Աստղագուշակ․ հոկտեմբերի 3
02.10.2018, 17:00

 ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Օրը բավականին անհանգիստ կանցնի։ Հավանական են անսպասելի իրադարձություններ, որոնց պատճառով ստիպված եք լինելու փոխել պլանները, հրաժարվել մտածածից։ Աշխատանքի հետ կապված ցանկացած հարցի քննարկում զգուշություն է պահանջում։ Վտանգ կա՝ ավելորդ պարտականություններ ստանձնեք, որոնք կատարելը բարդ կլինի։
 

Հույզերն անկայուն կլինեն, ձեր տրամադրությունն էլ հաճախ կփոխվի։ Ինքներդ էլ չեք կարողանա բացատրել, թե ինչու եք բարկանում կամ հուսահատվում։ Օրվա երկրորդ կեսին չի բացառվում վատանա ինքնազգացողությունը, որի պատճառը նյարդերի գերլարումը կլինի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Կենտրոնացեք գործերի վրա ու աշխատեք հույզերին ազատություն չտալ։ Քանի դեռ հստակ գիտեք, թե ինչի եք ուզում հասնել ու չեք շեղվում մանրուքների պատճառով, հաջողության հասնելու շանսերը շատ բարձր են։ Եթե սկսեք հուզվել, իրավիճակը դուրս կգա վերահսկողությունից, սխալվելու հավանականությունն էլ կաճի։
 

Հնարավոր են փոքրիկ տարաձայնություններ ընտանիքում, չեն բացառվում ընկերների հետ վեճերը։ Բայց կոնֆլիկտ թույլ չեք տա ու կաշխատեք հարթել սուր անկյունները։ Հաճախ օգնության կհասնի հումորի զգացումը։ Ձեր կատակների վրա կծիծաղեն նույնիսկ նրանք, ովքեր հայտնի են իրենց լրջությամբ ու կյանքը մռայլ գույների մեջ տեսնելու սովորույթով։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Այս բարենպաստ օրը շատ լավ գաղափարներ կբերի։ Կկարողանաք հասնել կարևոր նպատակներին ու այն ամենին, ինչի մասին վաղուց եք երազում։ Խնդիրներից ամբողջությամբ խուսափել հազիվ թե ստացվի, բայց լուծում կգտնեք դրանց։ Օրվա կեսը ուժեղ ապրումներ կբերի, բայց եթե նույնիսկ առանց երկար մտածելու ինչ-որ բան ասեք կամ անեք, դա տհաճ հետևանքներ չի ունենա։
 

Հնարավոր են օգտակար ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, ովքեր կհետաքրքրվեն ձեր գաղափարներով ու կօգնեն կյանքի կոչել դրանք։ Լավ կանցնեն գործնական ուղևորությունները, շահավետ գործարքներ կնքելու շանս կունենաք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Օրվա սկիզբը բարդ կլինի։ Այդ հատվածում ինչ-որ բան սպասվածի նման չի ընթանա։ Չի բացառվում՝ ստիպված լինեք վերադառնալ այն գործերին, որոնք ավարտված էիք համարում և ուղղել հին սխալները։
 

Աստիճանաբար դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, իրավիճակն էլ դեպի լավը կփոխվի։ Բայց զգուշությունն ամեն դեպքում չի վնասի։ Ողջ օրվա ընթացքում ցանկալի չէ գումարի հետ կապված որոշումներ ընդունել։ Այստեղ մեծ է սխալվելու հավանականությունը, հաշվարկների մեջ ամենափոքր թերացումն էլ ֆինանսական կորուստների պատճառ կդառնա։ Բարեբախտաբար, ծագած բոլոր դժվարությունները ժամանակավոր բնույթ կկրեն։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Կարող են որոշակի դժվարություններ ծագել, բայց դրական միտումների ազդեցությունը գերակշռող կլինի։ Հավանական են հաջող զուգադիպություններ, չի բացառվում՝ հին խնդիրը արագ ու առանց մեծ ջանքերի լուծվի։ Հեշտությամբ ելք կգտնեք բարդ ու ոչ միանշանակ իրավիճակից, կգտնեք անբարենպաստ պայմանները ի շահ ձեր հետաքրքրությունների օգտագործելու ձևը։
 

Հնարավորություն կունենաք կյանքի կոչել հին մտահղացումը։ Այդ հարցում կօգնեն հին ծանոթները։ Ձեր գաղափարները նրանց սրտով կլինեն։ Չի բացառվում՝ այսօր սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի հետ սիրային բնույթ ստանան։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Զգույշ է պետք լինել։ Այսօր շատ բան նախատեսվածի նման չի ընթանա։ Հուզվելու դեպքում լուրջ սխալներ կգործեք կամ ինչ-որ բան աչքաթող կանեք։ Հաճախ կշտապեք եզրակացություններ անելիս, հատկապես եթե խոսքը ուրիշ մարդկանց մասին լինի․ սխալ կգնահատեք նրանց արարքների մոտիվները։
 

Դժվար կլինի շրջապատողների հետ լեզու գտնելը։ Շատերը ձեր հանդեպ քննադատորեն տրամադրված կլինեն, պահանջներ կներկայացնեն, կհիշեցնեն հին խնդիրների ու վիրավորանքների մասին։ Բայց ձեզ կհաջողվի հարթել սուր անկյունները։ Երբեմն մի քանի բառը բավական կլինի վեճից խուսափելու համար։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Դատարկ բաների պատճառով մի հուզվեք։ Օրը շատ արդյունավետ կանցնի, եթե գոնե հանգստություն պահպանեք ու չտրվեք պրովոկացիաներին, որոնք այսօր սովորականից շատ կլինեն։ Նոր համախոհների հետ կարող եք պայմանավորվել համատեղ գործողությունների մասին։ Նոր ծանոթների հետ զգույշ եղեք, հատկապես եթե նրանք փորձում են ամեն կերպ հետաքրքրել ձեզ ու խոստումներ են շռայլում։
 

Օրվա երկրորդ կեսին պետք է կենտրոնանաք ընտանեկան գործերի վրա։ Մտերիմները ձեր օգնության կարիքը կունենան։ Աշխատեք չմերժել նրանց։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Հաջող ու արդյունավետ օր է։ Շատ գործերում կարող եք հիանալի արդյունքների հասնել։ Հնարամիտ կլինեք, հեշտությամբ կհաղթահարեք արգելքները։ Շատ օգտակար կլինի համախոհների հետ շփումը։ Նույնիսկ եթե ամեն ինչի մասին միանգամից պայմանավորվել չստացվի, հարաբերությունները չեն փչանա, իսկ վեճերի արդյունքում կծնվի ճշմարտությունը։
 

Երեկոն հաճելի հանդիպումներ, անսպասելի նվերներ ու անակնկալներ է խոստանում։ Չեն բացառվում նորությունները մի մարդուց, ում հետ շփումների կարիքը վերջին շրջանում շատ էիք զգում։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Օրն այնքան էլ վատ չի անցնի, եթե կենտրոնանաք կարևոր գործերի վրա ու չհուզվեք դատարկ բաների պատճառով։ Սակայն հուզական դաշտն անբարենպաստ կլինի, ձեր տրամադրությունը հաճախ կփոխվի։ Ամեն ինչ սրտին շատ մոտ կընդունեք, կվշտանաք այնպիսի իրադարձությունների պատճառով, որոնց ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի։ Շատ բան նախատեսվածի նման չի ընթանա։ Ստիպված եք լինելու փոխել պլանները, իսկ դա կնյարդայնացնի ու կվշտացնի։
 

Մտերիմները ձեզ ճիշտ չեն հասկանա, երբեմն թյուրիմացություններն արագ պարզաբանել չի ստացվի, իսկ դա վատ կանդրադառնա հարաբերությունների վրա։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Զգույշ եղեք։ Այսօր պատրանքներ կառուցելն ավելի հեշտ կլինի, քան գործերի իրական վիճակը գնահատելը, իսկ դա խնդիրներ կբերի։ Ցանկալի չէ ֆինանսական պարտավորություններ ստանձնել։ Լուրջ որոշումներ ընդունելուց առաջ խորհրդակցեք այն մարդկանց հետ, որոնց վստահում եք։ Նրանց փորձն օգտակար կլինի ձեզ։ Չի բացառվում՝ ձեզ հուշեն, թե ինչպես խուսափեք սխալներից։
 

Տանը հոգսեր սովորականից շատ կլինի։ Հնարավոր են կենցաղային խնդիրներ, որոնց լուծումը ծախսատար կլինեն։ Ցանկացած գնում լավ է անել օրվա երկրորդ կեսին։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Շատ լավ օր է։ Օգտակար տեղեկություններ կստանաք, ճիշտ որոշումներ կընդունեք, ավարտին կհասցնեք սկսած գործերը։ Հաճախ կօգնի ինտուիցիան, որի հուշումների շնորհիվ սխալներ չեք անի։ Օրվա երկրորդ կեսը հարմար է ձեր հետաքրքրություններն ու կյանքի հանդեպ հայացքները կիսող մարդկանց հետ շփվելու համար։ Զրույցի համար հետաքրքիր թեմաներ կգտնեք։
 

Հնարավորություն կունենաք ծանոթանալ մարդկանց հետ, ովքեր կօգնեն շատ բաների նորովի նայել։ Չեն բացառվում դրական փոփոխությունները սիրելիի հետ հարաբերություններում։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Օրվա սկիզբը լարված կանցնի, բայց այն անհույս վատը չի լինի։ Հնարավորություն կունենաք կյանքի կոչել հին մտահղացումը, արդյունքի հասնել մի գործում, որում մեծ ուժեր եք ներդրել։ Հավանական են կարևոր նորություններ ու հետաքրքիր առաջարկներ։ Շրջապատի հետ պայմանավորվելը հեշտ չի լինի, բայց ժամանակի ընթացքում կկարողանաք ճիշտ տոն ընտրել ու որոշում ընդունել, որը բոլորին կգոհացնի։
 

Օրվա երկրորդ կեսը հաջող զուգադիպություններ է խոստանում։ Օգտվեք իրադարձությունների հաջող ընթացքից՝ կարևոր խնդիրը լուծելու համար։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:





Загрузка...


 

Категория: Այսօրվա | Добавил: Moder-003
Просмотров: 1148 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES