Աստղագուշակ․ հոկտեմբերի 21

 ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Ինչքան կարևոր ու լուրջ է այն գործը, որը ստանձնում եք, այնքան մեծ են դրանից լավ գլուխ հանելու շանսերը։ Առաջնահերթությունները ճիշտ կդնեք, դատարկ բաներից չեք շեղվի, կխուսափեք ավելորդ ապրումներից։ Կարող եք վերադառնալ հին խնդիրներին։ Դրանք լուծելու հեշտ ու արդյունավետ եղանակ կգտնեք։ Օրը հարմար է աշխատանքի ու բիզնեսի հետ կապված հարցերը քննարկելու համար։
 

Ձեզ համար շատ կարևոր կլինի մտերիմների աջակցությունը ու անպայման կստանաք այն։ Հին ծանոթները կհուշեն՝ ինչ անել դրված նպատակներին արագ հասնելու համար։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Շատ բան հիանալի կստացվի, հաճախ սպասվածից մեծ հաջողությունների կհասնեք։ Հավանական են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ կլուծեք աշխատանքային ու անձնական հին խնդիրները։ Կարող եք աշխատանքի կամ ուսման համար անհրաժեշտ իրեր գնել։ Դրանք երկար կծառայեն ձեզ։
 

Շատ տեղին կլինեն ոչ մեծ դրամական մուտքերը։ Որոշ Ցուլերի կվերադարձնեն հին պարտքերը կամ կվճարեն վաղուց կատարած աշխատանքի դիմաց։ Օրը հարմար է կարևոր ֆինանսական հարցերը լուծելու, ինչպես նաև ներդրումների ու գնումների համար։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Օրը հեշտ չի դասավորվի, բայց լուրջ խնդիրներ էլ չի բերի։ Համբերատար եղեք։ Միանգամից ուզածը ստանալ չի հաջողվի։ Լավ է չշտապել ֆինանսների, ունեցվածքի կամ բիզնեսի հետ կապված որոշումների հարցում։ Հավանական է գերագնահատեք ձեր հնարավորությունները, խոստումներ տաք, որոնք պահելը հեշտ չի լինի։
 

Ցանկալի չէ վերանորոգում սկսել կամ գնել դրա համար անհրաժեշտ նյութերը։ Խուսափեք նաև անշարժ գույքի հետ կապված փաստաթղթեր ստորագրելուց։ Մասշտաբային գործ ստանձնելուց առաջ համոզվեք, որ կարող եք ինքնուրույն գլուխ հանել դրանից։ Ճիշտ ժամանակին օգնություն ստանալ հազիվ թե հաջողվի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Գլխապտույտ հաջողությունների հազիվ թե հասնեք, բայց օրը հաճելի կանցնի։ Հին ընկերների հետ շփվելու, նախկինում ձեզ համար կարևոր հարաբերությունները վերականգնելու հնարավորություն կունենաք։ Չի բացառվում՝ ձեզ նոր աշխատանք կամ հեռանկարային նախագիծ առաջարկեն։ Կարող եք առանց երկար մտածելու համաձայնել դրանց, բայց պետք է նկատի առնել, որ ամեն ինչ միանգամից լավ չի ստացվելու ու ճանապարհի սկզբին դժվարություններից խուսափել չի հաջողվելու։
 

Օրը բարենպաստ է անձնական հարաբերությունների տեսանկյունից։ Լավ կանցնեն սիրային ժամադրությունները։ Սիրելին կփորձի ուրախացնել ձեզ, և դուք չեք ուզենա պարտքի տակ մնալ։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Լուրջ հարցերը քննարկեք առավոտյան։ Այդ հատվածում պայմանավորվելու, կոնֆլիկտներից խուսափելու շանսերը մեծ են։ Կարող եք ծանոթանալ այն մարդկանց հետ, ովքեր կօգնեն կյանքի կոչել ձեր պլանները։ Ավելի ուշ բոլոր հարցերում զգուշություն պահանջող բարդ շրջան կգա։ Ինչքան քիչ որոշումներ ընդունեք, այնքան լավ։ Աշխատեք ոչինչ չխոստանալ, կարևոր փաստաթղթեր չստորագրել։
 

Խուսափեք ծանրաբեռնվածությունից։ Այսօր այն վատ կանդրադառնա առողջության վրա։ Չեն բացառվում ալերգիաները։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Կհուզվեք ու կնյարդայնանաք, չնայած դրա համար պատճառներ չեք ունենա։ Ամենահեշտ օրը չէ, բայց բոլոր խոչընդոտները հաղթահարելի են։ Դրա համար միայն համբերատարություն ու ուզածին հասնելու հստակ մտադրություն է պետք։ Մտերիմներին անհանգստանալու առիթներ մի տվեք, մի ստիպեք սիրելիին խանդել ձեզ կամ կասկածել ինչ-որ բանում։ Եթե անկեղծ լինեք ձեզ համար թանկ մարդկանց հետ, կկարողանաք և՛ հիմա, և՛ մոտ ապագայում խուսափել դժվարություններից։
 

Ֆինանսական գործերում զգույշ է պետք լինել։ Այսօր հակված կլինեք թեթևամտություն ցուցաբերել ֆինանսական հարցերում, իսկ հետո հնարավոր է զղջաք կատարած ծախսերի համար։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Օրվա սկիզբը հարմար է ուսման, տեղեկատվություն հավաքելու ու վերլուծելու, ինչպես նաև պարզապես կարևորի մասին մտորելու համար։ Լուրջ կլինեք, կաշխատեք ոչինչ աչքաթող չանել, հաջողակ լինելու վրա հույս չեք դնի այնտեղ, որտեղ պետք է ապավինել սեփական ուժերին։ Դա կօգնի խուսափել շատ խնդիրներից։
 

Ավելի ուշ դժվարություններ կծագեն։ Մարդիկ, որոնց հետ գործ կունենաք, կուշանան կամ չեն կատարի իրենց պարտականությունները, իսկ ինչ-որ մեկն էլ կփորձի մոլորության մեջ գցել ձեզ։ Պետք է զգոն լինեք։ Օրը հարմար չէ հարաբերություններ պարզելու, ձեր խնդիրների մեջ մեղավորներ փնտրելու համար։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Առավոտյան հավանական են հաճելի անակնկալներ, հաջող զուգադիպություններ, իրադարձություններ կլինեն, որոնց երկար եք սպասել։ Բայց թուլանալ դեռ վաղ է։ Շուտով ավելի բարդ շրջան կգա, երբ նույնիսկ ամենաաննշան խնդիրները լուծելու համար լուրջ ջանքեր կպահանջվեն։ Շատերը առանց իրավիճակից գլուխ հանելու խորհուրդներ կտան։ Դա կնյարդայնացնի ձեզ։ Բոլոր դեպքերում աշխատեք խուսափել լուրջ կոնֆլիկտներից։
 

Օրվա երկրորդ կեսը հարմար է ոչ մեծ գնումների համար։ Կարող եք մտորել ֆինանսական հարցերի շուրջ, բայց դրանց հետ կապված վերջնական որոշումներ դեռ մի ընդունեք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Ամեն ինչ այնքան էլ վատ չէ, բայց դուք դժգոհ կլինեք, քանի որ ավելիի ակնկալիքներ ունեիք։ Սեփական հնարավորությունների վրա կասկածելու պատճառ կլինի։ Մյուսներից դանդաղ արդյունքների կհասնեք, առօրյա գործերում էլ դժվարություններ կառաջանան։ Շրջապատողները հաճախ կմատնանշեն ձեր թերությունները, նույնիսկ եթե ոչ ոք չխնդրի նրանց այդ մասին։
 

Պետք է հանգստանաք, փոխեք պայմանները, անեք այն, ինչ վաղուց եք ուզում անել։ Դրանից հետո տրամադրությունը կլավանա, ձեզ ավելի աշխույժ ու վստահ կզգաք և ամեն ինչից գլուխ կհանեք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Օրվա սկիզբն անհանգիստ կանցնի։ Դա թյուրիմացությունների, տարօրինակ ու հիմար պատահարների ժամանակ կլինի։ Հատկապես դժվար կլինի պերֆեկցիոնիստների համար։ Այդպիսիները չեն կարողանա ամեն ինչ իդեալական անել։ Ավելի ուշ որոշակիություն կմտցնեք առաջնահերթությունների մեջ, կդադարեք ուշադրություն դարձնել դատարկ բաներին։ Հավանական են ֆինանսական դժվարություններ, բայց շատ հուզվել պետք չէ, քանի որ դրանք ժամանակավոր բնույթ կկրեն։
 

Ողջ օրվա ընթացքում իրենց մասին կարող են հիշեցնել հին ծանոթները, ընդ որում՝ հենց այն պահին, երբ ամենաքիչը կուզենաք գործ ունենալ նրանց հետ։ Դա կնյարդայնացնի, բայց ձեզ կհաջողվի պահպանել ինքնատիրապետումը։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Օրվա սկիզբը հարմար է ծանոթությունների համար։ Այն շատերին դուր գալու ու այնպիսի մարդկանց հետ ծանոթանալու հնարավորություն կտա, ովքեր օգտակար կարող են լինել։ Շրջապատի հանդեպ ուշադիր կլինեք, իսկ դա կօգնի ժամանակին կռահել նրանց իրական մտադրություններն ու ցանկությունները։
 

Ավելի ուշ պետք է կենտրոնանաք միապաղաղ ու ձանձրալի գործերի վրա, և այստեղ մեծ կամքի ուժ է պետք սկսածն ավարտին հասցնելու համար։ Շատ օգտակար կլինեն գիտելիքներն ու փորձը։ Դրանց շնորհիվ բարդ ու ոչ միանշանակ իրավիճակներում սխալներ չեք անի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Նոր գաղափարներ կունենաք։ Սկզբում դրանք հիանալի կթվան։ Բայց մի քիչ մտածեք, քանի որ ամենայն հավանականությամբ այդ գաղափարների մեջ սրբագրումներ մտցնելու կարիք կլինի։ Ինչ-որ մեկի հետ խորհրդակցելը պարտադիր չէ, ձեր պլանների թույլ տեղերը տեսնելու համար միայն ժամանակ է պետք։
 

Դժվար չի լինի ինչ-որ մեկի հետ ծանոթանալիս լավ տպավորություն թողնելը։ Բայց մարդկանց մասին մակերեսորեն կդատեք և ձեզ կարող է դուր գալ մեկը, ով համակրանքի արժանի չէ։ Բոլոր դեպքերում՝ պետք չէ պատմել ձեր զգացմունքների մասին, անկեղծանալ մեկի հետ, ում դեռ լավ չեք ճանաչում։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 




Загрузка...


 



20.10.2018 2014 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 18
Շաբաթվա աստղագուշակ 12.11 - 18.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։