Աստղագուշակ․ հոկտեմբերի 18

 ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Շատ լավ օր է աշխատելու համար։ Ձեզ կհաջողվի լուծել բարդ խնդիրները, առաջ անցնել հին մրցակիցներից ու արդարացնել համախոհների ակնկալիքները։ Հաճախ աշխատանքային խնդիրները լուծելու համար կօգտագործեք ձեր գրավչությունը, և դա արդյունավետ կլինի։ Լրիվ այլ պատկեր կլինի անձնական հարաբերություններում։ Այստեղ կարող են դժվարություններ ծագել։ Մտերիմները ձեզ ճիշտ չեն հասկանա, կկասկածեն ինչ-որ բանում։ Ցանկացած կարևոր հարցի քննարկում լավ է հետաձգել։
 

Այսօր կարող եք ոչ մեծ ուղևորություններ պլանավորել։ Դրանք ամենայն հավանականությամբ հաճելի կանցնեն։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Բարենպաստ օր է երկարատև պլաններ կառուցելու համար։ Կարող եք կարևոր գործնական բանակցություններ անցկացնել։ Դրանց արդյունքները չեն հիասթափեցնի ձեզ։ Չեն բացառվում ծանոթությունները, որոնք մոտ ժամանակներս սիրային շարունակություն կստանան և շատ ուրախ կլինեք դրա համար։ Շրջապատին դուր գալու համար ջանքեր գործադրելու կարիք չի լինի; Բավական է միայն անկեղծ լինեք։
 

Օրվա երկրորդ կեսը հարմար չէ գնումների համար։ Թեթևամտորեն տրամադրված կլինեք ու շատ կծախսեք այնպիսի բաների վրա, որոնց կարիքը չունեք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Ձեզ բարդ օր է սպասվում։ Անսպասելի խնդիրներ կծագեն, որոնք պետք է շտապ լուծել։ Ընդ որում՝ ձեր գործընկերներն ու ընկերները շատ զբաղված կլինեն ու չեն կարողանա օգնության հասնել։ Հնարավոր է՝ միանգամից չկարողանաք գլուխ հանել իրավիճակից, բայց եթե սխալներ անեք, շուտով կգտնեք դրանք ուղղելու ձևը։
 

Հանգստություն պահպանելը հեշտ չի լինի։ Զգույշ եղեք, հոգ տարեք մտերիմների մասին։ Այսօր նրանք կտուժեն ձեր չմտածված արարքների պատճառով։ Խոստումներ մի տվեք, եթե համոզված չեք, որ կարողանալու եք կատարել դրանք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Բարդ ու ոչ միանշանակ իրավիճակներ կառաջանան, բայց անպայման ելք կգտնեք դրանցից։ Հաճախ օգնության կհասնի նպատակասլացությունը։ Այնքան շատ կուզենաք հասնել ձեր ուզածին, որ պարզապես չեք նկատի խնդիրները։ Ե՛վ աշխատավայրում, և՛ մտերիմների հետ շփումներում առաջատարի հատկանիշներ կցուցաբերեք; Ունակ կլինեք շատերին ոգեշնչել։
 

Նկատի առեք, որ օրվա երկրորդ կեսին հնարավոր է վատանա ինքնազգացողությունը, այնպես որ՝ հոգնեցնող գործեր մի պլանավորեք։ Ցանկալի չէ աշխարհիկ միջոցառումների այցելել, քանի որ դրանք ուժասպառ կանեն ու հազիվ թե դրական հույզեր պարգևեն։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Աշխատեք հնարավորինս արագ որոշակիություն մտցնել նպատակների ու առաջնահերթությունների մեջ։ Այսօր հաջողության հասնելու համար հենց դա է պետք։ Արագ կհասկանաք, թե ինչպես է պետք գործել ուզածին հասնելու համար։ Բացի այդ, կիմանաք՝ ում դիմել խորհրդի ու օգնության խնդրանքով։ Շատ օգտակար կլինի հին փորձը։
 

Անձնական հարաբերություններում բարդ իրավիճակ կստեղծվի։ Դուք կկենտրոնանաք նրա վրա, որ նույնիսկ փոքրիկ զիջումների չգնաք ու ինքներդ էլ չեք նկատի, թե ինչպես եք շատ կարևոր մի բան զոհում։ Այսօր շտապելով ընդունված որոշումների համար հետո ստիպված եք լինելու զղջալ։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Բարենպաստ օր է դիրքերն ամրապնդելու, գործնական հարաբերությունները հարթելու, հին խնդիրները լուծելու համար։ Գործունյա ու ակտիվ կլինեք, ձեզ հետ գործ ունենալը հաճելի կլինի, զրուցելն էլ՝ հետաքրքիր, այնպես որ՝ ուշադրություն դարձրեք նոր ծանոթություններին ու շփման շրջանակների ընդլայնմանը։ Այսօր սկսվող ընկերական հարաբերությունները ժամանակի հետ սիրային բնույթ կստանան, եթե ինքներդ ցանկանաք։
 

Օրվա երկրորդ կեսին ձեզ լուրջ պահեք, հակառակ դեպքում թեթևամիտ մարդու տպավորություն կթողնեք, որի հետ գործ ունենալ չարժե։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Այսօր ուշադրության կենտրոնում կհայտնվեք, և դա միշտ չէ, որ հաճելի կլինի։ Ձեզ մե՛կ կգովեն, մե՛կ կքննադատեն, իսկ դա կստիպի հուզվել, կխանգարի կենտրոնանալ գործերի վրա։ Ինչ-որ մանրուք աչքաթող անելու վտանգ կա, որը հետո կարևոր դեր է խաղալու։
 

Հեշտ չեն դասավորվի մտերիմների հետ հարաբերությունները։ Ձեզ կարող են մեղադրել ավելորդ պահանջկոտության, միայն սեփական հետաքրքրությունների հետ հաշվի նստելու մեջ։ Կարևոր է խուսափել վեճերից, քանի որ դրանք կարող են շատ տհաճ հետևանքներ ունենալ։ Լավ է հետաձգել ֆինանսական հարցերի քննարկումը, քանի որ տարաձայնությունները հաճախ հենց դրանցից կծագեն։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Ստեղծագործելու համար հիանալի օր է։ Միապաղաղ աշխատանքն այսօր ձեզ դժվարությամբ կտրվի ու շատ կնյարդայնացնի։ Բայց նույնիսկ դրանից կարող եք արժանապատվորեն գլուխ հանել, լուրջ սխալներ չեք անի ու օգնության չեք սպասի։
 

Օրվա երկրորդ կեսը լավն է անձնական հարաբերությունների տեսանկյունից։ Մտերիմներին կուրախացնեք հաճելի անակնկալներով ու անսովոր գաղափարներով։ Դեպի լավը կփոխվեն վերջերս լարված հարաբերությունները։ Անկեղծ զրույցը կօգնի շատ բան պարզել։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Հարմար օր է ֆինանսական հարցերը լուծելու համար։ Այստեղ կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա, որը հուսախաբ չի անի նույնիսկ այն Աղեղնավորներին, ովքեր առաջ մեծ գումարի հետ գործ չեն ունեցել։ Հաջող կլինեն գնումները, նույնիսկ եթե դրանք նախապես չեք պլանավորել։
 

Անձնական հարաբերությունների ոլորտում ամեն ինչ հեշտ չէ։ Շրջապատողները ձեզանից նրբանկատություն կակնկալեն, բայց ձեզ համար դժվար կլինի կտրուկ արտահայտություններից հրաժարվելը։ Այնպես որ՝ չզարմանաք, եթե ինչ-որ մեկին հիասթափեցնեք կամ վշտացնեք։ Փոխհամաձայնության հասնելը սովորականից դժվար կլինի, և դա ձեզ կտխրեցնի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Շատ բանի կարող եք հասնել, եթե հրաժարվեք սովորական մեթոդներից ու փորձարկումների դիմեք։ Օրը շատ լավն է նպատակին տանող նոր ուղիներ փնտրելու համար։ Ինչ-որ անսովոր բան փորձելու պատրաստակամությունը լավ կանդրադառնա նաև անձնական հարաբերությունների վրա։ Հենց դրա շնորհիվ կկարողանաք խուսափել ձանձրույթից։ Հավանական են հաճելի անակնկալներ ու լավ նորություններ, ինչպես նաև հաջող զուգադիպություններ։
 

Օրվա երկրորդ կեսը հիանալի է ուսման համար։ Ցանկացած տեղեկատվություն հեշտությամբ կմտապահեք, բացի այդ, կկարողանաք կիրառում գտնել դրանց։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Ստանձնած շատ գործերից գլուխ կհանեք։ Բայց դա միայն ձեր արժանիքը չի լինի։ Ձեզ կօգնեն ամենատարբեր մարդիկ։ Օրը շատ հարմար է ցանկացած հարաբերություն հարթելու ու զարգացնելու համար։ Ծանոթություններ կհաստատեք, որոնք հետո կարևոր դեր կխաղան ձեր կյանքում։
 

Խաղերի ու մրցումների ժամանակ հաջողակ կլինեք։ Օրվա միտումները դրական կանդրադառնան նաև անձնական գործերի վրա։ Այսօր շատ բարդ խնդիրներ զարմանալի արագ կլուծվեն և հաճախ դրա համար ջանքեր գործադրելու կարիք էլ չի լինի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Ձեր ստեղծագործական պոտենցիալը մեծ կլինի, նոր գաղափարներ կունենաք, շատ հետաքրքիր ու անսովոր բաներ կմտածեք։ Այնպես որ՝ նշանակալի փոփոխություններ հնարավոր են կյանքի բոլոր ոլորտներում։ Սխալները քիչ հավանական են։ Ամեն քայլը կկշռադատեք, անուշադրության չեք մատնի ինտուիցիայի հուշումները ու կլսեք հին ծանոթների լավ խորհուրդները։
 

Օրը կուրախացնի հաճելի այցերով ու այն մարդկանց հետ հանդիպումներով, որոնց վերջին շրջանում շատ կարոտել էիք։ Նախկինում ձեզ համար թանկ հարաբերությունները վերականգնելու հնարավորություն կունենաք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 




Загрузка...


 



17.10.2018 1720 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 21
Շաբաթվա աստղագուշակ 19.11 - 25.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։