Աստղագուշակ․ հոկտեմբերի 1
30.09.2018, 23:00

 ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Շփումների համար բարենպաստ օր է: Այն հատկապես լավը կլինի ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումների համար: Երբ ձևականությունները ձեզ չեն կաշկանդում, զրուցակիցների վրա լավ տպավորություն թողնելն ու նրանց ձեր գաղափարներով հետաքրքրելը ձեզ համար ավելի հեշտ է դառնում: Օգտակար խորհուրդներ ու օգնություն ստանալու հնարավորություն կունենաք: Դրանք ձեզ պետք կգան օրվա երկրորդ կեսին:
 

Ինքնուրույն աշխատանքի վրա կենտրոնանալն այսօր դժվար կլինի: Սովորականից հաճախ կշեղվեք, կմտածեք լրիվ կողմնակի բաների մասին: Ամենատպավորվող Խոյերին ապրումների առիթ կտան տհաճ հուշերը:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Պետք չէ շտապել: Օրվա սկիզբը բարդ կլինի, բայց դրական միտումների ազդեցությունը աստիճանաբար կմեծանա և կկարողանաք հաջողության հասնել: Կարևոր խնդիրները լուծելու ու լուրջ հարցերին պատասխաններ ստանալու հնարավորություն կունենաք:
 

Չեն բացառվում հաճելի հանդիպումները: Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնց կարոտել էիք: Որոշ Ցուլեր կկարողանան վերականգնել նախկինում թանկ կապերը և ուրախ կլինեն դրա համար: Օրվա վերջին հավանական են հեռվից լավ նորություններ, ինչպես նաև առաջարկներ, որոնք առանց երկար մտածելու կընդունեք ու չեք զղջա դրա համար:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Օրը շատ նոր գաղափարներ կբերի ու թույլ կտա երկարատև պլաններ կառուցել: Պարզ ու հասկանալի կդառնա այն, ինչի մասին առաջ միայն մոտավոր պատկերացում ունեիք: Չի բացառվում կարևոր ու օգտակար տեղեկատվություն ստանաք, որը թույլ կտա խուսափել լուրջ սխալներից:
 

Օրվա իրադարձությունները կօգնեն նորովի նայել սովորական իրերին: Որոշ Երկվորյակներ կհասկանան, թե ինչ են ուզում փոխել իրենց կյանքում ու կսկսեն գործել: Կարևոր է չշտապել: Եթե ձեր արարքները լավ մտածված չլինեն, այն արդյունքը չեն տա, որն ակնկալում էիք:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Փոքրիկ թյուրիմացություններից խուսափելը դժվար կլինի: Լուրջ խնդիրներ դրանք չեն բերի, բայց կարող են շեղել ձեզ: Որոշ Խեցգետիններ ստիպված են լինելու գործ ունենալ տհաճ, բարդ ու շփման մեջ դժվար մարդկանց հետ: Մտերիմների հետ աշխատեք հնարավորինս նրբանկատ լինել: Այսօր նրանք սուր կարձագանքեն ձեր նկատողություններին:
 

Աշխատանքին, կարիերային ու բիզնեսի զարգացմանը վերաբերող որոշումների հարցում պետք չէ շտապել: Զգույշ է պետք լինել գործնական կապերի ժամանակ: Հիշեք, որ աջակցություն խոստացող ոչ բոլոր մարդկանց կարելի է վստահել:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Օրվա սկիզբն անհանգիստ կլինի: Հակված կլինեք հուզվել դատարկ բաների պատճառով ու մեծ նշանակություն տալ այնպիսի բաների, որոնց առաջ ուշադրություն չէիք դարձնի: Հնարավոր են տարաձայնություններ փորձված համախոհների հետ, չի բացառվում իրենց մասին հիշեցնեն հին վիրավորանքները:
 

Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի: Նոր համախոհներ ու օգնականներ գտնելու, երկարատև համագործակցության մասին պայմանավորվելու շանս կունենաք: Երեկոն հարմար է ընկերների ու ձեզ հոգեհարազատ մարդկանց հետ հանդիպելու համար: Անպայման զրույցի համար հետաքրքիր թեմաներ ու այնպիսի զբաղմունքներն կգտնեք, որոնք բոլորին կգրավեն:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Պետք չէ ռիսկի դիմել: Կարևոր գործերում հաջողության հասնել այսօր հազիվ թե հաջողվի: Իսկ ահա ընթացիկ խնդիրներից գլուխ հանելը դժվար չի լինի և դա նույնիսկ ավելի արագ կանեք, քան ակնկալում էիք: Լավ կանցնեն գործնական բանակցությունները, չեն բացառվում աշխատանքին ու բիզնեսին վերաբերող գրավիչ առաջարկները:
 

Հնարավոր են դրամական մուտքեր: Դրանք համեստ կլինեն, բայց տեղին կլինեն ու թույլ կտան հաջող գնումներ անել: Այսօր պետք չէ գումարը թեկուզ մի քիչ կասկածելի թվացող բիզնես-նախագծի մեջ ներդնել:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Շատ անհանգիստ օր է: Գործեր սպասվածից շատ կլինեն, հաճախ ստիպված եք լինելու մի քանի խնդիր միաժամանակ լուծել: Շրջապատողները հաճախ կդիմեն խորհուրդների հարցով, բայց միշտ չէ, որ կհետևեն դրանց: Չեն բացառվում վեճեր գումարի պատճառով, ձեզ կմեղադրեն ծախսող լինելու մեջ, և դա միշտ չէ, որ հիմնավորված կլինի: Պրովոկացիաներին զոհ մի գնացեք: Վեճերից ու կոնֆլիկտներից խուսափելը հիմա ձեր հետաքրքրությունների շրջանակներում կլինի:
 

Օրվա երկրորդ կեսին հետաքրքիր գաղափարներ կունենաք, որոնք կկարողանաք կյանքի կոչել հին ընկերների աջակցությամբ: Հնարավոր են անսպասելի հանդիպումներ մարդկանց հետ, որոնց ժամանակին շատ կապված եք եղել:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Ձեր առջև իրական նպատակներ դրեք: Շատ բանի կուզենաք հասնել, բայց այսօր դա ձեզ հազիվ թե հաջողվի: Ճիշտ գնահատելով ձեր ուժերն ու ստեղծված իրավիճակը՝ կհասկանաք, թե ինչպես է պետք գործել ու կխուսափեք կորուստներից: Զգուշություն է պետք ցուցաբերել գումարի հետ կապված հարցերում: Ֆինանսական կորուստների ու անհաջող գործարքների հավանականությունն այսօր մեծ է:
 

Օգտակար կլինեն մտերիմների խորհուրդները: Հաճախ հենց նրանք բարդ իրավիճակում կնկատեն այն, ինչ դու չեք տեսնում կամ չեք ուզում տեսնել: Ցանկալի չէ ուղևորությունների մեկնելը: Դրանք հազիվ թե հաջող դասավորվեն:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Ամեն ինչ հեշտությամբ չի տրվի: Տրամադրությունը կարող է փչանալ դատարկ բաների պատճառով; Չի բացառվում՝ ստիպված լինեք զբաղվել ոչ միայն ձանձրալի ու հոգնեցուցիչ թվացող, այլև անհեռանկարային գործերով: Ձեր հասցեին հնչող քննադատություններին շատ սուր կարձագանքեք: Երբեմն դա վեճերով կավարտվի: Կարող են փչանալ հարաբերությունները նույնիսկ նրանց հետ, որոնց սովոր եք ձեզ համախոհ համարել:
 

Ցանկալի չէ սիրելիի կամ մյուս մտերիմների հետ կարևոր հարցեր քննարկել: Կարող է թվալ, որ իրարից բոլորովին տարբեր հայացքներ ունեք ու ընդհանուր լեզու երբեմն չեք գտնի: Իսկ իրականում դա այնքան էլ այդպես չէ:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Օրվա առաջին կեսը բարենպաստ կլինի: Այդ ժամանակը հարմար է համարձակ գաղափարները կյանքի կոչելու համար: Հաջող կդասավորվեն պայմանները, հաճախ ձեզ կաջակցեն մարդիկ, որոնցից ոչ ոք նման բան չէր սպասում: Կարևոր գործերը մի հետաձգեք: Ինչքան երեկոն մոտենա, այնքան դժվար կլինի անհրաժեշտ արդյունքների հասնելն ու շրջապատի հետ համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը: Հավանական են չպլանավորված ծախսեր:
 

Ցանկալի է խուսափել ծանրաբեռնվածությունից, հատկապես՝ օրվա երկրորդ կեսին: Հնարավոր է վատանա ինքնազգացողությունը կամ սրվի քրոնիկ հիվանդությունը:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Այս բարենպաստ օրը հարմար է ամենատարբեր գործերի համար: Շատ կարևոր է հավատալ սեփական ուժերին, չկասկածել հաջողության վրա, նույնիսկ եթե ստիպված եք լրիվ նոր բանով զբաղվել: Կարող եք հիանալի արդյունքների հասնել հնարամտություն ու ստեղծագործ մոտեցում պահանջող գործերում: Դրանից բացի, շրջապատից շատ բան կսովորեք, փորձ ձեռք կբերեք, որը հետո օգտակար կլինի:
 

Երեկոն կուրախացնի այն մարդկանց հետ հանդիպումներով, որոնց վերջին շրջանում շատ կարոտում էիք: Հավանական են լավ նորություններ ու հետաքրքիր առաջարկներ, որոնցից հրաժարվելու ցանկություն չեք ունենա:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Օրվա առաջին կեսին հանգստություն պահպանելը բարդ կլինի: Այդ ժամանակ ցանկացած դատարկ բան կհուսահատեցնի ու կստիպի հուզվել: Չեն բացառվում հին ծանոթների հետ կոնֆլիկտները: Սովորականից դժվար կլինի նույնիսկ ամենամտերիմների հետ ընդհանուր լեզու գտնելը: Ձեզ հաճախ կմեղադրեն ու կքննադատեն, իսկ դա շատ վիրավորական կլինի:
 

Երեկոն ավելի հաճելի կանցնի: Հետաքրքիր ու հեռանկարային գործով զբաղվելու, տաղանդներին անսպասելի կիրառում գտնելու հնարավորություն կունենաք: Հավանական են սիրային անակնկալներ, անսպասելի խոստովանություններ:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 




Загрузка...


 

Категория: Այսօրվա | Добавил: Moder-003
Просмотров: 1089 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES