Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. Դեկտեմբերի 29
28.12.2017, 18:00


Загрузка...

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հագեցած ու բարդ, բայց խոստումնալից օր է: Կարող եք շատ խնդիրներ լուծել, չեք վախենա ոչ ստանդարտ որոշումներից, փորձարկումներ կանեք, կհետևեք ինտուիցիայի հուշումներին: Գործեր շատ կունենաք, ստիպված կլինեք գլուխ հանել և ձեր, և ուրիշների խնդիրներից: Այս ամենի հետ մեկտեղ հոգնածություն չեք զգա:

Հնարավոր են անսպասելի հանդիպումներ, որոնց համար ուրախ կլինեք: Հին հարաբերությունները վերականգնելու, վեճից հետո հաշտվելու հնարավորություն կունենաք: Օրը բարենպաստ է սիրահարների համար: Նրանք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ամեն ինչ միանգամից չի ստացվի, երբեմն ձեր ջանքերը զուր կլինեն: Այսօր շատ օգտակար է գործողությունների պահեստային պլան ունենալը: Այդպես ավելի հեշտ կլինի բարդ իրավիճակին հարմարվելն ու դրանից օգուտ քաղելը: Հնարավոր են դրամական մուտքեր: Դրանք մեծ չեն լինի, բայց դա միայն սկիզբն է: Շուտով նշանակալի գումար կստանաք:

Ձեզ սովորականից հաճախ կքննադատեն, բայց պետք չէ դրա պատճառով հուսահատվել: Հիմա շատ կարևոր է ձեր անձին ուշադրություն գրավելը: Նույնիսկ եթե ինչ-որ մեկը տհաճ բաներ է ասում, դա շատ ավելի լավ կլինի, քան լրիվ անտարբերությունը ու քաղաքավարությունից դրդված լռությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շատ բանի կարող եք հասնել, բայց մի պայմանով՝ գործերը պետք է պլանավորել օրվա առաջին կեսի համար: Երեկոյի համար ոչինչ մի թողեք, քանի որ այդ հատվածին միայն հանգիստն ու մտերիմ մարդու հետ շփումները հարմար կլինեն:

Որոշ Երկվորյակներ անսպասելի գումար կստանան: Այն մեծ չի լինի, բայց նման ֆինանսական անակնկալը, միևնույն է, կբարձրացնի տրամադրությունը: Մինչև ճաշ վատ չեն անցնի գործնական բանակցությունները: Ինչքան օրն առաջ գնա, այնքան բարդ կլինի ճիշտ տոնը պահպանելն ու հասկանալը, թե ձեզանից ինչ են սպասում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ձեզ հանգիստ օր է սպասվում: Այն շատ հարմար է ապագայի մասին մտածելու ու պլաններ կազմելու համար: Հիմա կտեսնեք այն, ինչ չէիք նկատել, ճիշտ կգնահատեք ձեր հնարավորությունները, կգուշակեք՝ ինչ սպասել շրջապատից: Մարդկանց հետ պայմանավորվելը հեշտ կլինի: Կհասկանաք նույնիսկ նրանց, ում հետ առաջ չէր հաջողվում լեզու գտնել:

Օրը վատը չէ գործնական շփումների համար: Ձեր գաղափարների մասին այնպես կպատմեք, որ հնարավոր չի լինի անտարբեր մնալ: Ոչ միայն նոր համախոհներ, այլ նաև իսկական ընկերներ ձեռք կբերեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ամեն ինչ հաջող կդասավորվի, եթե խելամիտ ու զգույշ լինեք: Աշխատեք խոստումներ չտալ, առավել ևս, եթե կասկածում եք, որ դրանք կատարելը դժվար է լինելու: Շրջապատը ձեզանից շատ բան կպահանջի, այնպես որ հաճախ ստիպված եք լինելու մերժել նրանց: Դա բարդ է լինելու, բայց չափից դուրս շատ զիջումների գնալն էլ ոչ մի լավ բանի չի բերի:

Հեշտ չեն դասավորվի գործնական հարաբերությունները: Հետևեք նրան, որ ձեր անձերի հանդեպ համակրանքն ու հակակրանքը չազդի աշխատանքի վրա: Հիմա դա շատ վտանգավոր կարող է լինել: Ծախսելիս մի շտապեք: Խոշոր գնումներից էլ լավ է հրաժարվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շատ ժամանակ կխլեն միապաղաղ, ձանձրալի գործերը: Կարևոր է դրանց լուրջ վերաբերվել, հակառակ դեպքում սխալը սխալի հետևից կգործեք: Շրջապատը սովորականից հաճախ կխառնվի ձեր գործերին ու հաճախ դա նրբանկատ չի անի: Ուրիշ ժամանակ դա կարող էր փչացնել տրամադրությունը, բայց հիմա կկարողանաք պահպանել հոգեկան հավասարակշռությունը:

Դժվար գործերից չեք վախենա, ձեզ վրա պատասխանատվություն կվերցնեք, վճռական կգործեք: Հոգսեր շատ կլինեն, բայց հանգստի ու զվարճանքների, մտերիմների հետ շփվելու համար էլ ժամանակ կմնա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Այսօր շատ բան ձեզ մոտ սովորականից լավ կստացվի: Տհաճ գործերը չեք հետաձգի, կաշխատեք դրանք ժամանակին անել: Հենց նման մոտեցումը թույլ կտա հաջողության հասնել այնտեղ, որտեղ մյուսներին դա չի հաջողվել: Կարևոր հարցերը համախոհների հետ քննարկելու, համատեղ գործողությունների մասին պայմանավորվելու հնարավորություն կունենաք:

Կարող եք զբաղվել ֆինանսական գործերով: Գումարի հետ կապված հարցերում շատ ուշադիր ու զգույշ կլինեք, ոչինչ աչքից բաց չեք թողնի: Օրը հարմար է նաև փաստաթղթերը ձևակերպելու, պետկազմակերպություններ այցելելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա առաջին կեսը հաջող կլինի: Այս ժամանակահատվածը հարմար է գործնական շփման համար: Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ղեկավարության ու գործընկերների, նաև այն մարդկանց հետ, որոնց հետ մասնագիտական հետաքրքրություններն են կապում: Չեն բացառվում համագործակցության, համատեղ աշխատանքի մասին առաջարկները:

Ավելի ուշ մանր տհաճություններ կարող են ծագել, որոնք սրտին շատ մոտ կընդունեք: Հենց սկսեք հուզվել ու կորցնել հոգեկան հավասարակշռությունը, շատ դժվար կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը շատ ավելի լավն է, քան կարող է առաջին հայացքից թվալ: Պետք է շատ աշխատել, իսկ դա ձեզ չի վախեցնի: Հիանալի մարզավիճակում կլինեք ու պատրաստ կլինեք աշխատել: Ջանքերի արդյունքները համեստ կլինեն: Համբերությամբ զինվեք: Ժամանակ կանցնի և կստանաք այն պարգևը, որին արժանի եք:

Կարող եք քննարկել ու լուծել գումարի, փաստաթղթերի, ունեցվածքի հետ կապված հարցերը: Շատ գործնական կլինեք, չեք մոռանա ձեր հետաքրքրությունների մասին, շահավետ գործարքներ կկնքեք: Հաջող կլինեն գնումները: Այսօր ձեռք բերած իրերը երկար ժամանակ կուրախացնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ինչպես էլ որ դասավորվեն պայմանները, կաշխատեք չխորամանկել ու բաց գործել: Դա ամենաճիշտ որոշումը կլինի ու թույլ կտա հասնել անհրաժեշտ արդյունքների և շահել շրջապատի հարգանքը: Մարդկանց հետ լավ լեզու կգտնեք: Հատկապես հեշտ կլինի կանանց հետ ընդհանուր լեզու գտնելը: Նրանց հետ կարող եք պայմանավորվել համատեղ գործողությունների մասին, քննարկել ապագայի պլանները:

Հնարավոր են չպլանավորված ուղևորություններ: Դրանք հաջող կդասավորվեն, եթե սիրելի մարդու հետ ճամփա գնաք: Պետք չէ մտերիմներից ոչինչ թաքցնել: Անկեղծ զրույցը կօգնի գտնել շատ խնդիրների բանալին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Չնայած ծագած դժվարություններին՝ հաջողության հասնելու շանս կունենաք ու չեք կորցնի այն: Հաստատակամությունն ու նպատակասլացությունը հիանալի պտուղներ կտան: Հենց դրանց շնորհիվ կստանաք այն, ինչին առաջ միայն կարող էիք ձգտել: Ինչ-որ աննշան, բայց հաճելի իրադարձություններ կբարձրացնեն տրամադրությունն ու կոգեշնչեն:

Ընկերները հաճույքով կօգնեն ձեզ գործերում, իրենց վրա կվերցնեն ձեր հոգսերի մի մասը: Սիրելին կգտնի ձեզ ուրախացնելու ձևը, շատ ուշադիր ու հոգատար կլինի: Երեկոյան հնարավոր են անսպասելի այցեր, որոնք ձեզ կուրախացնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շատ բան լավ կստացվի: Սակայն բանն այն չէ, որ պայմանները շատ բարենպաստ կլինեն: Պարզապես կվարվեք այնպես, ինչպես պետք է, ընդ որում՝ նույնիսկ այնպիսի դեպքերում, երբ ամեն ինչ միանշանակ ու հասկանալի չի լինի: Կարող եք կարևոր հարցեր քննարկել, հանդիպել մարդկանց հետ, որոնցից շատ բան է կախված: Ունակ կլինեք բոլորի հետ լեզու գտնել:

Իսկ ահա մեծ գումար ծախսել պետք չէ: Ձեզ կթվա, որ հաջող գնումներ անելու շանս ունեք, բայց այսօր ձեռք բերած իրերը արագ կհիասթափեցնեն ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



куда можно вкладывать небольшие деньги

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 1066 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
loading...
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES