Աստղագուշակ․ հոկտեմբերի 17

 ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Ինքնատիրապետումը պահպանելը բարդ կլինի։ Օրը շատ հակասական հույզեր կբերի։ Գաղափարներ կունենաք, որոնք կուզենաք անհապաղ կյանքի կոչել։ Բայց շրջապատողները չգիտես ինչու չեն աջակցի ձեզ, այլ կքննադատեն, իսկ դա շատ կբարկացնի։
 

Գործերի վրա կենտրոնանալ չի ստացվի, ձեզ հաճախ կշեղեն։ Չի բացառվում՝ օրվա վերջին զղջաք զուր վատնած ժամանակի ու կորցրած հնարավորությունների մասին։ Բայց մի հուսահատվեք։ Ժամանակ կանցնի և բաց թողածը լրացնելու շանս կընձեռվի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Բարենպաստ օր է։ Կհաջողվի հավասարակշռության մեջ պահել սեփական ու հասարակական հետաքրքրությունները՝ խուսափելով եսասիրության մեջ մեղադրանքներից։ Հին աշխատանքային խնդիրը լուծելու անսպասելի եղանակ կգտնեք և հենց դրանով կամրապնդեք ձեր մասնագիտական դիրքերը։ Վեճեր չեն ծագի, իսկ դա շատ լավ կլինի, քանի որ ձեր շատ որոշումներ ինտուիցիայով թելադրված կլինեն և հազիվ թե կարողանաք տրամաբանորեն բացատրել դրանք։
 

Շատ հաճելի կլինեն ընկերների ու ձեզ համար համակրելի մյուս մարդկանց հետ շփումները։ Հետաքրքիր վայրերում լինելու հնարավորություն կունենաք ու վառ տպավորություններ կստանաք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Օրվա սկիզբը բարդ կլինի, ցավալի թյուրիմացություններ ու տհաճ պատահարներ կբերի։ Տեղի ունեցողը կստիպի ձեզ նյարդայնանալ, ավելի ուշ պարզ կդառնա՝ ինչ է պետք անել իրավիճակը դեպի լավը փոխելու համար։ Հույս մի ունեցեք, որ մտերիմները ամբողջովին կհասկանան ձեզ, բայց կկարողանաք աջակցություն ստանալ։
 

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է ստեղծագործական մոտեցում ու հնարամտություն պահանջող գործերի համար։ Շատ լավ գաղափարներ կունենաք ու հաճույքով կյանքի կկոչեք դրանք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Օրվա առաջին կեսը հետաքրքիր ու լարված կանցնի։ Ձեր առաջ բարդ խնդիրներ կդրվեն, բայց ամեն ինչ կհասցնեք, քանի որ ժամանակը ճիշտ կօգտագործեք։ Ավելի ուշ հանգստանալու ու ուժերը վերականգնելու հնարավորություն կունենաք։ Օրվա կեսը հարմար է բուժիչ ու պրոֆիլակտիկ միջոցառումների համար։
 

Երեկոն փոքրիկ ուրախություններ ու հաճելի անակնկալներ կբերի։ Շատ լավ ժամանակ է հյուրեր ընդունելու, հին ընկերների ու ձեզ համար թանկ մյուս մարդկանց հետ հանդիպելու համար։ Դեպի լավը կփոխվեն այն հարաբերությունները, որոնք վերջերս լարված էին։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Օրը հաջող կանցնի, եթե խուսափեք կոնֆլիկտային իրավիճակներից ու դիմակայություններից։ Պետք չէ ոք ոքի դեմ պայքարել։ Այդ պայքարի ժամանակ ուժասպառ կլինեք, իսկ ձեր էներգիան կարելի էր ավելի օգտավետ ծախսել։ Աշխատեք վեճերին խաղաղ հանգուցալուծում տալ։ Հին թշնամիներին համախոհ դարձնելու հնարավորություն կա։
 

Մտերիմներին հասկանալը դժվար կլինի։ Նրանց գաղափարները ձեզ տարօրինակ կթվան, իսկ կյանքի հանդեպ հայացքները՝ վիճելի։ Համբերությամբ զինվեք ու աշխատեք ցանկացած հարց առավելագույնս հանգիստ քննարկել։ Օրվա երկրորդ կեսին հավանական են դրամական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Օրվա առաջին կեսը հագեցած կլինի անիմաստ խառնաշփոթով ու բարդ, բայց ոչ այնքան օգտակար գործերով։ Ղեկավարության տարօրինակ հանձնարարականները ու գործընկերների հետ դատարկ զրույցները շատ ժամանակ կխլեն։
 

Բարեբախտաբար, ավելի ուշ կկարողանաք ավելի խելամիտ նախագծի անցնել ու կենտրոնանալ նրա վրա։
 

Այսօր սովորականից հաճախ ուշադրության կենտրոնում կհայտնվեք, ձեր կյանքով շատերը կհետաքրքրվեն։ Ստիպված պետք է լինեք համբերատար պատասխանել անտակտ հարցերին։ Հիշեք, որ ձեզ ուշադիր հետևում են և աշխատեք բամբասանքների առիթ չտալ։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Ինքնավստահ եղեք և ձեզ մոտ ամեն ինչ կստացվի, նույնիսկ եթե մնաք առանց սպասված աջակցության։ Դժվար է լինելու, փոխարենը կհասկանաք, թե ով է ձեր ընկերը և ով՝ ոչ։
 

Երեկոյան մոտ ուղևորությունների ու ճամփորդությունների հետ կապված նոր պլաններ կունենաք։ Նման գաղափարները կյանքի կոչելուց առաջ ինչպես հարկն է կշռադատեք։ Չեն բացառվում դրական փոփոխությունները մտերիմների հետ հարաբերություններում։ Հին սխալներն ուղղելու, վերջին շրջանում բոլորին անհանգստացնող խնդիրները լուծելու հնարավորություն կունենաք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Նույնիսկ ամենահասարակ որոշումները դժվարությամբ կտրվեն։ Կկասկածեք սեփական ճշմարտացիության վրա, նույնիսկ եթե առաջ լրիվ վստահ էիք դրանում։ Շատ կպակասի շրջապատի աջակցությունը։ Պատրաստ կլինեք յուրաքանչյուրին, ով ձեզ թեկուզ մեկ ջերմ խոսք կասի, ձեր ընկերը համարել; Նոր ծանոթների մասին մակերեսորեն կդատեք ու հաճախ կսխալվեք։
 

Սովորականից հաճախ անհարմար իրավիճակներ կառաջանան հակառակ սեռի հետ շփումների ժամանակ։ Ձեզ զուսպ ու նրբանկատ պահեք, հակառակ դեպքում ձեր բոլոր արարքներն ու արտահայտությունները բացասական արձագանքի կարժանանան։ Սիրելիին խանդի առիթներ մի տվեք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Հարմար օր է սկսած գործերին վերադառնալու համար։ Համբերատարությունն ու նպատակասլացությունն այսօր ձեզ շատ պետք կգան։ Աստղերը հաջողություններ են խոստանում նրանց, ովքեր սովորում կամ սովորեցնում են, ինչպես նաև ստեղծագործական մասնագիտությունների տեր Աղեղնավորներին։ Մնացածները դժվարությամբ կկենտրոնանան, հատկապես՝ օրվա կեսին։
 

Կարևոր հարցերը երեկոյան մի լուծեք։ Կուրախացնեն հին ընկերների հետ հանդիպումները, ինչպես նաև հեռավոր ազգականներից ստացած նորությունները։ Մանրուքների պատճառով մի բարկացեք։ Ձեր վատ տրամադրությունից կտուժեն հենց նրանք, որոնց ոչ մի դեպքում չէիք ուզենա վիրավորել։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Ձեզ բարենպաստ օր է սպասվում։ Կարող եք նոր գործեր ստանձնել, աշխատել բարդ նախագծերի վրա, գնումներ ու ներդրումներ անել։ Շատ օգտակար կլինի կյանքի բոլոր ոլորտներում նախաձեռնող լինելը։ Չի բացառվում՝ ուզենաք վերադառնալ հին գաղափարներին։ Դրանք կկարողանաք կյանքի կոչել, եթե ճիշտ գնահատեք ստեղծված իրավիճակը։
 

Ուշադիր եղեք նրանց հանդեպ, ովքեր թանկ են ձեզ համար։ Մտերիմների համար ձեր հոգատարությունն ու աջակցությունը շատ կարևոր կլինեն։ Աշխատեք չխախտել հին խոստումները։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Բարենպաստ օր է հին գաղափարներին ու նախագծերին վերադառնալու համար, որոնք լավ մտածված են եղել, բայց այդպես էլ կյանքի չեն կոչվել։ Հիմա դրանց վրա նոր պայմաններում ու նոր մարդկանց հետ կաշխատեք և շատ հնարավոր է հաջողության հասնեք։
 

Մի ծուլացեք ու ոչ մի բան մի հետաձգեք։ Լավ է, եթե կողքին լինի մեկը, ով հավատում է ձեր ուժերին։ Կասկածները հաճախ կպատեն ձեզ, իսկ նման պահերին աջակցությունը ավելորդ չի լինի։ Նկատի առեք, որ այսօր չի կարելի բոլորի հետ անկեղծանալ։ Պետք չէ անծանոթների հետ քննարկել ապագայի պլանները կամ գաղափարներով կիսվել մեկի հետ, ով ձեզանից առաջ կարող է իրագործել դրանք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Հարմար օր է ձեր առաջ նոր նպատակներ դնելու ու ռազմավարություն մշակելու համար, որը կօգնի հասնել դրանց։ Չի բացառվում՝ պետք գան ուրիշների գաղափարները։ Ճիշտ ժամանակին դրանք կյուրացնեք ու կիրագործեք՝ միայն աննշան ուղղումներ մտցնելով։ Արագ կսովորեք նորը, իսկ դա շատ օգտակար կլինի աշխատանքի մեջ։
 

Հնարավոր են հաճելի ծանոթությունները, որոնք սիրային ու գործնական հարաբերությունների սկիզբ կդառնան։ Այստեղ ամեն ինչ ձեզանից կախված կլինի։ Մի վախեցեք նախաձեռնող լինել։ Այսօր դա ձեզ մոտ հիանալի կստացվի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 




Загрузка...


 



16.10.2018 903 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 21
Շաբաթվա աստղագուշակ 19.11 - 25.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։