Աստղագուշակ․ հոկտեմբերի 2

 ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Օրը հաջող կդասավորվի։ Շատ բան սովորելու, աշխարհայացքն ընդլայնելու հնարավորություն կունենաք։ Որոշ Խոյեր օգտակար ծանոթություններ կհաստատեն, կհանդիպեն մարդկանց, ովքեր ժամանակի հետ իսկական ընկերներ կդառնան։ Հարմար օր է ամենատարբեր հարցեր քննարկելու համար՝ նաև այն հարցերը, որոնք առաջ ձեզ մոտ հետաքրքրություն չէին առաջացնում։ Ինֆորմացիան, որը կստանաք, կօգնի անսովոր իրավիճակում ճիշտ որոշում ընդունել։
 

Չեն բացառվում սիրային արկածները։ Նոր հարաբերությունների հեռանկարները լավը կլինեն։ Պատրանքներ չեք կառուցի, իրատես կլինեք ու մյուսներից շատ բան չեք սպասի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Բարենպաստ ու արդյունավետ օր է։ Շատ օգտակար բաներ կանեք ինչպես ձեր, այնպես էլ այն մարդկանց համար, ում հանդեպ անտարբեր չեք։ Եկել է հարմար պահը ինչ-որ լրիվ նոր բան ստանձնելու համար։ Չի բացառվում՝ ձեզ վաղուց հետաքրքրող գործով զբաղվելու հնարավորություն ունենաք։

Օրը հաջող գործարքներ ու շահավետ գնումներ է խոստանում։ Գումարին վերաբերող գործերում ինտուիցիան հուսախաբ չի անի։ Հենց նրա հուշումները կօգնեն ճիշտ տնօրինել ունեցած միջոցներն ու մեծացնել եկամուտները։ Շատ Ցուլեր անսպասելի նվերներ կստանան։

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Բարենպաստ ու արդյունավետ օր է։ Այն շատ բաների թույլ կտա հասնել։ Վճռական տրամադրված կլինեք ու չեք վախենա դժվարություններից, ոգևորությամբ կնայեք ապագային։ Խուսափեք չարդարացված ռիսկից ու մի գերագնահատեք ձեր հնարավորությունները։ Չնայած աստղերը բարյացակամ կլինեն ձեր հանդեպ, հիմա պետք չէ խաղասեղանին շատ բան դնել։
 

Նոր համախոհներ գտնելու հնարավորություն կունենաք, կհանդիպեք մարդկանց, որոնցից շատ բան կարող եք սովորել։ Իրենց մասին կհիշեցնեն հին ծանոթները, բայց դա ձեզ համար այնքան էլ հաճելի չի լինի։ Չի բացառվում՝ խոսք գնա այն իրադարձությունների մասին, որոնց նույնիսկ մտովի չէիք ցանկանա վերադառնալ։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Բարդ իրավիճակ կստեղծվի։ Դրանից գլուխ հանելու համար ժամանակ պետք կգա։ Շատ վտանգավոր կլինի ձեր հնարավորությունները գերագնահատելն ու ցանկալին իրականության տեղ ընդունելը։ Աշխատեք ռիսկի չդիմել, հատկապես եթե խոսք գնա ինչ-որ կարևոր բանի մասին։
 

Այսօր շատ մարդիկ կձգտեն դեպի ձեզ, կհետաքրքրվեն ձեր գաղափարներով։ Բայց նրանց բոլորի հետ չէ, որ արժե գործ ունենալ։ Վտանգ կա, որ ինչ-որ մեկը կփորձի ձեզ օգտագործել ի շահ իր հետաքրքրությունների։ Երեկոյան կարևոր հանդիպումներ մի պլանավորեք՝ ո՛չ անձնական, ո՛չ էլ գործնական։ Այդ ժամանակահատվածում ամենահասարակ զրույցներն էլ դժվար կլինի խաղաղ անցկացնել։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Բարենպաստ օր է։ Այն շատ հարմար է աշխատանքի ու մյուս օգտակար գործերի համար։ Դժվար չի լինի առաջնահերթությունները ճիշտ դնել ու կենտրոնանալ իսկապես կարևորի վրա։ Չեք շեղվի դատարկ բաների վրա ու սխալներ չեք անի, ճիշտ որոշումներ կընդունեք այնտեղ, որտեղ մյուսները փակուղու առաջ կկանգնեին։
 

Շատ լավ գաղափարներ կունենաք։ Ընկերներն ու հին համախոհները հաճույքով կօգնեն կյանքի կոչել դրան։ Հաջող կանցնեն գործնական ուղևորությունները, նույնիսկ եթե դրանք նախապես չեք պլանավորել։ Պայմանների փոփոխությունը կոգեշնչի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Հարմար օր է ոչ ֆորմալ միջավայրում շփումների ու համախոհներ փնտրելու համար։ Հնարավորություն կունենաք հանդիպել մարդկանց, ովքեր ըստ արժանվույն կգնահատեն ձեր տաղանդներն ու գիտելիքները և այնպիսի առաջարկներ կանեն, որոնցից հրաժարվելու ցանկություն չեք ունենա։ Կարող եք պայմանավորվել համագործակցության մասին, միավորվել ձեր նպատակներն ու հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ։ Աջակցություն ստանալով՝ կմոռանաք ձեր կասկածների ու տագնապների մասին։
 

Հաջող կանցնեն ուղևորությունները, այդ թվում՝ նախապես չպլանավորվածները։ Հնարավորություն կունենաք ծանոթանալ հետաքրքիր ու ինքնատիպ մարդկանց հետ։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Վստահ կլինեք ձեր ուժերի վրա ու չեք կասկածի, որ կհաղթահարեք ծագած բոլոր դժվարությունները։ Երբեմն դա խնդիրների կհանգեցնի, քանի որ կթերագնահատեք ձեր մրցակիցներին, ականջի հետև կգցեք խորհուրդները, որոնց արժեր հետևել։ Չեն բացառվում հին ծանոթների հետ տարաձայնությունները։ Հարազատների հետ ընդհանուր լեզու գտնելն էլ դժվար կլինի։ Կարևոր հարցերը մի քննարկեք։ Հազիվ թե հաջողվի այնպիսի որոշում ընդունել, որը բոլորին ձեռնտու կլինի։
 

Ցանկալի չէ կապվել ֆինանսական պարտավորություններով, ինչպես նաև գնումներ անել, եթե դրանք նախապես չեք պլանավորել։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Բարենպաստ օր է աշխատանքի ու ուսման համար։ Աշխարհայացքն ընդլայնելու և այնպիսի բան իմանալու հնարավորություն կունենաք, որը շատ շուտով պետք է գալու։ Չեն բացառվում օգտակար ծանոթությունները։ Կհաջողվի լավ տպավորություն թողնել այն մարդկանց վրա, ովքեր կարող են օգնել կյանքի կոչել ձեր ամենահամարձակ մտահղացումները։ Գործնական հարցերը քննարկեք ոչ ֆորմալ միջավայրում։
 

Օրը հարմար է հյուրեր ընդունելու, ընտանեկան տոն կազմակերպելու համար։ Կարող եք հյուր կանչել մարդկանց, որոնց հետ հարաբերությունները վերջերս լարված էին։ Անկեղծ զրույցը շատ բան կպարզի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Հիանալի օր է աշխատանքի ու կարևոր գործերի համար։ Դժվարությունները չեն վախեցնի ձեզ, համառությունն էլ կօգնի շատ խնդիրների լուծման հարցում։ Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, որոնցից առավելագույն օգուտ կքաղեք։ Օրը հարմար է սովորելու, վերլուծելու ու ուրիշի փորձը յուրացնելու համար։
 

Օգտակար կլինի սեմինարներին, կոնֆերանսներին ու այլ միջոցառումներին մասնակցությունը։ Չեն բացառվում հաճելի հանդիպումները, ծանոթությունները, որոնք կարող են սիրային շարունակություն ստանալ։ Վատ մի զգացեք նախաձեռնող լինել անձնական հարաբերություններում։ Այսօր դա տեղին կլինի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Բարենպաստ օր է։ Այն հիանալի է շփումների համար։ Համախոհներ գտնելու հնարավորություն կունենաք, կծանոթանաք մարդկանց հետ, ովքեր կաջակցեն ձեր ամենահամարձակ գաղափարներին։ Փորձված համախոհների հետ հեշտությամբ կպայմանավորվեք համատեղ գործողությունների մասին։ Նույնիսկ եթե փոքրիկ տարաձայնություններ առաջանան, լուրջ կոնֆլիկտի բանը չի հասնի։ Դեռ վերջերս լարված հարաբերությունները նշանակալիորեն կլավանան։
 

Հնարավոր են չպլանավորված դրամական մուտքեր։ Հաջող կլինեն գնումները, նույնիսկ եթե դրանք նախապես չեք պլանավորել։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Հանգստություն պահպանեք։ Լուրջ սխալներ գործելու վտանգ կա, եթե տրվեք հույզերին ու կարևոր որոշումներ ընդունեք պահի ազդեցության տակ։ Մասնագիտական պարտավորություններ ստանձնելուց ու կյանքում ինչ-որ բան արմատապես փոխելուց առաջ մի քանի անգամ մտածեք։ Նույնիսկ ամենափոքրիկ քայլերը նշանակալի հետևանքներ կունենան։
 

Չի բացառվում՝ ստիպված լինեք փոխել ուրիշների խնդիրները կամ զբաղվել այնպիսի աշխատանքով, որը ուրիշների ուժերի սահմաններում չի եղել։ Դա շատ Ջրհոսների կբարկացնի, քանի որ նրանք կնախընտրեին կենտրոնանալ սեփական գործերի վրա։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Օրը բավականին լարված կլինի։ Շատ բան դժվարությամբ կտրվի, դրված նպատակներին հասնելու համար պետք է համառ լինեք։ Ցանկացած փոքրիկ թյուրիմացություն այսօր սրտին շատ մոտ կընդունեք, հաճախ կհուզվեք դատարկ բաների պատճառով։ Բայց իրավիճակը դեպի լավը կփոխվի, եթե առաջնահերթությունները ճիշտ դնեք ու կենտրոնանաք իսկապես կարևոր բաների վրա։
 

Ընկերները հաճույքով կօգնեն ձեզ, կաջակցեն ձեր նախաձեռնություններին, ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեն։ Շատ լավ կանցնեն ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումները, որոնցից հետո տրամադրությունը նշանակալիորեն կլավանա։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:





Загрузка...


 



01.10.2018 1711 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 18
Շաբաթվա աստղագուշակ 12.11 - 18.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։