Աստղագուշակ․ հոկտեմբերի 20

 ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Հաջողության հասնելն ավելի հեշտ է լինելու, քան կարող է թվալ առավոտյան։ Չնայած խնդիրներն ու դժվարությունները չեն բացառվում, բայց դրանք ձեզ չեն ստիպի կիսատ թողնել սկսածն ու հանձնվել։ Պատրաստ կլինեք պայքարել ու արագ կտանեք առաջին հաղթանակները։ Ձեր գործողությունները մրցակիցներին անտրամաբանական կթվան ու կշեղեն նրանց, իսկ դուք կօգտվեք պահից ձեր ուզածին հասնելու համար։
 

Ֆինանսական հարցերը լավ է լուծել օրվա երկրորդ կեսին։ Այդ ժամանակ կհասկանաք՝ ինչպես է պետք վարվել գումարը զուր չծախսելու համար։ Ժամանակը հարմար է նաև գործնական բանակցությունների, աշխատանքը փոխելու կամ երկարատև համագործակցություն սկսելու հարցերը քննարկելու համար։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Շատ վեճեր կլինեն։ Տհաճությամբ զիջումների կգնաք, նույնիսկ եթե տեսնեք, որ դա ձեռնտու է ձեզ։ Կարող են փչանալ գործընկերների կամ ընկերների հետ հարաբերությունները։ Նրանց ձեր արտահայտությունները հաճախ կտրուկ ու վիրավորական կթվան։ Օրը հարմար չէ պատասխանատու գործնական բանակցությունների, պետկազմակերպություններ այցերի, փաստաթղթեր ձևակերպելու համար։ Փոխարենը լավ հանգստանալու, փոքրիկ, բայց շատ հետաքրքիր ճամփորդության մեկնելու հնարավորություն կունենաք։
 

Մտերիմ մարդը կուրախացնի հաճելի անակնկալով կամ կկիսվի լավ գաղափարով, որին կուզենաք աջակցել։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Ոչինչ մի հետաձգեք։ Հենց առավոտյան հեշտությամբ հաջողության կհասնեք և դրանից պետք է օգտվել։ Ավելի ուշ իրենց մասին կհիշեցնեն հին խնդիրները, և դրանք լուծելու համար պետք է ժամանակավորապես մոռանաք նոր գաղափարների ու պլանների մասին։
 

Ինչքան օրն առաջ գնա, այնքան շատ շրջապատողները կխառնվեն ձեր գործերին՝ մեկ օգնություն կառաջարկեն, մեկ կքննադատեն։ Դրան հանգիստ վերաբերվել չի ստացվի։ Աշխատեք տիրապետել ձեզ ու չբարկանալ։ Հիմա ձեր հետաքրքրություններից չի բխում վեճեր հրահրելը, այնպես որ՝ բոլորի հետ փորձեք լավ հարաբերություններ պահպանել։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Բոլոր կարևոր գործերով ինքնուրույն զբաղվեք, իսկ եթե ինչ-որ մեկին օգնության խնդրանքով դիմեք, անպայման հետևեք, որ ամեն ինչ տեղը տեղին արվի։ Հնարավոր են տուգանքներ և այլ չնախատեսված ծախսեր, որոնք լուրջ կանդրադառնան ձեր բյուջեի վրա։ Օրը աշխատանքի մեջ հաջողություններ է խոստանում նրանց, որոնց կհաջողվի կենտրոնանալ գործի վրա ու մոռանալ մնացած ամեն ինչի մասին։
 

Ընտանեկան տարաձայնություններից խուսափել չի ստացվի։ Կարող է պարզվել, որ մտերիմները ձեզանից ակնկալիքներ ունեն։ Աշխատեք հանգիստ գլուխ հանել իրավիճակից։ Միայն այդպես կարող եք բոլոր խնդիրներին լուծում տալ։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Շատ լավ օր է։ Այն իդեալական է հանգստանալու համար, իսկ գործերի համար՝ ոչ այնքան։ Իրադարձությունները դանդաղ կզարգանան, և ձեզ չի հաջողվի ճիշտ ժամանակին հասկանալ ու գնահատել սեփական արարքների հետևանքները։ Կարող եք երկարատև պլաններ կառուցել, քննարկել դրանք այն մարդկանց հետ, որոնց փորձին վստահում եք։ Բայց իրական գործողությունների անցնելուց առաջ մի քանի օր պետք է անցնի։
 

Արդյունավետ կլինեն բուժիչ պրոցեդուրաները։ Դժվար չի լինի վտանգավոր սովորույթներից ազատվելն ու օգտակարները ձեռք բերելը։ Ոչ մեծ ուղևորությունները կբարձրացնեն ձեր տրամադրությունը։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Շրջապատողներն ինչքան քիչ իմանան ձեր գործերի մասին, այնքան լավ։ Օրը հարմար չէ խորհուրդներով դիմելու ու խնդիրներով կիսվելու համար։ Երբեմն ձեր անմեղ նկատողությունները վեճերի կհանգեցնեն, հաճախ կվիրավորվեք այնպիսի բառերից, որոնց ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի։ Ինքնուրույն աշխատելով՝ հիանալի արդյունքների կհասնեք։ Բայց գերհոգնածության վտանգ կա, այնպես որ՝ մի գերագնահատեք ձեր ուժերը։
 

Մտերիմների հետ շփումները համբերատարություն կպահանջեն։ Ձեզ հաճախ կքննադատեն, ընդ որում՝ գործից դուրս։ Իսկ դա շատ վիրավորական կլինի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Օրը տհաճ, լարված զրույցներ ու վեճեր կբերի, որոնցից հաղթանակած դուրս գալ չի ստացվի։ Կարող եք ինչ-որ բանում հաջողության հասնել, բայց ոչ թե գիտելիքների ու կարողությունների, այլ հաջողակ լինելու շնորհիվ, քանի որ ճիշտ ժամանակին ճիշտ տեղում կհայտնվեք։ Մտերիմները ձեզ հաճախ սխալ կհասկանան ու կքննադատեն։ Մի նյարդայնացեք։ Ավելի ուշ բոլորը կհասկանան, որ ամեն ինչ ճիշտ եք արել։
 

Չի բացառվում՝ ստիպված լինեք ինքնուրույն կարևոր որոշումներ ընդունել, և դա դժվար է լինելու։ Լսեք ինտուիցիայի ձայնին։ Նրա հուշումները շատ օգտակար ու ճշգրիտ կլինեն։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Կենտրոնացվածություն ու մանրուքներին ուշադրություն պահանջող ամեն ինչով զբաղվեք օրվա սկզբին։ Ինչքան օրն առաջ գնա, այնքան շատ սխալներ կանեք, որոնք արագ ուղղել չի ստացվի։ Հնարավոր են ընտանեկան կոնֆլիկտներ։ Մտերիմ մարդիկ կքննադատեն ձեր սովորույթներն ու հայացքները, կփորձեն ազդել ձեր արարքների վրա։ Բայց դա ձեզ չի խանգարի ամեն ինչ ձեր ուզածով անել։
 

Ձեր հասցեին ավելի շատ քննադատություններ կհնչեն, բայց դա ձեզ չի ստիպի հուզվել։ Սեփական ճշմարտացիության մեջ վստահությունը ձեզ ոչ մի րոպե չի լքի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Քննադատության հանդեպ շատ զգայուն կլինեք, նույնիսկ ամենաանմեղ նկատողություններից կվիրավորվեք։ Դա շատ կխանգարի գործերում։ Ուշադրություն պահանջող հարցերի վրա կենտրոնանալու փոխարեն կհուզվեք։ Գնումների համար ամենահարմար օրը չէ։ Մտածեք՝ ինչպես խնայել գումարը, այլ ոչ թե այն մասին, թե ինչպես այն ծախսել։
 

Շատ կարևոր կլինի մտերիմների աջակցությունը։ Հաճախ կբողոքեք՝ հույս ունենալով ջերմ խոսքեր լսել։ Բայց շատ ավելի արժեքավոր բան կստանաք՝ լավ խորհուրդներ ու իրական օգնություն, որոնց շնորհիվ կկարողանաք փոխել իրավիճակը։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Ուզածը ստանալու համար պատրաստ կլինեք շխատել, չեք վախենա ռիսկի դիմել կամ պայքարել ուժեղ մրցակցի դեմ։ Աստղերը ձեր կողմից կլինեն, և շատ բան լավ կդասավորվի։ Բայց հաջողության հասնել միանգամից չի ստացվի, այնպես որ՝ համբերատար եղեք։ Օրը վատը չէ գործարքներ կնքելու, բիզնեսի նոր գործընկերներ փնտրելու համար։ Ցանկալի չէ խառնել գործնական ու անձնական հարաբերությունները։ Ինչքան էլ որ համակրելի լինեն գործընկերները, չարժե սիրախաղ անել աշխատավայրում։
 

Հարմար օր է ինչ-որ լուրջ ու կարևոր բանի մասին մտորելու համար։ Հիմա իրատես կլինեք, պատրանքներ չեք կառուցի ու սխալներ չեք անի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Անորոշությունը կնյարդայնացնի։ Ինչքան էլ որ այսօր փորձեք հստակ պատասխաններ ստանալ բոլոր հարցերին, դա ձեզ հազիվ թե հաջողվի։ Նույնիսկ այն մարդիկ, ովքեր սովորաբար բաց տեքստով են խոսում, այսօր կբավարարվեն ակնարկներով, իսկ դա ձեզ դուր չի գա։ Ավելի քիչ հույս դրեք ուրիշների վրա։ Նույնիսկ եթե ձեզ ինչ-որ գործում օգնություն են խոստացել, աշխատեք դրանից ինքնուրույն գլուխ հանել, այդպես հաջողության հասնելու ավելի շատ շանսեր կունենաք։
 

Կարող եք մասշտաբային պլաններ կառուցել։ Բայց լավ է չշտապել դրանք կյանքի կոչելու հարցում։ Պատրաստվելու, գործողությունների հերթականությունը որոշելու համար ձեզ ժամանակ է պետք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Շատ բարդ գործերից հիանալի գլուխ հանելու հնարավորություն կունենաք։ Չեք շտապի, չեք ծուլանա, կաշխատեք ոչինչ չհետաձգել։ Ճիշտ է, երբեմն կմոռանաք հանգստի մասին և հոգնածության պատճառով նյարդային կդառնաք։ Այնպես որ՝ լավ է ժամանակ առ ժամանակ դադարներ վերցնել, ինչ-որ հաճելի բանով զբաղվել։
 

Գործերում կամ անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելուց առաջ համոզվեք, որ հարմար պահ է, հակառակ դեպքում անհարմար իրավիճակում կհայտնվեք։ Զգոն պետք է լինել նոր ծանոթների հետ, եթե նույնիսկ նրանց անկեղծության հետ կապված մի փոքր կասկած ունեք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 




Загрузка...


 



19.10.2018 1560 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 21
Շաբաթվա աստղագուշակ 19.11 - 25.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։