Աստղագուշակ․ հոկտեմբերի 22

 ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Չնայած դժվարություններին՝ օրն արդյունավետ կանցնի: Արագ կլուծեք և՛ ձեր, և՛ մյուսների խնդիրները: Լավ հասկանալով, թե ինչի եք ուզում հասնել, ժամանակը զուր չեք վատնի: Մարդկանց համար ձեզ հետ լեզու գտնելը հեշտ չի լինի: Երբեմն տհաճ բաներ կասեք, անհրաժեշտ չեք համարի քննադատությունները թուլացնելը: Բայց բոլոր դեպքերում ոչ ոք ռիսկի չի դիմի վիճել ձեզ հետ:
 

Ներողամիտ է պետք լինել մտերիմների հետ: Եթե ձեր կտրուկ խոսքերով վշտացնեք նրանց և շուտով կզղջաք դրա համար: Կատակներ անելիս զգույշ եղեք: Այսօր ձեզ մոտ կատակել չի ստացվի:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Հնարավորություն կունենաք շատ բաների մասին զրուցել այն մարդկանց հետ, որոնց կարծիքը ձեզ համար կարևոր է: Ժամանակին օգտակար տեղեկատվություն կստանաք, որի շնորհիվ ճիշտ որոշում կընդունեք: Հավանական են անսպասելի հանդիպումներ հին ծանոթների հետ, ցանկության դեպքում կկարողանաք վերականգնել հին կապերը: Չի բացառվում՝ իր մասին հիշեցնի մեկը, ում ժամանակին սիրել եք:
 

Ինչով էլ որ զբաղվեք, մի շտապեք: Ամեն քայլը պետք է լավ մտածված լինի: Խուսափեք հուզական ու ֆիզիկական ծանրաբեռնվածությունից: Դա հատկապես կարևոր կլինի օրվա երկրորդ կեսին, երբ կենսական պոտենցիալը ցածր կլինի:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Շատ բանի կարող եք հասնել, բայց հեշտ չի լինելու: Հազիվ թե կարողանաք խուսափել մրցակցային պայքարից, ուժեղ մրցակցի հետ բախումից: Նրան դիմակայելը հեշտ չի լինելու, մրցակիցները կարող են անազնիվ մեթոդների դիմել, փորձել շեղել ձեզ:
 

Մտերիմների հետ զրուցելիս աշխատեք նրբանկատ լինել, չպարտադրել ձեր տեսակետը: Դա կօգնի խուսափել վեճերից: Ցանկալի չէ քննարկել անցյալի տհաճ իրադարձությունները, վերադառնալ այն հարցերին, որոնց պատճառով առաջ տարաձայնություններ են ծագել:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Փոքրիկ տհաճություններ, աննշան խնդիրներ կառաջանան, որոնցից յուրաքանչյուրը ուշադրություն կպահանջի: Կաշխատեք խուսափել սթրեսային իրավիճակներից, բայց դա ձեզ միշտ չի հաջողվի: Ապրումները այնքան ուժեղ կլինեն, որ ինքնազգացողությունը կվատանա; Սովորականից հաճախ վեճեր կառաջանան: Պետք է պաշտպանեք ձեր դիրքերը: Եթե նահանջեք, շուտով կզղջաք դրա համար:
 

Կարող են հիասթափեցնել մարդիկ, որոնց ձեզ ընկեր ու համախոհ էիք համարում: Բայց մրցակիցներից էլ ոչ մի լավ բան մի սպասեք: Նրանք շատ բանի պատրաստ կլինեն ձեզ հարված հասցնելու համար:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Ձեզ գործողությունների պլան է հարկավոր: Ինչքան լավ այն մտածեք, ուշադրություն դարձնեք մանրուքներին, այնքան ավելի լավ: Պահի ազդեցության տակ գործած արարքները սպասված արդյունքները չեն տա:
 

Պետք է ինչ-որ մեկի հետ պայմանավորվեք համատեղ գործողությունների մասին: Այսօր ձեզ հետ կվիճեն նույնիսկ նրանք, ովքեր առաջ անխոս աջակցում էին ձեզ: Հնարավոր է, ստիպված լինեք հետաձգել պլանավորված հանդիպումները և այն գործերը, որոնց վրա հույս ունեիք կենտրոնանալ: Չնայած բոլոր դժվարություններին, չեք հուսահատվի և ճիշտ կվարվեք. իրավիճակն այնքան վատը չէ, որքան կարող է թվալ:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Ամենահաճելի օրը չի լինելու: Պլանների մեջ ստիպված եք լինելու ուղղումներ մտցնել, փոխել վերջերս ընդունած որոշումները, և դա ձեզ դուր չի գա: Գործերը, որոնցով հույս ունեիք զբաղվել, պետք է հետաձգեք, որպեսզի կենտրոնանաք ինչ-որ ավելի կարևոր, բայց անհետաքրքիր բանի վրա: Իսկ տրամադրությունը դրանից, իհարկե, չի լավանա:
 

Մտերիմներին կանհանգստացնեն ձեր նոր գաղափարները, և նրանք դեռ պատրաստ չեն լինի աջակցել դրանց: Պնդեք ձերը, բայց համբերատար եղեք: Հնարավոր է՝ ժամանակ է պետք, որ ձեր մտահղացումները ըստ արժանվույն գնահատեն: Կարևորն այն է, որ դուք ինքներդ հավատաք դրանց հաջողությանը:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Ինչքան հնարավոր է շուտ որոշակիություն մտցրեք նպատակների մեջ: Միայն հասկանալուց հետո, թե ինչի եք ուզում հասնել, կկենտրոնանաք գործերի վրա, մի կողմ կնետեք կողմնակի մտքերն ու կգտնեք ավելորդ վեճերից խուսափելու ձևը: Հնարավորություն կունենաք ավարտել վաղուց սկսած գործերը: Հավանական է՝ դա սպասվածից հեշտ լինի:
 

Անձնական հարաբերություններում եսասիրություն մի դրսևորեք: Այստեղ ներդաշնակություն կլինի միայն այն դեպքում, եթե հիշեք նաև ուրիշների ցանկությունների ու հետաքրքրությունների մասին: Պետք չէ լուծել ունեցվածքի հետ կապված ընտանեկան հարցերը:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Օրը ձեզ դուր կգա: Շատ հետաքրքիր բաներ կկատարվեն, հնարավորություն կունենաք ցույց տալ ձեզ, այնպես որ՝ ձանձրանալու պատճառ չի լինի: Ձեր գաղափարներն աջակցություն կստանան, կհաջողվի կյանքի կոչել մտածածը: Բարդ գործերը ձեզ չեն վախեցնի, և դրանցից շատ լավ գլուխ կհանեք: Կարող եք լուծել ֆինանսական հարցերը, պետկազմակերպություններ այցելել, զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ:
 

Հավանական են հաճելի անակնկալներ մտերիմներից, ընտանիքի անդամներին վերաբերող լավ նորություններ: Չեն բացառվում դրական փոփոխություններն այն մարդու հետ հարաբերություններում, ով շատ թանկ է ձեզ համար:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Օրը լավ կանցնի, եթե չգերագնահատեք ձեր հնարավորությունները: Հավանական է ինքնազգացողության վատացում: Այնպես որ՝ լուրջ ֆիզիկական ջանքեր պահանջող գործեր մի ստանձնեք: Մեքենայի ղեկին երկար ուղևորություններից նույնպես խուսափեք: Դրանք շատ հոգնեցուցիչ կլինեն ձեզ համար:
 

Ուշադրություն դարձրեք մտերիմներին: Ընտանեկան հարաբերությունները բարելավելու ու հին խնդիրները լուծելու հնարավորություն կունենաք: Հաջող կլինեն սիրային ժամադրությունները: Օրը հարմար է նախաձեռնող լինելու, զգացմունքները խոստովանելու համար:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Ձեզ համար հեշտ չի լինելու, բայց օրն արդյունավետ կանցնի: Համառ կլինեք, և հաճախ հենց դրա շնորհիվ հաջողության կհասնեք: Բայց գործերը մեծ ուժեր կխլեն: Պլաններ կառուցելիս նկատի առեք դա: Կենսական պոտենցիալը ցածր է, վտանգ կա, որ իրենց մասին կհիշեցնեն քրոնիկ հիվանդությունները:
 

Օրվա առաջին կեսը հանգիստ կանցնի, իսկ ահա երկրորդին ավելի նյարդային ու անհամբեր կդառնաք: Նույնիսկ ամենահավասարակշռված մարդիկ չեն կարողանա ձեզ հետ լեզու գտնել: Վեճերի հավանականությունը կմեծանա, բայց ցանկության դեպքում կկարողանաք խուսափել դրանցից:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Ձեզ լավ զգալու համար այսօր հետաքրքիր գործեր ու վառ տպավորություններ են անհրաժեշտ: Միապաղաղությունը աղետալի հետևանքներ կունենա ոչ միայն տրամադրության, այլ նաև ինքնազգացողության վրա: Կուրախացնեն հանդիպումները, էքսկուրսիաները, զբոսանքները: Օրը հարմար է հին ծանոթների հետ հանդիպելու համար: Նրանց հետ շփումները նոր գաղափարներ կտան, կօգնեն նորովի նայել վերջին շրջանում անհանգստացնող խնդիրներին:
 

Քաղաքից դուրս ուղևորությունը կաշխուժացնի: Եթե այսօր մեծ ճամփորդություն սկսեք, այն շատ հաջող կանցնի:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Օրը նոր հնարավորություններ կբացի: Ցավալի կլինի, եթե ինքնավստահության պակասի կամ անիմաստ տագնապելու պատճառով չօգտվեք դրանցից: Նրանք, ովքեր կարևոր քայլ անեն, չեն զղջա դրա համար: Հաճախ հիշեք այն հաջողությունների մասին, որոնց արդեն հաջողվել է հասնել: Դա ձեզ կվերադարձնի սեփական ուժերի հանդեպ հավատը:
 

Ղեկավարվեք տրամաբանությամբ ու առողջ բանականությամբ: Ուրիշների խորհուրդներն այսօր միայն կխանգարեն: Մտերիմները երբեմն կկասկածեն ձեր գաղափարներին, կփորձեն հետ պահել ձեզ այն արարքներից, որոնք մտադիր եք գործել: Այնպես որ՝ վեճերից խուսափել չի ստացվելու:
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 




Загрузка...


 



21.10.2018 2025 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 21
Շաբաթվա աստղագուշակ 19.11 - 25.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։