Աստղագուշակ․ հոկտեմբերի 30

 ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Անհանգիստ ու իրադարձություններով լի օր կլինի, բայց այդ իրադարձություններից ոչ մեկը կարևոր չի լինի։ Ավելի հաճախ գործը դատարկ բաների մասին կլինի, որոնց ինչ-որ մեկը շատ մեծ նշանակություն է տվել։ Հաճախ կանհանգստանաք այն ամենի պատճառով, ինչն ուշադրության արժանի չէ, կվշտանաք տարաձայնությունների պատճառով։ Ցանկացած ոք, ով չուզենա աջակցել ձեզ, թշնամի կթվա։
 

Լավ է նոր գործեր չստանձնել, հատկապես եթե դրանք լուրջ ներդրումների կարիք են զգում։ Հաջողությունները քիչ հավանական են, բայց դրանց հասնել կարելի է։ Այստեղ ավելի շատ շանսեր ունեն այն Խոյերը, որոնք հուսալի ընկերներ ու համախոհներ ունեն։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Օրը հաջող կլինի նրանց համար, ովքեր ակտիվ են, վճռական են գործում, սիրում են իրադարձությունների հորձանուտում հայտնվել։ Ձեզ մրցակիցների դեմ պայքար ու շատ հաճելի հաղթանակ է սպասվում։ Հնարավոր են անսպասելի դրական փոփոխությունների ֆինանսների ոլորտում։ Որոշ Ցուլերի նշանակալի դրամական մուտքեր ու արժեքավոր նվերներ են սպասվում։
 

Խուսափեք գերլարվածությունից։ Ծանրաբեռնվածությունը մեծ կլինի, շատ կարևոր կլինի հանգստանալու ու ուժերը վերականգնելու համար ժամանակ գտնելը։ Եթե ինչ-որ գործեր հետաձգելու հնարավորություն կա, հենց այդպես էլ վարվեք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Օրը հանգիստ ու ձանձրալի կլինի։ Ձեզ մոտ հետաքրքրություն ու ոգևորվածություն առաջացնող խնդիրներ հազիվ թե ծագեն։ Ամենայն հավանականությամբ ստիպված եք լինելու սահմանափակվել առօրյա գործերով։ Վատ գլուխ չեք հանի դրանցից, բայց ավելի մեծ բանի մասին կերազեք։
 

Կարող եք կյանքի կոչել հին պլանները, իսկ նորերը կառուցել դեռ չարժե։ Ամենայն հավանականությամբ կգերագնահատեք ձեր հնարավորությունները։ Նոր տպավորությունների պակասը հակասական արարքների կմղի։ Մտերիմները կփորձեն հեռու պահել ձեզ սխալներից։ Հաճախ օգտակար կլինեն խորհուրդները։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Օրը դժվարություններից զուրկ չի լինի։ Ինչ էլ որ ստանձնեք, նկատի առեք, որ ձեզ հետևում են։ Եթե սխալներ անեք, դրանց մասին շուտով բոլորին հայտնի կդառնա։ Պատրաստ եղեք պայքարել մրցակիցների դեմ, պաշտպանել ձեր տեսակետը, բարդ որոշումներ ընդունել ու պատասխանատվություն ստանձնել դրանց համար։ Գումարը պետք է զգույշ տնօրինել, քանի որ կորուստների հավանականությունը մեծ է։
 

Մտերիմների հետ շփումները դրական հույզեր կպարգևեն։ Այսօր հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ, հաճախ նրանց կես խոսքից կհասկանաք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Լարված պահերից խուսափել հազիվ թե ստացվի։ Հավանական են անհաջողություններ աշխատանքի մեջ, որոշումներ, որոնց համար հետո զղջալու եք։ Բայց լուրջ խնդիրներից կկարողանաք խուսափել, եթե զգույշ ու ուշադիր լինեք։ Ջանասիրաբար աշխատեք, կարգապահ եղեք, աշխատեք սխալներ չանել։
 

Օրվա երկրորդ կեսին կարող եք անձնական բնույթի կարևոր հանդիպումներ պլանավորել։ Դա բարենպաստ ժամանակ կլինի շփումների համար։ Լավ տպավորություն թողնելու համար բավական է միայն ձեզ բնական պահեք։ Ինչ-որ մեկը կսիրահարվի ձեզ առաջին հայացքից։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Օրը հարմար է կարևոր բանակությունների ու բարդ հարցերը քննարկելու համար։ Կարող եք գործի դնել գրավչությունը։ Հազիվ թե ինչ-որ մեկը դիմակայի դրան։ Բայց հիշեք, որ այսօր պետք չէ անձնական համակրանքի ու հակակրանքի վրա հենվելով համախոհներ ընտրել։ Ինտուիցիան, ցավոք, կարող է հուսախաբ անել ձեզ։
 

Մտերիմները կուրախանան ձեր հաջողություններով, հաճույքով կօգնեն ձեզ։ Հավանական են հաճելի անակնկալներ, չպլանավորված ուղևորություններ ու զվարճանքները։ Չի բացառվում ռոմանտիկ ծանոթությունը, որը հազիվ թե կարևոր դեր խաղա ձեր կյանքում, փոխարենը կոգեշնչի համարձակ արարքներ գործել։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Կուրախացնի ֆինանսական գործերի վիճակը։ Հավանական են անսպասելի դրամական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն։ Գործընկերների հետ հարաբերություններում պատրաստ եղեք զիջումների գնալ։ Դրանք անհրաժեշտ կլինեն արդյունավետ համագործակցության համար։ Շահավետ գործարքներ կնքելու շանս կունենաք ու բաց չեք թողնի այն։
 

Չեն բացառվում մտերիմների հետ տարաձայնությունները։ Ամենայն հավանականությամբ լուրջ կոնֆլիկտից խուսափելու համար հենց դուք պետք է զիջումների գնաք։ Երեկոն լավ նորություններ ու ինքնատիպ գաղափարներ է խոստանում, որոնք շատ շուտով կհաջողվի կյանքի կոչել։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Օրը հաճելի իրադարձություններ կբերի։ Բարեհամբույր կլինեք, լավատեսորեն կտրամադրվեք, և դա ձեզ գրավիչ կդարձնի։ Զարմանալի չէ, որ շատերը կուզենան ձեզ ավելի մոտիկից ճանաչել։ Հավանական են հետաքրքիր առաջարկներ, որոնք կարող են վերաբերել և՛ գործնական ոլորտին, և՛ անձնական հարաբերություններին, և՛ ձեր նախասիրություններին։
 

Կարող եք ինչ-որ բան փոխել կյանքում, բայց լավ է չշտապել։ Միայն լավ մտածված գործությունները անհրաժեշտ արդյունքը կտան։ Հաճախ օգտակար կլինեն մտերիմների խորհուրդները։ Կվերլուծեք ուրիշների սխալները, իսկ դա կօգնի խուսափել սեփական սխալները գործելուց։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Բարդ ու պատասխանատու օր է։ Աշխատեք հնարավորինս զգույշ լինել գործերում։ Նույնիսկ աննշան սխալները տհաճ հետևանքներ կունենան։ Հնարավոր են դժվարություններ փաստաթղթերը ձևակերպելիս։ Իրավաբանական հարցերը ձեր օգտին չեն լուծվի, հնարավոր են տուգանքներ։
 

Ամեն անգամ չի հաջողվի զուսպ լինել, իսկ դա անձնական բնույթի խնդիրների կհանգեցնի։ Աշխատեք զգույշ լինել արտահայտությունների մեջ, մտերիմներին շատ կվիրավորեն ձեր չմտածված խոսքերը։ Հավանական են չպլանավորված ուղևորություններ։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Հանգստությունն ու գործերին լուրջ վերաբերմունքը կօգնեն օրն առանց ցնցումների անցկացնել։ Խուսափեք խառնաշփոթից, ոչ ոքի թույլ մի տվեք շտապեցնել ձեզ։ Միայն լավ մտածված գործողությունները անհրաժեշտ պտուղները կտան։
 

Մտերիմները սովորականից հաճախ կդիմեն խորհուրդների խնդրանքով, կլսեն ձեր կարծիքը։ Հնարավոր են անսպասելի հրավերներ, անակնկալներ, ինչպես նաև նվերներ այն մարդկանցից, որոնց վաղուց համակրում եք։ Երեկոյան սիրելիի հետ կարևորի մասին զրուցելու հնարավորություն կունենաք։ Մի վախեցեք կիսվել ձեր ապրումներով։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Չնայած որոշակի դժվարություններին՝ կարող եք հաջողության հասնել։ Պետք է ճիշտ ծախսեք ձեր ուժերը։ Հիշեք, որ օրվա առաջին կեսն ավելի հարմար է բարդ ու կարևոր խնդիրները լուծելու համար, իսկ երկրորդին լավ է զբաղվել ընթացիկ հարցերով, ստուգել նախկինում կատարած աշխատանքը։
 

Հարթ ու ներդաշնակ կդասավորվեն անձնական հարաբերությունները, մտերիմների հետ շփումներն էլ կուրախացնեն։ Հավանական են լավ նորություններ, հնարավոր է լուծեք վերջին շրջանում հանգիստ չտվող կարևոր խնդիրը։ Դրամական մուտքերը համեստ կլինեն, բայց բոլոր դեպքերում բավական կլինեն հաճելի գնումներ անելու համար։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Ստեղծագործ պոտենցիալը բարձր կլինի։ Նոր գաղափարների պակաս չի լինի, բայց դրանք կյանքի կոչելու հնարավորություն չի լինի։ Մի շտապեք։ Մտածածն իրագործելու համար հարմար ժամանակը հետո կգա։ Կարող եք հարազատների կամ հին ընկերների հետ ուղևորությունների մեկնել։ Հիանալի ժամանակ կանցկացնեք։ Շահավետ գնումներ անելու շանս կունենաք։
 

Ուշադիր եղեք առողջությանը, քանի որ ձեր օրգանիզմը հիմա սովորականից խոցելի կլինի։ Իրենց մասին կհիշեցնեն քրոնիկ հիվանդությունները։ Լավ է կոսմետիկայի հետ կապված փորձարկումներ չանել, քանի որ չեն բացառվում ալերգիկ ռեակցիաները։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 




Загрузка...


 



29.10.2018 1029 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 18
Շաբաթվա աստղագուշակ 12.11 - 18.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։