Աստղագուշակ․ հոկտեմբերի 27

 ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Ձեզ բարդ, բայց հետաքրքիր օր է սպասվում։ Հավանական են հաջողություններ աշխատանքի մեջ, որոշ դեպքերում՝ նաև մասնագիտական աճ։ Կարող եք բանակցություններ վարել ու քննարկել նոր նախագծերը։ Բայց այսօրվա բոլոր գաղափարները չէ, որ կյանքի կկոչվեն։
 

Լսեք ներքին ձայնին, փորձեք գլուխ հանել ձեր զգացմունքներից։ Դրա շնորհիվ կհասկանաք, թե ինչպես կարելի է դեպի լավը փոխել մտերիմների հետ հարաբերությունները ու անցյալում թողնել կոնֆլիկտները։ Չի բացառվում՝ հաշտվեք երկարատև վեճից հետո։ Ձեզ ավելի լավ կզգաք, երբ փոխադարձ վիրավորանքները մոռացվեն։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Արդյունավետ օր է։ Կզբաղվեք օգտակար գործերով, կմտածեք կարևոր խնդիրների շուրջ ու ելք կգտնեք բարդ իրավիճակներից։ Հազիվ թե ինչ-որ բան շեղի ձեզ, ստիպի հրաժարվել մտածածից։ Չեք հանձնվի, նույնիսկ եթե լուրջ խոչընդոտներ առաջանան։ Չի լինի մի խնդիր, որին չկարողանաք լուծում գտնել։
 

Անձնական հարաբերություններում որոշակի լարվածությունը կապված կլինի ձեր ասածն ամեն կերպ պնդելու ու առաջ տանելու ցանկությամբ։ Կողքից ձեր վարքը կարող է ագրեսիվ թվալ։ Բայց ձեզ համար թանկ մարդկանց կաշխատեք չճնշել, նրանց կարծիքին ու հետաքրքրություններին հարգանքով կվերաբերվեք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Հագեցած օր է, որը ձեզանից ինքնատիպ որոշումներ ու անսովոր արարքներ կպահանջի։ Ձեր գործողությունները շրջապատին տարօրինակ կթվան, բայց դուք չեք լսի քննադատությունները, կվարվեք այնպես, ինչպես ուզում եք ու փայլուն արդյունքների կհասնեք։
 

Հնարավորություն կունենաք հարթել այն մարդկանց հետ հարաբերությունները, որոնք կարևոր դեր են խաղում ձեր կյանքում։ Կուրախացնեն ընտանիքի անդամների հետ շփումները։ Միասին անցկացրած ժամանակը երկար ժամանակ կհիշվի։ Օրվա երկրորդ կեսը հարմար է ուղևորությունների ու ակտիվ հանգստի համար։ Չեն բացառվում հանդիպումները, որոնց համար շատ ուրախ կլինեք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Օրը հանգիստ անցկացրեք, խուսափեք ապրումներից ու դատարկ վեճերից։ Աշխատեք մոռանալ հին վիրավորանքներն ու չխառնվել ձեզ հետ անմիջական կապ չունեցող կոնֆլիկտներին։ Ինչքան քիչ ուշադրություն դարձնեք դատարկ բաներին, այնքան հաճելի կլինի օրը ձեր ու ձեր մտերիմների համար։
 

Լավ է չշտապել, չփորձել անհապաղ արդյունքների հասնել ստանձնած գործերում։ Խելամիտ կլինի համբերությամբ զինվելը։ Կարող է պարզվել, որ որոշ պլանավորված գործեր լավ է հետաձգել, քանի որ դրանց համար ամենահարմար պահը չէ; Ավելի ուշ հիանալի գլուխ կհանեք դրանցից։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Օրը հարմար է շատ գործերի համար, բայց ամենից լավը կտրվեն նրանք, որոնք թույլ կտան լավ գումար աշխատել։ Ֆինանսների հետ կապված հարցերում ինտուիցիան հուսախաբ չի անի ձեզ։ Շահավետ գործարքներ կկնքեք ու չեք հրաժարվի հեռանկարային առաջարկներից։
 

Կսովորեք մի բան, որը շուտով պետք կգա աշխատանքի մեջ, կծանոթանաք մարդկանց հետ, որոնց աջակցությունը շատ տեղին կլինի։ Մտերիմների հետ հարաբերությունները կլավանան, եթե հետաքրքրվեք ուրիշների ցանկություններով ու սպասելիքներով։ Եսասիրության ցանկացած դրսևորում այսօր անցանկալի է։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Շատ գործերում կարող եք հաջողությունների հասնել։ Հաճախ պարզապես հաջողակ կլինեք և դրա շնորհիվ մրցակիցներին կթողնեք հետևում, կհաղթահարեք այն խոչընդոտները, որոնց առաջ ուրիշները կընկրկեին։ Կարող եք քննարկել կարևոր հարցերը, բայց միայն այն դեպքում, եթե փաստերի վրա եք հենվում ու պատրաստ եք հիմնավորել ձեր տեսակետը։
 

Եկամուտները մեծացնելու շանս կա։ Ցանկալի է խուսափել անբարեհամբույր տրամադրված մարդկանց հետ կապերից։ Բացասական ազդեցության հանդեպ այսօր շատ զգայուն կլինեք։ Զգույշ եղեք նոր ծանոթների հետ։ Երբեմն նրանք առանց հասկանալու կվնասեն ձեզ։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Հաջող օր է նրանց համար, ովքեր կյանքում արմատական փոփոխություններ են ուզում։ Եկել է պահը, երբ կարելի է ստանձնել նորը, անցնել համարձակ նախագծերին, հրաժարվել այն պարտականություններից, որոնք ծանր բեռ էին դարձել ձեզ համար։ Պատրանքներ չեք կառուցի, իրատեսորեն կգնահատեք և՛ ձեզ, և՛ մյուսներին։ Այս ամենը թույլ կտա արդյունավետ գործել ու առաջ շարժվել ընտրած ճանապարհով։
 

Ընդ որում՝ ուզածը ստանալու համար շտապելու անհրաժեշտություն չկա։ Թույլ տվեք, որ իրադարձություններն իրենց հունով ընթանան, և ամեն ինչ ձեզ համար ամենալավ ձևով կդասավորվի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Հաջողակ կլինեք։ Իրադարձությունների բարենպաստ ընթացքը թույլ կտա լուծել ֆինանսական խնդիրները ու մեծացնել եկամուտները։ Գլուխ կհանեք դժվարություններից, ճիշտ որոշումներ կընդունեք, գրավիչ առաջարկներ կստանաք։ Բայց պետք չէ գերագնահատել ձեր ուժերն ու մեծ պատասխանատվություն ստանձնել։ Այսօր պետք չէ ձեզ վրա ուշադրություն հրավիրել։ Ինչքան երկար ժամանակ ստվերում մնաք, այնքան լավ։
 

Հավանական են անակնկալներ, անառիթ նվերներ, ինչպես նաև շատ մտերիմ մարդու հետ կապված լավ նորություններ։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Ֆինանսների տեսանկյունից հաջող օր է։ Հավանական են դրամական մուտքեր, եկամուտ կստանաք նախկինում կնքած որոշ գործարքներից, կվերադարձնեն հին պարտքերը։ Կարող եք գնումներ անել, եթե նախապես պլանավորել եք դրանք, իսկ ահա սպոնտան գնումներից լավ է հրաժարվել։
 

Օգտակար կլինի պլաններ կառուցելը կամ մտորելը, թե ինչով կուզենայիք զբաղվել մոտ ժամանակներս։ Աշխատեք քիչ հիշել անցյալի իրադարձությունները, հատկապես եթե դրանք կապված են անձնական կյանքի հետ։ Վաղուց անցած զգացմունքները վերադարձելու փորձերը ոչ մի լավ բանի չեն բերի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Օրը հարմար է փորձարկումներ անելու ու ռիսկի դիմելու, ինչպես նաև կյանքում ինչ-որ բան արմատապես փոխելու համար։ Լավ է կենտրոնանալ առօրյա գործերի վրա կամ վերադառնալ նրան, ինչ վաղուց եք սկսել։ Հեշտությամբ կտրվեն կարգապահություն, մանրուքներին ուշադրություն պահանջող գործերը։ Կարող եք լրացնել փաստաթղթերը, հաշվետվություններ կազմել։
 

Անձնական հարաբերություններում, հակառակը, ոչ ստանդարտ քայլեր ու ինքնատիպ որոշումներ են պետք։ Դրանք թույլ կտան շատ բան դեպի լավը փոխել։ Այստեղ կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա։ Այն անպայման կհուշի, թե ինչ է պետք ասել կամ անել։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Կենտրոնացեք օգտակար գործերի վրա։ Շատ բան կախված կլինի նրանից, թե որքան լավ գլուխ կհանեք դրանցից։ Լավ է ոչ մի բան չհետաձգել, հատկապես եթե խոսքը միայն ձեր հետաքրքրությունների մասին չէ։ Աշխատեք չհիասթափեցնել նրանց, ովքեր հույս են դրել ձեզ վրա։ Շատ պետք կգա շրջապատի հետ լեզու գտնելու ունակությունը։
 

Հնարավոր է՝ ստիպված լինեք հաշտեցնել վիճողներին, հարթել ուրիշների կոնֆլիկտները, օգնել ծանոթներին փոխհամաձայնության հասնել։ Անձնական հարաբերություններում շատ բան կախված կլինի նրանից, թե արդյոք պատրաստ եք ուրիշների հետաքրքրությունները ձերինից բարձր դասել։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Հագեցած, հոգնեցնող ու բարդ օր է։ Լավ է հույս չդնել հեշտ հաղթանակների վրա։ Ձեզ հաճախ կքննադատեն, և այդ քննադատությունը հաճախ կառուցողական չի լինի։ Չեն բացառվում տարաձայնությունները այն մարդկանց հետ, որոնց հետ հույս ունեիք լավ հարաբերություններ պահպանել։ Հաճախ կտաքանաք, սուր կարձագանքեք այն ամենին, ինչն ուրիշ ժամանակ պարզապես չէիք նկատի։
 

Շատ կարևոր կլինի հանգստանալն ու ուժերը վերականգնելը։ Եթե դա չանեք, վտանգ կա, որ կհիվանդանաք։ Ցանկալի է խուսափել ավելորդություններից, գոնե ժամանակավորապես հրաժարվել վատ սովորույթներից։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3:


 




Загрузка...


 



26.10.2018 1259 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 21
Շաբաթվա աստղագուշակ 19.11 - 25.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։