Աստղագուշակ․ հոկտեմբերի 15

 ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Օրը գործնական ոլորտում նշանակալի փոփոխություններ կբերի: Աշխատավայրում կարևոր իրադարձություններ տեղի կունենան, որոնց կենտրոնում կլինեք դուք: Կարող եք նոր գործեր ստանձնել: Արագ գլուխ կհանեք դրանցից ու կհասնեք առաջին հաջողություններին: Ձեր կողքին կլինեն մարդիկ, ովքեր պատրաստ կլինեն օգնել գործով ու խորհրդով: Ֆինանսական վիճակը բարելավելու հնարավորություն կունենաք:
 

Օրը վատը չէ սիրային հարաբերություններ սկսելու համար: Նոր ծանոթները հետաքրքիր կլինեն ձեզ, ինքներդ էլ առանց դժվարության նրանց վրա լավ տպավորություն կթողնեք: Սիրահարված Խոյերին հաճելի անակնկալներ են սպասվում:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Ինչքան ուշադիր լինեք շուրջը տեղի ունեցող իրադարձություններին, այնքան մեծ հաջողությունների կարող եք հասնել: Հազիվ թե ինչ-որ մեկը բարկանա ձեզ վրա կամ վիճի դատարկ բաների պատճառով: Սակայն եթե գործընկերներից ու ընկերներից միայն լուռ համաձայնություն չեք ակնկալում, այլ սպասում եք, որ նրանք անկեղծորեն կհասկանան ու կաջակցեն ձեզ, ապա հիասթափվելու եք: Հնարավոր է՝ ստիպված լինեք երկար բացատրել, թե ինչու եք որոշել գործել այս և ոչ թե այլ կերպ:
 

Շատ կարևոր կլինի մտերիմներին վստահելը: Եթե կասկածամիտ լինեք, նույնիսկ ամենալավ հարաբերությունների գլխին ամպեր կկուտակվեն: Հատկապես վտանգավոր կլինի անհիմն խանդը:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Համբերատարությունն ու զսպվածությունը ձեր լավագույն օգնականները կլինեն: Շատ բան այսօր ուզածի նման չի ընթանա, բայց պետք չէ հուսահատվել: Եթե պահպանեք ինքնատիրապետումը, ապա ցանկացած իրավիճակից ելք կգտնեք: Կարող եք վստահել օգնականներին ու համախոհներին. ձեր խնդրանքներն ու հանձնարարությունները անթերի կկատարվեն:
 

Շատ բարդ կդասավորվեն ամենամտերիմ մարդկանց հետ հարաբերությունները: Հաճախ տարաձայնություններ կծագեն դատարկ բաների պատճառով: Մի շտապեք մեղադրել ձեզ: Հիմա շատ ավելի կարևոր է գլուխ հանել իրավիճակից ու փորձել ելք գտնել նրանից:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Օրը հանգիստ կանցնի ու լուրջ ցնցումներ չի առաջացնի: Նրա մեծ մասը նվիրված կլինի միապաղաղ գործերին ու միօրինակ խնդիրների լուծմանը: Ավելի լավ է ինքնուրույն աշխատեք: Այդպես ձեզ համար ավելի հեշտ կլինի կենտրոնանալ, գլխավորն առանձնացնել երկրորդականից:
 

Ազատ ժամանակն անցկացրեք մտերիմների հետ: Դա օգուտ կտա հարաբերություններին: Բոլորի համար կարևոր գործերի մասին զրուցելու հնարավորություն կունենաք: Երեկոն հարմար է սիրային ժամադրությունների համար: Չեն բացառվում սիրո խոստովանությունները, որոնց համար շատ ուրախ կլինեք:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Առանց հուսալի համախոհների աջակցության հազիվ թե նշանակալի հաջողությունների հասնեք: Այնպես որ՝ ինչ-որ կարևոր գործ ստանձնելուց առաջ համոզվեք, որ համախոհներ ունեք: Հետ կանգնեք չմտածված արարքներից՝ հատկապես օրվա առաջին կեսին: Այդ հատվածում իրավիճակի վերաբերյալ ձեր պատկերացումը կարող է սխալ լինել:
 

Ընտանեկան վեճերը քիչ հավանական են, չնայած մտերիմների հետ հարաբերությունները անթերի չեն լինի: Հաճախ դժգոհ կլինեք շրջապատից, նրանք էլ ձեզանից ակնկալիքներ կունենան: Բայց կոնֆլիկտներ չեն լինի, քանի որ ամենալարված պահերին ձեզանից մեկը զիջումների կգնա:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Բարդ օր է: Սովորականից հաճախ ստիպված եք լինելու գործ ունենալ չշփվող մարդկանց հետ, և ամեն անգամ չի հաջողվի խուսափել կոնֆլիկտից: Մտերիմների հետ լեզու գտնելն ավելի հեշտ կլինի, քան գործընկերների հետ: Բայց այստեղ էլ համբերատարության ու ինքնատիրապետման կարիք կլինի:
 

Ինքնուրույն գործելու դեպքում կարող եք հաջողությունների հասնել: Ձեզ կհաջողվի առանց օգնության ու խորհուրդների ճիշտ որոշումներ ընդունել: Օրվա երկրորդ կեսին հավանական են դրամական մուտքեր: Դրանք համեստ կլինեն, բայց շատ տեղին կլինեն ու թույլ կտան հաջող գնումներ անել:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Ցանկալի չէ քննարկել աշխատանքի ու բիզնեսի հետ կապված կարևոր հարցերը: Գործընկերների հետ ոչ ֆորմալ հանդիպումներն ու քննարկումները նույնպես լավ է հետաձգել: Շատ մեծ է հավանականությունը, որ ամեն ինչ ուզածի նման չընթանա, չհաջողվի պայմանավորվել, իսկ վատագույն դեպքում՝ գործը կարող է կոնֆլիկտով ու կապերին վերջ տալով ավարտվել:
 

Գործնականից շատ ավելի լավ կդասավորվեն անձնական հարաբերությունները: Մտերիմներին ձեր կասկածներն ու ապրումները հասկանալի կլինեն, կարող եք անկեղծորեն խոսել ձեզ համար կարևոր ամեն ինչի մասին: Լավ կանցնեն սիրային ժամադրությունները, սիրելիի հետ շփումներն էլ դրական հույզեր կպարգևեն:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Օրն ավելի հարմար է մտորումների ու պլանավորման, քան բարդ գործեր ստանձնելու համար: Հետաքրքիր հնարավորություններ կբացվեն: Դժվար կլինի ընտրել, թե որից եք ուզում օգտվել: Լսեք ինտուիցիայի ձայնին: Նրա հուշումները շատ օգտակար կլինեն, սխալներ չեք անի, եթե հետևեք դրանց:
 

Աշխատանքի մեջ հույս դրեք փորձված համախոհների վրա: Աչքերը փակ այնպիսի արկածախնդրությունների մեջ մի նետվեք, որոնց կազմակերպչին նորմալ չեք էլ ճանաչում: Մտերիմների հետ լեզու գտնելը հեշտ չի լինի, բայց այստեղ ժամանակին զիջումների կգնաք:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Աշխատավայրում չեն բացառվում խնդիրները, բայց դրանցից գլուխ հանելն ավելի հեշտ կլինի, քան անձնական բնույթի դժվարությունների հետ: Մտերիմները ճիշտ չեն հասկանա ձեզ, վեճերից ու վիրավորանքներից խուսափելն էլ դժվար կլինի: Բացի այդ, ապագայի մասին կասկածները կկրծեն ձեր հոգին: Ուղիղ հարցեր տվեք՝ առանց վախենալու պատասխանից: Միայն այդպես կկարողանաք գլուխ հանել ստեղծված իրավիճակից ու կհասկանաք՝ ինչ անել հետագայում:
 

Լավ է աշխատանքի, բիզնեսի ու ֆինանսական հարցերի վերաբերյալ շտապողական որոշումներ չընդունել: Այստեղ հակված կլինեք գերագնահատել ձեր հնարավորությունները, իսկ դա տհաճություններով կավարտվի:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Հարմար օր է լրիվ նոր գործ ստանձնելու համար: Կարևորն այն է, որ այն ձեզ իսկապես հետաքրքիր լինի: Սկզբում դժվար կլինի, բայց արագ կսովորեք, այնպես որ՝ առաջին հաջողությունները երկար չեն սպասեցնի: Եթե հարմար նախագիծ դեռ չունեք, աշխատեք ընթացիկ խնդիրներին ստեղծագործաբար մոտենալ: Հնարավոր է՝ հասկանաք, թե ինչպես ավելի արագ ու լավ գլուխ հանեք դրանցից:
 

Իրենց մասին կարող են հիշեցնել հին ծանոթները, և շատ ուրախ կլինեք դրա համար: Օրը շատ հարմար է հին հարաբերությունները վերականգնելու համար:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Աշխատանքը սովորականից ժամանակատար կլինի: Չի բացառվում՝ դրա համար ստիպված լինեք զոհել պլանավորած զվարճանքները, հանդիպումներն ու հանգիստը: Օրն այնպես պլանավորեք, որ մտերիմների հետ շփվելու ժամանակ մնա: Նրանք ձեր ուշադրության կարիքը կունենան:
 

Խուսափեք լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից: Այսօր այն վատ կանդրադառնա ինքնզգացողության վրա: Զգույշ պետք է լինեն նրանք, ովքեր շատ ժամանակ են անցկացնում ճանապարհին կամ աշխատում են գործիքների հետ: Հնարավոր են վնասվածքներ:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Պետք է լուծեք ուրիշների խնդիրները ու որոշ ժամանակով հետաձգեք սեփական գործերը: Այսօր ձեր օգնության կարիքը կունենան մարդիկ, որոնց հնարավոր չի լինի մերժել: Ինչ-որ բանի վրա կենտրոնանալ չի ստացվի, ստիպված եք լինելու մի խնդրից մյուսն անցնել, այնպես որ՝ սխալներից խուսափելը հեշտ չի լինի: Գիտելիքներն ու փորձը բավական չեն լինի: Վատ մի զգացեք խորհուրդների հարցով դիմել նրանց, ովքեր ձեզանից շատ բան գիտեն:
 

Կուրախացնեն հին ընկերների հետ շփումները: Հավանական են հաճելի ու չպլանավորված հանդիպումներ, անսպասելի հրավերներ, որոնք կընդունեք ու չեք զղջա դրա համար:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 




Загрузка...


 

14.10.2018 1468 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 21
Շաբաթվա աստղագուշակ 19.11 - 25.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։