Աստղագուշակ․ հոկտեմբերի 16

 ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Օրն այնքան հանգիստ կանցնի, որ երբեմն կսկսեք նույնիսկ ձանձրանալ։ Ինչ-որ նոր ու հետաքրքիր բանով զբաղվելու հնարավորություն հազիվ թե ընձեռվի, իսկ ահա միապաղաղ գործերը ուժ ու ժամանակ կխլեն։
 

Մարդիկ չեն գնահատի ձեր համարձակ պլանները, կքննադատեն ձեր գաղափարները։ Եթե պլանավորել եք ինչ-որ լուրջ ու կարևոր բանով զբաղվել, գործը ստանձնեք օրվա կեսին։ Այդ հատվածում կենտրոնանալն ու գլխավորը երկրորդականից զատելը ավելի հեշտ կլինի։ Անձնական հանդիպումների ու ոչ ֆորմալ միջավայրում շփումների համար հարմար կլինի երեկոն։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Օրը հարմար է շփումների համար։ Այն հաճելի հանդիպումներ ու հետաքրքիր մարդկանց հետ զրույցներ է խոստանում։ Չի բացառվում՝ ձեզ շատ շահավետ պայմաններով համագործակցություն առաջարկեն։ Ընկերների հետ ինչ-որ բիզնես-նախագիծ կյանքի կոչելու հնարավորություն կունենաք։ Դա ավելի հետաքրքիր ու հաճելի կլինի, քան կարող էիք ենթադրել։
 

Իրենց մասին կհիշեցնեն հին ծանոթները։ Ինչ-որ մեկն առանց հրավերի ու զգուշացնելու կարող է հյուր գալ։ Նման այցերը կուրախացնեն ձեզ։ Լավ կլինի, որ հյուրընկալությունը երկար չձգվի, քանի որ ձեր կենսական պոտենցիալն այսօր ցածր կլինի։ Հնարավորինս շուտ պառկեք քնելու։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Օրը հետաքրքիր ու թեթև կանցնի, բայց հազիվ թե խոշոր հաջողությունների հասնելու շանս տա։ Ժամանակը կանցկացնեք հաճելի ընկերախմբում, կշփվեք ձեզ համար համակրելի մարդկանց հետ, կծանոթանաք նրանց հետ, ում մասին շատ բան եք լսել։ Որոշ Երկվորյակներ տեղեկատվություն կստանան, որը մոտ ժամանակներս պետք կգա։
 

Գործերի վրա կենտրոնանալը դժվար կլինի, շատ հարցեր այդպես էլ չլուծված կմնան։ Դժվար կլինի պլաններ կառուցելը։ Շատ հաճախ ձեր կյանք կմտնեն պատահականություններն ու չնախատեսված պայմանները։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Հին սխալներն ուղղելու, մեղքը քավելու, ինչ-որ մեկի հետ վեճից հետո հաշտվելու ու ընդհանրապես կյանքն ավելի լավը դարձնելու հնարավորություն կունենաք։ Դա հասկանալով՝ ժամանակը զուր չեք վատնի ու կգործեք։ Անհանգստության առիթներ կտան մտերիմների հետ հարաբերությունները։ Չեք կարողանա բոլորին ուշադրություն հատկացնել, և ինչ-որ մեկը կարող է նեղանալ։ Բացի այդ, վտանգ կա, որ շտապ աշխատանքի կամ ուշադրություն պահանջող ինչ-որ գործի համար ստիպված լինեք հետաձգել ընտանեկան միջոցառումը։
 

Կարևոր որոշումների հարցում մի շտապեք։ Անհրաժեշտ ինֆորմացիան հավաքելու համար ժամանակ է պետք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Կաշխատեք հնարավորինս արագ գլուխ հանել գործերից, բայց չեք հասկանա, թե ինչի համար եք նման ջանքեր գործադրում։ Ժամանակ հատկացրեք նպատակների, առաջնահերթությունների ու պլանների մեջ որոշակիություն մտցնելու համար։ Դա կօգնի խուսափել ապագայի տհաճություններից։
 

Անձնական հարաբերությունները հարթ կդասավորվեն։ Հազվադեպ մարդիկ, ովքեր կուզենան այսօր փչացնել ձեր տրամադրությունը, հենց իրենք էլ դրանից կտուժեն։ Մտերիմները ձեզ ճիշտ չեն հասկանա, բայց նրանց հետ ընդհանուր լեզու գտնել հնարավոր է։ Պետք է նկատի առնել շրջապատողների տրամադրությունը, հիշել նրանց հետաքրքրությունների ու ցանկությունների մասին։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Ընթացիկ գործերի վրա կենտրոնանալը բարդ կլինի։ Դրանք շատ ձանձրալի ու միապաղաղ կթվան։ Բացի այդ, ձեզ կգրավեն փիլիսոփայական հարցերը, հավերժ թեմաների մասին մտորումները և երևակայական պատկերները, թե ինչ հաջողությունների կարող էիք հասնել։ Զբոսնեք, հանգստացեք, շփվեք ընկերների հետ։ Այդ ամենը կնպաստի ձեր լավ տրամադրությունը պահպանելուն։
 

Հնարավոր է նորություններ ստանաք, որոնք կստիպեն հուզվել։ Կարևոր է հնարավորինս արագ ստուգել ինֆորմացիան։ Վտանգ կա, որ ձեզ մոլորության մեջ են ուզում գցել։ Գործերում հույս դրեք միայն հին համախոհների վրա, ովքեր բազմիցս աջակցել են ձեզ։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Եթե վերջին շրջանում ձեզ մոտ անձնական բնույթի դժվարություններ են ծագել, օգտվեք բարենպաստ պահից դրանցից գլուխ հանելու համար։ Օրը շատ հարմար է շրջապատի հետ ձեր հարաբերությունները հարթելու համար։ Պետք չէ անհանգստանալ մանրուքների պատճառով։ Այսօր ձեզ անհանգստացնող շատ խնդիրներ իրենք իրենց լուծում կգտնեն։
 

Չի բացառվում հանդիպումը մի մարդու հետ, որին կարոտել էիք։ Օրը հարմար է հին հարաբերությունները վերականգնելու, միասին անցյալի ինչ-որ իրադարձությունը հիշելու ու վերլուծելու համար։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Ձեզ հակասական օր է սպասվում։ Տրամադրվեք վճռական գործողությունների, համառ եղեք և կստանաք ավելին, քան ակնկալում էիք։ Նոր հնարավորություններ կբացվեն, այնպես որ՝ դրանք բաց չթողնելու համար արագ գործեք։
 

Օրը հարմար է անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու համար։ Հնարավոր են նշանակալի դրական փոփոխություններ։ Աշխատեք ոչինչ չթաքցնել ձեզ համար թանկ մարդկանցից։ Անկեղծությունն ու փոխադարձ վստահությունը թույլ կտան խուսափել խնդիրներից։ Կարող եք քննարկել նույնիսկ այն հարցերը, որոնց պատճառով առաջ տարաձայնություններ էիք ունենում։ Կոնֆլիկտներ չեն առաջանա։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Հաջողակ լինելու վրա հույս մի դրեք։ Ինչ նպատակ էլ որ դնեք ձեր առջև, հազիվ թե կարողանաք հեշտությամբ հասնել դրանց։ Ռիսկի մի դիմեք, եթե դրա անհրաժեշտությունը չկա, շատ բարդ գործեր մի ստանձնեք ու հեռու մնացեք նրանցից, ովքեր ժամանակին հիասթափեցրել են ձեզ։ Համախոհների ընտրությանը լուրջ վերաբերվեք, քանի որ մոտ ապագայում շատ բան նրանցից է կախված լինելու։ Վերջին դերը չեն խաղա անձնական համակրանքն ու հակակրանքը։
 

Բացասական միտումների ազդեցությունը համարյա չի ազդի ֆինանսական գործերի վրա, կարող եք գործարքներ կնքել, թանկարժեք գնումներ անել։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Օրը հաջող կդասավորվի։ Պետք չէ շտապել, կարող եք ձեզ հարմար ռիթմով զբաղվել գործերով, շփվել միայն նրանց հետ, ում համակրում եք։ Արագ կսովորեք այն, ինչ պետք է, ճիշտ ժամանակին կստանաք օգտակար ինֆորմացիան։ Հնարամիտ կլինեք ու շատ խնդիրներից ավելի լավ գլուխ կհանեք, քան այլ նշանների ներկայացուցիչները։
 

Ընտանեկան խնդիրները լուծելու հնարավորություն կունենաք։ Հարազատները կլսեն ձեր կարծիքը, հաճախ կդիմեն խորհուրդների խնդրանքով։ Անկայուն զույգերի հարաբերություններն ավելի ամուր կդառնան, ոչինչ չի խանգարի երջանիկ միությունների բարեկեցությանը։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Հնարավորություն կունենաք կյանքի կոչել հին, բայց ձեզ համար շատ կարևոր պլանները։ Օրը հաջող կդասավորվի նրանց համար, ովքեր վերջերս լուրջ խնդիրների են բախվել։ Կարող եք ամեն ինչից գլուխ հանել, ապագայի պլաններ կառուցել։
 

Իր մասին կհիշեցնի ձեզ համար շատ հետաքրքիր մարդը։ Մի թաքցրեք ձեր համակրանքը։ Սիրային հարաբերություններ սկսելու համար լավ ժամանակ է։ Ներդաշնակ կդասավորվեն սիրահարների հարաբերությունները։ Իրար հանդեպ անկեղծ զգացմունքներ տածող մարդկանց համար ընդհանուր լեզու գտնելը դժվար չի լինի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Բարդ օր է։ Եվ բանն այստեղ միայն ոչ այնքան ոչ միանշանակ իրադարձություններն ու ծագող խնդիրները, որքան լարված հույզերն են։ Դու մեկ լրիվ նոր բանի կձգտեք, մեկ կսկսեք վախենալ ամեն ինչից։ Շատ դժվար կլինի խառնաշփոթից խուսափելը, որը ձեզ շատ կնյարդայնացնի։
 

Օրը միայնության մեջ մի անցկացրեք։ Այդպես տխուր մտքերը այցի կգան ձեզ։ Իսկ ահա հին ընկերոջ կամ սիրելիի հետ հիանալի ժամանակ կանցկացնեք։ Երեկոն սիրային անակնկալներ է խոստանում։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 




Загрузка...


 



15.10.2018 1233 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 18
Շաբաթվա աստղագուշակ 12.11 - 18.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։