակներին՝ օժտելով նրանց անսպառ էներգիայով և գործնականությամբ, հաճախ օգնելով իրականացնելու ամենաֆանտաստիկ ծրագրերը:

ԲՈՒՅՍԸ՝ ԼԻԱՆԱ

Հավանաբար նկատել եք, որ ինչ-որ տնային բույսի հետ մերվել չի լինում, մյուսի համար ամեն ինչ կանեք, որ ձեր տանն ունենաք: Բանը նշանների համատեղման մեջ է: Բույսերից Լիանան Կենդանակերպի նշանով Երկվորյակներ է: Դա մի «ինքնագլուխ» բույս է, որն աճում է ցանկացած մթնոլորտում, ինչպիսին էլ այն լինի ձեր տանը: Ընդ որում չեք կարող լիանային համարել ոչ ընկեր, ոչ թշնամի: Բայց այն տանը պահել է պետք թեկուզ նրա համար, որ օգնում է հումորով ու թեթև նայել մռայլ իրականությանը: Հետևաբար, Լիանան հակացուցված է հումորի զգացումից զուրկ մարդկանց, քանի որ նյարդայնացնում է նրանց: Չգիտես ինչու, լիանան չի համակերպվում Աղեղնավորի հետ: Գուցե երկու լավատես արդեն շա՞տ են մի հարկի տակ:

ՆԱԽԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Ինտերիեր. Երկվորյակներն անտարբեր չեն լավ գրքերի, զանազան մանր զարդարանքի նկատմամբ: Բացի այդ, նրանք գերված են հեռուստացույցով և ոչ մի անգամ այն անջատած չեք տեսնի նրանց տանը: Երկվորյակներն այդպիսով ձգտում են իրենց միշտ զգալ ինֆորմացիոն դաշտի ազդեցության ներքո:
  • Երկվորյակների նախըտրած գույնը դեղինն է՝ լավատեսական և կենսական դեղինն ու բոլոր ոսկեգույն երանգները: Երկվորյակները համեմատաբար անտարբեր են խոհարարական հրաշագործությունների հանդեպ, և համադամասեր կամ որկրամոլ հազվադեպ է հանդիպում նրանց մեջ: Շատ կարևոր է, որ ընթրիքի ժամանակ Երկվորյակների հետ սրամիտ զրույցներ վարեք:

ՄԱՐՄՆԻ ԶԳԱՅՈՒՆ ՄԱՍԵՐԸ ձեռքերն են (հատկապես ափերը) և լեզուն:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ-ՏՂԱՄԱՐԴ

Նրան սիրելը հեշտ է և հաճելի, թեև չարժե տրվել դրան անմնացորդ կրքով: Նա չի սիրում ավելորդություններ և լիրիկա: Սիրահարված լինի թե ոչ, նա միշտ պատրաստ է օգնության հասնել: Իր սիրեցյալին տղամարդ-Երկվորյակները շրջապատում է (ինչպես ցանկացած կնոջ) ռոմանտիկ մթնոլորտով՝ ոչ միշտ ըմբռնելով նրա սեռական պահանջմունքներն ու գրեթե երբեք ընդունակ չլինելով բավարարել դրանք: Երկվորյակները միշտ փնտրում են իրենց ոչ երկրային Երկվորյակներին, հետևաբար բավական շփվող են և մեծ հետաքրքրություն են ցուցաբերում համարյա բոլոր կանանց նկատմամբ: Բայց դա չի նշանակում, թե Երկվորյակները հավատարիմ չեն: Որպես կանոն, այդ մտերմությունը սեքսի չի հասնում:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ-ԿԻՆ

Նրա մեջ կարծես մի քանի կին է ապրում միանգամից: Հակառակ թեթևսոլիկի նրա կերպարին, նրա վրա կարելի է հույս դնել, եթե ժամկետները չխախտի, իհարկե: Կին-Երկվորյակները կարող է ունենալ բազում ընկերներ, բայց նրանց երբեք չի հաջողվում հավասար կողակից գտնել: Նա չափազանց զգայուն է ու պատրաստ է լուրջ կապ ստեղծել, բայց հակված չէ մանրուքների մեջ մխրճվել: Պատահական կապերը միայն ֆիզիկական հաճույքին են ծառայում և հետք չեն թողնում: Եթե հաջողվի գտնել իր կողակցին, երկուսն էլ երջանիկ կարող են լինել:

ԻՆՉՊԵՍ ՀՐԱՊՈՒՐԵԼ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐԻՆ

Դրա համար ստիպված եք դրսևորել ոչ քիչ ինտելեկտուալ կարողություն, չմոռանալով մնալ կանացի: Երկվորյակներին պետք է ցույց տալ, որ ուրիշ կանանց հանդեպ խանդի զգացում ունեք: Սիրախաղը հիմնականում անվտանգ է և ձեզ ոչնչով չի սպառնում: Երկվորյակները նրբաճաշակ են և տանել չեն կարող միապաղաղությունը: Նրա համար կարևոր չէ, թե ինչ եք հագել, կարևորը՝ զգացվի ձեր անկրկնելի ոճը:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ-ԾՆՈՂ

Երկվորյակների համար դժվար է ծնող լինել, քանի որ ինքն էլ իր հոգու խորքում դեռ երեխա է: Մանչուկները հիանալի զգում են այդ և թեթևսոլիկ ծնողի հետ վարվում համապատասխանաբար: Երկվորյակներին կարող է ժամանակ առ ժամանակ զարմացնել և նույնիսկ վրդովել իր հանդեպ կրտսեր սերնդի ոչ հարգալից վերաբերմունքը: Սակայն, բարեբախտաբար, նա հակված չէ խորը ապրումների մեջ ընկնելու՝ նախընտրելով ժամանակն ընտանիքի գրկում անցկացնել (եթե նույնիսկ մի քանի րոպեով է մտել):

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ-ԵՐԵԽԱ

Հրաշալի փոքրիկ Երկվորյակները հիշեցնում են չարաճճի ու բարի ոգիների: Նրանք պետք է ինչ-որ կարևոր ու հետաքրքիր բանով զբաղվեն հանգիստ մթնոլորտում: Ստեղծագործական ունակությունների առումով բնությունը ոչինչ չի խնայել նրանց օժտվածություն հաղորդելիս: Միայն թե նրանք դեռ պետք է սովորեն կենտրոնանալ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐԻՆ ՀԱՐՄԱՐ ԵՆ...

  • Եթե ուզում եք ձեզ լիովին լրացնող մեկին, ձեր մտահաղացումների իրականացումը, ընտրեք Աղեղնավորին: Այս ամուսնությունը համպատասխանում է աստղագիտական կանոններին:
  • Եթե փնտրում եք ձեր նմանին, երկուստեք եսասիրություն, սիրեք ձեր նշանը՝ Երկվորյակներին: Սա հարազատ հոգիների սերտ միություն է:
  • Եթե ձեզ անհրաժեշտ է աջակցություն, խորհուրդ ու հենարան, ամուսնացեք Ձկների հետ:
  • Եթե դուք մեծահոգի եք և ինքներդ եք ուզում մխիթարել ու օգնել, ձեր կյանքը կապեք Կույսի հետ:
  • Եթե թեթևամիտ եք, սիրում եք փայլ, բարձրաշխարհիկ հասարակություն, եթե սրամիտ եք, նրբագեղ, սնոբ ու էսթետ, ամուսնացեք Կշեռքի հետ:
  • Եթե ուզում եք ցանկասիրությունից վառվել և չեք վախենում տառապանքից, եթե պատրաստ եք ինքնամոռաց տրվելու սիրելիին, միացեք Այծեղջյուրի հետ:
  • Եթե ուզում եք կրքոտ սիրվել, երկրպագվել, պաշտվել, իսկ ինքներդ բավարարվում եք միայն ինքնասիրահարությամբ, եթե սիրում եք վայելել ձեր իսկ ցանած կրքի պտուղներն, իսկ ինքներդ անտարբեր եք, ձեզ հարմար է Կարիճի:
  • Եթե ձեզ դուր են գալիս սրամիտ լեզվակռիվները, անկայունությունն ու սեր-ընկերություն թնջուկը, ամուսնացեք Խոյի հետ: Այս զգացմունքը կարող է խորն ու երկարատև լինել:

ԻՆՉՊԵՍ ՁԵՐԲԱԶԱՏՎԵԼ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐԻՑ

Ամենաանվրեպ միջոցը համատեղ կյանքի ընդհանրացված, լղոզված ծրագրերն են, ընդ որում դրսևորեք միանգամայն «կնիկական» ձևեր, իբր ձեզ համար ամենակարևորը կենցաղն է, ձեր խոհանոցը, լվացքի մեքենան և այլն: Հաճախ հիմարիկ ու սահմանափակ ձևացեք: Կարող եք խնդրել նրան գնալ խանութ և ձեռք բերել «լավ վարագույրներ», որոնք դուք վաղուց եք տեսել: Նա կգնա ու ոչ վարագույրներով, ոչ առանց վարագույրների չի վերադառնա:


Поделитесь в социальных сетях

Фотографии по теме
Комментарии 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES