ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ԱՊՐԻԼԻ 15
14.04.2018, 18:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկիզբը հեշտ չի լինի։ Այս հատվածում հանգստություն պահպանել հազիվ թե հաջողվի։ Հույզերի ազդեցությամբ սխալներ կանեք, որոնք ուղղելը հետո դժվար է լինելու։ Ավելի ուշ գործեր ու հոգսեր առաջ կգան։ Դրանցից շատերն ինքնուրույն պետք է գլուխ բերեք։ Մտերիմների հետ համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը բարդ է լինելու։ Դրա պատճառով ձեր շատ պլաններ կարող են անկատար մնալ։

Հանգստանալու, հոգեկան ու ֆիզիկական ուժերը վերականգնելու հնարավորություն կունենաք։ Բաց մի թողեք այն։ Ոչ մեծ ուղևորությունները, պայմանների փոփոխությունն այսօր շատ օգտակար կլինեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը վատ չի դասավորվի, եթե հույս դնեք միայն սեփական ուժերի վրա։ Չեն բացառվում շրջապատի հետ տարաձայնությունները։ Դժվար կլինի ընդհանուր լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, ում հետ առաջ հեշտությամբ հաջողվում էր անել դա։ Սովորականից հաճախ թյուրիմացություններ կծագեն, որոնք կարող էին տհաճ հետևանքներ ունենալ, եթե չլինեին ձեր հումորի զգացումն ու կարևորը անկարևորից տարբերակելու ունակությունը։

Պետք չէ զարմանալ, եթե ծանոթները խախտեն նախկինում ձեռք բերած  պայմանավորվածությունները, անսպասելի փոխեն իրենց մտադրությունները։ Ամենայն հավանականությամբ ինքներդ էլ կնախընտրեք իմպրովիզների դիմել, այլ ոչ թե անել այն, ինչ պլանավորել եք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկզբին աշխատեք ոչ ոքի հետ չվիճել։ Դա հեշտ չի լինի, բայց բոլոր դեպքերում ձեր ուժերի սահմաններում կլինի։ Հավատացեք, որ ջանքերը զուր չեն լինի։ Կհաջողվի շրջապատի հետ լավ հարաբերություններ պահպանել, խուսափել կոնֆլիկտներից։ Ավելի ուշ հավանական է կարևոր տեղեկատվություն ստանաք։ Այն կստիպի ձեզ մտածել ապագայի պլանների մասին։ Հնարավոր է՝ հասկանաք, որ նպատակները սխալ եք դրել։

Եթե խորհուրդների կամ բարոյական աջակցության կարիք ունենաք, այդ հարցով դիմեք տղամարդկանց։ Կանայք այսօր ավելի հաճախ կքննադատեն ձեզ։ Որպես կանոն՝ այդ նկատողությունները կառուցողական կլինեն, բայց նրբանկատ չեն արվի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Չնայած փոքրիկ դժվարություններին, որոնցից խուսափել հազիվ թե ստացվի, օրն ընդհանուր առմամբ վատ չի դասավորվի։ Հնարավորություն կունենաք լուծել կարևոր հարցերն ու որոշակիություն կմտցնեք ապագայի պլաններում։ Բացի այդ, ինքնավստահություն ձեռք կբերեք, որի կարիքը վերջին շրջանում շատ զգում էիք։ Ոգևորությամբ կստանձնեք նոր գործերը։ Ամենահնարամիտ Խեցգետինները եկամուտները մեծացնելու անսպասելի, բայց շատ արդյունավետ ձև կգտնեն։

Հնարավոր են հաճելի ծանոթություններ։ Լավ լեզու կգտնեք մարդկանց հետ, շատերի մոտ համակրանք կառաջացնեք։ Միայն թե շփումներին ընտրողաբար մոտեցեք։ Այսօր դեպի ձեզ կձգտեն կասկածելի մարդիկ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Պետք չէ շտապել։ Այսօր կարող եք շատ բանի հասնել, բայց պետք է հարմար պահի սպասեք, և միայն դրանից հետո սկսեք գործել։ Կարևոր է նաև քմահաճույքներին չտրվել։ Գայթակղություններ շատ կլինեն, բայց չեք զղջա, եթե ձեր մեջ դրանց դիմակայելու ուժ գտնեք։ Տանը չեն բացառվում թյուրիմացությունները, փոքրիկ կենցաղային խնդիրները։ Բայց դրանք չեն փչացնի ձեր տրամադրությունը։

Խոշոր գնումներ անել կարելի է, բայց միայն այն դեպքում, եթե դրանք նախապես պլանավորել եք։ Սպոնտան գնումները ամենայն հավանականությամբ կհիասթափեցնեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը կարող է խնդիրներ բերել, բայց թույլ չեք տա, որ դրանք լուրջ բնույթ ստանան։ Այնտեղ, որտեղ մյուսները կնախընտրեին հանգիստ սպասել իրադարձությունների ընթացքին, դուք կսկսեք գործել։ Նման մոտեցումը արդյունավետ կլինի։ Պայմանները ձեզ համար ամենաշահավետ ձևով կդասավորվեն։ Օգտակար կլինեն կանանց հետ շփումները։ Նրանք օգտակար խորհուրդներ կտան կամ կարևոր ծառայություններ կմատուցեն։ Օրվա երկրորդ կեսը նվերներ է խոստանում։

Եկել է ձեր ապագայի հետ կապված կարևոր հարցեր լուծելու ժամանակը։ Հիմա հստակ կիմանաք, թե ինչի եք ուզում հասնել, ինտուիցիան էլ կհուշի՝ ինչպես գործել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարդ պահերը հնարավոր են, բայց գերակշռող կլինի դրական միտումների ազդեցությունը։ Ամենամեծ խնդիրը կլինի այն, որ ամեն ինչ մռայլ գույների մեջ կտեսնեք, ցանկացած անհաջողություն որպես աղետ կընկալեք։ Դա հաճախ կխանգարի ճիշտ որոշումներ ընդունել կամ ժամանակին կարևոր քայլեր անել։ Ամենայն հավանականությամբ աջակցության կարիք կունենաք։ Այդ հարցով դիմել կարող եք նրանց, ովքեր ձեզ լավ գիտեն։

Ցանկացած նոր գործ ու նախագիծ պետք է զգուշությամբ ստանձնել։ Ինչքան շատ ծախսեր ձեզանից պահանջվեն, այնքան ավելի ուշադիր պետք է լինեք։ Վտանգ կա, որ զուր կծախսեք գումարը, ժամանակն ու ուժերը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Պետք չէ շտապել։ Այսօր ավելի վտանգավոր բան չի կարող լինել, քան շտապողական որոշումներն ու չմտածված քայլերը։ Եթե նախընտրեք արագ գործել, աշխատեք նահանջի համար տեղ թողնել։ Ամենայն հավանականությամբ դա պետք է գալու։ Ավելորդ չի լինի շփումներին ընտրողաբար մոտենալը։ Հիմա գրավիչ կլինեք այն մարդկանց համար, ովքեր կարողանում են ուրիշներին օգտագործել ի շահ իրենց հետաքրքրությունների ու չարաշահում են նրանց բարությունը։

Հեշտ չեն դասավորվի անձնական հարաբերությունները։ Առաջին հերթին դա վերաբերում է երիտասարդ Կարիճներին, ովքեր այսօր կուզենան անկախ ամեն ինչից իրենց ուզածով գործել ու կմոռանան շրջապատի հետաքրքրությունների մասին։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը համեմատաբար հանգիստ կանցնի։ Ճիշտ կանեք, եթե օրվանից շատ բան չսպասեք։ Ինչ-որ հաջողությունների հասնել կարելի է, բայց պետք չէ շտապեցնել իրադարձությունները։ Պատրաստ եղեք, որ ձեր ջանքերն անհապաղ արդյունքներ չեն տալու։ Շրջապատողները հաճախ կխառնվեն ձեր կյանքին, խորհուրդներ կտան։ Եթե այս ամենին հումորով չմոտենաք, կոնֆլիկտներից խուսափել չի ստացվի։

Հնարավորություն կունենաք տանը կարգուկանոն հաստատել, լուծել կենցաղային հարցերը։ Որոշ Աղեղնավորների կհաջողվի շահավետ պայմաններով կահույք, կենցաղային տեխնիկա կամ այլ օգտակար իրեր գնել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ինչով էլ որ պլանավորեք զբաղվել այսօր, պատրաստ եղեք, որ գործերի վրա կենտրոնանալը դժվար է լինելու։ Բացի այդ, հավանական են անսպասելի իրադարձություններ, որոնք կխանգարեն ժամանակին կյանքի կոչել մտածածը։ Ուժերը պայմանների դեմ պայքարի վրա ծախսելու փոխարեն աշխատեք դրանք օգտագործել ի շահ ձեր հետաքրքրությունների։ Չի բացառվում, որ այդ հարցում օգնեն հին ծանոթների խորհուրդները, որոնց լավ ծանոթ են ձեր խնդիրները։

Չեն բացառվում ֆինանսական դժվարությունները։ Դրանք ժամանակավոր բնույթ կկրեն, բայց, միևնույն է, կստիպեն հետաձգել որոշ պլանավորած գնումներ։ Հնարավոր են ընտանեկան տարաձայնություններ, բարեկամների համար էլ դժվար կլինի հասկանալ ձեզ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Տարաձայնություններ սովորականից հաճախ կառաջանան։ Նույնիսկ ամենամտերիմների հետ դժվար կլինի լեզու գտնելը։ Կվիրավորվեք դատարկ բաների պատճառով, կբարկանաք մարդկանց վրա, ովքեր հոգ են տանում միայն սեփական հետաքրքրությունների մասին։ Ավելի ուշ՝ իրավիճակը կողքից դիտելուց հետո, կհասկանաք, թե որ հարցերում եք սխալ եղել ու կփորձեք ուղղել դրանք։ Աշխատեք չշտապել։ Այսօր շտապողականությունը ցավալի սխալների ու ֆինանսական կորուստների կհանգեցնի։

Օրվա երկրորդ կեսը առաջինից հանգիստ կանցնի։ Այն ավելի հարմար է կարևոր հարցերը քննարկելու համար։ Բացի այդ, երեկոյան հետաքրքիր գաղափարներ կունենաք, որոնք շուտով կյանքի կկոչեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկիզբը բարենպաստ ու հետաքրքիր կլինի։ Սա հիանալի ժամանակահատված է օգտակար զբաղմունքների համար։ Շատ լավ բաներ կանեք ձեր ու շրջապատի համար։ Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ պատասխաններ կստանաք կարևոր հարցերին։ Ավելի ուշ հավանական են հաճելի անակնկալներ ու նվերներ։ Բայց որոշ Ձկների մոտ էլ հենց այս ժամանակ կփչանա տրամադրությունը։ Նրանք կհիշեն իրենց հին խնդիրների մասին։

Հոգ տարեք առողջության մասին։ Խուսափեք ավելորդություններից, քանի որ դրանք հիմա հատկապես վնասակար կլինեն։ Հատկապես երեկոյան ցանկալի չեն լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածությունները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։



Загрузка...

Категория: Այսօրվա | Добавил: Moder-003
Просмотров: 3287 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES