Աստղագուշակ․ հոկտեմբերի 24

 ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Առավոտյան շատ բան կարող եք հասցնել, եթե ժամանակը զուր չվատնեք։ Հազիվ թե ամեն ինչ պլանի համաձայն ընթանա, բայց խուճապի չեք մատնվի ու կգտնեք ցանկացած իրավիճակ ի շահ ձեր հետաքրքրությունների օգտագործելու ձևը։ Ժամանակ գտեք հին ծանոթների հետ զրուցելու համար։ Նրանք ինչ-որ կարևոր բան կպատմեն կամ հետաքրքիր առաջարկ կանեն։
 

Այսօրվա ուղևորությունները կարող են երկար ձգվել ու սպասված արդյունքը չտալ։ Ցանկալի չէ գնումներ անել։ Դրանք, ամենայն հավանականությամբ, կհիասթափեցնեն։ Դրամական մուտքերը ակնկալածից քիչ կլինեն։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Շփումների համար բարդ օր է։ Դժվարությամբ լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, ում առաջ կես խոսքից հասկանում էիք։ Դատարկ բաների պատճառով վեճեր կառաջանան, իսկ դրանց վերջ տալու համար պետք է ջանքեր գործադրեք։ Կգերագնահատեք ձեր ուժերը, այնպիսի գործեր կստանձնեք, որոնցից ինքնուրույն գլուխ հանելը համարյա անհնար է։
 

Նկատի առեք, որ դրված նպատակներին հասնելու ավելի հեշտ ու հասարակ եղանակ կա։ Աշխատեք գտնել այն։ Այստեղ պետք կգա հին փորձը։ Եթե նախկինում գործած սխալները ձեզ ինչ-որ բան սովորեցրել են, ապա հիմա շատ սխալներից կխուսափեք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Բարդ ու լարված օր է։ Շատ բան պետք է անել, իսկ ձեզ չի հաջողվի կենտրոնանալ ուշադրություն պահանջող գործերի վրա։ Շատ մեծ կլինի կարևոր գործերը հետաձգելու կամ պարզապես դրանց մասին մոռանալու գայթակղությունը։ Հնարավոր են տարաձայնություններ մտերիմների հետ։ Սիրելիի հետ հարաբերությունները կփչանան կասկածամտության պատճառով։
 

Նոր ծանություններից խուսափեք․ դրանք իրենք հետ խնդիրներ են բերելու։ Գործնական հարաբերություններին ընտրողաբար մոտեցեք։ Այստեղ շատ մեծ կլինի սխալվելու, խորամանկ մրցակցին համախոհի տեղ դնելու վտանգը։ Նույնիսկ ամենափորձառու Երկվորյակներին հեշտ կլինի մոլորության մեջ գցելը։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Շատ բարդ գործեր կունենաք, բայց հիանալի գլուխ կհանեք դրանցից։ Բարդ խնդիրները չեն վախեցնի, և դրանք լուծելու անսպասելի ու արդյունավետ եղանակներ կգտնեք։ Կհաջողվի հանգստություն պահպանել, նույնիսկ եթե ինչ-որ բան պլանի համաձայն չընթանա ու շուրջը բոլորը նյարդային լինեն։ Հավանական են հետաքրքիր ծանոթություններ։ Ձեր արժանիքներն ու ուժեղ կողմերը աննկատ չեն մնա։ Շրջապատողները հաճախ կդիմեն ձեզ խորհուրդների ու օգնության խնդրանքով։
 

Հեշտությամբ նոր բան կսովորեք կամ օգտակար փորձ կյուրացնեք։ Արագ կմտապահեք այն, ինչ կարող է պետք գալ, ուշադիր կլինեք կարևոր մանրուքներին։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Դժվարություններից չեք վախենա ու վճռական կգործեք այնտեղ որտեղ մյուսները նահանջում են։ Դա թույլ կտա հիանալի արդյունքների հասնել ու առաջ անցնել մրցակիցներից։ Բայց հուզական լարվածությունը մեծ է լինելու, երբեմն նյարդագրգիռ կլինեք, շուրջը բոլորի հետ կվիճեք։ Խուսափեք նկատողություններ անելուց։ Շրջապատողներին վիրավորելու անհրաժեշտություն չկա։
 

Օգտակար կլինի պայմանները փոխելն ու նոր վայրերում լինելը։ Ստեղծված իրավիճակին նորովի նայելու ու դրանից ելք գտնելու համար ձեզ վառ տպավորություններ են պետք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Բարդ օր կլինի։ Ճանապարհին խոչընդոտներ կառաջանան, և պետք է մեծ ջանքեր գործադրեք դրանք հաղթահարելու համար։ Կարևորը առաջին պարտությունից հետո չնահանջելն է։ Հիշեք, որ հաջողության հասնելու շանսեր ունեք, պետք է միայն համառ լինեք։
 

Շատերը կհետաքրքրվեն ձեզանով, կփորձեն շահել ձեր համակրանքը։ Բայց քիչ ծանոթ մարդկանց հետ լավ է զգոն լինել։ Նրանք միշտ չէ, որ անշահախնդիր կլինեն։ Փոխարենը մտերիմների հետ կարող եք լրիվ անկեղծ լինել։ Նրանք կհասկանան ու կաջակցեն ձեզ, այնպես կանեն, որ ձեզ ավելի լավ զգաք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Վատ օր չէ։ Որոշակիություն կմտցնեք նպատակների մեջ ու կձգտեք դրանց՝ ճանապարհին չնկատելով խոչընդոտները։ Ձեր շատ նախաձեռնություններ հաջող կլինեն։ Նույնիսկ եթե որոշ նախագծեր այսօր չկարողանաք ավարտին հասցնել, դրանք շուտով փայլուն կերպով կյանքի կկոչվեն։
 

Հեշտությամբ համակրանք ձեռք կբերեք, ինչը կնպաստի նոր ծանոթություններ հաստատելուն։ Օրը հաջող կլինի ընկերական հանդիպումների ու սիրային ժամադրությունների համար։ Հնարավորություն կունենաք հանդիպել մարդկանց, որոնց վերջին շրջանում շատ կարոտել էիք։ Շատ բաների մասին կզրուցեք, հնարավոր է, քննարկեք անցյալի իրավիճակները, որոնց պատճառով իրար չէիք հասկացել։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Կարող եք զբաղվել պլանավորած գործերով ու չվախենալ անակնկալներից։ Ինչ-որ լրիվ նոր բան ստանձնելուց առաջ համոզվեք, որ ուժ ու միջոցներ ունեք անհրաժեշտ արդյունքին հասնելու համար։ Շատ վիրավորական կլինի, եթե ստիպված լինեք ամենահետաքրքիր պահին կիսատ թողնել սկսածը։
 

Չեն բացառվում ընտանեկան տարաձայնությունները։ Դրանք հաճախ կվերաբերվեն գումարին, բյուջեն պլանավորելուն կամ ձեր գնումներին, որոնք մտերիմներին անժամանակ ու անտեղի կթվան։ Շատ հարցեր կկարողանաք հանգիստ լուծել։ Բայց որոշ հարցերի քննարկում լավ կլինի պարզապես հետաձգել։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Մեծ ջանքեր պետք է գործադրեք, բայց ահա հաջողությունները համեստ կլինեն։ Ամենահաջող օրը չէ, բայց դա գործերը հետաձգելու առիթ չպետք է դառնա։ Հիմա դուք ապագա հաղթանակների համար հուսալի հիմք կդնեք, եթե աշխատեք առանց անհապաղ արդյունքներ ակնկալելու։
 

Ներդաշնակ կլինեն շրջապատի հետ հարաբերությունները։ Մտերիմները չեն ուզենա վիճել ձեզ հետ, չեն համոզի հետաձգել պլանավորածն իրագործելը։ Հակառակը, բոլոր հարցերում աջակցություն կստանաք։ Երեկոն հաճելի հանդիպումներ է խոստանում։ Այն հին կապերը վերականգնելու շանս կտա։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Բարդ օր է։ Հաջողության հասնելու համար պետք է արագ որոշումներ ընդունեք, իսկ դուք կնախընտրեիք ամեն ինչ լավ կշռադատել, հանգիստ գլուխ հանել իրավիճակից և որ ամենալավը կլիներ՝ ինչ-որ մեկի հետ խորհրդակցել։ Բայց կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա։ Այն կհուշի՝ ինչպես գործել։ Ձեզ հետ շփումները շատերին կուրախացնեն։ Հենց ձեզ մոտ մարդիկ և՛ աջակցություն, և՛ ոգեշնչվածություն, և՛ լավատեսություն կփնտրեն։
 

Իսկ դուք երբեմն միայնակ մնալու, էներգիայի պաշարները լրացնելու կարիք կզգաք։ Երեկոյան դա անելու հնարավորություն կունենաք ու ձեզ ավելի լավ կզգաք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Հանգիստ ու հաճելի օր է։ Հաճույքով կզբաղվեք օգտակար գործերով, դատարկ բաների պատճառով չեք նյարդայնանա ու բարդ իրավիճակներում չեք հայտնվի։ Հավանական են փոփոխություններ անձնական հարաբերություններում։ Երբեմն դրանք ձեզ կստիպեն հուզվել, բայց կհասկանաք, որ տեղի ունեցողը ձեր օգտին է։
 

Կարող են իրագործվել հին երազանքները, ընդ որում՝ նրանք, որոնց մասին երբեք ուրիշներին չեք պատմել։ Օրը հարմար է համարձակ պլաններ կառուցելու համար։ Կգտնեք դրանք արագ կյանքի կոչելու ձևը։ Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, որոնց շնորհիվ ձեր առաջ նոր հնարավորություններ կբացվեն։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Ձեզ հոգնեցուցիչ օր է սպասվում։ Շատ ժամանակ կխլեն գործերը, որոնք ձեզ հետաքրքիր չեն։ Դրանց պատճառով ստիպված եք լինելու հետաձգել պլանավորված գործերն ու նշանակված հանդիպումները։ Չնայած դրան՝ հաջողության հասնելու ու ծագած խնդիրները լուծելու շանս կունենաք։
 

Աշխատեք հնարավորինս լավ գլուխ հանել ստանձնած գործերից։ Եթե այսօր սխալներ թույլ տաք, դրանք երկար ժամանակ չեն մոռանա։ Աշխատեք խուսափել մտերիմների հետ վեճերից։ Կարևոր հարցերի քննարկումը հետաձգեք, հատկապես եթե դրանք կապված են գումարի կամ ունեցվածքի հետ։ 
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 



Загрузка...


 



23.10.2018 1967 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 21
Շաբաթվա աստղագուշակ 19.11 - 25.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։