ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX)

ԱՐԺԱՆԻՔՆԵՐԸ

Կույսը խիստ է ու ձևապաշտ: Օժտված է վերլուծական խելքով և պարտքի ու պատասխանատվության սուր զգացումով: Կույսի մտերիմը լինելը և լավ է, և վատ: Մի կողմից նա շատ հուսալի ընկեր է, անդավաճան ու հավատարիմ, որը ձեզ համար պատրաստ է ամեն ինչի: Սակայն միևնույն ժամանակ պետք է անընդհատ համապատասխանեք նրա բարձր պահանջմունքներին: Մեկ սխալ քայլ կամ խոսք, և Կույսն ընդմիշտ երես կթեքի ձեզնից, նախապես բարոյախրատական դաս տալով: Կույսն անհամբեր խառնվածքի պատճառով հաճախ է շփումներում դժվարության բախվում: Այդուհանդերձ նա բավական հմայիչ է, և նրա հուսալիությունն ու խոհեմությունը գրավում է մարդկանց:

ՀՈՎԱՆԱՎՈՐ ՄՈԼՈՐԱԿԸ՝ ՄԵՐԿՈՒՐԻ 

Այս մոլորակը կառավարում է մեր մտավոր ունակությունները, ինտելեկտը, մարդկանց հետ շփումները: Ըստ դիցաբանության, Մերկուրին աստվածների բանբերն էր, առևտրի և գողության աստվածը: Մերկուրի մոլորակն ազդում է մեր՝ որոշումներ ընդունելու և շրջապատին մտքերը հաղորդելու կարողության վրա: Մերկուրին հովանավորում է փիլիսոփաներին, ճանապարհորդներին, գործարարներին, ինչպես նաև լրտեսներին և խաբեբաներին: Նա կառավարում է Կույսերին՝ օժտելով նրանց անսպառ էներգիայով և գործնականությամբ, հաճախ օգնելով իրականացնելու ամենաֆանտաստիկ ծրագրերը:

ԲՈՒՅՍԸ՝ ՄԱՆՈՒՇԱԿ

Գիտե՞ք արդյոք, որ անգամ սենյակային բույսերը պատկանում են հորոսկոպի որոշակի նշանի, և դրսևորում համապատասխան վարք: Կույսի նշանի տակ է «ծնվել» մանուշակը և բնականաբար այն ավելի հոգեհարազատ է Կույսերին, քան մյուսներին: Մանուշակը շատ նուրբ, խոցելի ծաղիկ է, որը արագ կործանվում է սկանդալային մթնոլորտում. երբեմն՝ անգամ կոպիտ խոսքից կամ բարձր հնչյունից: Նյարդային ու անփույթ մարդկանց մեջ մանուշակը չի կարող մեկ օր անգամ մնալ: Կոպիտ Աղեղնավորի, փութկոտ Երկվորյակների ու դաժան Կարիճի հետ մանուշակն արագ թոշնում է: Խոյի հետ էլ հեշտ չէ նրա համար, բայց մանուշակը հասկանում է Խոյին և ընդունակ է անգամ հանգստացնել նրան իր բուրմունքով: Մյուս նշանների հետ մանուշակը կարող է փոխզիջման գնալ:

ՆԱԽԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ինտերիերը պետք է փայլի մաքրությունից ու կանոնավոր լինի: Սենյակում ամեն տեսակի արդուզարդ կարող է լինել, բայց ամեն ինչ՝ իր տեղում: Գրքերի առատությունը ձեր տանը հարգանք է ներշնչում, և Կույսն ավելի հետաքրքրությամբ է ձեզ հետևում: Խոհանոցը հատկապես պիտի փայլի, և ամեն ինչ այնտեղ հարկ է, որ գործնական լինի՝ ավելորդությունը բացառվում է: Տղամարդ-Կույսն ամեն ինչ լավ է անում, այդ թվում և՝ ուտելը: Իսկ ուտում է նա միայն այն պատճառով, որ առանց ուտելու անհնար է ապրել: Նախընտրելի կերակրացանկի մեջ են մտնում ձուկը, բանջարեղենը, բրինձը և այլն: Հարգում է չինական և ճապոնական խոհանոցը:

ՄԱՐՄՆԻ ԶԳԱՅՈՒՆ ՄԱՍԸ դեմքն է:

ՏՂԱՄԱՐԴ-ԿՈՒՅՍ

Կույսի նշանի տակ ծնված տղամարդը ձգտում է կարգուկանոն մտցնել այնպիսի իռացիոնալ ոլորտ, ինչպիսին սիրային հարաբերությունն է: Բացի այդ, շատ ամոթխած է, և կնոջ հետ կապ հաստատելը նրա համար այնքան էլ հեշտ չէ: Իսկ երբ հաջողվում է անցնել ռուբիկոնը, պարզվում է, որ հիանալի սիրեցյալ է: Նման զուգակցի հետ կինն իրոք կարող է երջանիկ զգալ իրեն: Բայց երբեք չմոռանաք, որ տղամարդ-Կույսը բոլորովին այլ, որոշ առումով՝ քարացած պատկերացում ունի՝ եթե փորձեք անհավատարիմ լինել կամ մտքներովդ նման մի բան անցկացնել: Լավագույն դեպքում նա կլքի ձեզ, վատթարագույն դեպքում՝ վրեժխնդիր կլինի:

ԿԻՆ-ԿՈՒՅՍ

Կույս-կնոջ երեք տեսակ կա: Առաջինը կանացի է, թովիչ, հանդարտ խառնվածքի ու առանց բարդույթների. նրա զգացմունքներն ու բանականությունը կարծես հաշտության դաշինք են կազմել: Նման Կույսը սքանչելի կին է և սիրուհի: Մյուսը խստակյաց է, զուսպ, ֆրիգիդության հասնող սառը բնավորությամբ: Երրորդ տեսակը շատ զգացմունքային է, բայց նրա բանականությունն այնուամենայնիվ հաղթում է. սեքսում սերը լիովվին ամորձատվում է: Նման Կույսը կարող է սկսել Լոլիտայի պես և ավարտել նիմֆոմանիայով, բայց միշտ՝ սառը սրտով:

ԻՆՉՊԵՍ ՀՐԱՊՈՒՐԵԼ ԿՈՒՅՍԻՆ

Տղամարդ-Կույսն անընդհատ կատարելություն է փնտրում: Նրա ընտրյալը պիտի լինի՝

  1. գեղեցիկ,
  2. կոկիկ ու մաքրասեր,
  3. խելացի,
  4. բարի,
  5. հանդարտ,
  6. սեքսուալ,
  7. ինքնուրույն,
  8. առանց տարօրինակությունների։

Բայց և՝ հմայքով լեցուն: Ցուցակը կարելի է շարունակել, բայց արդեն ամեն ինչ պարզ է: Այսինքն պարզ է, թե ինչու է տղամարդ-Կույսն ամբողջ կյանքում փնտրում իր իդեալին: Ակնհայտ է, որ նրան հմայելը հեշտ գործ չէ: Նա քննարկում ու քննադատում է բոլորին ու ամեն ինչ: Նրա ուշադրությունը գրավելու միակ միջոցը կատարյալ դառնալն է (գոնե ժամանակավորապես): Ննջարանում նրա աչքի առջև կարող եք հառնել ոչ շատ անկեղծ, բայց հրապուրիչ ու երկիմաստ զգեստով, իսկ հասարակության մեջ պետք է հագնվեք ճշմարիտ տիկնոջ պես:

ԾՆՈՂ-ԿՈՒՅՍԸ

Նա չափազանց խիստ է: Ամեն մանկական բան նրան վրդովում է, և նա ամեն գնով փորձում է դաստիարակել իր երեխաներին: Նրան ավելի շատ է անհանգստացնում ուսման մեջ զավակների առաջադիմությունը, քան մյուս ծնողներին: Հավանաբար մեծանալուց հետո երեխաները կգնահատեն ծնողի ջանքերը՝ իրենց զարգացման և կրթման ուղղությամբ:

ԵՐԵԽԱ-ԿՈՒՅՍ 

Նա աչքի է ընկնում վաղահաս և արագ զարգացմամբ, հատկապես՝ ինտելեկտուալ առումով: Նա ինքն է իր համար զբաղմունք փնտրում՝ առանց հույսը որևէ մեկի վրա դնելու: Նախընտրում է գիրք կարդալ, լավ է առաջադիմում, բայց ամաչկոտ է և զգայուն քննադատության ու կշտամբանքի հանդեպ, հաճախ դժվարանում է լավ հարաբերություններ հաստատել հասակակից երեխաների հետ:

ԿՈՒՅՍԻՆ ՀԱՐՄԱՐ ԵՆ...

  • Եթե ուզում եք ձեր կեսին, ձեր մտահղացումների իրականացում, սիրեք Ձկներին: Սա համապատասխանում է աստղագուշական կանոններին:
  • Եթե ուզում եք ձեր նմանին, երկուստեք եսասիրություն, սիրեք ձեր նշանը՝ Կույսին: Դա հարազատ հոգիների սերտ միություն է:
  • Եթե ձեզ անհրաժեշտ է աջակցություն, հենարան ու խորհուրդ, ամուսնացեք Երկվորյակների հետ:
  • Եթե մեծահոգի եք և ինքներդ եք ուզում մխիթարել, ընտրեք Աղեղնավորին:
  • Եթե թեթևամիտ եք, սիրում եք փայլ, բարձր հասարակություն, եթե սրամիտ եք, նրբաոճ, սնոբ ու էսթետ՝ ընտրեք Այծեղջյուրի:
  • Եթե ուզում եք խրվել ցանկասիրության խորքերը և չեք վախենում տառապանքից, եթե պատրաստ եք ենթարկվելու սիրելիին, ամուսնացեք Խոյի հետ:
  • Եթե ուզում եք, որ ձեզ սիրեն կրքոտ ու ինքնամոռաց, որ ձեզ պաշտեն, իսկ ինքներդ միայն ձեզ եք սիրում, եթե ուզում եք վայելել ձեր իսկ կրքի պտուղներն և անհաղորդ մնալ, ընտրեք Ջրհոսին:
  • Եթե ձեզ դուր են գալիս սրամիտ բանավեճերը, անկայունությունն ու սեր-ընկերություն թնջուկը, միացեք Խեցգետնին: Ձեզ երկարատև զգացմունքներ են սպասվում:

ԻՆՉՊԵՍ ՁԵՐԲԱԶԱՏՎԵԼ ԿՈՒՅՍԻՑ

Ձգտեք շիլաշփոթ սարքել ձեր սենյակում, հանդիպում նշանակեք և ուշացեք կամ բոլորովին մի ներկայացեք: Վերջին պահին միշտ փոխեք ձեր ծրագրերը և ստիպեք, որ նա էլ անի նույնը: Պարտադրեք, որ համբուրվի ձեզ հետ որտեղ պատահի: Եթե հրավիրի իր տուն՝ մոր հետ ծանոթացնելու, անպայման կարճ կիսաշրջազգեստ և թափանցիկ վերնաշապիկ հագեք: Վերջին հարվածը. ամբողջ օրը թավալ տվեք անկողնում, ձեր կողքին շարելով օղու մի քանի դատարկ շիշ, կծած սենդվիչ ու լիքը մոխրաման:



01.11.2017 3331 armenlur 0
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 21
Շաբաթվա աստղագուշակ 19.11 - 25.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։