Աստղագուշակ․ հոկտեմբերի 5

 ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Օրվա սկիզբը բարենպաստ կլինի։ Հենց այդ հատվածում է պետք լուծել լուրջ հարցերն ու քննարկել կարևոր գործերը։ Նոր համախոհներ գտնելու ու նրանց հետ միասին հին պլանը կյանքի կոչելու հնարավորություն կունենաք։ Չեն բացառվում հանդիպումները, որոնք ձեզ շատ կուրախացնեն։ Որոշ Խոյերի կհաջողվի վերականգնել նախկինում իրենց համար թանկ հարաբերությունները։
 

Ավելի ուշ լարված շրջան կգա։ Չի բացառվում՝ ստիպված լինեք լուծել ուրիշների խնդիրները, ուղղել նրանց սխալները։ Շրջապատողները սովորականից հաճախ ձեր աջակցության կարիքը կունենան։ Նրանց օգնելու համար պետք է հետաձգեք սեփական գործերը։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
 

Օրվա սկզբին զգույշ եղեք։ Այդ հատվածում սխալներ թույլ տալը հեշտ կլինի։ Ցանկալի չէ քննարկել կարևոր հարցերը, հատկապես եթե դրանք աշխատանքին, երկարատև համագործակցությանը կամ ջանքերը միավորելուն են վերաբերում։ Աշխատեք հույս դնել միայն սեփական ուժերի վրա։ Դա թույլ կտա խուսափել սխալներից։
 

Օրվա երկրորդ կեսը խոստանում է ավելի հաջող լինել։ Այն շատ Ցուլերի կուրախացնի հաճելի անակնկալներով։ Չեն բացառվում ծանոթությունները, որոնք շուտով սիրային շարունակություն կստանան։ Հեշտությամբ կսիրահարվեք, հնարավոր է սիրուց կորցնեք գլուխը։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Ակտիվ ու վճռական կլինեք, շատ բանի ունակ կլինեք հաջողության հասնելու համար։ Այսօր աստղերը ձեր կողմից կլինեն։ Կարող եք օգտվել բարենպաստ հանգամանքներից ու կյանքի կոչել վաղեմի մտահղացումը։ Որոշ Երկվորյակներ ավարտին կհասցնեն ուրիշների սկսած գործերը, բայց իրենց չեն վերագրի նրանց ձեռքբերումները։
 

Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, որոնց շնորհիվ կզինաթափեք հին թշնամիներին, մրցակիցներին էլ կթողնեք հետևում։ Համբերատար եղեք մտերիմների հետ։ Միայն այդպես կկարողանաք խուսափել տարաձայնություններից ու կոնֆլիկտներից։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
 

Չնայած կարող են դժվարություններ առաջանալ՝ օրը բավականին հաջող ու արդյունավետ կանցնի։ Մտածածից չեք հրաժարվի, եթե ինչ-որ բան այնպես չընթանա; Հենց համառությունը կօգնի հասնել դրված նպատակներին, նույնիսկ եթե ոչ ոք չաջակցի ձեզ։ Ե՛վ ընտանեկան գործերը, և՛ կենցաղային խնդիրները ամբողջությամբ կընկնեն ձեր ուսերին։ Մի փորձեք ամեն ինչ հասցնել։ Ճիշտ դրված առաջնահերթությունները կօգնեն խնայել ուժերն ու ժամանակը։
 

Զգույշ եղեք գումարի հետ ու մի շտապեք գնումներ անելիս։ Նույնիսկ ամենախնայող Խեցգետինների ծախսերը սպասվածից մեծ կլինեն։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
 

Օրն անհանգիստ կլինի, բայց վատ չի անցնի։ Ձեզ համար դժվար կլինի մեկ բանի վրա կենտրոնանալը, շատ նոր գաղափարներ կունենաք, որոնք կուզենաք անհապաղ կյանքի կոչել։ Շրջապատողները սովորականից հաճախ կխառնվեն ձեր գործերին, բայց այսօր դա օգտակար կլինի։ Շատ հարցեր ձեզ համար ամենաբարենպաստ ձևով կլուծվեն։
 

Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում։ Կհաջողվի ընդհանուր լեզու գտնել մտերիմների հետ, պայմանավորվել բոլորի համար կարևոր հարցերի շուրջ։ Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր։ Ձեր կատարած գնումներից գոհ կլինեք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Հեշտությամբ գլուխ կհանեք ընթացիկ հարցերից, իսկ միապաղաղ գործերը բարդ ու ձանձրալի չեն թվա։ Չեն բացառվում շահավետ գործարքներն ու հաջող գնումները։ Գումարին վերաբերող հարցերում սխալներ չեք անի։
 

Լավ կանցնեն հանդիպումները, նույնիսկ եթե դրանք նախապես չեք պլանավորել։ Հեշտությամբ կկռահեք շրջապատի իրական մտադրություններն ու ցանկությունները, լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, որոնց հետ դա անել ուրիշներին չի հաջողվել։ Նոր ծանոթների վրա լավ տպավորություն կթողնեք, կհմայեք ինչ-որ մեկին առանց դրա համար ջանքեր գործադրելու։ Բայց մտածեք՝ արդյոք մեծաքանակ երկրպագուների կարիք ունեք։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
 

Բարենպաստ ու արդյունավետ օր է։ Շատ բան կարող եք հասցնել ու դրա համար համարյա ջանքեր չեք գործադրի։ Հավանական են հաջող զուգադիպություններ։ Դրանք թույլ կտան կարևոր գործում առաջընթաց արձանագրել, լուծել վերջին շրջանում հանգիստ չտվող հարցերը։ Գիտելիքներ ու փորձ ձեռք բերելու շանս կա։ Դրանք շուտով պետք կգան ու կամրապնդեն ձեր դիրքերը։ Ձեր կարծիքը կլսեն նույնիսկ նրանք, ովքեր առաջ մերժում էին այն։
 

Լավ կանցնեն ուղևորությունները։ Դրանք ոչ միայն կուրախացնեն նոր տպավորություններով, այլ նաև հաճելի ծանոթություններով։ Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
 

Օրվա սկիզբը զգուշություն է պահանջում։ Ինչ էլ որ ստանձնեք, հույս մի ունեցեք, որ կկարողանաք արագ հաջողության հասնել, խուսափել ապրումներից։ Ցանկալի չէ քննարկել ձեր պլանները, քիչ ծանոթ մարդկանց հետ կիսվել գաղտնիքներով։
 

Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի։ Այն հարմար է հանգստանալու համար ու հնարավորություն կտա վերականգնել ուժերը, զբաղվել ձեզ համար հետաքրքիր բանով։ Ժամանակը բարենպաստ է նաև ընտանեկան գործերի համար։ Մտերիմների հետ շփումները կուրախացնեն, իսկ նրանց աջակցությունը կօգնի վերականգնել սեփական ուժերի հանդեպ վստահությունը։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
 

Խուսափեք չարդարացված ռիսկից։ Խելամիտ զգուշությունը ու հեռատեսությունը այսօր ձեր հուսալի օգնականները կլինեն։ Ավելորդ չի լինի գործնական կապերին ընտրողաբար մոտենալը։ Մի հավատացեք նրանց, ովքեր շատ բան են խոստանում, փորձում են ձեզ հետաքրքրել իրենց պլաններով։ Լավ է ձեզ վրա ֆինանսական պարտավորություններ չվերցնեք, քանի որ դրանք կատարելն ավելի բարդ է լինելու, քան ձեզ թվում է։
 

Տնային գործերը մեծ ժամանակ կխլեն։ Չի բացառվում խափանվի կենցաղային տեխնիկան կամ այլ ծախսատար խնդիրներ առաջանան։ Այստեղ պետք չէ խնայել, հակառակ դեպքում՝ ստիպված կլինեք երկու անգամ վճարել։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
 

Բարենպաստ օր է։ Այն հետաքրքիր հանդիպումներ ու գրավիչ զրույցներ է խոստանում։ Անսովոր մարդկանց հետ շփվելու հնարավորություն կունենաք։ Նրանք կկիսվեն իրենց փորձով, գիտելիքներով, կյանքի հանդեպ հայացքներով։ Հավանական են զարմանալի զուգադիպություններ։ Ձանձրանալու առիթ հաստատ չեք ունենա։
 

Օրը հարմար է պետկազմակերպություններ այցելելու, պաշտոնատար անձանց հետ շփվելու, փաստաթղթեր ձևակերպելու համար։ Ուսման կամ աշխատանքի հետ կապված շատ հարցեր ավելի հեշտությամբ կլուծվեն, քան ակնկալում էիք։ Երբ հասկանաք, որ զուր եք անհանգստացել, տրամադրությունն էլ կբարձրանա։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
 

Հանգստություն պահպանեք։ Օրը բարենպաստ կլինի, բայց եթե սկսեք հուզվել, լուրջ սխալներ կգործեք։ Ծանոթների խորհուրդները, ցավոք, անօգուտ կլինեն։ Լավ է հույս դնել սեփական առողջ բանականության վրա։
 

Չեն բացառվում հաջող գործարքները։ Աշխատանքում նշանակալի հաջողությունների կարող են հասնել այն Ջրհոսները, որոնց գործունեությունը մանրուքներին ուշադրություն է պահանջում։ Մտերիմները սովորականից հաճախ ձեր հոգատարության, հասկացողության ու աջակցության կարիքը կունենան։ Հնարավոր է՝ ստիպված լինեք հրաժարվել ուղևորություններից ձեզ համար թանկ մարդկանց հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու համար։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
 

Շփումների համար անբարենպաստ օր է։ Հակված կլինեք քննադատել ուրիշներին, իսկ սեփական թուլությունների վրա աչք կփակեք։ Լավ է հետաձգել կարևոր հարցերի քննարկումն ու հարաբերություններ պարզելը։ Խիստ անցանկալի է վերադառնալ հին խնդիրներին, հիշել հին վիրավորանքների մասին։ Այս ամենը երկար ժամանակով կփչացնի ձեզ համար թանկ մարդկանց հետ հարաբերությունները։ Ապագային լավատեսորեն նայեք։ Դա ձեզ կազատի զուր ապրումներից։
 

Կենտրոնացեք ստեղծագործ մոտեցում պահանջող գործերի վրա։ Դրանցում դժվար չի լինի հաջողության հասնել։ Չի բացառվում հաջող զուգադիպությունը, որի շնորհիվ ձեր առջև նոր մասնագիտական հնարավորություններ կբացվեն։
 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:





Загрузка...


 



04.10.2018 1333 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-

ԱՍՏՂԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աստղագուշակ․ նոյեմբերի 18
Շաբաթվա աստղագուշակ 12.11 - 18.11
Նոյեմբերի աստղագուշակը
Дизайн uLAB.pro © 2018
prokoshev.info

Կայքում հրապարակված նյութերի ամբողջական կամ մասնակի օգտագործումը հնարավոր է միայն հիպերհղում անելու դեպքում։ Հղումը պետք է լինի ուղիղ, ակտիվ, ոչ սկրիպտային, ինդեքսավորման համար բաց և առանց խոչընդոտների։