ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ԱՊՐԻԼԻ 8
07.04.2018, 15:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ամենահեշտ օրը չի լինի։ Լավ է կարևոր գործեր չպլանավորել, քանի որ ձգձգումների պատճառով դրանք ավարտին հասցնել չի ստացվի։ Բացի այդ, պայմանները սպասվածի նման չեն դասավորվի, ստիպված եք լինելու փոխել պլանները, հարմարվել նոր իրավիճակին։ Կանանց հետ լեզու գտնելը սովորականից դժվար կլինի։ Նույնիսկ հին ու հուսալի ընկերուհիները կարող են հուսախաբ անել։

Ցանկացած զբաղմունքի լուրջ վերաբերվեք։ Հույս մի ունեցեք, որ ամեն ինչ ինքն իրեն կստացվի։ Հնարավոր են փոքրիկ տնային տհաճություններ։ Դրանցից գլուխ հանելու համար ծախսերի կարիք կլինի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ օր է սպասվում։ Շատ բան լավ կստացվի։ Շրջապատի աջակցությունը կզգաք, և հաճախ հենց դա կօգնի ստանձնել այն, ինչն առաջ բարդ էր թվում։ Օրը հարմար է ստեղծագործական մոտեցում ու երևակայություն պահանջող զբաղմունքների համար։ Կարող եք ինչ-որ բան սովորել։ Արագ կմտապահեք տեղեկատվությունը։ Նոր գիտելիքներին կիրառում գտնելն էլ դժվար չի լինի։ Ընկերները կաջակցեն ձեր շատ գաղափարների։

Հնարավորություն կունենաք հարթել հարաբերությունները հարազատների հետ։ Տարաձայնությունների առիթներ չեն լինի, փոխարենը կհաջողվի քննարկել հին խնդիրներն ու գտնել դրանց լուծումները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը դժվարություններից զուրկ չի լինի, բայց բավականին հաճելի կանցնի։ Լավ կիմանաք, թե ինչի եք ուզում հասնել ու կգտնեք նպատակին հասնելու ձևը։ Կօգնեն հին ընկերներն ու այն մարդիկ, որոնց ժամանակին կարևոր ծառայություններ եք մատուցել։ Լավ է խոստումներ չտալ ու պարտավորություններ չստանձնել։ Խոստումը պահելը բարդ է լինելու։ Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր։

Ընթացիկ գործերը սովորականից ժամանակատար կլինեն։ Չի բացառվում, որ դրանց պատճառով ստիպված լինեք հրաժարվել զվարճանքներից, զբոսանքներից կամ պարզապես հաճելի հանգստից։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Որոշումներ ընդունելիս կշտապեք ու ռիսկ կա, որ սխալներ կանեք։ Ինչ-որ կարևոր բան ստանձնելուց առաջ լավ մտածեք։ Հեշտությամբ պրովոկացիաներին զոհ կգնաք, կվստահեք մարդկանց, որոնք դրան արժանի չեն։ Շփումներին ընտրողաբար մոտենալը հիմա շատ կարևոր կլինի, քանի որ կասկածելի անձանց հետ կապերը լուրջ տհաճություններով կավարտվեն։

Զգույշ եղեք գումարի հետ։ Սպոնտան գնումները հազիվ թե հաջող լինեն, իսկ չպլանավորված ծախսերը, ամենայն հավանականությամբ, զուր կլինեն։ Ցանկալի չէ ունեցվածքի հետ կապված կարևոր փաստաթղթեր ստորագրել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարենպաստ ու արդյունավետ օր է։ Շատ լավ բաներ կանեք ինչպես ձեր, այնպես էլ շրջապատի համար։ Մտերիմների մասին հոգ տանելը հաճույք կպատճառի ձեզ, կաշխատեք օգնել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։ Հին մտահղացումն իրագործելու, նախկին սխալներն ուղղելու հնարավորություն կունենաք։ Չեն բացառվում ծանոթությունները։ Շուտով դրանք հաճելի սիրային շարունակություն կստանան, եթե ինքներդ դա ցանկանաք։

Օրը հարմար է կյանքում ինչ-որ բան սկսելու կամ փոխելու համար։ Լավ է չշտապել։ Սկսեք քչից։ Առաջին հաջողությունները կոգեշնչեն ձեզ առաջ շարժվել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ձեզ հաճելի ու հետաքրքիր օր է սպասվում։ Հնարավորություն կունենաք շփվել այն մարդկանց հետ, որոնց վերջին շրջանում շատ կարոտել էիք։ Լավ կանցնեն սիրային ժամադրությունները։ Սիրելիին հաճելիորեն զարմացնելու, նրան ուրախացնելու հնարավորություն կունենաք։ Կարող եք նոր գործեր սկսել։ Մեծ է հավանականությունը, որ հիանալի գլուխ կհանեք դրանցից, արագ կստանաք անհրաժեշտ արդյունքը։

Օրը հարմար է ձեր հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ շփվելու համար։ Չի բացառվում, որ նոր ստեղծագործական պլաններ ունենաք, որոնք շուտով կհաջողվի կյանքի կոչել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա առաջին կեսը բարդ կլինի։ Ճանապարհին սովորականից հաճախ խոչընդոտներ կառաջանան, իսկ խնդիրներ կծագեն այնտեղ, որտեղ ամենևին չէիք սպասում։ Բարդ գործերն ու կարևոր գործերը մինչև կեսօր մի ստանձնեք։ Ավելի ուշ հաջողության հասնելու շանսերը կմեծանան։ Չի բացառվում, որ մտերիմների կամ պարզապես լավ ծանոթների աջակցությունը ստանաք, իսկ դա շատ տեղին կլինի։

Շատ Կշեռքների համար այսօր դժվար կլինի ընտանիքի անդամների ու հատկապես ավագ հարազատների հետ լավ հարաբերություններ պահպանելը։ Կվիճեք, զիջումների չեք գնա, չեք ուզենա լսել մյուսների կարծիքը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հիանալի օր է։ Էներգիայի ներհոսք կզգաք, կհասկանաք, որ շատ բանի եք ունակ։ Դժվար չի լինի համախոհներ գտնելը, ձեր ոգևորությամբ շատերին կվարակեք։ Գործեր սովորականից շատ կունենաք, բայց կգտնեք մի քանի խնդիր միաժամանակ լուծելու ձևը։ Չի բացառվում, որ անսպասելի աղբյուրից գումար ստանաք, և դա շատ տեղին կլինի։ Շահավետ գնումներ կանեք։

Շատերին օգնելու, ձեզ համար թանկ մարդկանց աջակցելու հնարավորություն կունենաք։ Հավանական են անսպասելի ուղևորություններ։ Ստիպված կլինեք արագ ճամփա ընկնել, բայց ճամփորդությունը բոլոր դեպքերում հաճելի կլինի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հետաքրքիր գործերով լի բարենպաստ օր է։ Շատ Աղեղնավորների իսկական արկած է սպասվում, որը երկար ժամանակ կհիշվի։ Կարող եք լրիվ նոր բանով զբաղվել։ Արագ կսովորեք այն, ինչ պետք է, գլուխ կհանեք նույնիսկ ամենաբարդ գործերից։ Շրջապատողները կխառնվեն ձեր գործերին, բայց նրբանկատ կանեն դա, այնպես որ՝ բարկանալու առիթներ չեք ունենա։

Հաջողակ կլինեք գումարի հետ կապված գործերում։ Կարող եք գնումներ անել։ Բացի այդ, կարող եք շահավետ պայմաններով վաճառել արդեն անպիտան դարձած իրը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Տրամադրությունը հաճախ կփոխվի, հանգստություն պահպանելն էլ դժվար կլինի։ Երբեմն ձեզ կուրախացնեն հասարակ, առօրյա բաները, բայց շատ ավելի հաճախ հակառակը կլինի՝ կվշտանաք ու կբարկանաք դատարկ բաների պատճառով, կվիրավորվեք մարդկանցից, որոնք ոչ մի հարցում մեղավոր չեն։ Խուսափեք շտապողականությունից։ Այն կստիպի ձեզ հուզվել ու կխանգարի կենտրոնանալ, ինչն էլ սխալների կբերի։

Տանը սովորականից շատ գործեր կունենաք, իսկ մտերիմների հետ կիսվել չի հաջողվի։ Բայց չեք բողոքի։ Առօրյա փոքրիկ հոգսերն այսօր կբարձրացնեն տրամադրությունն ու կօգնեն լավատեսորեն տրամադրվել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարենպաստ օր է։ Այն անամպ չի լինի, բայց դրական միտումների ազդեցությունը գերակշիռ կլինի կյանքի բոլոր ոլորտներում։ Եթե դժվարություններ առաջ գան, դրանցից զարմանալի արագ գլուխ կհանեք։ Հաճախ ձեզ կօգնեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում։ Կարող եք նոր համախոհներ ու ընկերներ գտնել։ Չի բացառվում սիրային պատմության սկիզբը, որը շատ լավ բաներ կբերի։

Օրը հարմար է սպորտով զբաղվելու, ակտիվ հանգստի համար։ Խելամիտ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կբարձրացնի տրամադրությունը, կօգնի ավելի ակտիվ ու աշխույժ զգալ։ Հաջող կանցնեն ուղևորությունները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը վատ չի դասավորվի, եթե զգույշ լինեք։ Պետք չէ շտապելով որոշումներ ընդունել կամ որ ավելի վատ է՝ զոհ գնալ սեփական քմահաճույքներին, կարևոր բան զոհաբերել վայրկենական ցանկությունների համար։ Ինքներդ էլ կհասկանաք սա, բայց հույզերը հաճախ կհաղթեն առողջ բանականությանը, կանեք այն, ինչի համար հետո ստիպված եք լինելու զղջալ։ Լավ նորությունն այն է, որ սխալները աննշան կլինեն, ամեն ինչ կկարողանաք ուղղել։

Մտերիմների հետ լեզու գտնելը դժվար կլինի։ Մարդիկ, որոնց վրա սովոր եք հույս դնել, հիմա օգնության չեն շտապի, քանի որ զբաղված կլինեն սեփական գործերով։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



Загрузка...

Категория: Այսօրվա | Добавил: Moder-003
Просмотров: 3374 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES