Աստղագուշակ․ հոկտեմբերի 25

 ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Հաճախ կբարկանաք դատարկ բաների պատճառով, իսկ դա վտանգավոր կլինի։ Հույզերին տրվելով՝ կանեք մի բան, որի համար հետո կղզջաք։ Երբեմն ինքներդ էլ չեք հասկանա, թե ինչու են կարևոր զրույցները կեսից ընդհատվում, կհրաժարվեք ընկերների առաջարկած օգնությունից ու հեռանկարային նախագծերին մասնակցությունից։ Հաճախ պարզապես պետք է դադար վերցնեք։ Երբ հանգստանաք, շատ բան կպարզվի, դեպի նպատակը շարժվելն էլ ավելի հեշտ կլինի։
 

Կարգապահություն, հստակություն պահանջող աշխատանքի վրա կենտրոնանալը դժվար կլինի։ Հնարավոր են սխալներ հաշվարկների մեջ, որի պատճառով հետո ստիպված եք լինելու ուղղումներ անել։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Պատրաստվեք իմպրովիզներ անել ու ռիսկի դիմել։ Սա մարտահրավերի օր է լինելու։ Հաջողությունը մեծ մասամբ կախված կլինի նրանից, թե որքան լավ եք ձեզ ճանաչում, ինչքանով եք վստահում ձեր ինտուիցիային և արդյոք կարող եք արագ որոշումներ ընդունել՝ նվազագույն ինֆորմացիայի տիրապետելու պայմաններում։
 

Հավանական է՝ փոքրիկ ընտանեկան խնդիրներից ու թյուրիմացություններից, մտերիմների հետ տարաձայնություններից խուսափել չստացվի։ Հաճախ այդ դժվարությունները կապված կլինեն նրա հետ, որ ձեզ համար թանկ մարդիկ կփորձեն հետ պահել ձեզ չմտածված արարքներից, զգուշության կոչեր կանեն այն դեպքում, երբ ինքներդ կուզենաք ռիսկի դիմել։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Օրը բարդ է լինելու, բայց այնքան վատը չի լինի, որքան սկզբում կարող է թվալ։ Պատրաստ եղեք պաշտպանել ձեր հետաքրքրությունները, հակահարված հասցնել այն մարդկանց, ովքեր կփորձեն չարաշահել ձեր բարությունը։ Չի բացառվում, որ նրանց մեջ լինեն հին ծանոթները, և այդ փաստը տհաճ կերպով կզարմացնի ձեզ։
 

Ուշադիր եղեք նոր գործընկերների հետ հարաբերություններին, քանի որ այսօր ծագած տարաձայնությունները պատճառ ունեն, որի մասին կռահելը հեշտ չի լինելու։ Ցանկալի չէ հույս դնել քիչ ծանոթ մարդկանց վրա։ Այսօր սկսվող սիրային հարաբերությունները արագ կզարգանան ու շատ շուտով կարևոր դեր կխաղան ձեր կյանքում։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Ավանդույթները խախտելն ու ռիսկային փորձարկումներ անելը ցանկալի չէ։ Շրջապատի խորհուրդները վտանգավոր ու վնասակար կլինեն, այնպես որ՝ հույս դրեք սեփական ինտուիցիայի ու առողջ բանականության վրա։ Օրը վատը չէ բանակցությունների համար, բայց միայն այն դեպքում, եթե խոսքը մասերը համաձայնեցնելու, այլ ոչ թե ընդհանուր հարցեր քննարկելու մասին է։
 

Հեշտությամբ գլուխ կհանեք այն գործերից, որոնք թույլ են տալիս կարճ ժամանակամիջոցում արդյունքների հասնել։ Նույնիսկ փոքրիկ հաղթանակները թև կտան ձեզ ու վստահություն կհաղորդեն։ Ընկերների հետ շփումները կբարձրացնեն տրամադրությունը։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Բարենպաստ օր է ստեղծագործ մոտեցում պահանջող ցանկացած գործի համար։ Կարող եք ստանձնել ոչ ստանդարտ խնդիրների լուծումը, սկսել նոր նախագծերի վրա աշխատանքը։ Վառ կարտահայտվեն առաջատարի հատկանիշները։ Ոչինչ չի խանգարի ձեզ ղեկավարել համախոհների խումբը, որը մոտ ժամանակներս մեծ հաջողությունների կհասնի։
 

Սիրո հարցում ինտուիցիայի վրա հույս դնել չարժե։ Ռիսկի եք դիմում խճճվել սեփական պատրանքների մեջ։ Փոխարենը օգտակար կլինեն այն մարդկանց խորհուրդները, ովքեր լավ են ճանաչում ձեզ։ Որոշ Առյուծներ կհասկանան, թե ինչպես կարելի է ուղղել նախկինում գործած սխալները։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Օրը լարված կանցնի։ Չեն բացառվում կոնֆլիկտային իրավիճակներն ու վեճերը։ Ձեզ վրա կարող են հարձակվել նույնիսկ նրանք, ովքեր առաջ աջակցում էին։ Շատ դժվար կլինի գլուխ հանել, թե ինչ է կատարվում։ Գաղտնիքները, խարդավանքները շատ կլինեն, և դրանք կխանգարեն վարքի ճիշտ ձև ընտրել։ Ավելի հեշտ հաջողության կհասնեք, եթե ինքնուրույն գործեք, այլ ոչ թե մասնակցեք համատեղ նախագծերին։
 

Խուսափեք գերհոգնածությունից։ Ինչքան շատ ժամանակ հատկացնեք հանգստին ու ուժերը վերականգնելուն, այնքան լավ։ Ծանրաբեռնվածությունն այսօր վատ կանդրադառնա ինքնազգացողության ու տրամադրության վրա։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Հետաքրքիր ու խոստումնալից օր է։ Վճռական կգործեք, ոչ միանշանակ իրավիճակներում խուճապի չեք մատնվի, առաջ կանցնեք մրցակիցներից ու գործնական ոլորտում կհասնեք ձեր ուզածին։ Կարևոր չէ, թե որքան բարձր են ձեր նպատակները։ Այսօր եթե նույնիսկ չհասնեք դրանց, ապա գոնե շատ կմոտենաք։
 

Օգտակար կլինի շփման մեջ նախաձեռնող լինելը։ Հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք, որոնք հետո օգտակար կլինեն։ Շատերին դուր կգաք, իսկ ինչ-որ մեկը կարող է առաջին հայացքից սիրահարվել ձեզ։ Հաճոյախոսությունները կուրախացնեն ձեզ։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Ֆինանսների տեսանկյունից բարդ օր է։ Չեն բացառվում անսպասելի ծախսերը, տուգանքները, կորուստները կամ անհաջող գործարքները։ Շատ կարևոր կլինի գումարի հետ կապված բոլոր հարցերում կարգապահ լինելը։ Ամենափոքր խառնաշփոթն էլ կորուստների պատճառ կդառնա։ Լավ է, եթե ինչ-որ մեկը օգնի ձեզ գործերում։
 

Հեշտ չեն դասավորվի նաև անձնական հարաբերությունները։ Դրանցում վստահությունը կպակասի։ Դրանից իրենց անհարմար կզգան նույնիսկ այն Կարիճները, ովքեր թաքցնելու ոչինչ չունեն։ Մտերիմ մարդու հետ պետք է շատ բաներից խոսեք, բայց զրույցները պետք է սկսել միայն մի դեպքում, եթե վստահ եք, որ չեք կորցնելու ինքնատիրապետումը։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Կարող եք հաջողությունների հասնել բարդ ու խճճված գործերում, որոնք համարյա անհույս են թվում։ Պատրաստ կլինեք ռիսկի դիմել, ձեզ վրա պատասխանատվություն վերցնել, որոշումներ ընդունել, որոնց հետևանքները բոլորի համար են կարևոր լինելու։ Կհաջողվի լուրջ սխալներ չանել, իսկ փոքրերը արագ կուղղեք։
 

Իրենց մասին կհիշեցնեն հին ծանոթները, այդ թվում՝ նաև նրանք, որոնց հետ շփումներից ձեզ մոտ տհաճ հիշողություններ են մնացել։ Հին վիրավորանքները լավ է թողնել անցյալում։ Չի բացառվում, որ հարաբերությունները վերսկսելը շահավետ լինի առաջին հերթին հենց ձեզ համար։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Գումարի հետ կապված ցանկացած հարցի լուծում զգուշություն է պահանջում։ Հավանական են սխալներ ու նշանակալի կորուստներ։ Ցանկալի չէ սպոնտան գնումներ անել, մեծ գումար ծախսել այն ամենի վրա, ինչի կարիքն առանձնապես չունեք։ Չի բացառվում՝ ստիպված լինեք վերանայել մոտ ապագայի պլանները։ Կպարզվի, որ գերագնահատել եք ձեր հնարավորությունները։
 

Ինչ էլ որ ստանձնեք, աշխատեք հետևողական գործել, մի խնդրից մյուսին չանցնել, համախոհներին չփոխել, եթե դրա համար լուրջ պատճառներ չկան։ Օրվա երկրորդ կեսին ժամանակ գտեք մտերիմներին օգնելու համար։ Նրանք դրա կարիքը կունենան։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Ձեզ հագեցած օր է սպասվում։ Այն ճկունություն, ռազմավարությունն արագ փոխելու ունակություն ու մի խնդրից մյուսին արագ անցնելու կարողություն կպահանջի։ Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք գործընկերների և բոլոր այն մարդկանց հետ, որոնց աջակցությունը կարող է պետք գալ։
 

Հավանական են հետաքրքիր ծանոթություններ։ Դրանք սիրային շարունակություն կստանան, եթե նախաձեռնող լինեք։ Բայց մի շտապեք վստահել նրանց, ովքեր բարենպաստ տպավորություն են թողել։ Այսօր մարդկանց մասին շտապելով կդատեք, սխալն էլ կարող է թանկ արժենալ։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Ուշադրության կենտրոնում կհայտնվեք ու օգուտ կքաղեք դրանից։ Եկել է հարմար պահը շրջապատին ձեր տաղանդներով ու կարողություններով զարմացնելու, ձեր ունակությունները ցուցադրելու համար։ Հնարավորություն կունենաք ստանալ ազդեցիկ անձանց աջակցությունը։ Դա օգտակար կլինի հատկապես նրանց համար, ովքեր մոտ ժամանակներս պլանավորել են անցնել բիզնես սկսելու կամ այն զարգացնելու պլանների իրագործմանը։
 

Ինքնավստահությունը կօգնի լուծել անձնական խնդիրները։ Չեք վախենա անկեղծ խոսել ձեր զգացմունքների ու ցանկությունների մասին։ Դա կհեշտացնի շփումները ու դուր կգա շրջապատին։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 




Загрузка...


 



24.10.2018 1652 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 21
Շաբաթվա աստղագուշակ 19.11 - 25.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։