ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ԱՄԵՆԱՀԱՎԱՏԱՐԻՄ 4 ՆՇԱՆՆԵՐԸ

 

 

Եթե հավատարմություն ու նվիրվածություն եք փնտրում, ուշադրություն դարձրեք այս 4 նշաններից մեկին: Նրանք ձեր սիրտը հեռու կպահեն դավաճանության ցավից:



Ցուլ

Ցուլն իր բնույթով նվիրված ու հավատարիմ է: Նա շատ պրակտիկ է, այդ պատճառով էլ դավաճանության գաղափարը նրա համար իմաստ չունի, քանի որ այն երբեք ոչ մի լավ բանով չի կարող ավարտվել:

Ցուլը բոլոր նշանների մեջ ամենահուսալին է, այնպես որ կարող եք վստահել նրան: Բացի դրանից, նրա մոտ ստելն ընդհանրապես չի ստացվում, այնպես որ ամենափոքր սիրախաղի մասին իսկ առաջինը դուք կիմանաք:

Կույս

Կույսը մեծ սիրտ ունի, և դավաճանությունը հակադիր է նրա բնույթին: Նա բարի է ու պրակտիկ: Դավաճանությունը մեծ ջանքեր է պահանջում, ուստի հարց է առաջանում՝ ինչո՞ւ ծախսել ժամանակն ու ուժերն ինչ-որ մեկի վրա: Բացի այդ, Կույսերը գաղտնիքներ պահելու ցանկություն ու կարիք չունեն:

Կույսը երբեք չի դավաճանի, քանի որ գիտի դավաճանության դառնությունն ու չի ցանկանա նման ցավ պատճառել զուգընկերոջը:

Կույսը վերլուծող է, նա միշտ կխոսի ձեզ հետ այն մասին, ինչ զգում է ու ինչի մասին անհանգստանում է, քանի որ շատ քննադատորեն է վերաբերվում ինքն իրեն:



Կշեռք

Կշեռքները սիրում են խաղաղությունն ու տանել չեն կարողանում ուրիշների հանդեպ անարդարացի վերաբերմունքը, այնպես որ դավաճանությունը հակառակ է ամենին, ինչին նրանք հավատում են: Նրանք քնքուշ են ու բարի, ուրիշների կարիքներն ու ցանկություններն իրենցինից վեր են դասում, այնպես որ՝ ինչո՞ւ ցավ պատճառել նրանց, ում հետ կապված են:

Դավաճանությունը վերջին բանն է, որ հետաքրքրում է Կշեռքներին, քանի որ նրանք բոլորի համար միայն արդարություն են ուզում:

Ձկներ

Ձկները անհույս ռոմանտիկներ են: Նրանք ազնիվ են, պատրաստ են ինքնազոհաբերման ու ամեն ինչ կանեն իրենց զուգընկերոջը երջանիկ դարձնելու համար:

Դավաճանությունը հեռու է նրանց էությունից, քանի որ նրանք հետաքրքրված են հուզականորեն կայուն հարաբերություններ պահպանելուն: Ուստի ինչո՞ւ վտանգի ենթարկել հարաբերությունները պատահական կապի պատճառով:

Նրանք գիտեն, որ դավաճանությունը դրան չարժե:

Ձկները միշտ մտածում են այն մասին, թե ինչ ազդեցություն կունենան իրենց գործողությունները ուրիշների վրա: Ուստի պարզ է, որ դավաճանությունը չի կարող նրանց պլանների մեջ մտնել:


Загрузка...


03.02.2018 1953 Moder-003 0
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 21
Շաբաթվա աստղագուշակ 19.11 - 25.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։