Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28
27.10.2017, 17:46

Загрузка...

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿԸ

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ ԲՈԼՈՐ ՆՇԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՇԱԲԱԹՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ 23.10 - 29.10


ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

 

Օրը զուրկ չի լինի խնդիրներից ու դժվարություններից, սակայն դուք դրանք պարզապես չեք նկատի: Լավատեսությունն ու սեփական ուժերի հանդեպ վստահությունը կօգնեն հաջողությունների հասնել այնտեղ, որտեղ ուրիշները պարտություն են կրել: Հնարավորություն կունենաք առաջ անցնել հին մրցակիցներից, ամրապնդել դիրքերը:


Գրավիչ կլինեք, ուստի զարմանալի չէ, որ այսօր շատերը կուզենան ավելի լավ ճանաչել ձեզ: Իսկ ինքներդ հարցին ընտրողաբար կմոտենաք ու կընդունեք միայն այն մարդկանց ուշադրության նշանները, որոնք արժանի են հարգանքի:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

 

Ակտիվ կլինեք ու ունակ կլինեք հաջողությունների հասնել ստանձնած բոլոր գործերում: Միայն թե նպատակները ճիշտ որոշելու հարցում կարող են խնդիրներ առաջանալ: Որոշ Ցուլեր մեծ ուժեր կվատնեն այն բանին հասնելու համար, ինչն իրականում այնքան էլ հետաքրքիր չէ: Լավն այն է, որ բոլոր դեպքերում օգտակար փորձ ձեռք կբերեք:


Օրը հարմար է շփման համար: Հաճելի միջավայրում կարող եք ցանկացած հարց քննարկել, այդ թվում՝ բիզնեսի ու աշխատանքի հետ կապված հարցերը:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

 

Օրվա սկիզբը բարդ կլինի: Այս հատվածում շրջապատողները հաճախ կհիշեցնեն ձեր սխալների մասին, ընդ որում՝ այնպիսի սխալների, որոնց մասին խոսել չարժե: Իհարկե, դա կվշտացնի ու կնյարդայնացնի ձեզ: Շատ Երկվորյակների կտանջի մեղքի զգացումը: Նրանք հասկացող մարդկանց աջակցության կարիքը կունենան:


Սակայն ժամանակը կանցնի, իրավիճակը կփոխվի դեպի լավը, տրամադրությունն էլ կլավանա: Օրվա երկրորդ կեսը հաճելի անակնկալներ կբերի: Չեն բացառվում ծանոթություններն ու հանդիպումները, որոնք կյանքում արմատական փոփոխությունների հիմք կդնեն:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

 

Հագեցած ու անհանգիստ օր է: Իրադարձությունները արագ կզարգանան, շուրջն անընդհատ ինչ-որ բան տեղի կունենա, դադար տալու ու մտքերը հավաքելու ժամանակ չեք ունենա: Կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա. այն ճիշտ հուշումներ կանի:


Կարող եք հաջողությունների հասնել երևակայություն, հնարամտություն պահանջող գործերում: Ձեր ինքնատիպ գաղափարներով կշարժեք շրջապատի հետաքրքրությունը: Հնարավոր է՝ ինչ-որ մեկն օգնի կյանքի կոչել դրանք: Հավանական են դրամական մուտքեր: Դրանք շատ տեղին կլինեն. իրեր կգնեք, որոնք վաղուց էիք ուզում ունենալ:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

 

Օրը բավականին բարդ կլինի: Աստղերը ձեզ համար փորձություններ են պատրաստել, աշխատեք դրանք արժանապատվորեն հաղթահարել: Չեն բացառվում խնդիրները համախոհների հետ շփվելիս, այսօր ընդհանուր լեզու գտնելը դժվար է լինելու: Ինչ-որ մեկը շշուկներ կտարածի, որը կարող է վնասել ձեր հեղինակությանը: Աշխատեք հնարավորինս արագ բացահայտել այդ մարդուն ու վնասազերծել նրան:


Ֆինանսական խնդիրները լուծելն էլ սովորականից բարդ է լինելու: Ոչ մի կերպ չի հաջողվի առաջնահերթությունները որոշել. չեք ուզենա հրաժարվել ոչ պլանավորած գնումներից, ոչ էլ երկար սպասված զվարճանքներից:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Օրը շատ հարմար է օգտակար գործերի համար: Ինչ էլ որ ստանձնեք, արագ հաջողությունների կհասնեք, իսկ ձեր ջանքերի արդյունքները բոլորին կուրախացնեն: Չի բացառվում, որ հենց դուք կարողանաք լուծել վերջին շրջանում մտերիմներին անհանգստացնող հարցերը, կարգուկանոն հաստատել ընտանեկան գործերում:


Չեն բացառվում հաջողություններն ուսման մեջ: Հատկապես լավ կտրվեն հումանիտար գիտությունները, իսկ ահա ճշգրիտ գիտությունները նստակյացություն կպահանջեն, որով այսօր հազիվ թե կարողանաք հպարտանալ: Երեկոյան հնարավոր են հաճելի նորություններ հին ծանոթներից:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

 

Ամենաարդյունավետ օրը չի լինի, բայց այն հաճելի կանցնի: Լավ ժամանակ կանցկացնեք, կշփվեք ձեզ դուր եկած մարդկանց հետ, ուրախության առիթներ կունենաք: Կարող եք գնումներ անել: Չի բացառվում, որ այսօր անսովոր, էքստրավագանտ իրեր ձեռք բերեք, որոնք երկար ժամանակ կուրախացնեն ձեզ:


Ընտանիքի անդամների հետ լեզու գտնելը հեշտ կլինի, նրանք կես խոսքից կհասկանան ձեզ: Անցյալում կմնան գումարի ու ունեցվածքի հետ կապված տարաձայնությունները: Սիրելիի հետ քննարկեք ապագայի պլանները. նոր գաղափարներ կծնվեն, որոնք երկուսիդ սրտով կլինի:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

 

Ոչ ոքի հետ չվիճելու համար պետք է մեծ ջանքեր գործադրեք: Թվում է, թե ոչ մի վատ բան չեք ասում ու անում, սակայն շրջապատը չգիտես ինչու վշտանում ու նյարդայնանում է: Ձեր կատակները բոլորին ծիծաղելի չեն թվա, իսկ մի քանիսը նույնիսկ վիրավորական կլինեն: Այնպես որ հնարավորինս նրբանկատ եղեք ու ոչ ոքի չվիրավորելու համար աշխատեք ընտրել բառերը:


Հնարավոր են ֆինանսական դժվարություններ: Որոշ Կարիճներ ստիպված կլինեն արագ եկամուտների նոր աղբյուր գտնել:


ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

 

Օրը հարմար է այն մարդկանց հետ շփման համար, ում վրա ուզում եք լավ տպավորություն թողնել: Նույնիսկ նրանք, ովքեր առաջ չէին նկատում ձեր արժանիքները, այսօր կհասկանան, թե ինչ արժանավոր մարդ եք: Չի բացառվում սիրային տարվածությունը: Նոր հարաբերություններն արագ կզարգանան ու հաճելի պահեր կպարգևեն:


Հնարավոր են դրամական մուտքեր ու նվերներ: Զգույշ կլինեք ֆինանսական հարցերը լուծելիս, սխալներ թույլ չեք տա, որոնք կարող էին կորուստներով ավարտվել: Շրջապատողներն ավելի հաճախ կդիմեն խորհուրդների խնդրանքով:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

 

Ինչ էլ որ այսօր պլանավորեք, պատրաստ եղեք, որ գործերը լուրջ մոտեցում են պահանջելու: Կարգապահությունը, մանրուքներին ուշադրությունն այսօր անհրաժեշտ կլինեն հաջողության հասնելու համար: Եթե ուղևորությունների մեկնեք, մի ծուլացեք ստուգել՝ արդյո՞ք վերցրել եք անհրաժեշտ իրերը. ինչ-որ բան մոռանալու հավանականությունը մեծ է:


Հնարավոր են անսպասելի այցեր, ընդ որում՝ հյուրերը կարող են երկար մնալ: Չեն բացառվում հանդիպումները հին ծանոթների, մանկության ընկերների հետ: Նրանց հետ հաճելի ժամանակ կանցկացնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

 

Օրվա սկիզբը բարդ կլինի: Այս հատվածում շատ զգայուն կլինեք, կվիրավորվեք դատարկ բաների պատճառով, սրտին մոտ կընդունեք ամեն ինչ: Շատ Ջրհոսներ կսկսեն կասկածել սեփական ուժերին, իսկ դա կստիպի վերանայել ապագայի պլանները, հրաժարվել որոշ մտահղացումներից:


Լավ է, եթե կողքին լինի մեկը, ով ունակ կլինի աջակցել ու ոգեշնչել ձեզ: Հակառակ դեպքում ստիպված եք լինելու սպասել: Օրվա երկրորդ կեսին տրամադրությունը կլավանա, ձեզ մոտ կվերադառնա լավատեսությունը: Այս հատվածում հնարավոր են մտերիմներից մեկին վերաբերող հաճելի նորություններ:


ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

 

Հաջող ու հետաքրքիր օր է սպասվում: Հիմա շատ բան ձեր ուժերի սահմաններում կլինի, այնպես որ՝ համարձակ ստանձնեք բարդ գործերը, մի վախեցեք ձեր առջև բարձր նպատակներ դնել: Հնարավոր կլինի հին խնդիրների լուծումը. դրանք հետևում թողնելով՝ հանգիստ շունչ կքաշեք: Հնարավորություն կունենաք վերականգնել հարաբերությունները այն մարդու հետ, որի հետ երկար ժամանակ վեճի մեջ էիք:


Հավանական են դրամական մուտքեր, արժեքավոր նվերներ, ինչպես նաև գործնական առաջարկներ, որոնք ձեզ միանգամից կհետաքրքրեն: Գործունյա կլինեք, ոչինչ չեք հետաձգի, այնպես որ՝ օրը շատ արդյունավետ կանցնի:


ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


заработать на инвестициях в интернете


Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 2026 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
loading...
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES