Աստղագուշակ․ հոկտեմբերի 26

 ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Առավոտյան ոչ մի կարևոր բան մի պլանավորեք, քանի որ գործերն այդ հատվածում դժվարությամբ կտրվեն։ Այնտեղ, որտեղ կհայտնվեք դուք, անմիջապես թյուրիմացություններ ու վեճեր կծագեն։ Այնպես որ՝ և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները արժե հետաձգել։ Վատ շրջան չէ ինքնուրույն աշխատանքի համար։ Եթե կենտրոնանաք դրա վրա, չեք զղջա։
 

Իրավիճակն աստիճանաբար դեպի լավը կփոխվի։ Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի անակնկալներով։ Նոր ու հետաքրքիր գործ ստանձնելու հնարավորություն կունենաք։ Դրա շնորհիվ կծանոթանաք անսովոր մարդկանց հետ։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Լավ օր է նրանց համար, ովքեր չեն սիրում շտապել ու նախընտրում են հանգիստ կշռադատել ամեն քայլը։ Զգուշությունը կօգնի խուսափել խնդիրներից, իսկ իրավիճակն իրատեսորեն գնահատելը՝ խուսափել հիասթափություններից։ Գործնական հարաբերությունները լարված կլինեն, շրջապատողները մեծ պահանջներ կներկայացնեն ձեզ, որոնց համապատասխանելը դժվար կլինի։
 

Հետևեք, թե ինչ տպավորություն եք թողնում շրջապատի վրա։ Այսօր լավ է ոչ ոքի շոկի մեջ չգցել, ավանդույթները չխախտել ու ընդհանրապես պահպանողական տեսք ունենալ ու պահպանողական վարք դրսևորել։ Խուսափեք էքստրավագանտ լինելուց։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Աշխատանքի, ուսման ու բիզնեսի տեսանկյունից հաջող օր է։ Գործնական բանակցությունները հաջող անցկացնելու, համագործակցության սկիզբ դնելու հնարավորություն կունենաք։ Դրա շնորհիվ ձեր առաջ նոր հորիզոններ կբացվեն։ Նոր պարտականություններ էլ կունենաք։ Սկզբում դրանք բարդ կթվան, բայց հետո ամեն ինչից գլուխ կհանեք։ Լավ է, եթե գործերը միատոն չլինեն։ Միապաղաղությունը կբթացնի ուշադրությունը, կսկսեք ձանձրանալ ու բարկանալ։
 

Անձնական հարաբերություններում խնդիրներից խուսափել կկարողանան նրանք, ովքեր անկեղծ կլինեն մտերիմների հետ ու կասկածների առիթներ չեն փնտրի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Օրը հարմար է ամենատարբեր գործերի համար։ Միակ բանը, որն իսկապես կարևոր կլինի ձեզ համար, արագ հասկանալի ու օգտակար արդյունքի հասնելն է։ Ինչ-որ կոնկրետ բանի համար պատրաստ կլինեք ջանքեր գործադրել։ Նման մոտեցումը հաճախ կխանգարի գնահատել այն գործընկերների նախաձեռնությունները, ովքեր ունակ են հեռանկարներ տեսնել։
 

Անձնական հարաբերություններում շատ առաջ կնայեք, իսկ դա կբարկացնի մտերիմներին։ Պատրանքներ կունենաք, որոնց հրաժեշտ տալը դժվար ու ցավոտ կլինի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Հետաքրքիր, բայց բարդ օր է։ Պետք է և՛ զուսպ, և՛ վճռական, և՛ ակտիվ, և՛ խոհեմ լինեք, և՛ պատրաստ լինեք ստանձնել ուրիշների համար պատասխանատվությունը։ Փոխարենը այս ամենի համար պարգև կստանաք ու չեք զղջա, որ այդքան ջանքեր եք գործադրել։ Նկատի առեք, որ անհրաժեշտ արդյունքներին արագ հասնել չի ստացվի, այնպես որ՝ համբերությամբ զինվեք։
 

Հնարավոր են նոր ծանոթություններ, բայց այսօր սկսվող սիրային հարաբերությունները լուրջ բնույթ կստանան, եթե նախաձեռնող ու համառ լինեք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Շատ նոր գաղափարներ կունենաք, որոնց շնորհիվ կհաջողվի գլուխ հանել բարդ գործերից։ Այնտեղ, որտեղ մյուսները տեղում կդոփեն, դուք կգտնեք նպատակին տանող սեփական ճանապարհը։ Մեծ կլինի ստեղծագործական պոտենցիալը։ Որոշ Կույսեր կզարմացնեն իրենց տաղանդներով, որոնց մասին առաջ ոչ ոք չէր կռահում։
 

Իրերի հանդեպ ինքնատիպ հայացքը կօգնի ընդհանուր լեզու գտնել վառ անհատականությունների հետ, բայց պահպանողականները կարող է դժգոհ մնան ձեզանից։ Լավ կանցնեն ընտանեկան տոները, հեռավոր հարազատների կամ ընկերների հետ հանդիպումները, որոնց վաղուց չէիք տեսել։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Բարենպաստ օր է։ Այն անձնական ու գործնական հարաբերություններում նշանակալի փոփոխություններ է խոստանում։ Կհասկանաք, թե որ կապերն են ձեզ համար նախկինի նման թանկ, իսկ որոնք են օգուտ տալու կամ ուրախացնելու փոխարեն ավելի շատ անհրամարություններ առաջացնում։ Դա կօգնի որոշակիություն մտցնել ապագայի պլաններում, հասկանալ, թե ինչի վրա արժե կենտրոնանալ։
 

Ձեր գործողությունները կարող են քննադատությունների տեղիք տալ, ընդ որում՝ այդ քննադատությունը խիստ կլինի ու ոչ միշտ կառուցողական։ Աշխատեք դա սրտին մոտ չընդունել ու հիշեք, որ նրանք, ովքեր այսօր մեղադրում են ձեզ ու պահանջներ են ներկայացնում, իրականում ձեր թշնամիները չեն։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Օրը լարված կանցնի։ Հավանական են դժվարություններ աշխատանքի մեջ, խնդիրներ փաստաթղթերը ձևակերպելիս, սխալներ կարևոր հաշվարկների մեջ։ Փորձեք չհուզվել։ Քանի դեռ պահպանում եք ինքնատիրապետումը, բարդ իրավիճակից ելք գտնելու շանս կա։
 

Հեշտ չեն դասավորվի նաև անձնական հարաբերությունները։ Հին կապերը ամրության փորձություն կանցնեն։ Որոշ Կարիճներ կհիասթափվեն մեկից, ում սիրում են։ Դա ցավալի ու տհաճ կլինի, բայց նույնիսկ նման ապրումները չեն ստիպի կորցնել հավասարակշռությունը։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Լուրջ տրամադրվեք։ Ջանասիրությունն ու կատարողականությունը կօգնեն հաջողությունների հասնել, ինչը կզարմացնի շրջապատին։ Ձեր ջանքերի համար պարգև կստանաք, կարող եք չվախենալ ուժերը զուր վատնելուց։
 

Հնարավոր են հաջողություններ ստեղծագործական խնդիրները լուծելիս, ինչպես նաև ինքնատիպ գաղափարներ, որոնց շնորհիվ հաղթանակ կտանեք մրցակիցների հանդեպ։ Շատերին դուր կգա իրերի հանդեպ ձեր ինքնատիպ հայացքը։ Չի բացառվում, որ ինչ-որ թեժ վեճից կամ կատակ-խաղից վառ սիրային պատմություն սկսվի, որը երկար կհիշվի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Շատ բարենպաստ օր է, այնպես որ՝ ժամանակը զուր մի վատնեք։ Նոր հնարավորություններ կբացվեն, մեծ հաջողությունների հասնելու շանս կա։ Կարող եք ձեր առաջ նոր նպատակներ դնել։ Շուտով կկարողանաք հասնել դրանց։
 

Բայց այս ամենն արդարացված կլինի միայն գործնական դաշտում։ Իսկ անձնական հարաբերություններն ուրիշ բան կպահանջեն՝ համբերատարություն, չափավորություն ցանկությունների մեջ ու զսպվածություն արտահայտությունների մեջ։ Այս ոլորտում պետք չէ ինչ-որ բան արմատապես փոխել։ Սխալ կլինի շրջապատից ճնշումների ու համոզելու միջոցով ինչ-որ բան պոկելը։ Մտածեք, թե ինչպես կարող եք հետաքրքրել նրանց։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Հավանական են նշանակալի փոփոխություններ աշխատանքի մեջ։ Գործնական բանակցությունները նորովի կդասավորվեն, ձեր հեղինակությունն էլ կաճի։ Մարդիկ, ովքեր առաջ թերագնահատում էին ձեզ, կփոխեն իրենց կարծիքը։ Նոր գործընկերներ կհայտնվեն, որոնց շնորհիվ արագ կյանքի կկոչեք համարձակ պլանները։ Որոշ Ջրհոսներ մասնագիտական սանդուղքով բարձրանալու շանս կունենան։
 

Օրը բարենպաստ է գործնական շփումների համար։ Կուրախացնեն նաև մտերիմների հետ զրույցները։ Կարող եք քննարկել բոլորի համար կարևոր հարցերը։ Դրանից հետո շատ տարաձայնություններ կմնան անցյալում։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Ձեզ հաճելի անակնկալներ, անսպասելի զուգադիպություններ են սպասվում, որոնք կկարողանաք օգտագործել հին խնդիրները լուծելու համար։ Հնարամիտ կլինեք, հաճախ անսպասելի, բայց ճիշտ պատասխաններ կստանաք այն հարցերին, որոնք մյուսներին փակուղու առաջ են կանգնեցրել։ Շատ բան կհասցնեք, օգտավետ կօգտագործեք ժամանակը, ճիշտ ժամանակին ճիշտ տեղում կհայտնվեք։
 

Անձնական խնդիրներն այսօր հեշտությամբ կլուծվեն, քանի որ հստակ կիմանաք, թե ինչ եք ուզում, իսկ ձեր ցանկությունները չեն հակասի շրջապատի հետաքրքրություններին։ Կհաջողվի պայմանավորվել նույնիսկ նրանց հետ, ովքեր ոչ շատ վաղուց համառում էին ու չէին ուզում զիջումների գնալ։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 




Загрузка...


 



25.10.2018 1046 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 21
Շաբաթվա աստղագուշակ 19.11 - 25.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։