ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ԱՊՐԻԼԻ 6
05.04.2018, 18:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկզբին հետաքրքիր գաղափարներ կունենաք։ Առանց հետաձգելու կյանքի կոչեք դրանք։ Այս հատվածում հաջողության հասնելը բարդ չի լինի։ Որոշ Խոյեր համախոհներ կգտնեն, որոնք կօգնեն լուծել հին աշխատանքային խնդիրները։ Ավելի ուշ տարաձայնություններ կառաջանան ղեկավարության հետ, որի պատճառով չի հաջողվի ժամանակին ավարտին հասցնել գործերը։ Աշխատեք ցանկացած բանակցություն հնարավորինս հանգիստ վարել, հույզերին չտրվել։

Հավանական են չպլանավորված ծախսեր։ Այսօր ցրված կլինեք, հնարավոր է գումար կամ թանկարժեք իր կորցնեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը շատ տեսանկյուններից բարենպաստ է։ Կգտնեք վերջին ժամանակներս հանգիստ չտվող խնդիրներից գլուխ հանելու եղանակը։ Հնարավորություն կունենաք պատասխաններ ստանալ աշխատանքին ու կարիերայի զարգացմանը վերաբերող կարևոր հարցերին։ Չեն բացառվում համագործակցության առաջարկները, որոնց շնորհիվ ձեր առջև նոր հեռանկարներ կբացվեն։ Հնարավոր են սիրային տարվածություններ աշխատավայրում։

Ընկերները ու ծանոթները սովորականից հաճախ կխառնվեն ձեր գործերին։ Դա կնյարդայնացնի, բայց հաճախ օգտակար կլինի։ Օրինակ՝ կարող եք մյուսներին հանձնարարել այն, ինչի վրա ինքներդ չեք ուզում ժամանակ ծախսել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շատ հաջող օր է։ Այն հարմար է ինչ-որ բան սովորելու համար։ Արագ կմտապահեք այն, ինչ կարող է պետք գալ, արագ կիրառում կգտնեք ստացած գիտելիքներին։ Բացի այդ, ձեզ կշրջապատեն մարդիկ, որոնց փորձը օգտակար կլինի։ Համարձակ հարցրեք նրանց ձեզ հետաքրքրող ամեն ինչի մասին։ Պատասխանները ձեզ կազատեն կասկածներից ու թույլ կտան խուսափել սխալներից։ Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր։

Դեպի լավը կփոխվեն ամենամտերիմ մարդկանց հետ հարաբերությունները։ Տարաձայնության պատճառները չեն վերանա, բայց կհասկանաք, որ որոշ բաների համար վիճելն անիմաստ է։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շատ բան դժվար կտրվի, բայց դա չի նշանակում, որ ձեր նախաձեռնությունները անհաջողության են մատնված։ Դժվարությունն այն է, որ համախոհների կարիք կունենաք, իսկ ահա ձեզ օգնել կարողացող մարդկանց հանդեպ չի հաջողվի համապատասխան մոտեցում ցուցաբերել։ Ստիպված կլինեք ոչ միայն ինքնատիրապետման հրաշքներ ցուցադրել, այլ նաև փոխել վարքը, հետ կանգնել որոշ նկատողություններից։ Հաջողության հասնելու շանս կա․ բաց մի թողեք այն։

Ցանկալի չէ գնումներ անել։ Այսօր հակված կլինեք շատ ծախսել նրա վրա, ինչի անհրաժեշտությունն առանձնապես չունեք։ Պետք չէ գումար ներդնել նաև կասկածելի բիզնես-նախագծերի մեջ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկզբին ինքնավստահությունը պահպանելը դժվար կլինի։ Ինչ էլ որ անեք, կասկածները կպատեն ձեզ։ Կթվա, թե անհրաժեշտ արդյունքների հասնելը փաստացի անհնար է։ Բացի այդ, ստիպված եք լինելու լրիվ նոր գործով զբաղվել ու սխալներ անելու հավանականությունը մեծ կլինի։ Միայն թե իրավիճակը շուտով դեպի լավը կփոխվի։ Հաջողության կհասնեք ու կհասկանաք, թե ուր պետք է շարժվեք։ Կասկածները կմնան անցյալում։

Կարևոր կլինի շրջապատի աջակցությունը։ Չի բացառվում, որ աջակցություն ստանաք այն մարդկանցից, որոնք առաջ միայն քննադատում էին ձեզ ու երբեմն նույնիսկ արժեզրկում ձեր ձեռքբերումները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարենպաստ օր է խոշոր գործարքներ կնքելու համար։ Ինտուիցիան ձեզ հուսախաբ չի անի, ճիշտ գործընկերներ կընտրեք, արագ կհասկանաք, թե ում է պետք վստահել, իսկ ումից պետք է հեռու մնալ։ Չեն բացառվում աշխատանքի գրավիչ առաջարկները։ Ցանկացած նոր գործ օգտակար կլինի, քանի որ թույլ կտա շատ բան սովորել, ընդլայնել աշխարհայացքը ու պիտանի կապեր ձեռք բերել։ Հնարավոր են հաջող գնումներ։

Մտերիմներին շատ կօգնեք, սրտին մոտ կընդունեք ուրիշների խնդիրները ու կաշխատեք օգնել բոլորին։ Օգտակար կլինի հասարակական միջոցառումներին մասնակցությունը։ Այն թույլ կտա լավ տպավորություն թողնել ձեզ հետաքրքրող մարդկանց վրա։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Դատարկ բաների պատճառով հաճախ կհուզվեք, սրտին մոտ կընդունեք այն, ինչին ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի։ Չեն բացառվում հին ընկերների ու գործընկերների հետ վեճերը։ Մարդիկ, որոնց աջակցությանը սովոր եք հույս դնել, չեն խրախուսի ապագայի ձեր պլանները, կկասկածեն ձեր նոր նախաձեռնությունների հաջողության վրա։ Դա վիրավորական կթվա, բայց, միևնույն է, ձեր ուզածով կվարվեք ու չեք զղջա դրա համար։

Ցանկալի չէ ֆինանսական հարցեր լուծելը։ Դրանք քննարկել նույնպես չարժե։ Գումարի հետ կապված գործերում հավանական են վեճեր ու լուրջ կոնֆլիկտներ։ Պետք չէ գնումներ անել, եթե դրանք նախապես չեք պլանավորել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը հագեցած կլինի, և դա ձեզ կուրախացնի։ Ինչքան շատ նոր գործեր ու խնդիրներ լինեն, այնքան հեշտ կլինի էներգիան խաղաղ հունի մեջ դնելը։ Ձեզ կամ շրջապատի համար ինչ-որ օգտակար բանով զբաղվելիս վեճերից խուսափելն ու լավ տրամադրություն պահպանելն ավելի հեշտ կստացվի։ Որոշ Կարիճներ տաղանդները կիրառելու հնարավորություն կունենան։ Եթե այդ երջանիկների թվում լինեք, շուտով կբարձրանաք մասնագիտական սանդուղքով։

Հնարավոր են փոփոխություններ անձնական կյանքում։ Հաճախ դրանց պատճառը կդառնան իրադարձությունները, որոնք ձեզ հետ անձնապես կապված չեն լինի, բայց կստիպեն մտածել կարևոր բաների մասին, վերանայել տեսակետները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկզբին ստիպված եք լինելու հուզվել։ Ձեր բարկությունից կտուժեն ամենամտերիմ մարդիկ, որոնք ոչ մի բանում մեղավոր չեն։ Բարեբախտաբար, արագ կվերականգնեք ինքնավերահսկողությունը։ Բացի այդ, օրվա երկրորդ կեսին կվերադառնա ձեզ հատուկ լավատեսությունը, խնդիրները անլուծելի չեն թվա, պարզ կդառնա, թե ինչ է պետք ձեռնարկել։

Հնարավոր են աշխատանքին վերաբերող հետաքրքիր առաջարկներ։ Մի շտապեք համաձայնությամբ պատասխանել։ Ավելի շահավետ պայմանների հասնելու շանս կա։ Շատ Աղեղնավորների սիրային անակնկալներ են սպասվում։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ օր է գործնական շփումների ու համախոհներ փնտրելու համար։ Կգտնեք շրջապատին աշխատանքի ու բիզնեսի վերաբերյալ ձեր գաղափարներով հետաքրքրելու ձևը։ Չի բացառվում, որ հաջողվի մարդկանց գտնել, որոնք կուզենան գումար ներդնել ձեր ստեղծագործական նախագծերի մեջ։ Հատկապես հեշտ կլինի երիտասարդ կանանց հետ լեզու գտնելը, որոնք ոչ միայն կես խոսքից կհասկանան ձեզ, այլ նաև հաճախ կօգնեն։

Եկամուտների նոր աղբյուր գտնելու հնարավորություն կունենաք։ Բայց գումարը առանց աշխատանքի չի գա, այնպես որ՝ պատրաստ եղեք, որ ծանրաբեռնվածությունը մեծանալու է։ Օրը հարմար է արվեստի գործեր կամ պարզապես գեղեցիկ իրեր գնելու համար։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Չմտածված արարքներից հետ կանգնելը բարդ կլինի։ Լավ կհասկանաք, որ հիմա պետք է զգույշ ու հեռատես լինել, բայց հույզերն անընդհատ կհաղթեն առողջ բանականությանը։ Արդյունքում խնդիրներ կառաջանան տանն ու աշխատավայրում, շուրջը բոլորի հետ կվիճեք։ Հենց որ ինքնավերահոսկողությունը վերականգնեք, իրավիճակն էլ կսկսի փոխվել։ Սխալներն ուղղելու հնարավորություն կլինի։

Աշխատեք խուսափել սթրեսային իրավիճակներից ու ռիսկի չդիմել, եթե կարելի է առանց դրա։ Ընտրողաբար մոտեցեք կապերին, հատկապես՝ օրվա երկրորդ կեսին։ Այս հատվածում կասկածելի անձնավորությունների հետ շփումները կարող են տհաճությունների բերել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկիզբը տագնապներով ու ապրումներով լի կլինի։ Այս հատվածում սկսածն ավարտին հասցնելը բարդ կլինի, ամեն ինչ իրար կխառնվի։ Բացի այդ, հեշտությամբ պրովոկացիաներին զոհ կգնաք, իսկ ձեր թշնամիները հմտորեն կօգտվեն դրանից։ Ամենալարված պահերին ձեզ կօգնեն ընկերները, իսկ շուտով նրանց օգնությամբ իրավիճակը կփոխվի դեպի լավը։ Երեկոն հարմար է ուղևորությունների համար։

Ձեզ համար թանկ մարդկանց հետ շատ հարցերի մասին զրուցելու հնարավորություն կլինի։ Չի բացառվում, որ գտնեք հին խնդիրները լուծելու, այն խոչընդոտները հաղթահարելու ձևը, որոնք խանգարում էին փոխհասկացողության հասնել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



Загрузка...

Категория: Այսօրվա | Добавил: Moder-003
Просмотров: 3362 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES