Աստղագուշակ․ հոկտեմբերի 31

 ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Արդյունավետ օր է։ Սպասվածից շատ բան կհասցնեք անել։ Հաճախ սկսածն ավարտին հասցնել կօգնի իրադարձությունների բարենպաստ ընթացքը։ Կարող եք ստանձնել նոր գաղափարների իրագործումը, նույնիսկ եթե դրանք դեռ ամենայն մանրամասնությամբ մշակված չեն։ Ինտուիցիան կօգնի նպատակին տանող լավագույն ուղին ընտրել։
 

Լավ կդասավորվեն ուղևորությունները, հատկապես՝ գործնականները։ Հաջող կանցնեն հանդիպումները, շատերի վրա լավ տպավորություն կթողնեք։ Չեն բացառվում սիրային արկածները։ Ձեր հանդեպ արագ համակրանքով կլցվեն նույնիսկ նրանք, ովքեր ոչ ոքի չեն հավանում։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Այս օրը կյանքում լուրջ փոփոխություններ կարող է բերել։ Սկզբում կզգուշանաք, բայց հետո կհասկանաք, որ տեղի ունեցողը դեպի լավն է տանում։ Աշխատեք ժամանակը զուր չվատնել։ Ինչքան արագ գործեք, այնքան լավ արդյունքների կհասնեք։ Աստղերի աջակցության շնորհիվ կզինաթափեք մրցակիցներին ու առաջ կանցնեք նրանցից։
 

Կարող եք մտերիմների հետ զրուցել ձեզ անհանգստացնող թեմաների շուրջ, կիսվել ձեր ապրումներով, խոստովանել զգացմունքները։ Ձեզ ճիշտ կհասկանան ու կաջակցեն։ Կարող եք չվախենալ քննադատությունից ու պահանջներից։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի։ Օրը ապրումների առիթներ կստեղծի։ Հավանական են փոքրիկ խնդիրներ, անհաջող զուգադիպություններ, որոնց պատճառով ստիպված պետք է լինեք արագ փոխել պլանները, ելք գտնել ոչ միանշանակ իրավիճակից։ Կարևոր է սեփական ուժերին հավատալը։ Եթե սկսեք կասկածել, լուրջ սխալ կանեք։
 

Լարված կլինեն մտերիմների հետ հարաբերությունները։ Թույլ չեք տա, որ ինչ-որ մեկը կասկածի ձեր ճշմարտացի լինելը, իսկ մյուսներին շատ հաճախ կմատնանշեք նրանց սխալները։ Արդյունքում կոնֆլիկտների հավանականությունը կաճի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Գործերի վրա կենտրոնանալը բարդ կլինի։ Շատ բան կհետաձգեք, չնայած գիտեք, որ դա լավագույն լուծումը չէ։ Օրվա առաջին կեսը ավելի հարմար է բարդ խնդիրների լուծման համար, քան երկրորդը։ Այդ հատվածում կենտրոնանալը, գլխավորը երկրորդականից զատելը հեշտ կլինի։
 

Կուրախացնեն փոփոխություններն անձնական հարաբերություններում։ Անկեղծ կզրուցեք մտերիմների հետ, իրար չհասկանալն ու տարաձայնություններն էլ կմնան անցյալում։ Կհաջողվի միասին լավ ժամանակ անցկացնել, լինել հետաքրքիր վայրերում։ Անսպասելի հյուրեր կգան, որոնց համար շատ ուրախ կլինեք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Հաջողությունների հասնելու համար պետք է ջանքեր գործադրեք։ Պայմանները ձեր օգտին չեն լինի, բայց ելք կգտնեք բարդ իրավիճակներից, կանեք այն, ինչը մյուսներին համարյա անհնարին է թվում։ Շատ կարևոր կլինեն զգուշությունն ու հեռատեսությունը։ Դրանք կօգնեն խուսափել այնպիսի արարքներից, որոնց հետևանքների համար զղջալու էիք։
 

Ժամանակը լավ անցկացնելու, հետաքրքիր մարդկանց հետ ծանոթանալու հնարավորություն կունենաք։ Հույզերն անկայուն կլինեն, տրամադրությունը դատարկ բաներից կփչանա, շրջապատի հետ ընդհանուր լեզու գտնելն էլ սովորականից դժվար կլինի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Լավ գումար աշխատելու, եկամուտները մեծացնելու շանս կընձեռվի։ Չի բացառվում եկամուտ ստանաք վաղուց կնքված գործարքից։ Հնարավոր է վերադարձնեն հին պարտքերը։ Կյանքի մյուս բնագավառներում էլ նշանակալի կլինեն դրական միտումները։ Օրը հարմար է վերլուծական աշխատանքով զբաղվելու, հաշվետվություններ կազմելու ու եզրակացություններ անելու համար։
 

Աշխատանքի մեջ լուրջ ու պրագմատիկ կլինեք, իսկ դրանից դուրս՝ շփվող ու գրավիչ։ Բայց ձեր վարքը երբեմն թեթևամիտ կթվա, իսկ դա կարող է վանել լուրջ հարաբերությունների ձգտող մարդկանց։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Գործարքներ կնքելիս զգույշ եղեք։ Մեծ է կորուստների հավանականությունը։ Եթե ձեր աշխատանքը կապված է փաստաթղթերի, գումարի կամ ֆինանսական հաշվետվությունների հետ, ուշադիր եղեք։ Կարող եք հաջողությունների հասնել այնտեղ, որտեղ երևակայություն ու ստեղծագործ մոտեցում է պահանջվում։ Նոր գաղափարներ կունենաք, շրջապատն էլ կաջակցի դրանց։
 

Անձնական խնդիրների լուծմանը շատ լուրջ կմոտենաք, իսկ դա թույլ կտա իրավիճակը դեպի լավը փոխել։ Նոր հարաբերություններ սկսելու կամ արդեն եղածն ամրապնդելու հնարավորություն կունենաք։ Այդ ոլորտում ինտուիցիան հուսախաբ չի անի։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Թեթև օր է, բայց միայն նրա շնորհիվ, որ թերագնահատում եք ձեր խնդիրները։ Դրանց լուծում չեք գտնի, քանի դեռ ավելի լուրջ չեք տրամադրվել։ Կենտրոնացեք ընթացիկ գործերի վրա։ Կարևոր է դրանցից որքան հնարավոր է լավ գլուխ հանել և անցնել ավելի նշանակալի խնդիրներին։
 

Հնարավոր են սկզբունքային տարաձայնություններ սիրելիի հետ, վեճեր ու կոնֆլիկտներ։ Ցանկացած հարցի քննարկում սովորականից դժվար կլինի։ Նույնիսկ ամենազուսպ Կարիճները այնպիսի բաներ կասեն, որոնց մասին հետո կզղջան։ Աշխատեք խուսափել գերհոգնածությունից, որն այսօր վատ կանդրադառնա առողջության վրա։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Հեշտությամբ ճիշտ որոշումներ կընդունեք, նույնիսկ բարդ իրավիճակներում ճիշտ կվարվեք։ Ձեր ուժերի հանդեպ վստահությունը թույլ կտա ինքնուրույն գործել, ոչ ոքի վրա հույս չդնել, իսկ նման մոտեցումը շատ արդյունավետ կլինի։ Ձեր ինքնատիպ գաղափարները հաճախ շատ հաջող կլինեն։ Հաճախ դրանց օգնությամբ կհասնեք նրան, ինչի մասին մյուսները կարող էին միայն երազել։
 

Օրը յուրահատուկ սիրային տրամադրություն կբերի։ Չի բացառվում՝ հիշեք անցյալի մասին կամ հանդիպեք մեկին, ով ժամանակին ձեզ համար շատ թանկ է եղել։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Օրը հարմար է գործնական հանդիպումների, կարևոր հարցեր քննարկելու համար։ Կարող եք նոր գործընկերներ գտնել, պայմանավորվել փոխշահավետ համագործակցության մասին, նոր նախագծերի վրա աշխատանք սկսել։ Գործերում ղեկավարվեք տրամաբանությամբ ու փորձով։ Ինտուիցիան, ցավոք, կարող է սխալվել։
 

Հնարավոր են անսպասելի փոփոխություններ անձնական կյանքում։ Հեշտությամբ կտարվեք, կտրվեք գայթակղությանը։ Վառ հույզերի ծարավը կստիպի որոշ Այծեղջյուրների անել այն, ինչ մեկ ուրիշ ժամանակ չէին համարձակվի։ Չի բացառվում վերականգնեք նախկինում թանկ հարաբերությունները։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Օրը զգուշություն է պահանջում։ Այն հատկապես կարևոր կլինի գործնական հարցերը քննարկելիս։ Լուրջ սխալներ անելու, ինչ-որ մեկի մանիպուլյացիաների զոհը դառնալու, ոչ շահավետ պայմաններին համաձայնելու վտանգ կա։ Կարևոր հանդիպումներին գնացեք մի մարդու հետ, ով կկարողանա հետ պահել ձեզ հապշտապ որոշումներից ու լավ խորհուրդ կտա։
 

Անհարթ ու լարված կլինեն մտերիմների հետ հարաբերությունները։ Հաճախ փոփոխություններ կնախաձեռնեք, որոնք ինքներդ այնքան էլ չեք ուզենա։ Վեճեր հնարավոր են, բայց կհաջողվի արագ հաշտվել, քանի որ հոգ կտանեք նաև ուրիշների հետաքրքրությունների մասին։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Օրը լուրջ խնդիրներ ու հոգսեր չի բերի, բայց հնարավորությունների հարցում էլ առատաձեռն չի լինի։ Առօրյա գործերից գլուխ հանելն ու ընթացիկ հարցերը լուծելը հեշտ կլինի։ Նոր խնդիրները կամ շատ բարդ կթվան, կամ՝ անհետաքրքիր։ Երկու դեպքում էլ կգտնեք որոշումը հետաձգելու կամ այն ինչ-որ մեկի վրա թողնելու ձևը։
 

Մտերիմների հետ շփումները միշտ չէ, որ հաճելի կլինեն։ Նրանք կքննադատեն ձեզ, պահանջներ կներկայացնեն։ Բայց եթե հանգիստ զրուցեք, կհաջողվի որոշում գտնել, որը բոլորին դուր կգա։ Երեկոյան խուսափեք ծանրաբեռնվածությունից։ Դրա պատճառով կվատանա ինքնազգացողությունը։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 




Загрузка...


 



30.10.2018 1374 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 21
Շաբաթվա աստղագուշակ 19.11 - 25.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։