Աստղագուշակ․ հոկտեմբերի 13
12.10.2018, 15:00

 ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Խուսափեք չմտածված արարքներից։ Անկանխատեսելիությունն ու հաջողությանն ապավինելու սովորույթը այսօր կվնասեն ոչ միայն ձեզ, այլ նաև ձեր մտերիմներին։ Լավ կլինի, եթե նախապես մտածեք, թե ինչ եք անելու իրադարձությունների անբարենպաստ ընթացքի դեպքում։ Կարող եք իմպրովիզներ անել, նպատակին տանող անսովոր ուղիներ փնտրել։
 

Ուղևորություններ կատարելն անցանկալի է։ Դրանք սպասվածից ժամանակատար կլինեն ու ուժասպառ կանեն։ Իսկ ահա տնային աշխատանքը, հակառակը, հոգնեցուցիչ չի թվա։ Հնարավոր է անձնական խնդիրների անսպասելի լուծում։ Չեն բացառվում դրական փոփոխությունները մտերիմների հետ հարաբերություններում։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Հեռատես եղեք։ Վտանգ կա՝ սխալ անեք, որի համար թանկ կվճարեք։ Դեպի նպատակը արագ շարժվելն ուժ ու էներգիա կխլի, այնպես որ՝ օրվա վերջին հոգնածությունից քչերը կկարողանան խուսափել։
 

Չի բացառվում՝ ստիպված լինեք զոհել ձեր հետաքրքրություններն ու պլանները ընտանիքում խաղաղություն հաստատելու համար։ Հնարավոր են տարաձայնություններ ամենամտերիմ մարդկանց հետ, խնդիրներ սիրային հարաբերություններում։ Խուսափեք վեճերից, ձեզանից նեղանալու առիթ մի տվեք։ Ինչքան բարեհամբույր լինեք այսօր, այնքան հաճելի կլինեն շփումները։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Սիրելիի հետ ընդհանուր լեզու գտնելը հեշտ չի լինի, հազիվ թե հաջողվի ինչ-որ կարևոր բանի մասին պայմանավորվել։ Պետք չէ ձևացնել, թե խնդիրներ գոյություն չունեն, այնպես որ՝ պատրաստ եղեք սուր հարցերի վերաբերյալ հանգիստ ու հիմնավորված հայտնել ձեր տեսակետը։ Իսկ մնացյած ամեն ինչում օրը հաջող կդասավորվի։
 

Դրական միտումների ազդեցությունը թույլ կտա ժամանակին իրագործել մտածածն ու դրա համար նվազագույն ջանքեր գործադրել։ Օրը վատը չէ ուղևորությունների, երկար զբոսանքների, սպորտի սիրելի ձևով զբաղվելու համար։ Հավանական է օգտակար տեղեկատվություն ստանաք։ Հնարավորություն կունենաք սովորել այն, ինչ շուտով պետք կգա։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Օրը հին տարաձայնությունները հաղթահարելու, նոր համախոհներ գտնելու հնարավորություն կտա։ Վարքի ճիշտ մոդել կընտրեք ու կհետևեք դրան։ Լավ է լսել ինտուիցիայի ձայնին, այլ ոչ թե հետևել խորհուրդներին։ Օրը հարմար է ուշադրության կենտրոնացում չպահանջող գործերի համար։ Ֆիզիկական ու մտավոր ծանրաբեռնվածությունը հակացուցված է։
 

Լավ կանցնեն ավագ հարազատների հետ հանդիպումները։ Երեկոյան հավանական են անսպասելի, բայց շատ հաճելի այցեր, լավ նորություններ ու նվերներ։ Շատ օգտակար կլինի ապագայի հարցերը քննարկելը։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Օրվա մեծ մասը նվիրված կլինի հաճելի շփումներին։ Կհայտնվեք ուշադրության կենտրոնում, սիրախաղ կանեք, առանց դժվարության նոր ծանոթություններ կհաստատեք։ Չի բացառվում սիրային պատմության սկիզբը։ Հարաբերություններն արագ կզարգանան ու ամբողջությամբ կզբաղեցնեն ձեզ։
 

Տնային գործերը մոռացության կմատնեք։ Դրանք ձեզ շատ ձանձրալի ու միապաղաղ կթվան։ Իսկ ահա ստեղծագործ զբաղմունքների համար օրը շատ հարմար է։ Հիանալի գաղափարների պակաս չեք ունենա։ Օգտակար կլինի ակտիվ հանգիստը, որի շնորհիվ ձեզ ավելի աշխույժ կզգաք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Օրը հանգիստ կանցնի։ Կվայելեք իրադարձությունների դանդաղ ընթացքը, հանգստանալու ու անգործության մատնվելու հնարավորությունը։ Միապաղաղ գործերը հոգնեցուցիչ կթվան, բայց դրանցով ինքնուրույն զբաղվելու կարիք չի լինի։ Ձեզ կօգնեն մտերիմները։
 

Հավանական են հաճելի անակնկալներ, այդ թվում՝ ֆինանսների հետ կապված անակնկալներ։ Չի բացառվում, օրինակ, վերադարձնեն հին պարտքը։ Շատ Կույսեր հաջող գնումներ անելու ու գումարը եկամտաբեր նախագծում ներդնելու հնարավորություն կունենան։ Հնարավոր են համագործակցության հետաքրքիր առաջարկներ հին գործընկերներից։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Սեփական զգացմունքներից գլուխ հանել չի ստացվի։ Հակասական հույզեր կունենաք ու չեք կարողանա կառավարել դրանք։ Ձեր վարքը շրջապատին փակուղու առաջ կկանգնեցնի, վեճերի առիթ կստեղծի։ Չնայած ամենալավ մտադրություններին ու անկեղծ ջանքերին՝ սուր անկյունները հարթել չի ստացվի։
 

Օրվա առաջին կեսին կարող եք այցելել հարազատներին, հանդիպել ընկերների հետ, հյուրեր ընդունել։ Իսկ ահա երեկոն ցանկալի է անցկացնել ամենամտերիմ մարդկանց հետ։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Ինքնազգացողությունն այսօր կարող է վատանալ։ Գերհոգնածության վտանգ կա, չեն բացառվում ինֆեկցիաներն ու մրսածությունը։ Հոգ տարեք ձեր մասին։ Այսօր սկսած հիվանդությունները կարող է լուրջ ընթացք ստանան։ Հետաձգեք հոգնեցուցիչ աշխատանքը կամ գտեք մարդկանց, ովքեր կօգնեն ձեզ գլուխ հանել դրանից։
 

Հավանական է առաջընթաց մի գործում, որը վաղուց ձեզ հանգիստ չէր տալիս։ Չնայած բոլոր ջանքերին՝ այսօր առանց համախոհների աջակցության գործերում դժվարությունների կբախվեք։ Չեն բացառվում ֆինանսական խնդիրները։ Լավ է կրճատել ծախսերը, հետաձգել ոչ անհրաժեշտ գնումները։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Աշխատեք ստվերում մնալ։ Ինչքան քիչ ուշադրություն հրավիրեք ձեր վրա, այնքան մեծ է հավանականությունը, որ ձեզ կնկատի այն մարդը, ով ձեզ պետք է։ Օրը հարմար է լուրջ հարաբերություններ սկսելու համար, բայց պետք չէ շտապել նախաձեռնող լինել, լավ է հանգիստ հետևել իրադարձությունների ընթացքին։
 

Ընտանիքում տարաձայնություններ կծագեն, բայց դրանք արագ կհարթեք։ Հիանալի կհասկանաք նրանց, ովքեր թանկ են ձեզ համար, պատրաստ կլինեք ընդառաջ գնալ նրանց ու աջակցել դժվար պահերին։ Շատ Աղեղնավորներ կհաշտվեն նրանց հետ, ում հետ վիճել էին։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Բարենպաստ օր է։ Այն հարմար է ավելի վաղ սկսած գործերն ավարտին հասցնելու, եզրակացություններ անելու, առաջնահերթությունները դնելու համար։ Ունակ կլինեք լուծել բարդ խնդիրները, բայց դրա համար նոր համախոհների կարիք կունենաք։ Մտածեք, թե ինչով կարելի է հետաքրքրել նրանց։ Հիմա լավ է շրջապատի վրա ճնշում չգործադրել, հնարավորինս նրբանկատ գործել։
 

Ձեր տրամադրությունն այսօր փոփոխական կլինի։ Աշխատեք դրական հույզերի աղբյուր գտնել։ Օգտակար կլինի հետաքրքիր վայրեր այցելելն ու հին ընկերներին հանդիպելը։ Օրվա վերջին հավանական են հաջող գնումներ։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Պետք է կարևոր որոշումներ ընդունեք։ Դա հեշտ չի լինելու, քանի որ կհուզվեք մանրուքների պատճառով, շատ կվախենաք տհաճություններից։ Պետք է որոշակիություն մտցնեք ապագայի պլաններում, և ժամանակը ձգել չի կարելի։ Չի բացառվում՝ օգտակար լինեն այն մարդկանց խորհուրդները, որոնց մասին քիչ բան գիտեք։
 

Օրը տարբեր իրադարձություններով հագեցած կլինի, և երեկոյան հոգնածություն կզգաք։ Հնարավոր են խնդիրներ մտերիմների հետ հարաբերություններում։ Ձեր համառությունը նրանց չափազանց կթվա։ Երբեմն պետք է զիջումների գնաք։ Ինչքան շուտ հասկանաք դա, այնքան մեծ կլինեն կոնֆլիկտներից խուսափելու շանսերը։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Օրը հեշտ ու հաճելի կանցնի։ Այն ձեզանից վճռական գործողություններ ու մեծ ջանքեր չի պահանջի։ Շատ բան ինքն իրեն ամենալավ ձևով կդասավորվի։ Հաճախ ինտուիցիան կհուշի՝ ինչպես վարվել։
 

Ֆինանսական հարցերը հաջող լուծելու հնարավորություն կունենաք։ Ճիշտ կտնօրինեք եղած գումարը, եկամտաբեր նախագծեր կսկսեք, հաջող գնումներ կանեք։ Հավանական է եկամուտների նոր աղբյուր գտնեք։ Շատ խնդիրներ կհաջողվի լուծել ավագ հարազատների ու ընկերների միջամտության շնորհիվ։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:





Загрузка...


 

Категория: Այսօրվա | Добавил: Moder-003
Просмотров: 1478 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES