Главная » 2017 » Նոյեմբեր » 1 » ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

01.11.2017 в 09:00 просмотров: 4060 комментариев: 0 ԱՍՏՂԱԿԵՐՊ


ԱՐԺԱՆԻՔՆԵՐԸ

Խոյը եռանդուն է, պատվախնդիր, համառ ու մարտաշունչ: Նա բավական շփվող է ու զրուցասեր: Խոյը գործող է բնույթով և համոզված, որ ինքն է կռում իր ճակատագիրը: Երբեմն ժամանակ չի գտնում ուրիշի զգացմունքների հետ հաշվի նստելու, և դրանից շատերը վիրավորվում են: Ընդհանրապես Խոյը շատ թշնամիներ և շատ մտերիմներ ունի: Խոյի անկեղծությունը, հուսալիությունն ու անբռնազբոսիկությունը նրա հաջողության գրավականն են: Խոյն ունակ է հասկանալու յուրաքանչյուրին:

ՀՈՎԱՆԱՎՈՐ ՄՈԼՈՐԱԿԸ՝ ՄԱՐՍ

Ծնունդների քարտեզում այս մոլորակի դիրքը ցույց է տալիս, թե ուր ենք ուղղում մեր էներգիան, ընդ որում՝ հզոր, նվաճողական էներգիան. մեր մեջ եղած ողջ ուժերը: Մարսը նաև սիրառատության հետ է կապված, հատկապես տղամարդկանց սեքսուալության և առհասարակ՝ առնականություն հետ: Մարդիկ, որոնց վրա ուժեղ է Մարսի ազդեցությունը, օժտված են համոզելու շնորհքով, հաստատակամ են, անհողդողդ, նպատակասլաց, խորաթափանց, առանձնանում են սեփական ուժերը ճիշտ գնահատելու ունակությամբ: Մարսը ղեկավարում է Խոյին և Կենդանակերպն անցնում է 397 օրում (1 տարի և 32 օր): Ոչ բոլորին է հաջողվում վայելել Մարսի հովանավորությամբ ծնված մարդու համակրանքը. նա հարաբերություններում խստապահանջ է: Եթե ձեզ չի հաջողվել նրա վստահությունը շահել, ապա գոնե խուսափեք նրա հետ թշնամանալուց: Այս մարդիկ անսանձելի են ամեն ինչում և իրենց ճանապարհին ոչ մի արգելք հաշվի չեն առնում:

ԲՈՒՅՍԸ՝ ԽՈՐԴԵՆԻ

Վարդագույն խորդենին Խոյ է: Այն իսկապես «ընկեր» է, հենց թեկուզ այն պատճառով, որ կլանում է մանրէակիր նյութերը՝ առողջացնելով օդն ու սենյակը: Սակայն նրա գործունեությունը դրանով չի ավարտվում: Այն կայունացնում է մթնոլորտը, հանդարտացնում և պաշտպանում տան անդամներին: Միակ նշանը, որի հետ «յոլա» չի գնում, Երկվորյակներն է, և խորդենին նրա մոտ իրեն վատ է զգում:

ՆԱԽԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ինտերիեր. Տիրապետող պետք է լինի կարմիրը: Պատերին՝ աբստրակտ նկարներ: Հայելիների առատությունը չի խանգարի: Նրան դուր կգա ննջարանում տրենաժորի, մերսող սարքի և ընդհանրապես որևէ սարքավորման առկայությունը:

ՄԱՐՄՆԻ ԶԳԱՅՈՒՆ ՏԵՂԸ 

Խոյի ամենազգայուն մասը գլուխն է: Ձեռքը դրեք նրա ճակատին՝ հոնքից վերև, շոյեք նրա քունքերը, պարանոցի հետին մասը, ծոծրակը և նա բառացիորեն կհալվի:

ՀՅՈՒՐԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

Խոյը ճաշատեսակների նրբահամության ու զանազանության հարցում այդքան էլ քմահաճ չէ: Նախընտրած համեմունքներն են սխտորը և կոճապղպեղը:

ԽՈՅ-ՏՂԱՄԱՐԴ

Նա պատրաստ է սեքսի այնքան վաղ հասակից, որ ոչ ոք անգամ չի էլ ենթադրի, և դա ծնողների հետ անխուսափելի բախման է հանգեցնում: Միշտ սիրահարվում է առաջին հայացքից և ձգտում ամեն գնով նվաճել կնոջը. նրա հմայքին անհնար է ընդդիմանալալ: Մերժվելու դեպքում բառացիորեն «կգժվի», բայց շուտով կհանգստանա ու դարձյալ կսիրահարվի մեկ ուրիշին՝ համոզված, որ սա արդեն միակ ճշմարիտ սերն է: Եվ այսպես ամեն անգամ: Շատ սրտառուչ սիրեկան է. եռանդուն ու պոռթկուն: Հաճույքով սեքսուալ խաղերի է տրվում, քանզի ցանկացած միապաղաղություն նրան նողկանք է պատճառում: Նա հավատարիմ ու նվիրված է, քանի դեռ չի ձանձրացել: Միշտ հիշեք, որ Խոյը կարող է կասկածներ ունենալ իր սեքսուալ ունակությունների վերաբերյալ, ուստի պետք է նրանով հիանալ հնարավորինս հաճախ և անկեղծորեն:

ԽՈՅ-ԿԻՆ

Որպես կանոն, հրաշալի մասնագետ է, խիզախ է, գործնական և ինքնուրույն: Նրան խորթ է սենտիմենտալությունը, չափազանց բարի է ու մեծահոգի: Ձգտում է ինքն ընտրել իր տղամարդուն և սիրո մեջ հաճախ եսասեր է: Դա, իհարկե, ոչ թե «վատ բնավորությունից» է, այլ ընտրյալին սեփական պատկերացումներին համապատասխանեցնելու ձգտումից: Հաճախ դժվար է լինում հարմար զուգընկեր գտնելը, քանի որ չենթարկվելու ձգտումը դրսևորվում է նաև անկողնում: Բայց նրան կարող է հետաքրքրել նաև իշխող, «տիրող» տղամարդը: Եթե այս երկակիությունը հաղթահարվի, նա կարող է զուգընկերոջն անսահման երջանկացնել, քանի որ նրա մեջ ամփոփված է կրքի ու հնարագիտության անհունությունը:

ԽՈՅԻՆ ՀՐԱՊՈՒՐԵԼԸ

Խոյին չափազանց գրգռում է ինչ-որ մեկին նվաճելու խնդիրը, ուստի պետք է նրան հնարավորինս երկար պահել հեռավորության վրա՝ չմոռանալով պարբերաբար ուշադրության նշաններ ցույց տալ, որ նա չդադարեցնի ձեզ նվաճելու փորձերը: Նկատի ունեցեք, որ հաճոյախոսությունները շոյում են նրա ինքնասիրությունը: Բացի այդ, պետք է միշտ կենսախինդ, աշխույժ և անկանխատեսելի լինեք: Երբեք հնաոճ մի հագնվեք, բայց և մյուս ծայրահեղության մեջ էլ մի ընկեք: Պոդիումի վերջին նորույթն ու տատի սնդուկի պարունակությունը պահեք մեկ այլ նշանի անձի համար: Իսկ Խոյին դուր է գալիս հետաքրքիր, բայց ոչ ճչան հագուստը: Եվ մի բան էլ՝ ձեր հագուկապում և հարդարանքում պետք է կարմիր (բայց ոչ՝ վարդագույն) երանգներ լինեն: Նույնը և ներքնազգեստի համար: Կարմիրը բոլորի վրա է գրգռիչ ազդեցություն թողնում, իսկ Խոյը նաև սիրում է այն:

ԽՈՅ- ԾՆՈՂ

Խոյը սովորաբար լավ ծնող է: Ունակ է իրապես հասկանալու ու հարգելու զավակներին: Միակ վտանգն այն է, որ շատ Խոյ-կանայք չափազանց իշխող են և ձգտում են ամեն ինչում առաջինը լինել, և այդ պատճառով կարող են ճնշել երեխաներին: Բայց եթե նրանք կարողանան զսպել բնավորության այդ գիծը և երեխաներին անհրաժեշտ ինքնուրույնություն տան, «մայրեր-որդիներ» խնդիր չի ծագի:

ԽՈՅ-ԵՐԵԽԱՆ

Սովորաբար հասակակիցներից արագ է զարգանում, շատ եռանդուն է ու հետաքրքրասեր: Միշտ ձգտում է ինքնուրույն առաջ գնալ: Շատ զգայուն է, հեշտ խոցվող, ուստի նրա հետ պետք է նուրբ վարվել՝ շատ չսահմանափակել, միաժամանակ ապահովության զգացում ներշնչել:

ԽՈՅԻՆ ՀԱՐՄԱՐ ԵՆ ...

  • Եթե ցանկանում եք լիակատար հանգիստ, ինչպես նաև ձեզ լրացնող ու ձեր մտահղացումները իրագործելու նպաստող ընկեր, ընտրեք Կշեռքին: Այդ ամուսնությունը հորոսկոպի կանոններին միանգամայն համապատասխան կլինի:
  • Եթե փնտրում եք ձեզ առավել նման մեկին, երկուստեք եսասիրություն, սիրեք ձեր նշանը՝ Խոյին: Սա հարազատ հոգիների անխախտ միությունն է:
  • Եթե ձեզ հարկավոր է աջակցություն, խորհուրդ ու հենարան, ամուսնացեք Այծեղջյուրի հետ:
  • Եթե մեծահոգի եք և ինքներդ եք ուզում օգնել ու մխիթարել, կյանքներդ կապեք Խեցգետնի հետ:
  • Եթե թեթև եք նայում կյանքին, սիրում եք փայլ ու բարձրաշխարհիկ շրջապատ, եթե սրամիտ եք, նրբակիրթ, փոքր-ինչ սնոբ ու էսթետ, ամուսնացեք Առյուծի հետ:
  • Եթե սիրում եք խրվել ցանկասիրության խորխորատները, չեք վախենում տառապանքից, եթե պատրաստ եք տրվել սիրելիի իշխանությանն ու ամբողջովին ենթարկվել նրան, միացեք Կարիճի հետ:
  • Եթե ուզում եք սիրվել անմոռաց ու կրքոտ, երկրպագվել ու պաշտվել, իսկ ինքներդ եսասիրությունից այն կողմ չեք անցնում, եթե ձեզ հաճելի է վայելել ձեր իսկ կրքի պտուղները, իսկ ինքներդ անտարբեր եք, ապա ձեր ամենաճիշտ ընտրությունը Կույսն է:
  • Եթե սիրում եք սրամիտ լեզվակռիվներ, անկայունություն և սիրախառն բարեկամություն, ընտրեք Ջրհոսին: Ձեր զգացմունքները կարող են խորն ու երկարատև դառնալ:

ԻՆՉՊԵՍ ՁԵՐԲԱԱԶԱՏՎԵԼ ԽՈՅԻՑ

Արհամարհական փռթկացրեք նրա ասածներին ի պատասխան, խելքներիդ զոռ տվեք ու քննադատեք, մանրախնդիր եղեք և այսօր ճիշտ նույն կերպ ապրեք, ինչպես երեկ: Եթե դժվարանում եք կոպիտ լինել, մեղմ խոսեք. «Իմ խեղճ հիմարիկ, դարձյալ ապուշություններ ես դուրս տալիս»: Նրա հետ վարվեք հինգ տարեկանի պես, որին 24 ժամ շարունակ խնամք ու խրատ է հարկավոր: Ձեր ամբողջ տեսքով հասկացրեք, թե որքան հիացած եք նրանով, բայց հենց ցանկանա ինչ-որ բան առաջարկել կամ ձեռնարկել, իսկույն տեղը դրեք նրան: Շատ կարճ ժամկետում նա այլևս ձեր կողքին չի լինի:


Поделитесь в социальных сетях

Фотографии по теме
Комментарии 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES