Աստղագուշակ․ հոկտեմբերի 19

 ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Առավոտյան տարաձայնություններից ու վեճերից խուսափել չի ստացվի։ Հաճախ դրա մեղավորը դուք կլինեք, քանի որ չեք ուզենա զիջումների գնալ, կսկսեք բարկանալ, երբ ձեզ փորձեն քննադատել և ճկուն չեք լինի այնտեղ, որտեղ դրա անհրաժեշտությունը կա։ Ավելի ուշ իրավիճակը կհանդարտվի, բայց ոչ այն պատճառով, որ ավելի բարեհամբույր կդառնաք։ Պարզապես նոր գործեր կառաջանան ու շրջապատի հետ վիճելու ժամանակ չեք ունենա։
 

Ուշադրություն կպահանջեն ֆինանսական հարցերը։ Չի կարելի դրանք տաք գլխով լուծել, քանի որ գործը մեծ կորուստներով կարող է ավարտվել։ Մի շտապեք նաև գնումների հարցում։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Շատ անհանգիստ օր է։ Կաշխատեք շատ բանի հասնել, ուզած արդյունքը հնարավորինս արագ ստանալու համար կշտապեք։ Հաճախ դա սխալների կհանգեցնի, որոնք թանկ կարժենան։ Ինքներդ ձեզ ժամանակ տվեք իրավիճակից գլուխ հանելու համար ու նպատակին տանող ճիշտ ճամփա կգտնեք։
 

Աշխատեք ավելի հաճախ խորհրդակցել այն մարդկանց հետ, որոնց վստահում եք, լսեք նրանց կարծիքը։ Դա օգտակար կլինի ոչ միայն գործի, այլ նաև հարաբերությունների հետագա զարգացման համար։ Ռիսկի մի ենթարկեք ո՛չ ձեր, ո՛չ էլ ուրիշների գումարը։ Ֆինանսների հետ կապված որոշումներ մի ընդունեք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Օրը շատ անհանգիստ կանցնի։ Ինչ-որ բանի վրա կենտրոնանալը դժվար կլինի, տարբեր գործեր միաժամանակ ուշադրություն կպահանջեն, իսկ դա կստիպի հուզվել։ Խառնաշփոթից նյարդայնացած շատ Երկվորյակներ կսկսեն վիճել շրջապատի հետ։ Ամեն ինչ դեպի լավը կփոխվի, երբ սկսեք վերահսկել ձեզ։
 

Ինչքան քիչ օգնության խնդրանքով դիմեք ուրիշներին, այնքան լավ։ Դա թույլ կտա խուսափել երկար բացատրություններից և ստանալ այն արդյունքը, որը ձեզ պետք էր։ Ցանկացած կարևոր զրույց պետք է վարել օրվա երկրորդ կեսին։ Այդ ժամանակ շրջապատին հասկանալն ու նրանց ձեր գաղափարները հասցնելն ավելի հեշտ կլինի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Շրջապատի հետ լեզու գտնելը դժվար կլինի։ Կթվա, թե նրանք հատուկ ամեն ինչ սխալ են անում, տհաճ բաներ են ասում ու պրովոկացիայի են ենթարկում ձեզ։ Երբեմն դա իսկապես այդպես կլինի, բայց շատ հաճախ պարզապես կասկածամիտ կլինեք։ Հենց կասկածամտության պատճառով թակարդներ ու գաղտնի իմաստ կփնտրեք այնտեղ, որտեղ դրանք չկան։
 

Նույնիսկ տհաճ գործերը մի հետաձգեք։ Ինչքան օրն առաջ գնա, այնքան դժվար կլինի դրանց վրա կենտրոնանալն ու սկսածն ավարտին հասցնելը։ Չի բացառվում՝ ստիպված լինեք ուղղել հին սխալները, իսկ դա ժամանակատար կլինի։ Շտապել պետք չէ, քանի որ հիմա ուշադրություն կպահանջեն նույնիսկ ամենաաննշան մանրուքները։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Հակված կլինեք հաճախ ու առանց պատճառի բարկանալ, շուրջը բոլորին մեղադրել ձեր խնդիրների համար։ Արագ ձեր ուզած արդյունքին հասնելու համար հաճախ սխալ որոշումներ կընդունեք, չեք լսի խորհուրդները, որոնց արժեր հետևել։ Մի շտապեք ու ուսումնասիրեք իրավիճակը և կհասկանաք՝ ինչպես գործել։ Անձնական հարաբերություններում արմատական փոփոխություններ մի արեք, երկար մի վիճեք այն մարդու հետ, ով թանկ է ձեզ համար։
 

Օրը հարմար է ստեղծագործելու և երևակայություն պահանջող գործերի համար։ Կարող եք հիշել հին նախասիրությունը։ Այն ձեզ շատ հաճելի պահեր կպարգևի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Մարդկանց հետ շատ լավ լեզու կգտնեք, և դա հաճախ օգտակար կլինի։ Կարևոր չէ, թե ինչ բնույթ կկրեն հանդիպումները՝ անձնական, թե գործնական, քանի որ բոլոր դեպքերում դրանք հաճելի կանցնեն ու լավ տպավորություն կթողնեն։ Աշխատանքի մեջ հնարավոր են ձգձգումներ, բայց պետք չէ հուզվել դրանց պատճառով, քանի որ ամեն ինչ կհասցնեք։ Կարող եք աշխատանքի, ուսման կամ նախասիրության համար անհրաժեշտ իրեր գնել։ Այդ դեպքում գումարը զուր չեք ծախսի։
 

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են անսպասելի հաճելի իրադարձություններ, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը։ Չեն բացառվում այն մարդկանց հետ հանդիպումները, որոնց շատ կարոտել էիք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Առավոտյան շատ բան հիանալի կստացվի։ Օգտվեք դրանից ինչ-որ կարևոր կամ օգտակար բան անելու, վաղուց ձեզ անհանգստացնող հարցը լուծելու համար։ Հավանական են լավ նորություններ ու հետաքրքիր առաջարկներ, ինչպես նաև հիանալի գաղափարներ։ Ավելի ուշ աննշան, բայց ցավալի խոչընդոտներ կառաջանան։ Տրամադրությունը կարող է փչանալ։ Ամեն ինչ պլանի համաձայն չի ընթանա, հնարավոր է հիասթափեցնեք մեկին, ով հույս էր դրել ձեզ վրա։
 

Խուսափեք ծանրաբեռնվածությունից ու հոգ տարեք ձեր մասին։ Այսօր ձեր կենսական պոտենցիալը ցածր կլինի, այնպես որ՝ հնարավոր է ինքնազգացողության վատացում, սովորականից արագ կհոգնեք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Լարված ու հակասական պահեր շատ կլինեն։ Չնայած դրան՝ լավատես կլինեք, կհավատաք հաջողությանը, որի շնորհիվ էլ կհասնեք նրան, ինչին ձգտում էիք։ Ուշադրություն չեք դարձնի այն ամենին, ինչ ձեզ չի վերաբերում, կխուսափեք դատարկ զրույցներից ու ավելորդ վեճերից, չեք խառնվի ուրիշների կոնֆլիկտներին։
 

Սկզբում դա շրջապատի դժգոհությունը կառաջացնի, բայց հետո նրանք կհասկանան, որ միայն այդպես կարելի է հանգստություն պահպանել ու կհետևեն ձեր օրինակին։
Օրվա երկրորդ կեսը ապագայի մասին հանգիստ կարևոր որոշումներ ընդունելու ու պլաններում որոշակիություն մտցնելու հնարավորություն կտա։

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Շատ հաճելի պահեր կլինեն։ Հաջողակ կլինեք այնտեղ, որտեղ նման բան չէիք սպասում, հաջողության կհասնեք մի գործում, որի վրա մտովի խաչ էիք քաշել։ Անսպասելի օգտակար ինֆորմացիա կստանաք ու այն կօգտագործեք ի շահ ձեր հետաքրքրությունների։ Բայց գործերում լուրջ բեկումը քիչ հավանական է։
 

Լավ օր է նորը սովորելու համար։ Շատ ավելի լավ է անել դա ընկերների կամ սիրելիի հետ միասին։ Աշխարհայացքն ընդլայնելուն ուղղված ցանկացած զբաղմունք կհետաքրքրի ձեզ ու կբարձրացնի ձեր տրամադրությունը։ Երբեմն դրա շնորհիվ նաև հետաքրքիր ծանոթություններ կհաստատեք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Շփումներն ու ամենատարբեր մարդկանց մոտեցում գտնելը ձեզ մոտ այսօր շատ ավելի լավ կստացվի, քան ինքնուրույն ինչ-որ հարցեր լուծելը։ Այնպես որ՝ կարող եք գործնական բանակցություններ վարել կամ մտերիմների հետ զրուցել կարևորի մասին։ Չեն բացառվում հաճելի ծանոթությունները, թեթև սիրային արկածները, բայց բանը կավարտվի միայն սիրախաղով։
 

Երբեմն մարդիկ ուշադրություն կդարձնեն ձեզ միայն նրա համար, որ կմտածեն՝ դուք կարող եք օգտակար լինել նրանց։ Զգոն եղեք, որպեսզի ուրիշների խաղի մի մասը չդառնաք։ Ցավոք, այստեղ ինտուիցիան կարող է խաբել ձեզ։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Շատ հարցերում կարող եք հաջողության հասնել։ Եվ ամենը միայն ձեր համառության, նորից ու նորից ջանքեր գործադրելու պատրաստակամության շնորհիվ։ Միայն թե մեծ ֆիզիկական ու մտավոր ծանրաբեռնվածությունն այսօր առողջության հետ կապված խնդիրների կհանգեցնեն։ Այնպես որ՝ մտածեք, թե արդյոք դրված նպատակը արժանի է այդպիսի ջանքերի։
 

Լուրջ որոշումների հարցում մի շտապեք, նույնիսկ եթե դրանք միակ ճշմարիտն են թվում։ Դա հատկապես կարևոր կլինի անձնական հարաբերությունների ոլորտում, քանի որ իրավիճակը կարող է անսպասելի փոխվել։ Տեղի ունեցողից գլուխ հանելու համար ժամանակ է պետք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Շատ տարօրինակ պատահարներ ու զարմանալի իրադարձություններ կլինեն։ Շատ քիչ բան պլանի համաձայն կընթանա, հաճախ ստիպված եք լինելու իմպրովիզներ անել, ոտքի վրա որոշումներ ընդունել։ Բայց չեք բողոքի։ Ինտուիցիան կուղեկցի ձեզ, և նպատակին հասնելու համար բավական է միայն լսել նրա հուշումները։
 

Ստիպված եք լինելու մասնակցել ձեզ համար անհետաքրքիր զրույցներին կամ շփվել այն մարդկանց հետ, որոնց չեք համակրում։ Կհաջողվի թաքցնել ձեր զգացմունքները, բայց տեղի ունեցողը ձեզ հոգնեցնող կթվա։ Երեկոյան կուզենաք միայնակ մնալ ու վերականգնել ուժերը։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 




Загрузка...


 



18.10.2018 1441 Moder-003 Скачать
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 21
Շաբաթվա աստղագուշակ 19.11 - 25.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։