Աստղագուշակ․ հոկտեմբերի 4

 ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Հանգստություն պահպանեք, հակառակ դեպքում չի հաջողվի խուսափել կոնֆլիկտներից։ Տարաձայնություններ սովորականից հաճախ կծագեն։ Բանն այն է, որ այսօր բոլորը չէ, որ ձեր գաղափարներն ըստ արժանվույն կգնահատեն։ Չի բացառվում՝ ստիպված լինեք մտածածն ինքնուրույն կյանքի կոչել։
 

Կարևոր է ուշադրություն դարձնել մանրուքներին ու ոչինչ աչքաթող չանել։ Նույնիսկ աննշան թերացումները տհաճ հետևանքներ կունենան։ Դա հատկապես կարևոր կլինի անձնական հարաբերություններում։ Անտեղի ասված խոսքերի կամ պահի ազդեցության տակ գործած արարքի համար շուտով ստիպված եք լինելու զղջալ։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Շփումների համար բարենպաստ օր է։ Հետաքրքիր միջոցառումների մասնակցելու հնարավորություն կունենաք։ Չի բացառվում՝ հայտնվեք ուշադրության կենտրոնում։ Կհաջողվի ծանոթանալ մարդկանց հետ, որոնց մասին շատ լավ բաներ եք լսել։ Շատերին դուր կգաք, առանց դժվարության համախոհներ ու ընկերներ կգտնեք։
 

Հաջող կլինեն ոչ մեծ գնումները։ Հավանական են եկամտաբեր գործարքներ։ Կարող եք գնել աշխատանքի ու ուսման համար անհրաժեշտ ամեն ինչ։ Օրվա երկրորդ կեսին ձեր տաղանդներին անսպասելի կիրառում կգտնեք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Ձեզ հիանալի, արդյունավետ օր է սպասվում։ Այն շատ բանի թույլ կտա հասնել։ Չեն բացառվում գործնական առաջարկները, որոնք սկզբում շատ գրավիչ կթվան, բայց պատասխան տալուց առաջ մանրամասն ուսումնասիրեք բոլոր պայմանները։ Չի բացառվում, որ ձեզանից չափից դուրս շատ բան պահանջվի։
 

Օրը հարմար է հին ծանոթների հետ շփումների համար։ Նրանք կկիսվեն հետաքրքիր գաղափարներով ու օգտակար տեղեկատվությամբ։ Արագ կսովորեք այն, ինչ շուտով պետք կգա, ձեր գիտելիքներին էլ անսպասելի կիրառում կգտնեք։ Հենց դա թույլ կտա բոլոր մրցակիցներին թողնել հետևում։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Շատ բան սրտին մոտ կընդունեք, սովորականից հաճախ կանհանգստանաք ուշադրություն պահանջող մանրուքների պատճառով։ Չեն բացառվում փոքրիկ թյուրիմացություններն ու անհաջող զուգադիպությունները։ Դրանք լուրջ հետևանքներ չեն ունենա, բայց կվշտացնեն ձեզ։
 

Օգտակար կլինեն հին ընկերների, ինչպես նաև ձեր հետաքրքրություններն ու նախասիրությունները կիսող մարդկանց հետ շփումները։ Լավ կանցնեն սիրային ժամադրությունները, մտերիմ մարդու հետ շփումներն էլ կուրախացնեն։ Զգույշ եղեք գումարի հետ։ Հնարավոր են կորուստներ։ Ֆինանսական գործերում լսեք մտերիմների խորհուրդները։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Արդյունավետ օր է։ Այն շատ հարմար է գործնական բանակցությունների ու կարևոր հարցերը քննարկելու համար։ Կհանդիպեք մարդկանց, որոնց կկարողանաք հետաքրքրել ձեր գաղափարներով ու պլաններով։ Չի բացառվում՝ համախոհների աջակցությամբ սպասվածից շատ բանի հասնեք։ Նոր ծանոթների վրա լավ տպավորություն թողնելը հեշտ կլինի, նրանք կգնահատեն ձեր գիտելիքներն ու փորձը, ճաշակն ու վարվելաձևը։
 

Զգույշ եղեք գումարի հետ կապված հարցերում։ Այսօր հակված կլինեք շատ ծախսել։ Չմտածված գնումները հազիվ թե հաջող լինեն։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Բարենպաստ օր է։ Այն շատ կարևոր գործերում հաջողություններ է խոստանում։ Դժվար չի լինի գլխավորը երկրորդականից զատելը, հասկանալը, թե ինչն է իսկապես կարևոր, իսկ ինչը նշանակություն չունի։ Չեն բացառվում հետաքրքիր առաջարկները, որոնք կարող են անել ինչպես հին ընկերները, այնպես էլ նրանք, որոնց առաջին անգամ եք տեսնում։
 

Հավանական են օգտակար ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց աջակցությամբ կհասնեք վաղուց դրված նպատակներին։ Մի շտապեք բացել խաղաքարտերը, կիսվել կարևոր տեղեկատվությամբ։ Նույնիսկ մոտ ապագայի պլանների մասին լավ է դեռ չպատմել։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Օրվա սկիզբը բավականին բարդ կլինի հատկապես նրանց համար, ովքեր այդ հատվածի համար կարևոր հանդիպումներ են պլանավորել։ Հնարավոր են տարաձայնություններ ու վեճեր, նույնիսկ մտերիմների հետ ընդհանուր լեզու գտնելը բարդ կլինի։ Չի բացառվում՝ մարդիկ, որոնց ձեզ համախոհ էիք համարում, չուզենան աջակցել ձեզ։
 

Օրվա երկրորդ կեսը հաջող կդասավորվի։ Այն շատ հարմար է ստեղծագործ մոտեցում ու երևակայություն պահանջող գործերի համար։ Ինտուիցիան սուր կլինի, իսկ դա շատ օգտակար կլինի անձնական հարաբերություններում։ Կկարողանաք հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էիք, կվերականգնեք հին կապերը։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Ձեզ շատ անհանգիստ օր է սպասվում։ Հավանական են անսպասելի փոփոխություններ ու չպլանավորված իրադարձություններ։ Հաճախ ստիպված եք լինելու հույս դնել ինտուիցիայի վրա։ Ստեղծված իրավիճակն ուսումնասիրելու ու վերլուծելու ժամանակ չի լինի։ Հնարավոր են հաջող գործնական բանակցություններ, կկարողանաք պայմանավորվել համագործակցության մասին, որի շնորհիվ ձեր առաջ նոր հեռանկարներ կբացվեն։
 

Տանը կարող են անհապաղ լուծում պահանջող խնդիրներ ծագել։ Դրանց պատճառով ստիպված պետք է լինեք փոխել պլանները։ Հավանական են անսպասելի ծախսեր՝ կապված ընտանիքի աճող պահանջմունքների հետ։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Օրը բավականին հաջող կդասավորվի, սակայն նկատի առեք, որ եթե ուզում եք նշանակալի հաջողությունների ու գործերում առաջընթացի հասնել, օգնության կարիք եք զգալու։ Մտածեք, թե ում կարելի է դիմել այդ հարցով։ Ինչքան շուտ համախոհներ գտնեք, այնքան շատ բան կհասցնեք անել։
 

Շատ հարցեր կլուծվեն ազդեցիկ անձանց միջամտության շնորհիվ՝ օրինակ հին ծանոթների կամ նրանց, ում առաջ կարևոր ծառայություններ եք մատուցել։ Հաճախ օգտակար կլինեն մտերիմների խորհուրդները; Օրը հարմար է անհանգստացնող ամեն ինչի մասին անկեղծ զրուցելու համար։ Անպայման աջակցություն կստանաք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Գործերում խառնաշփոթ կլինի; Ժամանակ է պետք իրադարձություններից գլուխ հանելու ու ճիշտ որոշումներ ընդունելու համար։ Մի շտապեք, նույնիսկ եթե շրջապատողները շտապեցնեն ձեզ։ Ցանկալի չէ ինչ-որ մեկի հետ քննարկել ապագայի պլաններն ու գաղափարները, կիսվել ինֆորմացիայով, որը վերջերս եք ստացել։ Բոլոր կարևոր գործերում հույս դրեք միայն սեփական ուժերի վրա, քանի որ հազիվ թե ճիշտ ժամանակին օգնություն ստանաք։
 

Պետք չէ շտապել ֆինանսական հարցերը լուծելիս, նույնիսկ եթե դրանք հասարակ են թվում և խոսքը աննշան գումարի մասին է։ Ամենայն հավանականությամբ՝ կթերագնահատեք ստեղծված իրավիճակը։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Օրվա սկիզբը զգուշություն է պահանջում հատկապես նրանցից, ովքեր սովոր են արագ որոշումներ ընդունել ու առանց հետաձգելու կյանքի կոչել դրանք։ Հիմա շտապել չի կարելի, քանի որ դա լուրջ սխալներով կավարտվի։ Նույնիսկ եթե սովոր եք ինքնուրույն գործել, մտածեք, թե ում հետ կարող եք խորհրդակցել։ Կողքից հայացքը շատ օգտակար կլինի։
 

Օրվա երկրորդ կեսն ավելի հեշտ կանցնի։ Այն հաջող զուգադիպություններ ու հեռվից լավ նորություններ է խոստանում։ Չի բացառվում՝ հին ծանոթներին հանդիպելու հնարավորություն ունենաք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Հարմար օր է բարդ իրավիճակում հայտնված մարդկանց օգնելու ու բարեգործական ակցիաներին մասնակցելու համար։ Ինչքան շատ օգտակար բաներ անեք ուրիշների համար, այնքան լավ կզգաք ձեզ։ Ինչ-որ խոշոր համատեղ նախագծերին մասնակցելու հնարավորություն կունենաք։ Որոշ Ձկներ վերջապես կզբաղվեն մի գործով, որը վաղուց էր հետաքրքում նրանց։
 

Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, մտերիմներից մեկին վերաբերող լավ նորություններ։ Չեն բացառվում անսպասելի այցերը։ Ուրախ կլինեք տեսնել հյուրերին ու շատ լավ ժամանակ կանցկացնեք նրանց ընկերակցությամբ։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:





Загрузка...


 



03.10.2018 548 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 18
Շաբաթվա աստղագուշակ 12.11 - 18.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։