Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27
26.10.2017, 18:03


Загрузка...

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿԸ

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ ԲՈԼՈՐ ՆՇԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՇԱԲԱԹՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ 23.10 - 29.10


ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

 

Շատ հակասություններ կառաջանան, և իրավիճակը լարված կլինի: Սակայն չեք անհանգստանա ու վշտանա, այլ կկենտրոնանաք ամենակարևոր գործերի վրա ու դրանցում հաջողությունների կհասնեք: Աշխատավայրում հնարավոր են փոքրիկ տարաձայնություններ, վեճեր: Բայց դրանք չեն խանգարի ճիշտ ժամանակին լուծել ծագած խնդիրները:


Բարենպաստ օր է գործարքներ կնքելու ու ֆինանսական հարցերը լուծելու համար: Գործնական հոտառությունը կօգնի լուծել այն հարցերը, որոնցից երկար ժամանակ գլուխ չէիք հանում: Մտերիմներին աջակցելու հնարավորություն կունենաք:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

 

Հանգիստ ու հաճելի օր է, բայց այն այնքան էլ արգասաբեր չի լինի: Կարող եք զբաղվել ընթացիկ գործերով, իսկ ահա նոր ու մասշտաբային նախագծեր ստանձնելը լավ է հետաձգել: Չեն բացառվում ոչ մեծ ֆինանսական կորուստներն ու չպլանավորված ծախսերը, սակայն դրանք բյուջեի համար լուրջ վտանգ չեն ներկայացնի:


Կուրախացնեն հին ծանոթների հետ շփումները, բոլորի հետ հեշտությամբ լեզու կգտնեք: Սիրահարվածները կմոռանան տարաձայնությունների մասին, փոխհամաձայնության կհասնեն ու կսկսեն ապագայի պլաններ կառուցել: Հնարավոր են անսպասելի առաջարկներ, որոնցից հրաժարվելու ցանկություն չի լինի:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

 

Աշխատեք խուսափել կոնֆլիկտային վիճակներից, վեճեր մի հրահրեք: Այսօր ձեզ համար դժվար կլինի շրջապատի ու նույնիսկ շատ մտերիմների հետ լեզու գտնելը: Հապշտապ որոշումները հաճախ սխալ կլինեն ու կորուստների կհանգեցնեն: Խնդիրներից խուսափելու համար լսեք հին ծանոթների խորհուրդները:


Օրը հարմար է պասիվ հանգստի, ուժերը վերականգնելու համար: Հրաժարվեք ավելորդություններից ու վատ սովորույթներից: Հոգ տարեք ձեր մասին, և տրամադրությունը կբարձրանա:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

 

Օրը արգասաբեր ու հետաքրքիր կլինի: Այն հարմար է և աշխատանքի, և հանգստի համար: Լավ լեզու կգտնեք մարդկանց հետ, նույնիսկ չշփվող մարդկանց հետ կարող եք ընդհանուր թեմա գտնել: Հաջող զուգադիպությունը կօգնի լուծել խնդիրը, որի վրա վերջին շրջանում գլուխ էիք կոտրում: Չեն բացառվում գրավիչ գործնական առաջարկները:


Հավանական են դրամական մուտքեր, որոնք սպասվածից մեծ կլինեն: Լավ կանցնեն ուղևորությունները: Սպորտով զբաղվելն ու ակտիվ հանգիստը կբարձրացնեն տրամադրությունն ու կօգնեն ավելի լավ զգալ:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

 

Օրը բարդ ու անհանգիստ կլինի: Հեշտությամբ զոհ կգնաք պրովոկացիաներին, սուր կարձագանքեք այնպիսի բաներին, որոնց վրա առաջ ուշադրություն չէիք դարձնի: Գործընկերների հետ վեճերը կխանգարեն աշխատել: Սեփական տեսակետը պաշտպանելու, ուրիշներին նրանց սխալ լինելու մեջ ապացուցելու համար անընդհատ կշեղվեք գործից:


Որոշ Առյուծներ կկարողանան հաջողության հասնել: Խոսքը նրանց մասին է, ովքեր կարողանում են իրադրության մեջ արագ կողմնորոշվել ու իմպրովիզներ անել և ցանկացած իրավիճակի մեջ լավ բան գտնել:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Օրը հագեցած ու հետաքրքիր կլինի: Հաջողության վրա կարող են հույս դնել նրանք, ովքեր վստահ են իրենց ուժերի վրա ու չեն անհանգստանում դատարկ բաների պատճառով: Հաճախ կօգնեն հին ծանոթները, ընդ որում՝ խնդրելու կարիք էլ չի լինի: Հնարավոր են հաճելի անակնկալներ, անսպասելի նվերներ: Հին խնդիրը լուծելու հնարավորություն կստեղծվի:


Մտերիմների հետ հարաբերությունները սովորականի նման հեշտ ու ներդաշնակ չեն դասավորվի: Սիրահարները կարող են վիճել, նեղանալ իրարից: Բարեբախտաբար, այս բացասական միտումների ազդեցությունը երկար չի տևի, ու շուտով ամեն ինչ կհարթվի:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

 

Օրն այնքան էլ արդյունավետ չի լինի, փոխարենը հաճելի կլինի: Այն հարմար է ծանոթությունների ու հանդիպումների համար: Գրավիչ կլինեք, շատերին դուր կգաք, անջնջելի տպավորություն կթողնեք: Հնարավոր է սիրային հարաբերությունների սկիզբ, որը վառ ու դինամիկ զարգացում կունենա:


Գործերում հաջողությունների հասնելու համար պետք է ջանքեր գործադրեք: Ճանապարհին հաճախ խոչընդոտներ կառաջանան, կարող եք բախվել լուրջ խնդիրների: Չեն բացառվում ֆինանսական կորուստները:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

 

Գրավիչ կլինեք, շատերին կկարողանաք հետաքրքրել ձեր գաղափարներով, չեք կորցնի ձեզ լավագույն կողմերից ցույց տալու հնարավորությունը: Նոր ծանոթները հմայված կլինեն ու կանեն այն, ինչ դուք կցանկանաք: Չի բացառվում սիրային հարաբերությունների սկիզբը: Ընկերական ու գործնական հանդիպումները լավ կանցնեն:


Մասնագիտական սանդուղքով բարձրանալու, դիրքերն ամրապնդելու հնարավորություն կունենաք: Գործընկերներն ու ղեկավարությունը կտեսնեն, թե ինչի եք ունակ ու հարգանքով կլցվեն ձեր հանդեպ: Ամենահաստատակամ Կարիճները եկամուտների նշանակալի աճի կհասնեն:


ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

 

Հանգստություն պահպանեք. հիմա դա կարևոր է հաջողության հասնելու համար: Լավ է ռիսկի չդիմել ու խաղասեղանին շատ բան չդնել: Շտապողականությունը միայն կորուստների կբերի: Նրանք, ովքեր կարողանում են սպասել, շատ բանի կհասնեն: Սրտին մոտ կընդունեք մանր տհաճություններն ու խնդիրները, կվշտանաք փոքրիկ անհաջողությունների պատճառով:


Լավատեսորեն տրամադրվեք և կտեսնեք, որ իրավիճակը կարելի է դեպի լավը փոխել: Ինտուիցիան կհուշի՝ ինչպես է պետք գործել: Եթե սպորտով ու ֆիզիկական աշխատանքով եք զբաղվում, զգույշ եղեք. չեն բացառվում վնասվածքները:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

 

Բարենպաստ ու արգասաբեր օր է սպասվում: Նույնիսկ շատ բարդ խնդիրներից արագ գլուխ կհանեք: Եվ դա կբացատրվի նրանով, որ ձեր առջև ճիշտ նպատակներ կդնեք ու կփորձեք ամենակարևորի վրա կենտրոնանալ: Գործերին լուրջ վերաբերմունքը դուր կգա շրջապատին, այդ թվում՝ ազդեցիկ անձանց, որոնց հետ պետք է գործ ունենաք:


Հնարավոր են անսպասելի նորություններ, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Չեն բացառվում հանդիպումները մարդկանց հետ, որոնց վերջին շրջանում շատ կարոտել էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

 

Այսօր ձեզ համար դժվար կլինի իրատես լինել: Հակված կլինեք ցանկալին իրականության տեղ ընդունել: Հնարավոր են տարաձայնություններ շրջապատի հետ: Վեճերի պատճառները դատարկ բաներ կլինեն, սակայն փոխադարձ վիրավորանքները կարող են լուրջ լինել: Գործնական հարաբերությունները լարված կդառնան: Աշխատեք չհուսահատեցնել ձեր համախոհներին, իրագործել խոստումները:


Հնարավոր են չպլանավորված ուղևորություններ: Դրանք կարող են կապված լինել ընտանեկան գործերի, հարազատներին օգնելու հետ: Աջակցեք նրանց, ում սիրում եք և նրանք էլ նույնկերպ կպատասխանեն: Պետք չէ շտապել գնումների հարցում. դրանք հազիվ թե հաջող լինեն:


ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

 

Դժվար կլինի գործերի վրա կենտրոնանալը. օրը անհանգստություն ու հուզումներ կբերի: Չեն բացառվում անսովոր հանդիպումները, հնարավորություն կունենաք ծանոթանալ մարդկանց հետ, որոնք կկիսվեն իրենց փորձով: Փոխադարձ համակրանք կծնվի, չի բացառվում սիրային պատմության սկիզբը:


Գործնական հանդիպումները լարված ու այնքան էլ արդյունավետ չեն անցնի: Գործընկերների հետ լեզու գտնելը բարդ կլինի. նրանք քննադատորեն տրամադրված կլինեն, հաճախ կվիրավորեն ձեզ սուր նկատողություններով: Օրվա երկրորդ կեսին ղեկավարությունը ձեր ձեռքը կանցնի, և դա կփոխի իրավիճակը:


ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


заработать на инвестициях в интернете


Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 1817 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
loading...
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES