Աստղագուշակ․ հոկտեմբերի 12
11.10.2018, 15:00

 ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Արդյունավետ օր է։ Հնարավորություն կունենաք գլուխ հանել այն գործերից, որոնք առաջ շատ բարդ էին թվում։ Ճիշտ կգնահատեք ձեր հնարավորությունները, չեք վախենա ինքնուրույն ստանձնել կարևոր հարցերի լուծումը։ Կարող եք ուսում սկսել։ Արագ կհասնեք առաջին հաջողություններին ու շատ ուրախ կլինեք դրա համար։
 

Չեն բացառվում հաճելի ծանոթությունները, ինչպես նաև անսպասելի հանդիպումները մարդկանց հետ, որոնց վերջին շրջանում շատ կարոտել էիք։ Լավ կանցնեն ուղևորությունները։ Հետաքրքիր վայրերում լինելու հնարավորություն կունենաք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Թեթև ու բարենպաստ օր է։ Շատ խնդիրներ սպասվածից արագ կլուծվեն։ Կհաջողվի պատասխաններ գտնել վերջին շրջանում հանգիստ չտվող բարդ հարցերին։ Չեն բացառվում դրական փոփոխությունները մտերիմների հետ հարաբերություններում։ Կարող եք միավորվել համախոհների հետ ընտանեկան գործերն ու կենցաղային խնդիրները լուծելու համար։
 

Հետաքրքիր ուղևորությունների մեկնելու ու լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք։ Օրվա երկրորդ կեսը շատ հարմար է ուսման համար։ Դժվար չի լինի մտապահել կարևոր ինֆորմացիան և կհաջողվի արագ դրանից կարևոր եզրակացություններ անել։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Բարդ օր է։ Սովորականից հաճախ դժվարություններ կառաջանան գործերում, չեն բացառվում ֆինանսական խնդիրները։ Աշխատեք հանգստություն պահպանել։ Քանի դեռ չեք շտապում, կշռադատված որոշումներ կընդունեք, աստղերն էլ աջակից կլինեն ձեր շատ նախաձեռնություններին։ Ցանկալի չէ կյանքում արմատական փոփոխություններ անել, առավել ևս՝ առանց սեփական գործողությունները կշռադատելու։ Չի բացառվում՝ շուտով կորցնեք հետաքրքրությունն այն բանի հանդեպ, ինչը հիմա գրավիչ ու կարևոր է թվում։
 

Հնարավոր են խնդիրներ մտերիմների հետ հարաբերություններում։ Ձեզ հաճախ կհիշեցնեն հին խոստումների մասին, որոնք չի հաջողվել կատարել։ Դա բացասական հույզերի պատճառ կդառնա։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Լավ օր է։ Անցյալում կթողնեք ապրումներն ու կասկածները և կկենտրոնանաք հետաքրքիր գործերի վրա; Աշխատեք չհետաձգել ու կյանքի կոչել դրանք։ Ընկերները անպայման կօգնեն, նույնիսկ եթե չխնդրեք նրանց այդ մասին։ Հեշտությամբ լեզու կգտնեք անծանոթների հետ, դուր կգաք նրանց, ովքեր ձեզ առաջին անգամ են տեսնում։
 

Չի բացառվում սիրային հարաբերությունների սկիզբը։ Դրանք արագ կզարգանան ու վառ հույզեր կպարգևեն։ Հնարավոր են հանդիպումներ մարդկանց հետ, որոնց հետ ձեզ առաջ շատ բան էր կապում։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Լարված օր է։ Չի բացառվում՝ ստիպված լինեք վերադառնալ հին խնդիրներին, հարցերին, որոնք վաղուց պատասխաններ են ակնկալում։ Որոշ Առյուծներ ստիպված են լինելու ուղղել ուրիշների սխալները և տրամադրությունը դրանից չի լավանա։ Հազիվ թե կարողանաք կենտրոնանալ կոնկրետ մեկ բանի վրա։ Մի քանի գործեր միաժամանակ ձեր ուշադրության կարիքը կզգան, ստիպված եք լինելու հիշել շատ տարբեր խնդիրների մասին։
 

Հնարավոր են ֆինանսական դժվարություններ։ Չեք հուզվի, քանի որ կհասկանաք, որ դրանք ժամանակավոր բնույթ են կրում։ Բայց հիմա բոլոր դեպքերում լավ է կրճատել ծախսերը։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Ինչքան շուտ որոշակիություն մտցնեք նպատակների ու առաջնահերթությունների մեջ, այնքան հաջող ու արդյունավետ կանցնի օրը։ Չի լինի ավելի վատ բան, քան մի բանից մյուսին անցնելը, ծագած բոլոր հարցերին անհապաղ պատասխան ստանալու փորձը։ Խուսափեք վեճերից։ Դրանք կառուցողական չեն լինի ու զուր ժամանակ կխլեն։
 

Օգտակար կլինեն այն հին ծանոթների հետ շփումները, որոնց հետ ձեզ գործնական հետաքրքրություններն են կապել։ Զրուցելու թեմաներ կգտնեք։ Հնարավորություն կունենաք ինֆորմացիա ստանալ, որը թույլ կտա խուսափել լուրջ սխալներից, ճիշտ վարվել ոչ միանշանակ իրավիճակում։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Հիանալի օր է գործնական բանակցությունների ու կարևոր հարցերը քննարկելու համար։ Ձեր տեսակետը պաշտպանելիս չեք մոռանա լսել նաև զրուցակցին, կհետաքրքրվեք նրա տեսակետով ու ուշադրություն կդարձնեք տեղին արված նկատողություններին։ Դա թույլ կտա խուսափել կոնֆլիկտներից ու բոլորին ձեռնտու որոշում գտնել։ Ձեր հանդեպ անբարյացակամ տրամադրված մարդիկ կփոխեն իրենց կարծիքն ու ձեր կողմը կանցնեն։
 

Նոր ծանոթների վրա լավ տպավորություն կթողնեք։ Նրանք անմիջապես կգնահատեն ձեր անհատականությունն ու հարուստ ներաշխարհը։ Աննկատ չեն մնա նաև ձեր տաղանդները, որոնք շատ վարպետորեն կդրսևորեք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Գործնական շփումների, աշխատանքային հարցերը քննարկելու, ֆինանսական գործերի ու բիզնեսի զարգացման մասին զրուցելու համար բարենպաստ օր է։ Հնարավորություն կունենաք ծանոթանալ մարդկանց հետ, որոնցից շատ բան կսովորեք։ Չեն բացառվում անսպասելի գործնական առաջարկները։ Արագ պետք է որոշում ընդունեք։ Ինտուիցիան կհուշի, թե ինչպես է պետք վարվել։
 

Երեկոյան հնարավոր են լավ նորություններ։ Դրանից բացի, հին սխալներն ուղղելու հնարավորություն կունենաք։ Ամենաուշադիր Կարիճներին կհաջողվի ամրապնդել ընտանեկան կապերը։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Հարմար օր է գործերում նախաձեռնող լինելու, նոր ստեղծագործական նախագիծ ստանձնելու ու վաղուց հետաքրքրող բանը սովորելու համար։ Ժամանակը զուր մի վատնեք, մի հետաձգեք այն, ինչ կարելի է միանգամից անել։ Կգտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն ամեն ինչում աջակցել ձեզ։ Համատեղ աշխատանքը ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ կդնի։
 

Օրվա երկրորդ կեսը անսովոր հանդիպումներ է խոստանում։ Հնարավոր է՝ հանդիպեք մարդկանց, որոնց ժամանակին օգնել եք։ Հիմա այդ մարդիկ կուզենան շնորհակալություն հայտնել ձեզ։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Շրջապատի հետ լավ լեզու կգտնեք, հաճախ մարդկանց կես խոսքից կհասկանաք։ Դա կօգնի լուծել և՛ գործնական, և՛ անձնական խնդիրները։ Շատ Այծեղջյուրներ այսօր նոր համախոհներ ձեռք կբերեն, որոնք դժվար պահին հաճույքով օգնության կհասնեն։ Չի բացառվում սիրային պատմության սկիզբը։ Հեշտությամբ խելքահան կանեք ինչ-որ մեկին, բայց դուք ինքներդ գլուխներդ չեք կորցնի։ Հնարավոր են ընտանիքի հետ կապված լավ նորություններ։
 

Հավանական են անսպասելի դրամական մուտքեր կամ ձեզ համար կարևոր ֆինանսական հարցերի հաջող լուծում։ Մասնագիտական ոլորտում նոր հեռանկարներ կբացվեն։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Հարմար օր է ինչ-որ նոր բան ստանձնելու համար։ Այն, ինչ կարող է պետք գալ, ոտքի վրա կսովորեք, արագ օգտակար փորձ ձեռք կբերեք։ Իրենց մասին կհիշեցնեն հին ծանոթները, ինչը շատ տեղին կլինի։ Նրանց օգնությամբ կզինաթափեք թշնամիներին։
 

Հնարավոր են անսովոր գործնական առաջարկներ, ձեր տաղանդներին անսպասելի կիրառում կգտնեք։ Այսօր կարող եք իրեր գնել, որոնք պետք կգան աշխատանքի ու ուսման մեջ։ Կարող եք նաև ինչ-որ դասընթացների մասնակցել։ Դրանք կիսատ թողնելու ցանկություն հետո չի առաջանա։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Ինքներդ ձեզ հետ հաշտ չեք լինի, և հենց դրա համար էլ օրն այնքան էլ հաջող չի դասավորվի։ Անընդհատ դավաճանության կսպասեք, կկասկածեք մարդկանց, որոնք առաջ երբեք ձեզ չեն հիասթափեցրել և հենց դրանով շատ կվիրավորեք նրանց։ Հնարավոր են թյուրիմացություններ աշխատավայրում։ Այստեղ լավ է չշտապել որոշումների ու արարքների մեջ։ Ինքներդ ձեզ ժամանակ տվեք իրավիճակից գլուխ հանելու համար ու կհասկանաք, թե ինչպես գործել։
 

Կարևոր կլինի մտերիմների աջակցությունը, հատկապես նրանց համար, ովքեր սեփական փորձն ունեն ու վստահ են իրենց ուժերին։ Անկեղծ զրույցների համար հարմար է օրվա երկրորդ կեսը և հենց այդ ժամանակ կհաջողվի ընդհանուր լեզու գտնել։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:





Загрузка...


 

Категория: Այսօրվա | Добавил: Moder-003
Просмотров: 1365 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES