Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. Նոյեմբերի 1
31.10.2017, 22:04


Загрузка...

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հեշտ չի լինելու: Եվ խոսքն այստեղ ոչ այնքան տհաճ իրադարձությունների, այլ դրանց հանդեպ ձեր վերաբերմունքի մասին է: Կաշխատեք անել այն, ինչը ձեր ուժերի սահմաններում չէ ու կհուսահատվեք, երբ ջանքերն անարդյունք լինեն: Կենտրոնացեք այն ամենի վրա, ինչը կախված է ձեզանից և գործերում նշանակալի առաջընթացի կհասնեք:

Զգույշ եղեք ազդեցիկ անձանց հետ շփվելիս: Աշխատեք ավելորդ բան չխոսել, խոստումներ չտալ: Աշխատանքային հարցերը կարող են ուզածի նման արագ չլուծվել, ընտանեկան գործերից էլ միանգամից գլուխ չեք հանի: Սակայն համառությունն իր լավ արդյունքներն ամեն դեպքում կտա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

 

Օրվա սկիզբը հաջող կլինի: Այս հատվածում կարող եք անսովոր ու գրավիչ բանով զբաղվել, ստեղծագործ մոտեցում պահանջող գործերում հաջողության հասնելու շանս ունեք: Ավելի ուշ կարող են դժվարություններ առաջանալ: Դրանք հավանական են այնտեղ, որտեղ ստիպված եք լինելու գործ ունենալ այլ մարդկանց հետ, նրանց վստահել որոշակի հարցերի լուծումը: Այն, ինչ պետք է լավ արվի, ինքնուրույն արեք:

Հակառակ սեռի հետ լեզու գտնելը սովորականից բարդ է լինելու. նրանք ձեզ հաճախ սխալ կհասկանան, կարող են խեղաթյուրել ձեր խոսքերը: Մի վստահեք այն մարդկանց խոստումներին, որոնք առաջ հուսախաբ են արել ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Դժվարությունները չեն բացառվում: Սակայն կփորձեք ձևացնել, թե դրանք գոյություն չունեն և խնդիրներն էլ կլուծեք դրանք առաջանալու հետ միաժամանակ: Այսպիսի մոտեցումը թույլ կտա հաղթահարել խոչընդոտներն ու հաջողության հասնել: Շատ Երկվորյակներ փորձ ձեռք կբերեն, որը հետագայում օգտակար կլինի:

Առօրյա գործերը սովորականից հոգնեցուցիչ կլինեն: Սակայն հոգնածության զգացումը կանհետանա, երբ իսկապես հետաքրքիր բանով զբաղվեք: Ուղևորությունները հաջող ու հետաքրքիր կլինեն, չեն բացառվում ճանապարհին հաճելի ծանոթությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Առավոտը արգասաբեր կլինի: Ամենաակտիվ Խեցգետինները մի քանի ժամվա ընթացքում գլուխ կհանեն գործերից, որոնցով առաջ մի ամբողջ շաբաթ կզբաղվեին: Չեն բացառվում գրավիչ գործնական առաջարկները: Դրանց առանց երկար մտածելու կարող եք համաձայնությամբ պատասխանել. ձեզ դրական փոփոխություններ են սպասվում:

Ավելի բարդ կլինի օրվա երկրորդ կեսը: Չի բացառվում ինքնազգացողության վատացումը, խրոնիկ հիվանդությունները կհիշեցնեն իրենց մասին: Սովորականից արագ կհոգնեք, նյարդային կդառնաք: Հնարավոր է՝ հանգստանալու նպատակով որոշ գործեր որոշ ժամանակով հետաձգեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Մի վախեցեք խախտել իրադարձությունների սովորական ընթացքը: Օրը հարմար է ձեր կյանք ինչ-որ նոր բան բերելու համար, կարող եք սկսել այն, ինչի համար առաջ ժամանակ չունեիք: Հեշտ կլինի վատ սովորույթներից հրաժարվելը, դրանք լավով փոխարինելը: Աստղերը հատկապես բարյացակամ կլինեն նրանց հանդեպ, ովքեր ինքնակատարելագործմամբ են զբաղված, ուզում են ավելի լավը դառնալ:

Հավանական են հանդիպումներ մարդկանց հետ, որոնց հետ շփումները հետաքրքիր կլինեն, կօգնեն տեսնել այն, ինչ առաջ չէիք նկատում: Չի բացառվում, որ հենց այսօր որոշակիություն կմտցնեք խոշոր կենսական նպատակների մեջ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Եթե պետք է սարեր շրջեք, ապա զբաղվեք դրանով այսօր: Այսօր ձեզ համար անհնարինը հնարավոր կդառնա, հնարավորություն կունենաք ֆանտաստիկ արդյունքների հասնել: Եվ պարտադիր չէ միայնակ գործեք: Օգնականներ ընտրեք նրանց, ովքեր վստահում են ձեզ, չեն վիճում ու շատ հարցեր չեն տալիս:

Չի բացառվում, որ ձեզ մոտ տաղանդներ նկատեք, որոնց մասին առաջ գլխի չէիք ընկել: Դրանց արագ կիրառում կգտնեք: Եթե ուսմանը մի քիչ ժամանակ տրամադրեք, շուտով կարող եք նոր նախասիրությունը կամ զբաղմունքը եկամուտի աղբյուր դարձնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Կզգաք փոփոխությունների մոտենալը, սակայն դեռ հստակ չեք կարողանա ասել, թե ինչ բնույթ դրանք կկրեն: Հասկանալի է, որ դա կստիպի անհանգստանալ ու հուզվել: Շատ կմտածեք ապագայի մասին, և դրա պատճառով կարող եք աչքաթող անել ներկայի իրադարձությունները: Աշխատեք կենտրոնանալ նրա վրա, ինչ տեղի է ունենում հիմա, և շատ բան ավելի հեշտ կստացվի:

Օգնության կարիք կունենաք: Կարող եք դիմել նրանց, ովքեր միշտ աջակցում են ձեզ ու հազվադեպ են քննադատում: Սիրելիի հետ լեզու գտնելը սովորականից բարդ կլինի. չեք հասկանա միմյանց արարքների դրդապատճառները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Աշխատեք. այսօր դա ձեզ մոտ հիանալի կստացվի: Եվ խոսքը միայն սովորական գործերի մասին չէ, որոնցից արագ ու առանց խնդիրների գլուխ կհանեք, այլև նոր առաջադրանքների մասին, որոնք ուրիշ ժամանակ ձեզ փակուղու առջև կկանգնեցնեին: Արագ կսովորեք, հաճախ՝ ուրիշների սխալների վրա, կյուրացնեք ուրիշների փորձը, որը կարող է պետք գալ:

Ժամանակը լավ անցկացնելու, հանգստանալու հնարավորություն կունենաք: Եվ ընկերական հանդիպումները, և սիրային ժամադրությունները լավ կանցնեն: Կգտնեք մտերիմներին ուրախացնելու ձևը, հոգ կտանեք ձեզ համար թանկ մարդկանց մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Լուրջ տրամադրվեք: Հիմա գործերում հաջողությունը մեծ չափով կախված կլինի նրանից, թե ինչ պատասխանատվությամբ կմոտենաք դրանց: Կարևոր կլինեն կազմակերպվածությունն ու կարգապահությունը: Ցանկալի է գործողությունների պլան մշակել ու հետևել դրանց ամեն ինչում. իմպրովիզները հազիվ թե հաջող լինեն:

Նրանք, ովքեր զբաղված են ֆինանսական հարցերի լուծմամբ, պետք է պատրաստ լինեն անսպասելի դժվարությունների, տհաճ նորությունների: Ծախսերի կարիք կլինի. դրանց պատճառով ստիպված կլինեք հետաձգել գնումներն ու զվարճանքները, ավելի խնայող դառնալ: Այս ոլորտում ծագած խնդիրներից արագ գլուխ կհանեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Տեղում նստել չեք ուզենա, վառ իրադարձություններ, փոփոխություններ, արկածներ կուզենաք: Այսօր դրանք շատ հավանական են, միայն թե կարող են լրիվ այլ բնույթ կրել: Կմեծանա այն ամենի հանդեպ հետաքրքրությունը, ինչը կապված է քաղաքականության, հասարակական կյանքի հետ: Որոշ Այծեղջյուրներ աշխարհն ավելի լավը դարձնելու համար կհրաժարվել նախկին պլաններից:

Օրը կապված է վառ հուզական ապրումների հետ: Իրադարձությունները, որոնց ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի, հիմա ուժեղ տպավորություն կթողնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հաջող կդասավորվի հատկապես մասնագիտական տեսանկյունից: Ոգևորությամբ կստանձնեք բարդ գործերը, կաշխատեք դրանցից հնարավորինս լավ գլուխ հանել: Այսպիսի աշխատասիրությունը աննկատ չի մնա. շրջապատը կհասկանա, որ շատ բանի եք ունակ և պատրաստ եք հաղթահարել դժվարությունները հաջողության հասնելու համար: Հետաքրքիր գործնական առաջարկները իրենց սպասեցնել չեն տա:

Ընտանեկան գործերը սովորականից շատ ժամանակ կխլեն: Չեն բացառվում նոր հոգսերը, որոնք, սակայն, հաճելի կլինեն: Կլավանա ֆինանսական վիճակը, չեն բացառվում դրամական մուտքերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը բարենպաստ է շփման տեսանկյունից: Հեշտ կլինի հին ու նոր ծանոթների հետ լեզու գտնելը: Եթե ուզում եք ինչ-որ մեկին դուր գալ, ազնիվ եղեք. դա լավ տպավորություն կթողնի:

Դժվար կլինի հուզումներից խուսափելը: Հաճախ դրանք աշխատանքի հետ կապված կլինեն. ամեն ինչ սպասվածի նման չի ընթանա, կարող են հուսախաբ անել գործընկերներն ու համախոհները: Հաճախ բոլոր խնդիրներն արագ կլուծեք, եթե հանգիստ գնահատեք իրավիճակը, խուճապի չմատնվեք: Երեկոն լավ ժամանակահատված է ուսման համար: Հեշտությամբ կմտապահեք օգտակար ինֆորմացիան, աչքից կարևոր մանրուքները բաց չեք թողնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


заработать на инвестициях в интернете


Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 280 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
loading...
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES