ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ԱՊՐԻԼԻ 26

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Դժվարություններից լրիվ խուսափել չի ստացվի։ Իսկ դժվարություններ կարող են ծագել ողջ օրվա ընթացքում։ Բայց անպայման կհաղթահարեք բոլոր խոչընդոտները։ Ամենայն հավանականությամբ կօգնեն հին, փորձված համախոհները ու նոր ծանոթները։ Հավանական են համագործակցության անսպասելի առաջարկներ։ Դրանք գրավիչ կլինեն, բայց համաձայնություն տալուց առաջ լավ կշռադատեք։ Ձեզանից շատ բան կսպասեն, չի բացառվում, որ ստիպված լինեք ընդհանուր գործի համար զոհել սեփական հետաքրքրությունները։

Ուղղախոս կլինեք, կփորձեք բաց ասել այն, ինչ մտածում եք։ Երբեմն անհարմար իրավիճակներ կառաջանան։ Կոնֆլիկտներից կհաջողվի խուսափել։ Այդ հարցում հետաքրքրված կլինեք և՛ դուք, և՛ շրջապատը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա առաջին կեսը հագեցած ու արդյունավետ կլինի։ Այն շատ հարմար է ամենատարբեր գործերի համար։ Ձեզ դուր եկող մարդկանց համակրանքը շահելու հնարավորություն կա։ Պատահական ծանոթների վրա նույնպես լավ տպավորություն կթողնեք։ Չի բացառվում, որ շուտով ձեզ հետաքրքիր բան առաջարկեն։ Հնարավոր են զարմանալի, անսպասելի իրադարձություններ։ Չեք վախենա ռիսկի դիմել ու նորը փորձել, նույնիսկ դրանից հաճույք կստանաք։

Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի։ Ժամանակը կարելի է օգտագործել հանգստի, ուժերը վերականգնելու համար։ Կարող եք հանդիպել ընկերների հետ։ Նրանց հետ շփումները կբարձրացնեն տրամադրությունը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Անհանգիստ օր է։ Շատ բան մտածածի նման չի լինի, հաճախ ստիպված եք լինելու փոխել պլանները։ Կսկսեք կասկածել, որ կարողանալու եք ժամանակին ավարտել սկսած գործերը, ստանալ անհրաժեշտ արդյունքը։ Աջակցության կարիք կունենաք։ Այդ հարցով կարող եք դիմել նրանց, ովքեր ձեզ լավ գիտեն ու վստահում են։ Հետո կփորձեք ստացած ծառայության դիմաց շնորհակալ լինել։

Օրը շատ հարմար է ընկերների ու համախոհների հետ շփումների համար։ Նրանց հետ կարող եք հաճելի ժամանակ անցկացնել, ինչպես նաև նոր բան սովորել։ Հնարավոր են հաջող զուգադիպություններ ու հետաքրքիր ծանոթություններ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հաջողության հասնելը դժվար է, բայց եթե հաստատակամ լինեք, կհաղթահարեք բոլոր խոչընդոտները։ Չի բացառվում, որ ստիպված լինեք փոխել պլանները։ Մարդիկ, որոնց հետ ոչ վաղուց պայմանավորվել էիք համատեղ գործողությունների մասին, դեռ պատրաստ չեն լինի կատարել իրենց պարտավորությունները, այնպես որ՝ պատասխանատվության մեծ մասը կընկնի ձեզ վրա։ Պետք չէ շտապել։ Հիմա կարող եք հանգիստ մտածել, բոլոր խնդիրներին ինքնատիպ ու արդյունավետ լուծումներ գտնել։

Աշխատեք չծանրաբեռնվել։ Հոգնածությունն այսօր վատ կանդրադառնա և՛ տրամադրության, և՛ ինքնազգացողության վրա։ Իսկ ահա ոչ մեծ ուղևորությունները օգտակար կլինեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը բավականին լարված կլինի։ Պետք է կենտրոնանաք կարևոր գործերի վրա, իսկ դա հեշտ չի լինի։ Շրջապատողները հաճախ կշեղեն։ Չի բացառվում, որ ստիպված լինեք զբաղվել ուրիշների խնդիրները կամ կազմակերպչական հարցերը լուծելով, որոնք կնախընտրեիք մեկ ուրիշին հանձնարարել։ Կուրախացնեն դրամական մուտքերը։ Հաճելի ու օգտակար գնումներ անելու հնարավորություն կլինի։

Ձեզ համար թանկ մարդկանց հետ շփումները հաճելի կլինեն։ Նույնիսկ այն Առյուծները, որոնք վերջին շրջանում շատ էին վիճում մտերիմների հետ, հիմա կկարողանան ընդհանուր լեզու գտնել ու հարթել հարաբերությունները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


SEO sprint - Всё для максимальной раскрутки!


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Սովորականից հաճախ կհուզվեք դատարկ բաների պատճառով, որոնց ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի։ Կարող է անհանգստացնել հեռու ապագան։ Ապագայի մասին մտածելով՝ չեք նկատի ներկայի իրադարձությունները։ Պետք է ուշադրություն դարձնեք մտերիմներին, նրանց հետ հանգիստ քննարկեք ընդհանուր գործերը։ Հնարավոր են տարաձայնություններ, բայց կոնֆլիկտներից ու վեճերից կհաջողվի խուսափել։

Չեն բացառվում ֆինանսական դժվարությունները։ Երբեմն դրանց պատճառը ձեր շատ ծախսող լինելը կլինի, բայց հաճախ էլ պատճառն այն կլինի, որ ինչ-որ մեկը չի կատարի իր պարտականությունները։ Բոլոր դեպքերում պետք է խնայող լինել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Լուրջ խնդիրներ հազիվ թե ծագեն, բայց փոքրիկ միջադեպեր կլինեն, որոնց պատճառով կանհանգստանաք։ Կանհանգստացնեն ոչ միայն ձեր, այլ նաև ուրիշների խնդիրները։ Կզգաք, որ շատ բան պետք է փոխել, բայց կիմանաք՝ ինչն է ձեր ուժերի սահմաններում, իսկ ինչը՝ ոչ։ Սառնասրտություն պահպանեք ու տրամաբանորեն մտածեք։ Հույզերի ազդեցությամբ ոչ մի բան մի նախաձեռնեք։

Հոգ տարեք ձեր հարմարավետության ու բարեկեցության մասին։ Կարող եք իրեր գնել, որոնք կթեթևացնեն ձեր աշխատանքն ու ուսումը, պայմանավորվել օգտակար ծառայությունների շուրջ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը վատ չի դասավորվի, եթե չգերագնահատեք ձեր հնարավորությունները։ Զգույշ գործեք, խուսափեք ռիսկից։ Այդպես կկարողանաք խուսափել կորուստներից։ Պետք չէ շոկի ենթարկել շրջապատին, չափից դուրս մեծ ուշադրություն հրավիրել սեփական անձին։ Հաճախ իրավիճակի վրա ազդելն ավելի հեշտ կլինի, եթե ստվերում մնաք։

Պետք չէ շտապել ֆինանսական հարցերը լուծելիս, նույնիսկ եթե խոսքը ոչ մեծ գումարների մասին է։ Ընդհանրապես, ցանկացած թեթևամտություն այսօր ցանկալի չէ։ Լուրջ եղեք ու կկարողանաք խուսափել լուրջ սխալներից։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը շատ անհարթ ու անհանգիստ կլինի։ Շատ բան կարող եք հասցնել, բայց հանգստանալու ժամանակ չի մնա։ Կարևոր է ճիշտ դնել առաջնահերթությունները, հակառակ դեպքում ռիսկի եք դիմում խառնաշփոթի արդյունքում մոռանալ կարևոր բաների մասին։ Լարված կանցնեն գործնական բանակցությունները, բայց չեք կարողանա պաշտպանել սեփական տեսակետը։

Այսօր ընդունված որոշումները ավելի ուշ կփոխեք։ Այնպես որ մտածեք՝ արժե արդյո՞ք կիսվել դրանցով շրջապատի հետ։ Երեկոյան ընտանեկան գործերով զբաղվելու, մտերիմներին ուշադրություն հրավիրելու ու բոլորի համար կարևորի մասին խոսելու հնարավորություն կունենաք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկիզբը ոգևորող կլինի։ Լավ գաղափարներ ու համարձակ պլաններ կունենաք, վստահ կլինեք ձեր բոլոր նախաձեռնությունների հաջողության վրա։ Ավելի ուշ կարող է պարզվել, որ ինչ-որ բան աչքաթող եք արել կամ թերագնահատել եք ձեր թշնամիներին։ Նպատակին տանող ճանապարհին դժվարություններ կառաջանան, դրանք հաղթահարելու համար ստիպված եք լինելու ջանքեր գործադրել։

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են անհաջող զուգադիպություններ, իրադարձություններ, որոնց պատճառով ստիպված եք լինելու հուզվել։ Որոշ Այծեղջյուրներ կանհանգստանան մտերիմների համար։ Նրանք կկիսվեն իրենց խնդիրներով, օգնության խնդրանքով կդիմեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ամեն ինչում հստակության կձգտեք, բայց դրան հասնել հազիվ թե հաջողվի։ Բարդ ու ոչ միանշանակ իրավիճակներ կլինեն, ժամանակ պետք կգա դրանցից գլուխ հանելու, ճիշտ որոշումներ ընդունելու համար։ Անսպասելի կերպով կփոխվեն պլանները, ստիպված կլինեք հետաձգել հանդիպումներն ու հետաքրքիր գործերը։ Մի վշտացեք։ Ավելի ուշ կզբաղվեք նրանով, ինչով ուզում եք։

Հարմար օր է ընկերների կամ հարազատների հետ հանդիպելու համար։ Հին կապերը վերականգնելու հնարավորություն կունենաք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը հագեցած ու հետաքրքիր կլինի։ Ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի գործով զբաղվել։ Ձեզ հաճախ կշեղեն, բայց դա չի խանգարի սկսածն ավարտին հասցնել։ Աշխատավայրում դժվարություններ կառաջանան, բայց դրանք ձեզ չեն խանգարի։ Կգտնեք բարդ խնդիրները լուծելու, սեփական խնդիրներից գլուխ հանելու ձևը ու կօգնեք մյուսներին։ Կարող եք նախագծեր ստանձնել։ Հաջողության հավանականությունը մեծ է։

Հիմա իրատես կլինեք ու ճիշտ կգնահատեք ձեր ուժերը։ Դա կօգնի խուսափել մասնագիտական ու անձնական շատ խնդիրներից։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


Загрузка...



25.04.2018 1019 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 15
Շաբաթվա աստղագուշակ 12.11 - 18.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info
uWeb

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։