ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ԱՊՐԻԼԻ 12
11.04.2018, 18:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հույս դրեք ինտուիցիայի վրա։ Եթե հետևեք նրա հուշումներին, օրը հաջող կդասավորվի։ Հաճախ հաջողության հասնելու համար պետք է ռիսկի դիմեք։ Շրջապատի խորհուրդները անհաջող կլինեն, իսկ ուրիշների փորձը՝ անօգուտ։ Խնդիրներն ու սխալները չեն բացառվում, բայց դրանք չեն վախեցնի ձեզ, չեն ստիպի հրաժարվել մտածածից։ Երեկոյան հավանական են սիրային անակնկալներ։

Բարենպաստ օր է նոր ծանոթությունների համար։ Հնարավորություն կունենաք լավ տպավորություն թողնել այն մարդկանց վրա, ովքեր հարգանք ու հետաքրքրություն են առաջ բերում ձեզ մոտ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Աշխատեք ստվերում մնալ ու ձեզ վրա ավելորդ ուշադրություն չհրավիրել։ Հանգիստ հետևեք իրադարձություններին ու կհասկանաք՝ երբ է պետք գործել։ Կարևոր է իրական նպատակներ դնելը։ Անհնարինին հասնելու փորձերն այսօր անհաջողության կմատնվեն։ Ձեզ մոտ լավ կստացվի ուրիշների սխալների վրա սովորելը, նրանց փորձն ի շահ ձեր հետաքրքրությունների օգտագործելը։ Չեն բացառվում օգտակար ծանոթությունները։

Զգուշություն է պետք ֆինանսական հարցերում։ Կարևոր փաստաթղթեր մի ստորագրեք, կասկածելի գործարքներ մի կնքեք, գումարը մի ծախսեք այնպիսի բաների վրա, որոնց անհրաժեշտությունը մեծ չէ։ Շատ Ցուլեր հաջողակ կլինեն սիրո մեջ։ Բավական է միայն ճիշտ ժամանակին նախաձեռնող լինել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հաճախ կհուզվեք դատարկ բաների պատճառով, մեծ նշանակություն կտաք նրան, ինչն ուրիշ ժամանակ չէիք նկատի։ Գործընկերների հետ շփումները կբարձրացնեն տրամադրությունը, բայց կխանգարեն կենտրոնանալ աշխատանքի վրա։ Որոշ Երկվորյակներ երկար զրույցների պատճառով չեն կարողանա ժամանակին ավարտել սկսած գործերը։ Կուրախացնեն ընկերների հետ շփումները։ Չի բացառվում, որ անսովոր ու գրավիչ առաջարկներ ստանաք։

Անհրաժեշտ արդյունքին հասնելու համար երբեմն ստիպված կլինեք խորամանկության դիմել։ Ձեզ կհաջողվի մոլորության մեջ գցել ու զինաթափել մրցակիցներին։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շրջապատի հետ լեզու գտնելը հեշտ չի լինի։ Նրանք ձեզանից շատ բան կսպասեն, իսկ իրենք չեն շտապի կատարել իրենց տված խոստումները։ Երբեմն խնդիրներ կծագեն ձեր մեղքով, քանի որ արագ կարձագանքեք թյուրիմացություններին, կվիրավորվեք նրանցից, ովքեր պատրաստ են աջակցել ձեզ։ Հատկապես դժվար կլինի կանանց հետ ընդհանուր լեզու գտնելը։ Ձեզ անընդհատ կթվա, որ նրանք ինչ-որ բան կիսատ են ասում։

Ինքնուրույն աշխատանքը շատ արդյունավետ կլինի։ Ձեզ կհաջողվի լուծել կարևոր խնդիրները, լուրջ գործում առաջընթաց արձանագրել։ Լավ կանցնեն ուղևորությունները։ Ճանապարհին ձեզ վառ տպավորություններ ու հաջող գնումներ են սպասվում։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հաջողության կհասնեք, եթե արագ գործեք։ Երկարատև մտորումների համար ժամանակ չկա, այնպես որ՝ արժե կասկածները մի կողմ թողնել ու առաջ շարժվել։ Շատ կարևոր տեղեկատվություն պետք է ստանաք։ Աշխատեք մտապահել այն ամենը, ինչը թեկուզ տեսականորեն կարող է պետք գալ։ Հնարավորություն կունենաք ջրի երես հանել գաղտնի թշնամիներին, ովքեր վերջին ժամանակներս վնասել են ձեզ։ Դրանից հետո ձեզ ավելի վստահ կզգաք։

Բարենպաստ շրջան է լուրջ ֆինանսական հարցերը լուծելու համար։ Կիմանաք, թե ինչի վրա արժե ծախսել գումարը, իսկ ինչի վրա կարող եք խնայել։ Այս հարցում պետք չէ լսել շրջապատի խորհուրդները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ուրիշների խնդիրները լուծելու համար ժամանակ պետք է հատկացնեք։ Այսօր շրջապատում համարյա բոլորը ձեր օգնության կարիքը կունենան։ Ոչ ոքի չեք ուզենա մերժել, բայց սեփական գործերի մասին էլ չպետք է մոռանաք։ Դրանք նույնպես ուշադրության կարիք կունենան։ Որոշ Կույսեր աշխատանքին կամ համագործակցությանը վերաբերող գրավիչ առաջարկներ կստանան։ Մի շտապեք համաձայնություն տալ։ Հետո կարող եք ավելի լավ պայմանների հասնել։

Նկատի առեք, որ այսօր սովորականից արագ կհոգնեք ու հանգստի կարիք կունենաք։ Այնպես որ՝ ձեզ մի մեղադրեք ծուլության մեջ, եթե զգում եք, որ չեք կարող նոր գործի անցնել։ Դրա փոխարեն պարզապես մի փոքր դադար վերցրեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Աշխատանքի համար բարենպաստ օր է։ Արագ գլուխ կհանեք շատ գործերից, ընդ որում՝ նաև նրանցից, որոնք առաջ ձեր ուժերի սահմաններում չեն եղել։ Երբեմն ստիպված եք լինելու ուղղել ուրիշների սխալները, բայց դա ձեզ դժվարությունների առաջ չի կանգնեցնի։ Կուրախացնի շրջապատին օգնելու հնարավորությունը։ Չի բացառվում, որ նոր ու անսպասելի խնդիրներ կառաջանան, որոնք մեծ ոգևորությամբ կստանձնեք։

Հավանական են հաճելի ծանոթություններ։ Օրը շատ հարմար է ինչ-որ մեկի վրա լավ տպավորություն թողնելու համար, կամ էլ կստիպեք առաջ ձեզ թերագնահատող մարդուն փոխել իր կարծիքը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկիզբը հեշտ չի լինի։ Ընթացիկ գործերը սովորականից ժամանակատար կլինեն, իսկ եթե ոչ ստանդարտ խնդիրներ առաջանան, իրար կխառնվեք։ Բացի այդ, այսօր չեք հասկանա, թե ինչ են ձեզանից սպասում շրջապատողները, երբեմն անհարմար իրավիճակում կհայտնվեք։ Մի քանի ժամից իրավիճակը դեպի լավը կփոխվի, ձեզ ավելի վստահ ու հանգիստ կզգաք, կհասկանաք՝ ինչպես գործել։

Ընտանեկան գործերը սովորականից մեծ ուշադրություն կպահանջեն։ Չի բացառվում, որ դրանց պատճառով ստիպված լինեք հրաժարվել պլանավորած զվարճանքներից, ուղևորություններից, հաճելի հանդիպումներից։ Բայց մի վշտացեք, քանի որ շուտով կկարողանաք լրացնել բաց թողածը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հանգիստ կանցնի, լուրջ խնդիրներ էլ չեն առաջանա։ Անսպասելի ձգձգումների պատճառով չի հաջողվի բոլոր գործերը ժամանակին ավարտին հասցնել, բայց դա տհաճ հետևանքներ չի ունենա։ Այս հատվածում հավանական են տարաձայնություններ ու վեճեր շրջապատի հետ, ընտանեկան կոնֆլիկտներ։ Զիջումների չեք ուզենա գնալ, նույնիսկ ամենահամբերատար մարդիկ դժվարությամբ լեզու կգտնեն ձեզ հետ։

Հրաժարվեք չպլանավորված գնումներից։ Մեծ գումարը զուր ծախսելու ռիսկ կա։ Պետք չէ գումարը ներդնել բիզնես-նախագծերի մեջ, որոնց հուսալի լինելը կասկածների տեղիք է տալիս։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շատ անհանգիստ օր է։ Բազմաթիվ գործեր ձեր ուշադրության կարիքը կունենան։ Կուզենայիք ինչ-որ մեկ բանի վրա կենտրոնանալ, բայց դա հազիվ թե հաջողվի։ Չնայած նրան, որ անընդհատ ստիպված եք լինելու շտապել ու միանգամից մի քանի բանի մասին մտածել, հանգստություն կպահպանեք, չեք հուզվի ու կշռադատված որոշումներ կընդունեք։ Ձեզ հետ հաճելի կլինի գործ ունենալը, շատ ծանոթներ ուրախ կլինեն շփվել ձեզ հետ ոչ ֆորմալ միջավայրում։

Հավանական են հաճելի սիրային անակնկալներ։ Եթե ուզում եք ինչ-որ մեկին դուր գալ, հանդիպումն այսօր նշանակեք։ Հիմա լավ տպավորություն թողնելը դժվար չի լինի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հաճելի ու հետաքրքիր կլինի։ Շատ հարցեր, որոնց մասին վերջին ժամանակներս շատ էիք մտածում, բարենպաստ լուծում կստանան, կկարողանաք որոշակիություն մտցնել ապագայի պլաններում։ Հնարավորություն կունենաք կյանքի կոչել փառասիրական մտահղացումները, ցույց տալ, թե ինչի եք ունակ։ Ձեր հաջողությունները շրջապատին անտարբեր չեն թողնի։ Նոր հովանավորներ ու իսկական ընկերներ կգտնեք։

Հնարավոր են ոչ մեծ չպլանավորված ուղևորությունները։ Դրանց պատճառով ստիպված եք լինելու հետաձգել մյուս գործերը, տեղափոխել հանդիպումները։ Դա կարող է որոշ խառնաշփոթ առաջացնել, բայց արագ կարգուկանոն կհաստատեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Պետք չէ շտապել։ Հիմա չի կարող լինել ավելի վատ բան, քան կարևոր հարցերը հույզերի ազդեցությամբ լուծելն ու պահի ցանկություններին տրվելը։ Պետք չէ խախտել հասարակական կանոնները, հատկապես, եթե ուզում եք լավ տպավորություն թողնել շրջապատի վրա։ Հավանական են չպլանավորված ծախսեր։ Երբեմն դրանք արդարացված կլինեն, բայց հաճախ գումարը կծախսեք այնպիսի բաների վրա, որոնց անհրաժեշտությունը չկա։

Խորհուրդների հարցով դիմեք մտերիմներին, ովքեր լավ են ճանաչում ձեզ։ Մնացածներից էլ հետաքրքիր խորհուրդներ կստանաք, բայց հազիվ թե ուզենաք հետևել դրանց։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



Загрузка...

Категория: Այսօրվա | Добавил: Moder-003
Просмотров: 3450 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES