Աստղագուշակ․ հոկտեմբերի 23

 ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Շատ բան մռայլ լույսի ներքո կտեսնեք, կթերագնահատեք ձեր հաղթանակներն ու ձեռքբերումները, կհիասթափվեք ձեր պլաններից։ Չեն բացառվում կոնֆլիկտները, շրջապատը հաճախ չի հասկանա ձեզ։ Աշխատեք պահել խոստումները, չհիասթափեցնել մարդկանց, որոնք հույս էին դրել ձեզ վրա։
 

Մի շտապեք արմատական փոփոխություններ անել։ Պահի ցանկություններով առաջնորդվելով՝ ռիսկի եք դիմում սխալներ անել։ Կարող եք պլաններ կառուցել, բայց պետք է ինքներդ ձեզ ժամանակ տաք ամեն ինչ մտածելու, նպատակներն ու առաջնահերթությունները վերանայելու համար։ Շտապելը ոչ մի լավ բանի չի բերի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Շատ բանի կուզենաք հասնել, բայց միշտ չէ, որ նպատակին տանող ճիշտ ճամփա կընտրեք։ Շրջապատողները կարող են ձեզ մոլորության մեջ գցել, շեղել, չստուգված ինֆորմացիա հաղորդել կամ չմտածված խորհուրդ տալ։ Ոչ ոքի հետ մի քննարկեք ձեր անձնական կյանքը, մի պատմեք ձեր ապրումների մասին։ Ամենավտանգավորը գաղտնիքներով կիսվելն է։ Վտանգ կա, որ շուտով դրանք բոլորին հայտնի կդառնան։
 

Տհաճություններից կկարողանաք խուսափել, եթե զգույշ լինեք ու իրատեսորեն գնահատեք ձեր ուժերը։ Թեթև հաջողությունների վրա հույս մի դրեք, հատկապես՝ ձեզ համար կարևոր գործերում։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Դրված նպատակներին հասնելու համար մեծ ջանքեր կգործադրեք, իսկ դա միշտ չի օգնի։ Օրն անսպասելի իրադարձություններ կբերի, որոնց պատճառով ստիպված եք լինելու փոխել պլանները, իսկ ձեզ միշտ չի հաջողվի կողմնորոշվել իրավիճակի մեջ և ժամանակին ճիշտ որոշում ընդունել։
 

Չեն բացառվում ընտանեկան տարաձայնությունները։ Աշխատեք հարթել սուր անկյունները։ Հենց ձեր ջանքերի շնորհիվ կհաջողվի խուսափել լուրջ կոնֆլիկտներից։ Հատկապես համբերատար եղեք ձեզանից փոքրերի հետ։ Նրանց պետք է ձեր աջակցությունն ու հասկացողությունը։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Փորձարկումներ արեք, աշխատեք օգտագործել բացված հնարավորությունները։ Այսօր հաջողության հասնելու համար պետք է վճռական գործեք։ Երբեմն ստիպված եք լինելու ռիսկի դիմել։ Նման պահերին խուճապի չեք մատնվի, ժամանակը զուր չեք ծախսի և արագ ճիշտ որոշումներ կընդունեք։
 

Կփոխվեն շրջապատի հետ հարաբերությունները։ Ձեզ հետ հազվադեպ կվիճեն ու հաճախ կհամաձայնեն։ Բարդ իրավիճակներում լավ է բաց գործել, քանի որ հազիվ թե ինչ-որ բան հաջողվի գաղտնի պահել։ Ուժեղ մրցակիցներին դիմակայելու ձեր ունակությունը շատերի հարգանքը կհարուցի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Աշխատեք ստվերում մնալ ու ձեզ վրա ավելորդ ուշադրություն չհրավիրել։ Հոգ չէ, եթե այսօր ինչ-որ մեկը չնկատի ձեր արժանիքներն ու չլսի ձեր տարած հաղթանակների մասին։ Ինչքան քիչ բան իմանան ու ինչքան քիչ խոսեն ձեր մասին, այնքան լավ։ Ավելի ուշ անպայման նրանց ինչ-որ բանով հաճելիորեն զարմացնելու հնարավորություն կունենաք։
 

Երբեմն դժվարություններ կառաջանան մտերիմների հետ շփումներում։ Կթվա, թե ձեզ անընդհատ սխալ են հասկանում։ Երկար բացատրությունները անհրաժեշտ արդյունքը չեն տա։ Այնպես որ՝ չարժե քննարկել կարևոր հարցերը, հատկապես եթե զգում եք, որ ձեր զրուցակիցները նման զրույցներ վարելու մեծ ցանկություն չունեն։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Շատ հարցերում հաջողակ կլինեք։ Օրինակ, կհաջողվի անցնել թշնամիների լարած թակարդների միջով, խուսափել կոնֆլիկտներից ու լուրջ սխալներ չանել։ Շատ լավ գաղափարներ կունենաք, իսկ ավելի ուշ կգտնվեն մարդիկ, ովքեր պատրաստ կլինեն օգնել կյանքի կոչել դրանք։ Գրավչությունը կօգնի հին մրցակիցներին համախոհներ դարձնել։ Օրը վատը չէ նոր ծանոթությունների ու ընկերական կամ սիրային հարաբերություններ սկսելու համար։
 

Համբերատար ու ներողամիտ կլինեք ուրիշների թուլությունների հանդեպ։ Հենց դրա շնորհիվ կոնֆլիկտների հավանականությունն այսօր մեծ չէ։ Եթե մտերիմ մարդը ձեր օգնության կարիքն ունենա, չեք մերժի նրան։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Սովորականից հաճախ կքննադատեք շրջապատին, երբեմն սուր կարտահայտվեք, ինչ-որ վիրավորական բան կասեք։ Հնարավոր են դժվարություններ ավագ հարազատների հետ շփումներում։ Նրանք կփորձեն համոզել ձեզ, ստիպել այլ կերպ նայել ինչ-որ բաների։ Չեն բացառվում տարաձայնությունները սիրելիի հետ։ Հաճախ դրանց պատճառը փոխադարձ կասկածները ու խանդը կլինեն։
 

Աշխատեք օրը հանգիստ անցկացնել։ Կարևոր գործեր մի պլանավորեք։ Դրանցում, ամենայն հավանականությամբ, դժվարություններ կառաջանան։ Մի զարմացեք ձգձգումներից, որոնք այսօր շատ հավանական են։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Օրը հանգիստ կանցնի։ Եթե նույնիսկ դժվարություններ առաջանան, ապա աննշան կլինեն ու արագ կհաղթահարեք դրանք։ Նոր ծանոթների հետ ինչ-որ հեռանկարային գործ ստանձնելու հնարավորություն կունենաք։ Նման համագործակցությունը շատ արդյունավետ ու հետաքրքիր կլինի։
 

Օրը հարմար է ստեղծագործելու, ինչպես նաև ակտիվ հանգստի համար։ Եթե պլանավորում եք մնալ տանը, աշխատեք առավելագույնս բազմազան դարձնել ձեր կենցաղը։ Սովորական, միապաղաղ գործերն այսօր արագ կձանձրացնեն, այնպես որ՝ տրամադրությունը դրանից կարող է փչանալ։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Շատ գործեր կունենաք, որոնք ժամանակ ու ջանքեր կպահանջեն։ Արդյունքում օրը հոգնեցուցիչ կստացվի։ Չի բացառվում՝ ստիպված լինեք հրաժարվել պլանավորած զվարճանքներից, ընկերների հետ հանդիպումներից կամ ուղևորություններից։ Բայց չեք վշտանա, իսկ շուտով անպայման բաց թողածը լրացնելու հնարավորություն կունենաք։
 

Կարևոր հարցերը քննարկելիս պահպանեք ինքնատիրապետումը, բայց նաև համառ եղեք։ Միայն այդպես կկարողանաք պաշտպանել ձեր տեսակետն ու նոր մարդկանց ձեր կողմը գրավել։ Հնարավոր է՝ ձեզ վրա ուշադրություն դարձնեն նրանք, ովքեր դա չեն նկատել։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Հարմար օր է սեփական թուլությունները հաղթահարելու, վնասակար սովորույթներից հրաժարվելու, կյանքն ավելի լավը դարձնելու համար։ Բարդ խնդիրներ կառաջանան, երբեմն ստիպված եք լինելու զբաղվել այնպիսի բաներով, որոնցով չեք ուզում զբաղվել։ Բայց ոգևորության բացակայությունը ոչ մի կերպ չի անդրադառնա արդյունքի վրա։
 

Օրը հարմար է բարդ ու հոգնեցուցիչ, բայց լավ ծանոթ աշխատանքի համար։ Նոր գործեր մի ստանձնեք։ Դրանցից գլուխ հանելը ավելի բարդ կլինի, քան սպասում էիք։ Սխալներ կանեք։ Բարդ իրավիճակում կհայտնվեն նրանք, ովքեր գերագնահատում են իրենց ուժերը։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Պետք է ուղղեք նախկինում գործած սխալները։ Դրա համար ստիպված պետք է լինեք վերլուծել ոչ միայն ձեր արարքները, այլ նաև ներողություն խնդրել նրանցից, ովքեր տուժել են դրանցից։ Դա տհաճ է լինելու, փոխարենը հետո ձեզ ավելի լավ ու վստահ կզգաք։
 

Կընդլայնվի հետաքրքրությունների շրջանակը։ Հնարավոր է՝ միայն հետաքրքրասիրությունից դրդված նոր գործ ստանձնեք, իսկ ժամանակի հետ իսկապես տարվեք դրանով։ Հավանական են դրական փոփոխություններ ֆինանսական ոլորտում, չեն բացառվում դրամական մուտքերն ու հետաքրքիր առաջարկները։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Կուտակված խնդիրներից գլուխ հանելու համար ստիպված պետք է լինեք ջանքեր գործադրել։ Ձեզ կհիշեցնեն հին պարտավորությունների, չկատարած խոստումների և այն գործերի մասին, որոնք այդպես էլ չի հաջողվել ավարտին հասցնել։ Այս ամենը տհաճ կլինի հատկապես նրանց համար, ովքեր սովոր են իրենց անսխալական համարել։
 

Պարզ կդառնա՝ միշտ չէ, որ ճիշտ եք վարվել։ Եթե դրան հանգիստ վերաբերվեք, ապա եզրակացություններ կանեք, որոնք թույլ կտան խուսափել սխալները կրկնելուց։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 




Загрузка...


 



22.10.2018 1650 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 18
Շաբաթվա աստղագուշակ 12.11 - 18.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։